ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
25 հունվարի 2019 թվականի N 70-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2019 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 1-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Քյոլն և Բեռլին) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Նիկոլ Փաշինյանինը, Վահե Հովհաննիսյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Վահե Հակոբյանինը, Սոֆյա Նավասարդյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին, իսկ Դավիթ Ղամբարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Գևորգ Մովսեսյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Գրիգորի Առաքելյանինը, Արթուր Գասպարյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
4) Հրաչյա Ստեփանյանի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայաններում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
(4-րդ կետը փոփ. 29.01.2019 թիվ 78-Ա որոշում)
5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2019 թվականի հունվարի 30-ին` Երևան-Քյոլն, հունվարի 31-ին` Քյոլն-Բեռլին և փետրվարի 1-ին` Բեռլին-Երևան երթուղով:
7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ
Հավելված
i
ՀՀ վարչապետի
2019 թ. հունվարի 25-ի
N 70-Ա որոշման
ԿԱԶՄ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ը ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ' ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն
Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ
Ա. Հակոբյան - ՀՀ վարչապետի տիկին
Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Ա. Սմբատյան - Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ
և լիազոր դեսպան
Վ. Հովհաննիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Ա. Մխիթարյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու
Վ. Կարապետյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Ծ. Համբարձումյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Դ. Ղամբարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետարարողակարգի
ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետ
(25.01.2019 թ. - 01.02.2019 թ.)
Վ. Ասլանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
գլխավոր մասնագետ (26.01.2019 թ. - 01.02.2019 թ.)
Ս. Նավասարդյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի
խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում
առանձին գործառույթներ համակարգող
Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր
Կ. Ազատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր
Հ. Ստեփանյան - թարգմանիչ (համաձայնությամբ)
Գ. Մովսեսյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Հ. Վարդանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(26.01.2019 թ. - 01.02.2019 թ.)
Գ. Գրիգորյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(26.01.2019 թ. - 01.02.2019 թ.)
Ղ. Ղազարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Գ. Առաքելյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Գասպարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ
Մ. Խաչատրյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Անդրեասյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր
(համաձայնությամբ)
Զ. Հարոյան - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Ա. Գզիրյան - «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)
Վ. Հակոբյան - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից
(համաձայնությամբ)
Գ. Թոսունյան - «Սիվիլնեթ» լրատվական գործակալության թղթակից
(համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 29.01.2019 թիվ 78-Ա որոշում)