Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ...

 

 

041.0222.220301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մարտի 2001 թվականի N 222

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ 2001-2002 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 92 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության լեռնային բնակավայրերի զարգացման հիմնախնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովի կանոնադրությունը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության լեռնային բնակավայրերի զարգացման 2001-2002 թվականների միջոցառումների ծրագիրը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի փետրվարի 6-ի «Հայաստանի Հանրապետության լեռնային բնակավայրերի զարգացման հիմնախնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 92 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

որոշման 1-ին կետով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկել հետևյալ անձանց`

 

    Ա. Թոփուզյան           - ՀՀ կրթության և  գիտության նախարարի տեղակալ

    Ա. Զեյնալյան           - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

    Ս. Թովմասյան           - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի

                             կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

    Շ. Ասոյան              - ՀՀ պատմության և  մշակույթի հուշարձանների

                             պահպանության վարչության պետի տեղակալ   

    Ս. Բաղդասարյան         - ՀՀ ազգային անվտանգության նախարարության

                             ներկայացուցիչ

                           - ՄԱԿ-ի զարգացման Հայաստանի գրասենյակի

                             ներկայացուցիչ

    Կ. Ամյան               - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային

                             կառավարման և տեղական ինքնակառավարման

                             վարչության գլխավոր մասնագետ (հանձնաժողովի

                             պատասխանատու քարտուղար):

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

մարտի 22-ի N 222

որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության լեռնային բնակավայրերի զարգացման հիմնախնդիրներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով) ստեղծվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

2. Սույն կանոնադրությունը կարգավորում է հանձնաժողովի գործունեության կազմակերպման, Հայաստանի Հանրապետության լեռնային բնակավայրերի հիմնախնդիրների ուսումնասիրման, զարգացման ծրագրերի մշակման ու իրագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ հանձնաժողովի համագործակցության հարցերը:

3. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

4. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի գործունեության մասին, ըստ անհրաժեշտության, տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետության լեռնային բնակավայրերի հիմնախնդիրների ուսումնասիրմանը, դրանց զարգացման ծրագրերի մշակմանը և իրականացմանը նպաստելն է:

6. Հանձնաժողովն իր առջև դրված հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) լեռնային բնակավայրերի կայուն զարգացման ոլորտում հաստատում է համապատասխան հանրապետական միջոցառումների համալիր ծրագիր` հիմնվելով Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ծրագրերի վրա.

բ) միջոցառումներ է իրականացնում լեռնային բնակավայրերի կայուն զարգացման նշանակության մասին քարոզչության, ինչպես նաև հասարակական կարծիքի ձևավորման ու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության աջակցման ուղղությամբ.

գ) ապահովում է լեռնային բնակավայրերի զարգացմանն ուղղված օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ գիտատեխնիկական, ֆինանսական խնդիրների լուծմանն աջակցելը և տեղեկատվության կանոնավոր փոխանակումը.

դ) օժանդակում է ռեսուրսների և էներգիայի խնայողության, նոր տեխնոլոգիաների ստեղծման ու զարգացման, էներգիայի ոչ ավանդական տեսակների արդյունավետ կիրառման և արտադրության ու ծառայությունների համար նպաստավոր պայմանների ստեղծման գործում.

ե) նպաստում է լեռնային բնակավայրերի զարգացմանն ուղղված ներդրումների ստացմանն ու օտարերկրյա ներդրումների ներգրավմանը.

զ) լեռնային բնակավայրերի զարգացման արդյունավետության բարձրացման նպատակով Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, համապատասխան միջազգային պայմանագրեր մշակելու և կնքելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

է) քննարկում և հաստատում է հանձնաժողովի աշխատանքային պլանները, փոփոխություններ ու լրացումներ կատարում դրանցում, լսում հանձնաժողովի անդամների հաշվետվությունը նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ:

7. Իր առջև դրված խնդիրների իրագործման նպատակով հանձնաժողովն իրավասու է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից ստանալու լեռնային բնակավայրերին առնչվող տեղեկատվություն:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Հանձնաժողովն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության: Հանձնաժողովի նիստը հրավիրում է հանձնաժողովի նախագահը: Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը նախագահում է նրա տեղակալը:

9. Հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նիստերի հրավիրման տեղի, ժամանակի և օրակարգի մասին իրազեկվում են նիստի հրավիրման օրվանից առնվազն հինգ օր առաջ` պատասխանատու քարտուղարի կողմից:

10. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:

Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են, եթե դրանց օգտին քվեարկել է նիստին ներկա անդամների կեսից ավելին:

Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի (նախագահի բացակայության դեպքում` նախագահի տեղակալի) ձայնը վճռորոշ է:

11. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով:

12. Հանձնաժողովի նախագահը`

ա) հրավիրում է հանձնաժողովի նիստեր և նախագահում դրանք.

