Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ Լ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ...

040.0808.210709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

9 հուլիսի 2009 թվականի N 808-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-Ի N 372 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

Հավելված N 13

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 9-ի

N 808-Ն որոշման

ԿԱՐԳ

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգը սահմանում է միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման գործընթացը և կարգավորում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու համար լիցենզիան տալիս (մերժում) է, լիցենզիայի գործողությունը կասեցնում է, դադարեցնում կամ դադարեցման մասին դատարան դիմում է ներկայացնում ՀՀ կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

3. Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, որակավորման աստիճանների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվության) մասին որոշումն ընդունվում է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով: «Լիցենզիա տալու (մերժելու), լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա:

(3-րդ կետը փոփ. 27.05.10 թիվ 646-Ն, 20.09.2018 թիվ 1047-Ն որոշումներ)

4. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի կրթական գործունեության լիցենզավորումն ուսումնական հաստատության հայտի հիման վրա իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Մասնաճյուղի համար լիցենզիան տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:

5. Լիցենզիա տալու մասին որոշումներն ընդունվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

5.1. Լիցենզավորված անձանց` լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը: Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը:

(5.1-րդ կետը փոփ. 27.05.10 թիվ 646-Ն, 24.03.11 թիվ 536-Ն որոշումներ)

5.2. Լիցենզավորված անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից` տարեկան մեկ անգամ, և դրանք ներկայացնելու ժամկետ է համարվում լիցենզիան ստանալու հաջորդ օրը:

(5.2-րդ կետը լրաց. 30.08.12 թիվ 1107-Ն որոշում)

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

6. Միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի, 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` հայտատուն ներկայացնում է հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) հայտ (ձև N 1), որում նշվում է իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իրականացվելիք կրթական ծրագրի անվանումը, կրթության ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ուսուցման ավարտին տրվող որակավորումը, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի (սովորողների նախատեսվող սահմանային թիվն ըստ կուրսերի հայտատուի կողմից հաշվարկվում է` հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի), գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները, ուսումնաարտադրական պրակտիկայի բազան), լիցենզիայի գործողության ժամկետը.

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն, 24.03.11 թիվ 536-Ն որոշումներ)

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն, 24.03.11 թիվ 536-Ն որոշումներ)

4) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի նկատմամբ իրավունքի (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) գրանցման վկայականի պատճենը.

5) տեղեկանք դասախոսական կազմի վերաբերյալ, որտեղ նշվում է դասախոսների անունը, ազգանունը, կրթությունը, ավարտած ուսումնական հաստատությունը, որակավորումը, պաշտոնը, առարկան, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական/մանկավարժական), տարակարգը (ձև N 2).

6) տեղեկանք միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու համար զբաղեցրած տարածքների, այդ թվում` դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) տարածքների (ձև N 3).

7) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական ապահովվածության վերաբերյալ (գրադարան, ընթերցասրահ, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական) (ձև N 4).

8) տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական պրակտիկայի ապահովվածության վերաբերյալ.

9) կրթական ծրագրերի մասնագիտությունների ուսումնական պլանը, առարկայական ծրագրերի ցանկը.

10) սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների) կարգերը.

11) կրթական ծրագրերի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից տեղեկանք կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին:

(6-րդ կետը փոփ. 02.06.11 թիվ 741-Ն, 28.04.11 թիվ 636-Ն, 24.03.11 թիվ 536-Ն, 04.06.14 թիվ 588-Ն որոշումներ)

6.1. Հայտատուն լիցենզիա ստանալու համար սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(6.1-րդ կետը լրաց. 24.03.11 թիվ 536-Ն որոշում)

7. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

8. Լիցենզավորման պարտադիր պահանջներն ու պայմաններն են`

1) ներկայացված հայտի (N 1 ձև) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (N 1 ձև) ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) հիմնական մանկավարժական և դասախոսական կազմի պահանջի մասով` դասախոսական կազմի համապատասխանությունը ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատված` պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացվող պահանջներին, հաստատության դասախոսական կազմի և արտադրական ուսուցման վարպետների 80%-ի համար տվյալ ուսումնական հաստատությունը հանդիսանում է հիմնական աշխատավայր, իսկ օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշման հավելվածի 20-րդ կետի պահանջները.

3) ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության պահանջի մասով`

ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում` դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային սենյակի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվների պահանջներին, ուսումնական տարածքների նկատմամբ իրավունքը (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) հաստատող փաստաթղթերի առկայությունը,

բ. լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի հագեցվածության համապատասխանությունը ՀՀ ԿԳ նախարարի հրամանով հաստատած չափաքանակների պահանջներին: Հեռավար ձևով կրթություն կազմակերպելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 6-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) և դրսեկությամբ (էքստեռնատով) ուսուցման կարգը հաստատելու մասին» N 1028-Ն որոշմամբ հաստատված Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրերի հեռավար (դիստանցիոն) ուսուցման կարգին համապատասխան ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ էլեկտրոնային կապի միջոցների և անհրաժեշտ այլ սարքավորումների առկայությունը.

