Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵ ...

 

 

040.1281.191114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 նոյեմբերի 2014 թվականի N 1281-Ա

 

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 194-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 688-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երևան քաղաքի Ա. Արզումանյան N 5 հասցեում գտնվող` 14744760 դրամ կադաստրային արժեքով` 0,21185 հեկտար հողատարածքը մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Բարձրագույն կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատություն «Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարան» (Հայաստանի Հանրապետություն) Երևանի մասնաճյուղին:

(1-ին կետը փոփ. 24.01.2019 թիվ 33-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի «Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղին շենք հանձնելու մասին» N 194-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում և 1-ին կետում «Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի Երևանի մասնաճյուղին» բառերը փոխարինել «Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան» բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության Երևանի մասնաճյուղին» բառերով.

2) որոշման 1-ին կետում «2-րդ մասնաշենքը 2074.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 20 տարի ժամկետով» բառերը փոխարինել «2-րդ մասնաշենքի 2265.2 քառ. մետր մակերեսով 3 233 550 դրամ հաշվեկշռային արժեքով տարածքը (այսուհետ` գույք) մինչև 2023 թվականի հուլիսի 10-ը» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել «Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարան բարձրագույն մասնագիտական կրթության դաշնային պետական բյուջետային ուսումնական հաստատության Երևանի մասնաճյուղի (այսուհետ` կազմակերպություն) հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 20-ի N 194-Ա որոշման 2-րդ կետի համաձայն կնքված` գույքի անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը` պայմանագրում նաև նախատեսելով, որ`

1) կազմակերպությունը պարտավոր է գույքի վերանորոգման և բարեկարգման նպատակով մինչև 2017 թվականը կատարել 211 մլն դրամի ներդրում` յուրաքանչյուր տարի հետևյալ չափերով`

ա. մինչև 2014 թվականի ավարտը` 38 մլն դրամ,

բ. 2015 թվականին` 53 մլն դրամ,

գ. 2016 թվականին` 50 մլն դրամ,

դ. 2017 թվականին` 70 մլն դրամ.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված ներդրումները ժամկետում չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում կազմակերպությունը պարտավոր է 3 ամսվա ընթացքում կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարած ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.

3) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում կազմակերպությունը պարտավոր է 2 ամսվա ընթացքում կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք` չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 24.01.2019 թիվ 33-Ա որոշում)

5) պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվում են կազմակերպության միջոցների հաշվին:

(3-րդ կետը փոփ. 24.01.2019 թիվ 33-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.11.2014
N 1281-Ա
Որոշում