բ) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկողություն իրականացնում հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարման նկատմամբ.

գ) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, դրա գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերն ու գրագրությունը.

դ) ներկայացնում է հանձնաժողովը պետական և ոչ պետական մարմիններում, կազմակերպություններում ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

13. Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը`

ա) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

բ) կազմում է միջոցառումների ծրագիր.

գ) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային պլանների կազմման և կատարման վերաբերյալ.

դ) մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս ոլորտին վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.

ե) կազմում է հանձնաժողովի որոշումները և կազմակերպում դրանց տարածումը.

զ) վերլուծում է հանձնաժողովի գործունեության ոլորտին վերաբերող հարցերը և արդյունքների մասին զեկուցում հանձնաժողովի նախագահին:

14. Հանձնաժողովի անդամները`

ա) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, լեռնային բնակավայրերի զարգացման համալիր ծրագրի, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականացման հետ կապված աշխատանքներին.

բ) աջակցում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ու քաղաքացիների կողմից լեռնային բնակավայրերի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքներին.

գ) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

15. Հանձնաժողովի լուծարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

16. Հանձնաժողովի լուծարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութեր ենթակա են պահպանման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

մարտի 22-ի N 222

որոշմամբ

 

ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001-2002 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

.__________________________________________________________________________.

|NN |Միջոցառման        |Պատասխանատու|Կատարման|ֆինանսավորման|Ծանոթագրություն|

|ը/կ|անվանումը         |կատարողը    |ժամկետը |աղբյուրը     |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

| 1 |        2         |     3      |    4   |      5      |       6       |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

| 1.|ՀՀ կառավարության  |Ըստ ժամանա- |Ըստ     |Ըստ ժամանա-  |Անհրաժեշտության|

|   |1999 թ. ապրիլի    |կացույցի    |ժամանա- |կացույցի     |դեպքում        |

|   |21-ի N 246        |            |կացույցի|             |ժամանակացույցը |

|   |որոշմամբ          |            |        |             |ենթակա է ճշտման|

|   |հավանություն տված |            |        |             |               |

|   |ՀՀ սահմանամերձ և  |            |        |             |               |

|   |բարձր լեռնային    |            |        |             |               |

|   |բնակավայրերի      |            |        |             |               |

|   |առաջնահերթ        |            |        |             |               |

|   |հիմնախնդիրների    |            |        |             |               |

|   |լուծման           |            |        |             |               |

|   |հայեցակարգային    |            |        |             |               |

|   |ծրագրով և         |            |        |             |               |

|   |ժամանակացույցով   |            |        |             |               |

|   |նախատեսված        |            |        |             |               |

|   |միջոցառումներ     |            |        |             |               |

|   |լեռնային          |            |        |             |               |

|   |բնակավայրերի մասով|            |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

| 2.|ՄԱԿ-ի պարենի և    |ՀՀ գյուղա-  |Մինչև   |ՄԱԿ-ի FAO    |               |

|   |գյուղատնտեսության |տընտեսության|2001 թ. |կազմակեր-    |               |

|   |կազմակերպության   |նախարարու-  |նոյեմբե-|պության      |               |

|   |(FAO-ՊԳԿ)         |թյուն       |րի 30-ը |միջոցներ     |               |

|   |աջակցությամբ      |Ծրագրերի    |        |             |               |

|   |իրականացվող       |գրասենյակ   |        |             |               |

|   |գյհուղատնտեսության|Միջազգային  |        |             |               |

|   |կայուն զարգացման  |փորձագետներ |        |             |               |

|   |ռազմավարության    |            |        |             |               |

|   |ծրագրի մշակում    |            |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