գ. բժշկական կրթական ծրագրերի մասով նաև կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը.

4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով ուսումնական հաստատության`

ա. ըստ կրթության ձևի ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերի համապատասխանությունը միջին մասնագիտական կրթության պետական ընդհանուր և մասնագիտությունների պետական չափորոշիչների պահանջներին,

բ. քննական թերթերի և տեղեկագրերի, շրջանավարտների ավարտական փաստաթղթերի, սովորողների ընդունելության, վերականգնման, քննությունների անցկացման կարգի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշման, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2006 թվականի հուլիսի 21-ի N 638-Ն, 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 5-ի N 1278-Ն, 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամանների պահանջներին.

գ. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.

5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մասնագիտական և գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ցուցադրական, աուդիո-վիդեո և մուլտիմեդիա ուսումնական նյութեր, իսկ օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում` նաև օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ: ՈՒսումնական հաստատությունը կարող է ունենալ նաև էլեկտրոնային գրականություն.

6) ուսումնաարտադրական կամ կլինիկական պրակտիկայի բազայի մասով բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրերի (պրակտիկա անցնողների քանակի նշումով) առկայությունը.

7) գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը, եթե այդ գործունեության մասով հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառումը, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, պարտադիր է:

(8-րդ կետը փոփ. 02.06.11 թիվ 741-Ն, 24.03.11 թիվ 536-Ն, 04.06.14 թիվ 588-Ն, 20.09.2018 թիվ 1047-Ն որոշումներ)

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

9. Միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողության կասեցումը և դադարեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

10. Օրենքներով և սույն կարգով նախատեսված լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները վերացնելու մասին համապատասխան հիմնավորող փաստաթղթերը լիցենզավորված անձը ներկայացնում է նախարարություն:

Ձև N 1

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

_____________________________________ -ին

_________________________________________________ - ից

(հայտատուի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,

պետական գրանցման համարը)

____________________________________________________________________

                (գտնվելու վայրը, հեռախոսահամարը,

                   ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail))

____________________________________________________________________

(գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը

(e-mail))

ՀԱՅՏ

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ

._____________________________________________________________________.

|NN |Դասի|Մասնա-|Կրթու-|Սովորողների|ՈՒսուց|ՈՒսուց|ՈՒսուց-|Ավար- |Լիցեն|

|ը/կ|չը  |գիտու-|թյան  |նախատեսվող |ման   |ման   |ման    |տական |զիայի|

|   |    |թյունը|ձևը   |սահմանային |լեզուն|տևո-  |ավարտին|փաստա-|գործո|

|   |    |      |      |թիվն ըստ   |      |ղութ- |տրվող  |թուղթը|ղու- |

|   |    |      |      |կուրսերի   |      |յունը |որակա- |      |թյան |

|   |    |      |      |___________|      |      |վորումը|      |ժամ- |

|   |    |      |      | 1| 2|3|4|5|      |      |       |      |կետը |

|___|____|______|______|__|__|_|_|_|______|______|_______|______|_____|

._____________________________________________________________________.

    _____ ___________ __ թ.    Դիմող` ______________   ____________________

                                     (ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

(1-ին ձևը փոփ. 04.06.14 թիվ 588-Ն որոշումներ)

Ձև N 2

______ _______________ թ.

___________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գործունեության իրականացման վայրը,

հեռախոսահամարը)

Տնօրեն (ռեկտոր) ___________________________ ___________________

                      (անունը, ազգանունը)        (ստորագրությունը)

ՏԵՂԵԿԱՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ

._____________________________________________________________________.

|NN |Անունը,  |Կրթու- |Որակավո|Պաշտոնը,  |Աշխատանքը  |Ստաժը     |Տարա-|

|ը/կ|ազգանունը|թյունը,|րումը  |դասավանդած|(հիմնական, |(վարչական)|կարգը|

|   |         |բուհը  |       |առարկան   |համատեղու- |մանկավարժա|     |

|   |         |ավարտած|       |          |թյամբ)     |կան       |     |

|___|_________|_______|_______|__________|___________|__________|_____|

._____________________________________________________________________.

Ձև N 3

______ _______________ թ.

ՏԵՂԵԿԱՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

Կազմակերպության անվանումը _________________________________________

Տնօրենի անունը, ազգանունը _______________________ _________________

(ստորագրությունը)

Գործունեության իրականացման վայրը __________________________________

Շինության տիպը` տիպային, հարմարեցված (ընդգծել), այլ

Շինության նկատմամբ իրավունքի տեսակը _______________________________

Շինության ընդհանուր մակերեսը _________ քառ. մետր, որից`

.____________________________________________________________.

|Անվանումը                   |Քանակը|Յուրաքանչյուրի|Տարածքի  |

|                            |      |մակերեսը      |նկատմամբ |

|                            |      |(քառ. մետր)   |իրավունքի|

|                            |      |              |տեսակը   |

|____________________________|______|______________|_________|

|Լսարան                      |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Լաբորատորիա                 |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Վիվարիում                   |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Կլինիկական ամբիոն (բազա)    |      |              |         |

|Առարկայական կաբինետ         |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Արհեստանոց                  |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Սպորտդահլիճ (մարզադահլիճ)   |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Գրադարան-ընթերցասրահ        |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Համակարգչային սենյակ        |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Օժանդակ (բակ, մարզահրապարակ,|      |              |         |

|պահեստային մակերես և  այլն) |      |              |         |

|____________________________|______|______________|_________|

|Այլ նշանակության            |      |              |         |

.____________________________________________________________.