| 3.|Գյուղատնտեսության |ՀՀ գյուղա-  |2002 թ. |ՀՀ պետական   |               |

|   |կայուն զարգացման  |տընտեսության|        |բյուջե       |               |

|   |ռազմավարության    |նախարարու-  |        |Տեղական      |               |

|   |ծրագրով նախատեսված|թյուն       |        |բյուջեներ    |               |

|   |միջոցառումների    |ՀՀ          |        |ՄԱԿ-ի FAO    |               |

|   |իրականացում       |մարզպետներ  |        |կազմակեր-    |               |

|   |                  |            |        |պության      |               |

|   |                  |            |        |միջոցներ     |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

| 4.|Հայաստանի         |ՀՀ վարչապետի|2001 թ. |Մարդասիրական |               |

|   |Հանրապետությունում|2000 թ.     |        |և            |               |

|   |2000 թ. տևական    |սեպտեմբերի  |        |բարեգործական |               |

|   |երաշտի ու         |15-ի N 635  |        |օգնություն   |               |

|   |սակավաջրության    |որոշմամբ    |        |ցուցաբերող   |               |

|   |հետևանքների       |ստեղծված    |        |պետություններ|               |

|   |միջոցառմանն       |կառավարական |        |             |               |

|   |ուղղված մի շարք   |հանձնաժողով |        |             |               |

|   |ծրագրերի          |ՀՀ գյուղա-  |        |             |               |

|   |իրականացում       |տընտեսության|        |             |               |

|   |                  |նախարարու-  |        |             |               |

|   |                  |թյուն       |        |             |               |

|   |                  |ՀՀ          |        |             |               |

|   |                  |մարզպետներ  |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

| 5.|«ՀՀ լեռնային      |ՀՀ գյուղա-  |2001 թ. |             |ֆինանսավորման  |

|   |գյուղատնտեսության |տընտեսության|        |             |աղբյուրը       |

|   |մասին»            |նախարարու-  |        |             |որոշված չէ     |

|   |տեղեկատվական      |թյուն       |        |             |               |

|   |բրոշյուրի         |            |        |             |               |

|   |հրատարակում       |            |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

| 6.|Լեռնային գյուղերի |ՀՀ քաղաքա-  |2002 թ. |3.0 մլն դրամ |Անհրաժեշտ է    |

|   |զարգացման         |շինության   |        |ՀՀ պետական   |հաշվի առնել ՀՀ |

|   |քաղաքաշինական     |նախարարու-  |        |բյուջեից,    |2002 թ. պետական|

|   |ազգային ծրագրի    |թյուն       |        |այդ թվում`   |բյուջեի        |

|   |հայեցակարգի       |«Քաղաքա-    |        |վարկային     |նախագծում      |

|   |մշակում           |շինության   |        |միջոցների    |               |

|   |                  |գիտահետազո- |        |հաշվին       |               |

|   |                  |տական և     |        |             |               |

|   |                  |նախագծային  |        |             |               |

|   |                  |ինստիտուտ»  |        |             |               |

|   |                  |ՓԲԸ         |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

| 7.|Պետական           |ՀՀ վարչապետի|        |             |               |

|   |սեփականություն    |2000 թ.     |        |             |               |

|   |հանդիսացող հողերի |մարտի 23-ի  |        |             |               |

|   |անհատույց         |N 128       |        |             |               |

|   |փոխանցում         |որոշմամբ    |        |             |               |

|   |                  |ստեղծված    |        |             |               |

|   |                  |միջգերատես- |        |             |               |

|   |                  |չական       |        |             |               |

|   |                  |հանձնաժողով |        |             |               |

|   |                  |ՀՀ          |        |             |               |

|   |                  |մարզպետներ  |        |             |               |

|   |                  |Համայնքների |        |             |               |

|   |                  |ղեկավարներ  |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|7.1|գյուղատնտեսական   |            |        |             |               |

|   |գործունեություն   |            |        |             |               |

|   |ծավալելու համար`  |            |        |             |               |

|   |                  |            |        |             |               |

|   |ա) Արագածոտնի մարզ|            |        |2001 թ. ապրիլ|               |

|   |(4 համայնք)       |            |        |             |               |

|   |                  |            |        |             |               |

|   |բ) ԳԵղարքունիքի   |            |        |2001 թ. ապրիլ|               |

|   |մարզ (14 համայնք) |            |        |             |               |

|   |                  |            |        |             |               |

|   |գ) Սյունիքի մարզ  |            |        |2001 թ. ապրիլ|               |

|   |(8 համայնք)       |            |        |             |               |

|   |                  |            |        |             |               |

|   |դ) Տավուշի մարզ   |            |        |2001 թ. մարտ |               |

|   |(4 համայնք)       |            |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|7.2|որպես տնամերձ`    |            |        |             |               |

|   |                  |            |        |             |               |

|   |ա) Արագածոտնի մարզ|            |        |2001թ. հուլիս|               |

|   |(4 համայնք)       |            |        |             |               |

|   |                  |            |        |             |               |

|   |բ) ԳԵղարքունիքի   |            |        |2001 թ.      |               |

|   |մարզ (28 համայնք),|            |        |             |               |

|   |որից`             |            |        |             |               |

|   |    - 14 համայնք  |            |        |- հուլիս     |               |

|   |                  |            |        |             |               |

|   |    - 14 համայնք  |            |        |- օգոստոս    |               |

|   |                  |            |        |             |               |

|   |գ) Սյունիքի մարզ  |            |        |2001թ. հուլիս|               |

|   |(4 համայնք)       |            |        |             |               |

|   |                  |            |        |             |               |

|   |դ) Տավուշի մարզ   |            |        |2001թ. հուլիս|               |

|   |(5 համայնք)       |            |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

| 8.|Համայնքների       |ՀՀ կառավա-  |2001 թ. |ՀԲ-ի «Անշարժ |               |

|   |տարածքներում      |րությանն    |        |գույքի       |               |

|   |կադաստրային       |առընթեր     |        |գրանցման     |               |

|   |քարտեզագրում`     |անշարժ      |        |ծրագիր»      |               |

|   |56 համայնքում,    |գույքի      |        |ԵՀ-ի         |               |

|   |այդ թվում`        |կադաստրի    |        |պարենային    |               |

|   |                  |պետական     |        |ապահովության |               |

|   |Արագածոտնի մարզ   |կոմիտե      |        |ծրագիր       |               |

|   |(9 համայնք)       |            |        |             |               |

|   |                  |            |        |USAID        |               |

|   |Կոտայքի մարզ      |            |        |             |               |

|   |(3 համայնք)       |            |        |             |               |

|   |                  |            |        |             |               |

|   |Արարատի մարզ      |            |        |             |               |

|   |(2 համայնք)       |            |        |             |               |

|   |                  |            |        |             |               |

|   |Գեղարքունիքի մարզ |            |        |             |               |

|   |(21 համայնք)      |            |        |             |               |

|   |                  |            |        |             |               |

|   |Լոռու մարզ        |            |        |             |               |

|   |(5 համայնք)       |            |        |             |               |

|   |                  |            |        |             |               |

|   |Շիրակի մարզ       |            |        |             |               |

|   |(8 համայնք)       |            |        |             |               |

|   |                  |            |        |             |               |

|   |Սյունիքի մարզ     |            |        |             |               |

|   |(2 համայնք)       |            |        |             |               |

|   |                  |            |        |             |               |

|   |Վայոց ձորի մարզ   |            |        |             |               |

|   |(6 համայնք)       |            |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