Կից ներկայացվում են`

1) լաբորատորիաների, արհեստանոցների գույքի, նյութերի, սարքերի ու սարքավորումների, վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա) հագեցվածության ցուցակը.

2) մարզագույքի ցուցակը:

(3-րդ ձևը փոփ. 04.06.14 թիվ 588-Ն որոշում)

Ձև N 4

______ _______________ թ.

ՏԵՂԵԿԱՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ

Կազմակերպության անվանումը _________________________________________

Գործունեության տեսակը _____________________________________________

    Տնօրեն ___________________________       ______________________

              (անունը, ազգանունը)               (ստորագրությունը)

Գրքերի ընդհանուր թիվը _____________, որից` դասագրքեր _______________,

ծրագրային գեղարվեստական ___________, ուսումնամեթոդական _____________,

ուսումնաօժանդակ _______________, էլեկտրոնային-տեղեկատվական _________,

քարտեզ _____________________________________________________________,

այլ ___________________:

(13-րդ հավելվածի 1-4 ձևերը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 24.03.11 թիվ 536-Ն որոշումներ)

Հավելված N 14

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 9-ի

N 808-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԼԻՑԵՆԶԻԱ

ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

                ՍԵՐԻԱ Ա                            N 0000

Սույնով վավերացվում է, որ

______________________________________________________________

(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

______________________________________________________________

                            (գտնվելու վայրը)

____________________________________

               (գործունեության իրականացման վայրը)

Իրավունք ունի իրականացնելու

Միջին մասնագիտական կրթական ծրագրեր

Նախարար __________________________ ____________________________

                (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

____ __________ _____ թ.

Կ.Տ.

________________________________

                                    (լիցենզիայի գործողության ժամկետը)

(14-րդ հավելվածը փոփ. 30.08.12 թիվ 1107-Ն, 04.06.14 թիվ 588-Ն որոշումներ)

Հավելված N 15

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 9-ի

N 808-Ն որոշման

ԿԱՐԳ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

(15-րդ հավելվածն ուժը կորցրել է 30.08.12 թիվ 1107-Ն որոշում)

(15-րդ հավելվածը փոփ. 27.05.10 թիվ 646-Ն, 24.03.11 թիվ 536-Ն, 28.04.11 թիվ 636-Ն, 02.06.11 թիվ 741-Ն» 17.02.11 թիվ 140-Ն որոշումներ)

Հավելված N 16

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 9-ի

N 808-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԼԻՑԵՆԶԻԱ

(16-րդ հավելվածն ուժը կորցրել է 30.08.12 թիվ 1107-Ն որոշում)

Հավելված N 17

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 9-ի

N 808-Ն որոշման

ԿԱՐԳ

ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման գործընթացը և լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Բակալավրի կրթական ծրագրի իրականացման լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տալիս (մերժում) կամ դրա գործողությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

3. Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվության մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա:

(3-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 588-Ն, 20.09.2018 թիվ 1047-Ն որոշումներ)

4. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի կրթական գործունեության լիցենզավորումը, ուսումնական հաստատության հայտի հիման վրա, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Մասնաճյուղի համար լիցենզիան տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:

5. Լիցենզիա տալու մասին որոշումներն ընդունվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

6. Լիցենզավորված անձանց լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը: Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է նախարարը:

7. Լիցենզավորված անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից` տարեկան մեկ անգամ, և դրանք ներկայացնելու ժամկետ է համարվում լիցենզիան ստանալու հաջորդ օրը:

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

8. Լիցենզիա ստանալու համար հայտատուն, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի ու 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ներկայացնում է հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) հայտ` համաձայն N 1 ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իրականացվելիք կրթական ծրագրի անվանումը, կրթության ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների նախատեսվող սահմանային թիվ` ըստ կուրսերի (հայտատուի կողմից սովորողների նախատեսվող սահմանային թիվը` ըստ կուրսերի, հաշվարկվում է` հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի), գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները, ուսումնաարտադրական պրակտիկայի բազան), լիցենզիայի գործողության ժամկետը.

2) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի նկատմամբ իրավունքի (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) գրանցման վկայականի պատճենը.

3) տեղեկանք պրոֆեսորադասախոսական կազմի մասին, որում նշվում են պրոֆեսորադասախոսական կազմի անդամների անունները, ազգանունները, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, որակավորումը, գիտական աստիճանը կամ կոչումը, պաշտոնը, առարկան, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական/մանկավարժական)` համաձայն N 2 ձևի.

4) տեղեկանք բակալավրի կրթական ծրագրի իրականացման համար զբաղեցրած տարածքների (այդ թվում` լսարանային, լաբորատոր, արհեստանոցային, առարկայական կաբինետային, ամբիոնների, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային լաբորատորիաների, օժանդակ) մասին` համաձայն N 3 ձևի.

5) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային-տեղեկատվական հագեցվածության (գրադարան, ընթերցասրահ, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական) մասին` համաձայն N 4 ձևի.

6) տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական պրակտիկաների բազաներով ապահովվածության մասին.

7) կրթական ծրագրի մասնագիտությունների ուսումնական պլանը և առարկայական ծրագրերի ցանկը.

8) սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների), դիպլոմային աշխատանքների պաշտպանության կարգերը.

9) տեղեկանք օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման պայմանների ապահովվածության մասին (այդ թվում` նախապատրաստական բաժինների, դեկանատների, այլ կառուցվածքային ստորաբաժանումների և համապատասխան մասնագետների առկայության մասին).

10) կրթական ծրագրերի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից տեղեկանք կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին:

(8-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 588-Ն, 20.09.2018 թիվ 1047-Ն որոշումներ)

9. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

10. Լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմաններն են`

1) ներկայացված հայտի (N 1 ձև) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (N 1 ձև) ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի պահանջի մասով`

ա. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի առնվազն 50 տոկոսի համար տվյալ ուսումնական հաստատությունը պետք է հանդիսանա հիմնական աշխատավայր,

բ. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների առնվազն 60 տոկոսը պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան (կամ), կոչում, այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը, իսկ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների դեպքում պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան (կամ), կոչում (կամ), բնագավառին հատուկ պետական կոչումներ (կամ), պարգևներ (կամ), գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ և այլն,

գ. ուսումնական հաստատությունում բակալավրի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, ովքեր ունեն դասավանդվող դասընթացի ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն` առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանով, նույն կրթական ծրագրի մասնագիտական դասընթացների վարման համար, պետք է ներգրավված լինեն գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների) կամ համապատասխան գործունեության ոլորտում մասնագիտական աշխատանքի փորձ ունեցող գիտամանկավարժական կադրեր.

դ. օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշման հավելվածի 30-րդ կետի պահանջները.

3) ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության պահանջի մասով`

ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում` դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, ամբիոնների, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային լաբորատորիայի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվների պահանջներին, ուսումնական տարածքների նկատմամբ իրավունքը (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) հաստատող փաստաթղթերի, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը,

բ. լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության համապատասխանությունը նախարարի հրամանով հաստատված չափաքանակների պահանջներին: Հեռավար ձևով կրթություն կազմակերպելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավար կրթության կարգին համապատասխան ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ էլեկտրոնային և այլ կապի միջոցների, անհրաժեշտ սարքավորումների առկայությունը.

գ. բժշկական մասնագիտությունների գծով`

ամբիոնները պետք է ունենան տեխնիկական և տեխնոլոգիական հագեցվածություն. անատոմիայի ամբիոնում պարտադիր է ունենալ նաև սեկցիոն սենյակ և դիակային նյութեր` կմախքներ, ոսկրեր, թաց պրեպարատներ, կաղապարվածքներ (մուլյաժներ), իսկ դատական բժշկության և ախտաբանական անատոմիայի ամբիոնների համար` նաև դիահերձարաններ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշմամբ նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան, իսկ սեփականը չունենալու դեպքում` քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված կարգով), համաձայն տվյալ առարկայի ծրագրի` համապատասխան ամբիոններում (կենսաբանության, հյուսվածքաբանության, ախտաբանական անատոմիայի, մանրէաբանության և այլն) ուսումնական խմբի առնվազն 2 ուսանողին պետք է հատկացվի մեկ մանրադիտակ, հյուսվածաբանության ամբիոնում` համապատասխան միկրոպրեպարատների, իսկ ախտաբանական անատոմիայի ամբիոնում` համապատասխան մակրո և միկրոպրեպարատների հավաքածուներ, դեղագործության կառավարում առարկայից. դասասենյակ` դեղատան մակետով (կահավորված դեղատան նման), ֆարմակոգնոզիա առարկայից` յուրաքանչյուրին 1 մանրադիտակ, դասասենյակ` 1 գազահեղուկային քրոմատոգրաֆով,

բոլոր մասնագիտական ամբիոններում պարտադիր է ունենալ առնվազն 2 ուսումնական լաբորատոր սենյակներ,

ստոմատոլոգիական ամբիոն հաճախող խմբերի յուրաքանչյուր 3-4 ուսանողի պետք է տրամադրվի մեկ ստոմատոլոգիական բազկաթոռ, իսկ բուժական ֆակուլտետի յուրաքանչյուր ուսանողի` տվյալ կլինիկական բաժանմունքում` 1-2 մահճակալ.

4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով ուսումնական հաստատության`

ա. ըստ կրթության ձևի, ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերի համապատասխանությունը բարձրագույն մասնագիտական կրթական պետական ընդհանուր և մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջներին,

բ. անձնական գործի, ընդունելության քննություններին առնչվող և շրջանավարտների ավարտական փաստաթղթերը, կրեդիտային համակարգի, քննությունների անցկացման կարգի, սովորողների, ընդունելության, շարժունության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320, 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2307-Ն, 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն, 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանի պահանջներին.

գ. օտարերկրյա քաղաքացիների ուսուցումը (այդ թվում` նախապատրաստական բաժիններում) նախատեսված է կանոնադրությամբ և ուսուցման կարգի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կարգին.

դ. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.

5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մասնագիտական և գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ցուցադրական, աուդիո-վիդեո և մուլտիմեդիա ուսումնական նյութեր, իսկ օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում` նաև օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ: ՈՒսումնական հաստատությունը կարող է ունենալ նաև էլեկտրոնային գրականություն.

6) ուսումնաարտադրական կամ կլինիկական պրակտիկայի բազայի մասով` բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրերի (պրակտիկա անցնողների թվի նշմամբ) առկայությունը.

7) գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը, եթե այդ գործունեության մասով հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառումը, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, պարտադիր է:

(10-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 588-Ն, 20.09.2018 թիվ 1047-Ն որոշումներ)

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ, ՏՈՒԳԱՆՔԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

11. Կրթական ծրագրով գործունեության իրականացման լիցենզիայի պահանջների խախտման համար նախազգուշացումը, տուգանքը, լիցենզիայի գործողության դադարեցումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

12. Լիցենզավորված անձն օրենքներով և սույն կարգով նախատեսված լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները վերացնելու մասին համապատասխան հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է նախարարություն:

Ձև N 1

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

------------------------------ - ին

(անունը, ազգանունը)

-------------------------------------------------------- - ից

(հայտատուի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,

պետական գրանցման համարը)

-----------------------------------------------------------------

        (հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը,

                     ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail)

-----------------------------------------------------------------

        (գործունեության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը

                                (e-mail))

ՀԱՅՏ

ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

._____________________________________________________________________.

|NN |Դա|Մասնա-|Կրթու-|Սովորողների|ՈՒսուց|ՈՒսուց-|ՈՒսուց-|Ավար- |Լիցեն-|

|ը/կ|սի|գիտու-|թյան  |նախատեսվող |ման   |ման    |ման    |տական |զիայի |

|   |չը|թյունը|ձևը   |սահմանային |լեզուն|տևո-   |ավարտին|փաստա-|գործո-|

|   |  |      |      |թիվն ըստ   |      |ղու-   |տրվող  |թուղթը|ղու-  |

|   |  |      |      |կուրսերի   |      |թյունը |որակա- |      |թյան  |

|   |  |      |      |           |      |       |վորումը|      |ժամ-  |

|   |  |      |      |           |      |       |       |      |կետը  |

|   |  |      |      |___________|______|_______|_______|______|______|

|   |  |      |      |1|2|3|4 |5 |      |       |       |      |      |

|___|__|______|______|_|_|_|__|__|______|_______|_______|______|______|

|   |  |      |      | | | |  |  |      |       |       |      |      |

._____________________________________________________________________.

____ _________ 20 թ. Դիմող __________________ _____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

(1-ին ձևը փոփ. 04.06.14 թիվ 588-Ն որոշում)

Ձև N 2

____ _________ 20 թ.

_________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, գործունեության իրականացման վայրը,

հեռախոսահամարը)

Տնօրեն (ռեկտոր) ________________________ ___________________

                       (անունը, ազգանունը)     (ստորագրությունը)

ՏԵՂԵԿԱՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

._____________________________________________________________________.

|NN |Անունը,  |Կրթու- |Որակա- |Պաշտոնը,|Աշխատանքը |Ստաժը     |Գիտական |

|ը/կ|ազգանունը|թյունը,|վորումը|դասա-   |(հիմնական,|(վարչական/|աստիճանը|

|   |         |ավարտած|       |վանդած  |համատե-   |մանկա-    |կամ     |

|   |         |բուհը  |       |առարկան |ղությամբ) |վարժական) |կոչումը |

|___|_________|_______|_______|________|__________|__________|________|

|   |         |       |       |        |          |          |        |

._____________________________________________________________________.

Ձև N 3

_____ ____________ 20 թ.

ՏԵՂԵԿԱՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կազմակերպության անվանումը

________________________________________________________

Տնօրենի անունը, ազգանունը, ստորագրությունը

Գործունեության իրականացման վայրը

Շինության տիպը` տիպային, հարմարեցված (ընդգծել), այլ

Շինության նկատմամբ իրավունքի տեսակը

Շինության ընդհանուր մակերեսը _________ քառ. մ, որից`

.____________________________________________________________.