| 9.|Ավտոմոբիլային     |ՀՀ          |2001 -  |ՀԲ-ի         |               |

|   |ճանապարհների      |տրանսպորտի  |2002 թթ.|տրանսպորտի   |               |

|   |վերանորոգման      |և  կապի     |        |վարկային     |               |

|   |աշխատանքներ, այդ  |նախարարու-  |        |ծրագիր       |               |

|   |թվում`            |թյուն       |        |             |               |

|   |ա) Երևան-Գյումրի- |            |        |             |               |

|   |Վրաստանի սահման   |            |        |             |               |

|   |ա/ճ կմ 11+800-կմ  |            |        |             |               |

|   |30+500 - աջ կողմը |            |        |             |               |

|   |բ) Մ2 Երևան-      |            |        |             |               |

|   |Գորիս-Մեղրի-Իրանի |            |        |             |               |

|   |սահման ա/ճ կմ     |            |        |             |               |

|   |155+500-կմ        |            |        |             |               |

|   |159+000-կմ,       |            |        |             |               |

|   |159+000-կմ        |            |        |             |               |

|   |164+000-կմ և      |            |        |             |               |

|   |371+300-կմ        |            |        |             |               |

|   |382+930-կմ        |            |        |             |               |

|   |գ) Մ-7 Սպիտակ-    |            |        |             |               |

|   |Գյումրի-Թուրքիայի |            |        |             |               |

|   |սահման ա/ճ կմ     |            |        |             |               |

|   |21+235-կմ         |            |        |             |               |

|   |27+995-կմ և       |            |        |             |               |

|   |31+883-կմ         |            |        |             |               |

|   |41+213-կմ         |            |        |             |               |

|   |դ) Մ-3 Մարգարա-   |            |        |             |               |

|   |Տաշիր-Վրաստանի    |            |        |             |               |

|   |սահման կմ         |            |        |             |               |

|   |143+160-կմ        |            |        |             |               |

|   |145+760-կմ        |            |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|10.|Լեռնային          |ՀՀ արդյու-  |2001-   |Վարկեր       |Մարզերի և      |

|   |բնակավայրերում    |նաբերության |2002 թթ.|             |բնակավայրերի   |

|   |զբոսաշրջիկության, |և  առևտրի   |        |             |անվանումները   |

|   |հանգստի           |նախարարու-  |        |             |ենթակա են      |

|   |կենտրոնների       |թյուն       |        |             |հստակեցման     |

|   |ստեղծում          |ՀՀ մշակույթի|        |             |               |

|   |                  |երիտասար-   |        |             |               |

|   |                  |դության     |        |             |               |

|   |                  |հարցերի և   |        |             |               |

|   |                  |սպորտի      |        |             |               |

|   |                  |նախարարու-  |        |             |               |

|   |                  |թյուն       |        |             |               |

|   |                  |ՀՀ          |        |             |               |

|   |                  |մարզպետներ  |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|11.|Լեռնային          |ՀՀ արդյունա-|2001-   |Վարկեր       |Մարզերի և      |

|   |բնակավայրերի      |բերության և |2002 թթ.|             |բնակավայրերի   |

|   |բնակչության       |առևտրի      |        |             |անվանումները   |

|   |զբաղվածության     |նախարարու-  |        |             |ենթակա են      |

|   |ապահովման նպատակով|թյուն       |        |             |հստակեցման     |

|   |փոքր և  միջին     |ՀՀ գյուղա-  |        |             |               |

|   |ձեռնարկության     |տընտեսության|        |             |               |

|   |զարգացում         |նախարարու-  |        |             |               |

|   |                  |թյուն       |        |             |               |

|   |                  |ՀՀ          |        |             |               |

|   |                  |մարզպետներ  |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|12.|Լեռնային          |ՀՀ արդյունա-|2002 թ. |Վարկեր       |               |

|   |պայմաններին       |բերության և |        |             |               |

|   |հարմարեցված       |առևտրի      |        |             |               |

|   |գյուղատնտեսական   |նախարարու-  |        |             |               |

|   |տեխնիկայի         |թյուն       |        |             |               |

|   |արտադրության      |ՀՀ գյուղա-  |        |             |               |

|   |կազմակերպում      |տընտեսության|        |             |               |

|   |                  |նախարարու-  |        |             |               |

|   |                  |թյուն       |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|13.|Ձմեռային          |ՀՀ          |2001-   |Վարկեր       |ՀՀ             |

|   |ժամանակաշրջանի    |մարզպետներ  |2002 թթ.|             |կառավարության  |

|   |համար սննդի       |            |        |             |2000 թ.        |

|   |պահուստային       |            |        |             |դեկտեմբերի 16-ի|

|   |պաշարների ստեղծում|            |        |             |N 832 որոշմամբ |

|   |                  |            |        |             |մարզպետարան-   |

|   |                  |            |        |             |ներին հանձնված |

|   |                  |            |        |             |առևտրի         |

|   |                  |            |        |             |սպասարկման     |

|   |                  |            |        |             |տնտեսություն-  |

|   |                  |            |        |             |ների միջոցով   |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|14.|Մեղրու անտառներում|ՀՀ բնապահ-  |2001-   |ՄԱԿ-ի FAO    |               |