|Անվանումը                        |Քանակը|Յուրաքան-|Տարածքի  |

|                                 |      |չյուրի   |նկատմամբ |

|                                 |      |մակերեսը |իրավունքի|

|                                 |      |(քառ. մ) |տեսակը   |

|_________________________________|______|_________|_________|

|Լսարան                           |      |         |         |

|_________________________________|______|_________|_________|

|Լաբորատորիա                      |      |         |         |

|_________________________________|______|_________|_________|

|Վիվարիում                        |      |         |         |

|_________________________________|______|_________|_________|

|Կլինիկական ամբիոն (բազա)         |      |         |         |

|_________________________________|______|_________|_________|

|Առարկայական կաբինետ              |      |         |         |

|_________________________________|______|_________|_________|

|Արհեստանոց                       |      |         |         |

|_________________________________|______|_________|_________|

|Մարզադահլիճ                      |      |         |         |

|_________________________________|______|_________|_________|

|Գրադարան - ընթերցասրահ           |      |         |         |

|_________________________________|______|_________|_________|

|Համակարգչային լաբորատորիա        |      |         |         |

|_________________________________|______|_________|_________|

|Ամբիոններ                        |      |         |         |

|_________________________________|______|_________|_________|

|Օժանդակ (բակ, մարզահրապարակ,     |      |         |         |

|պահեստային մակերես և  այլն)      |      |         |         |

|_________________________________|______|_________|_________|

|Այլ նշանակության                 |      |         |         |

.____________________________________________________________.

Կից ներկայացվում են`

1) լաբորատորիաների, արհեստանոցների գույքի, նյութերի, սարքերի ու սարքավորումների վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազա), ամբիոնների հագեցվածության ցանկը,

2) մարզագույքի ցանկը:

(3-րդ ձևը փոփ. 04.06.14 թիվ 588-Ն, 20.09.2018 թիվ 1047-Ն որոշումներ)

Ձև N 4

_____ ___________ 20 թ.

ՏԵՂԵԿԱՆՔ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ-ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Կազմակերպության անվանումը _______________________________________

Գործունեության տեսակը ___________________________________________

Ռեկտոր __________________________________________________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

Գրքերի ընդհանուր թիվը _______________________, որից` դասագրքեր ____________________________________,

ծրագրային գեղարվեստական ___________________, ուսումնամեթոդական __________________________, ուսումնաօժանդակ __________________________, էլեկտրոնային-տեղեկատվական ______________________, քարտեզ _____________ _______________, այլ ___________________:

(17-րդ հավելվածը լրաց. 30.08.12 թիվ 1107-Ն, 04.06.14 թիվ 588-Ն որոշումներ)

Հավելված N 18

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 9-ի

N 808-Ն որոշման

Ձև

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

ԼԻՑԵՆԶԻԱ N 0000 ՍԵՐԻԱ Բ

Սույնով վավերացվում է, որ

-------------------------------------------------------------------

(կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը)

-------------------------------------------------------------------

                            (գտնվելու վայրը)

-------------------------------------------------------------------

                   (գործունեության իրականացման վայրը)

իրավունք ունի իրականացնելու Բակալավրի կրթական ծրագիր (բացառությամբ

բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի):

Նախարար ------------------- ---------------------------------

              (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

_____ ______________ 20 թ.

Կ.Տ.

------------------------------------

                                     (լիցենզիայի գործողության ժամկետը)

(18-րդ հավելվածը լրաց. 30.08.12 թիվ 1107-Ն, 04.04.13 թիվ 320-Ն, 04.06.14 թիվ 588-Ն որոշումներ)

Հավելված N 19

ՀՀ կառավարության

2009 թվականի հուլիսի 9-ի

N 808-Ն որոշման

ԿԱՐԳ

ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով կարգավորվում են մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզավորման գործընթացը և լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզիան (այսուհետ` լիցենզիա) տալիս (մերժում) կամ դրա գործողությունը դադարեցնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետ` նախարարություն):

3. Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու և մասնագիտությունների գծով` ընդունելության սահմանային տեղերի թվի փոփոխության, ըստ ուսուցման ձևերի, կրթության հիմքերի, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների օտար լեզվով ուսուցում իրականացնելու գործունեության թույլտվության) մասին որոշումն ընդունվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով: Լիցենզիա տալու (մերժելու) կամ դրա գործողությունը դադարեցնելու մասին որոշումներն ընդունվում են նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունների հիման վրա:

(3-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 588-Ն, 20.09.2018 թիվ 1047-Ն որոշումներ)

4. Օտարերկրյա ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի կրթական գործունեության լիցենզավորումը, ուսումնական հաստատության հայտի հիման վրա, իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով: Մասնաճյուղի համար լիցենզիան տրվում է մասնաճյուղ ունեցող ուսումնական հաստատությանը:

5. Լիցենզիա տալու մասին որոշումներն ընդունվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:

6. Լիցենզավորված անձանց լիցենզիայի հետ միասին տրամադրվում է լիցենզիայի ներդիր, որը համարվում է լիցենզիայի անբաժանելի մասը: Լիցենզիայի ներդիրի ձևը հաստատում է նախարարը:

7. Լիցենզավորված անձինք լիցենզավորող մարմին են ներկայացնում լիցենզավորված գործունեությանն առնչվող հաշվետվություն, որի ձևը հաստատում է նախարարը: Հաշվետվությունները ներկայացվում են լիցենզիան ստանալու հաջորդ տարվանից` տարեկան մեկ անգամ, և դրանք ներկայացնելու ժամկետ է համարվում լիցենզիան ստանալու հաջորդ օրը:

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

8. Մագիստրոսի կրթական ծրագրի իրականացման լիցենզիա ստանալու համար հայտատուն, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի ու 28-րդ հոդվածի և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, ներկայացնում է հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) հայտ` համաձայն N 1 ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարը, իրականացվելիք կրթական ծրագրի անվանումը, կրթության ձևը, տևողությունը, ուսուցման լեզուն, ավարտական փաստաթղթի անվանումը, սովորողների նախատեսվող սահմանային թիվը` ըստ կուրսերի (սովորողների նախատեսվող սահմանային թիվը` ըստ կուրսերի, հայտատուի կողմից հաշվարկվում է` հաշվի առնելով մեկ սովորողի հաշվով ուսումնական տարածքի նորմատիվների, լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով նաև վիվարիումի, կլինիկական ամբիոնի (բազայի) գրադարանային-տեղեկատվական համակարգի հագեցվածության չափաքանակները, ուսումնաարտադրական պրակտիկայի բազան), լիցենզիայի գործողության ժամկետը.

2) լիցենզավորվող գործունեության տեսակի իրականացման համար նախատեսվող տարածքի նկատմամբ իրավունքի (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) գրանցման վկայականի պատճենը.

3) տեղեկանք պրոֆեսորադասախոսական կազմի մասին, որում նշվում են պրոֆեսորադասախոսական կազմի անդամների անունները, ազգանունները, կրթությունը, այն ուսումնական հաստատության անվանումը, որն ավարտել է, որակավորումը, գիտական աստիճանը կամ կոչումը, պաշտոնը, առարկան, որը դասավանդելու է, տեղեկություն աշխատանքի հիմնական կամ համատեղության մասին, ստաժը (վարչական/մանկավարժական)` համաձայն N 2 ձևի.

4) տեղեկանք բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար զբաղեցրած տարածքների (այդ թվում` լսարանային, լաբորատոր, արհեստանոցային, առարկայական կաբինետային, ամբիոնների, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային լաբորատորիաների, օժանդակ) մասին` համաձայն N 3 ձևի.

5) տեղեկանք ուսումնական գործընթացի գրադարանային, դասագրքային, էլեկտրոնային-տեղեկատվական) հագեցվածության մասին` համաձայն N 4 ձևի.

6) տեղեկանք ուսումնական և արտադրական, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական պրակտիկաների բազաներով ապահովվածության մասին.

7) կրթական ծրագրի մասնագիտությունների ուսումնական պլանը, առարկայական ծրագրերի ցանկը.

8) սովորողների ընդունելության, փոխադրման, տեղափոխման, ավարտական ամփոփիչ ատեստավորման (քննությունների) և մագիստրոսական թեզի պաշտպանության կարգերը.

9) տեղեկանք օտարերկրյա ուսանողների ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման պայմանների ապահովվածության մասին (այդ թվում` նախապատրաստական բաժինների, դեկանատների, կառուցվածքային այլ ստորաբաժանումների և համապատասխան մասնագետների առկայության մասին).

10) կրթական ծրագրի իրականացման վայրում տեղադրված հսկիչ-դրամարկղային մեքենայի գրանցման քարտի պատճենը կամ լիցենզավորվող իրավաբանական անձի կողմից` տեղեկանք կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով դրամական հաշվարկներով գործարքներ չիրականացնելու մասին:

(8-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 588-Ն, 20.09.2018 թիվ 1047-Ն որոշումներ)

9. Հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը պարզելու և լիցենզավորման մասին եզրակացություն տալու նպատակով իրականացվում է ուսումնասիրություն: Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրությունները կարող են իրականացվել հայտատուի մոտ:

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

10. Լիցենզավորման պարտադիր պահանջները և պայմաններն են`

1) ներկայացված հայտի (N 1 ձև) ձևի համապատասխանությունը սույն կարգով հաստատված հայտի (N 1 ձև) ձևին և դրանում ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

2) հիմնական պրոֆեսորադասախոսական կազմի պահանջի մասով`

ա. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի առնվազն 50 տոկոսի համար տվյալ ուսումնական հաստատությունը պետք է հանդիսանա հիմնական աշխատավայր,

բ. ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի դասախոսների առնվազն 60 տոկոսը պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան (կամ), կոչում, այդ թվում` յուրաքանչյուր մասնագիտության մասնագիտական առարկաների գծով` 3-ը, իսկ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների դեպքում պետք է ունենա պետական լիազորված մարմնի կողմից ճանաչված գիտական աստիճան (կամ), կոչում (կամ), բնագավառին հատուկ պետական կոչումներ (կամ), պարգևներ (կամ), գիտական հոդվածներ, ուսումնական ձեռնարկներ և այլն,

գ. ուսումնական հաստատությունում մագիստրոսի պատրաստման հիմնական կրթական ծրագրի իրականացումը պետք է ապահովվի գիտամանկավարժական կադրերով, ովքեր ունեն գիտական աստիճան և (կամ) գիտական կոչում կամ դասընթացների ուղղվածությանը համապատասխանող բազային կրթություն` առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանով, և համապատասխան գործունեության ոլորտում հետազոտական աշխատանքի փորձ (բացառությամբ արվեստի, ֆիզիկական կուլտուրայի բարձրագույն ուսումնական հաստատությունների, այլ բարձրագույն ուսումնական հաստատությունների նմանատիպ ֆակուլտետների և ամբիոնների).