|   |վնասատուների դեմ  |պանության   |2002 թթ.|             |               |

|   |պայքարի           |նախարարու-  |        |             |               |

|   |կազմակերպչական    |թյուն       |        |             |               |

|   |միջոցառումներ     |            |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|15.|Գիլլի լճի         |ՀՀ բնապահ-  |2001 թ. |GEF          |               |

|   |վերականգնման      |պանության   |        |             |               |

|   |ծրագրի մշակում    |նախարարու-  |        |             |               |

|   |                  |թյուն       |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|16.|«Բնական           |ՀՀ բնապահ-  |2002 թ. |Համաշխարհային|               |

|   |կենսառեսուրսների  |պանության   |        |բանկ         |               |

|   |կառավարման և      |նախարարու-  |        |             |               |

|   |չքավորության      |թյուն       |        |             |               |

|   |նվազեցում» ծրագրի |            |        |             |               |

|   |մշակում           |            |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|17.|«Ծնող-դպրոց       |»Կաթոլիկ    |2001-   |»Կաթոլիկ     |               |

|   |համագործակցու-    |օգնության   |2002 թթ.|օգնության    |               |

|   |թյուն» ծրագրի     |ծառայու-    |        |ծառայություն»|               |

|   |շրջանակներում     |թյուն»      |        |միջազգային   |               |

|   |ա) Շիրակի մարզի   |միջազգային  |        |կազմակերպու- |               |

|   |Մեծ Սեպասար գյուղի|կազմակեր-   |        |թյուն        |               |

|   |դպրոցի            |պություն    |        |             |               |

|   |վերանորոգում (5000|ՀՀ կրթության|        |             |               |

|   |ԱՄՆ-ի դոլար)      |և  գիտության|        |             |               |

|   |բ) Գեղարքունիքի   |նախարարու-  |        |             |               |

|   |մարզի ճամբարակի   |թյուն       |        |             |               |

|   |N 2 դպրոցի        |ՀՀ          |        |             |               |

|   |վերանորոգում (5000|մարզպետներ  |        |             |               |

|   |ԱՄՆ-ի դոլար)      |            |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|18.|Արագածոտնի մարզի  |«Վերջին     |2001-   |»Վերջին      |               |

|   |Բայսզ գյուղի      |օրերի սրբերի|2002 թթ.|օրերի սրբերի |               |

|   |տանիքի            |բարեգործու- |        |բարեգործու-  |               |

|   |վերանորոգում (3000|թյուն»      |        |թյուն»       |               |

|   |ԱՄՆ-ի դոլար)      |միջազգային  |        |միջազգային   |               |

|   |                  |կազմակեր-   |        |կազմակեր-    |               |

|   |                  |պություն    |        |պություն     |               |

|   |                  |ՀՀ կրթության|        |             |               |

|   |                  |և  գիտության|        |             |               |

|   |                  |նախարարու-  |        |             |               |

|   |                  |թյուն       |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|19.|Շիրակի մարզի      |Հայաստանի   |2001-   |«Ազնավուրը   |               |

|   |Ջաջուռ գյուղի     |սոցիալական  |2002 թթ.|Հայաստանին»  |               |

|   |դպրոցի կառուցում  |ներդրումների|        |բարեգործական |               |

|   |(112079 ԱՄՆ-ի     |հիմնադրամ   |        |կազմակեր-    |               |

|   |դոլար)            |            |        |պության      |               |

|   |                  |            |        |մասնակցու-   |               |

|   |                  |            |        |թյամբ        |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|20.|Հանրապետությունում|Հայաստանի   |2001-   |Հայաստանի    |Առաջարկվում է  |

|   |գործող դպրոցների 8|սոցիալական  |2002 թթ.|սոցիալական   |ցանկում        |

|   |տոկոսին դպրոցական |ներդրումների|        |ներդրումների |ընդգրկել նաև   |

|   |գույքի տրամադրում |հիմնադրամ   |        |հիմնադրամ    |լեռնային       |

|   |                  |ՀՀ կրթության|        |             |գյուղերի       |

|   |                  |և  գիտության|        |             |դպրոցները      |

|   |                  |նախարարու-  |        |             |               |

|   |                  |թյուն       |        |             |               |

|   |                  |ՀՀ          |        |             |               |

|   |                  |մարզպետներ  |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|21.|ՀՀ կառավարության  |ՀՀ կառավա-  |Համաձայն|ՀՀ պետական   |ժամանակացույցը |

|   |1999 թ. դեկտեմբերի|րությանն    |ժամանա- |բյուջե       |ճշտվում է      |

|   |31-ի N 796        |առընթեր     |կացույցի|             |հատկացված      |

|   |որոշմամբ հաստատված|արտակարգ    |        |             |միջոցներին     |

|   |արտակարգ          |իրավիճակների|        |             |համապատասխան   |

|   |իրավիճակների      |վարչություն |        |             |               |

|   |հետևանքների       |ՀՀ նախարա-  |        |             |               |

|   |նվազեցման ու      |րություններ |        |             |               |

|   |վերացման,         |ՀՀ ԳԱԱ      |        |             |               |

|   |բնակչության       |            |        |             |               |

|   |պաշտպանության     |            |        |             |               |

|   |2000-2004 թթ.     |            |        |             |               |

|   |ծրագրով նախատեսված|            |        |             |               |

|   |միջոցառումների    |            |        |             |               |

|   |իրագործում        |            |        |             |               |

|   |լեռնային          |            |        |             |               |

|   |բնակավայրերի մասով|            |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|22.|ՄԱԿ-ի արտակարգ    |ՀՀ կառավա-  |Համաձայն|ՄԱԿ-ի        |Ժամանակացույցը |

|   |իրավիճակների      |րությանն    |ժամանա- |գրասենյակի   |ճշտվում է      |

|   |կառավարման և      |առընթեր     |կացույցի|կողմից       |հատկացված      |

|   |ուսուցման ծրագրի  |արտակարգ    |        |հատկացված    |միջոցներին     |

|   |և  ժամանակացույցով|իրավիճակների|        |միջոցներ     |համապատասխան   |

|   |նախատեսված        |վարչություն |        |             |               |

|   |միջոցառումների    |Իրավասու    |        |             |               |

|   |իրագործում        |նախարարու-  |        |             |               |

|   |                  |թյուններ,   |        |             |               |

|   |                  |գերատեսչու- |        |             |               |

|   |                  |թյուններ    |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|23.|Անհրաժեշտության   |Համապատասխան|Ըստ     |             |               |

|   |դեպքում լեռնային  |մարզպետներ  |անհրա-  |             |               |

|   |լքված բնակավայրերի|            |ժեշտու- |             |               |

|   |վերականգնում      |            |թյան և  |             |               |

|   |                  |            |հիմնա-  |             |               |

|   |                  |            |վորվա-  |             |               |

|   |                  |            |ծության |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|24.|ՀՀ լեռնային       |ՀՀ ՍՊԱԾ     |        |ՀՀ պետական   |Գոյություն ունի|

|   |բնակավայրերի      |            |        |բյուջե,      |ՀՀ տարածքի     |

|   |սեյսմիկ ռիսկի     |            |        |Համաշխարհային|մանրամասն      |

|   |նվազեցման նպատակով|            |        |բանկ, ՄԱԿ,   |1:200000       |

|   |մանրամասն 1:200000|            |        |դոնորներ     |սեյսմիկ        |

|   |մասշտաբի սեյսմիկ  |            |        |             |շրջանցման      |

|   |վտանգի գնահատում  |            |        |             |աշխատանքների   |

|   |(քարտեզագրում),   |            |        |             |ծրագիր         |

|   |ներառյալ          |            |        |             |               |

|   |երկրորդային       |            |        |             |               |

|   |սեյսմածին         |            |        |             |               |

|   |երևույթների       |            |        |             |               |

|   |քարտեզագրում      |            |        |             |               |

|___|__________________|____________|________|_____________|_______________|

|25.|ՀՀ լեռնային       |ՀՀ ՍՊԱԾ     |        |ՀՀ պետական   |               |

|   |բնակավայրերի      |            |        |բյուջե,      |               |

|   |տարածքների սեյսմիկ|            |        |Համաշխարհային|               |

|   |միկրոշրջանցման    |            |        |բանկ, ՄԱԿ,   |               |

|   |գլխավոր           |            |        |դոնորներ     |               |

|   |հատակագծերի       |            |        |             |               |

|   |կազմման           |            |        |             |               |

|   |աշխատանքների      |            |        |             |               |

|   |իրականացում       |            |        |             |               |

.__________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
22.03.2001
N 222
Որոշում