դ. օտար լեզուներով ուսուցում կազմակերպող ուսումնական հաստատությունը` տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 700-Ն որոշման հավելվածի 30-րդ կետի պահանջները.

3) ուսումնական տարածքի և լաբորատոր ապահովվածության պահանջի մասով`

ա. զբաղեցրած ուսումնական տարածքների (այդ թվում` դասասենյակի, լաբորատորիայի, արհեստանոցի, առարկայական կաբինետի, ամբիոնների, մարզադահլիճի, գրադարան-ընթերցասրահի, համակարգչային լաբորատորիայի, օժանդակ (բակ, մարզահրապարակ, պահեստային մակերես և այլն) համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվների պահանջներին, ուսումնական տարածքների նկատմամբ իրավունքը (սեփականության, վարձակալության, անհատույց օգտագործման) հաստատող փաստաթղթերի, իսկ բժշկական կրթական ծրագրերի մասով` կլինիկական ամբիոնի (բազայի) գործող լիցենզիաների պատճենների առկայությունը,

բ. լաբորատորիաների, արհեստանոցների, մարզադահլիճի` սարքերով, սարքավորումներով, նյութերով, գույքով հագեցվածության համապատասխանությունը նախարարի հրամանով հաստատված չափաքանակների պահանջներին: Հեռավար ձևով կրթություն կազմակերպելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավար կրթության կարգին համապատասխան ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ էլեկտրոնային և այլ կապի միջոցների, անհրաժեշտ սարքավորումների առկայությունը.

գ. բժշկական մասնագիտությունների գծով`

ամբիոնները պետք է ունենան տեխնիկական և տեխնոլոգիական հագեցվածություն. անատոմիայի ամբիոնում պարտադիր է ունենալ նաև սեկցիոն սենյակ և դիակային նյութեր` կմախքներ, ոսկրեր, թաց պրեպարատներ, կաղապարվածքներ (մուլյաժներ), իսկ դատական բժշկության և ախտաբանական անատոմիայի ամբիոնների համար` նաև դիահերձարաններ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշմամբ նախատեսված տեխնիկական պահանջներին համապատասխան, իսկ սեփականը չունենալու դեպքում` քաղաքացիաիրավական պայմանագրերով սահմանված կարգով), համաձայն տվյալ առարկայի ծրագրի` համապատասխան ամբիոններում (կենսաբանության, հյուսվածքաբանության, ախտաբանական անատոմիայի, մանրէաբանության և այլն) ուսումնական խմբի առնվազն 2 ուսանողին պետք է հատկացվի մեկ մանրադիտակ, հյուսվածաբանության ամբիոնում` համապատասխան միկրոպրեպարատների, իսկ ախտաբանական անատոմիայի ամբիոնում` համապատասխան մակրո և միկրոպրեպարատների հավաքածուներ, դեղագործության կառավարում առարկայից. դասասենյակ` դեղատան մակետով (կահավորված դեղատան նման), ֆարմակոգնոզիա առարկայից` յուրաքանչյուրին 1 մանրադիտակ, դասասենյակ` 1 գազահեղուկային քրոմատոգրաֆով,

բոլոր մասնագիտական ամբիոններում պարտադիր է ունենալ առնվազն 2 ուսումնական լաբորատոր սենյակներ,

ստոմատոլոգիական ամբիոն հաճախող խմբերի յուրաքանչյուր 3-4 ուսանողի պետք է տրամադրվի մեկ ստոմատոլոգիական բազկաթոռ, իսկ բուժական ֆակուլտետի յուրաքանչյուր ուսանողի` տվյալ կլինիկական բաժանմունքում` 1-2 մահճակալ.

4) ուսումնամեթոդական ապահովվածության պահանջի մասով` ուսումնական հաստատության`

ա. ըստ կրթության ձևի, ուսումնական պլանի, ուսումնական պլանով նախատեսված դասընթացների առարկայական ծրագրերի համապատասխանությունը բարձրագույն մասնագիտական կրթական պետական ընդհանուր և մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչների պահանջներին,

բ. անձնական գործի, ընդունելության քննություններին առնչվող և շրջանավարտների ավարտական փաստաթղթերը, կրեդիտային համակարգի, քննությունների անցկացման կարգի, սովորողների, ընդունելության, շարժունության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320, 2005 թվականի դեկտեմբերի 22-ի N 2307-Ն, 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն, 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշումների, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանի պահանջներին.

գ. օտարերկրյա քաղաքացիների ուսուցումը (այդ թվում` նախապատրաստական բաժիններում) նախատեսված է կանոնադրությամբ, և ուսուցման կարգի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման կարգին.

դ. օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում հաստատության կողմից իրականացվող համապատասխան օտար լեզվով ուսումնական ծրագրերի և պլանների առկայությունը.

5) գրադարանային-տեղեկատվական համակարգի պահանջի մասով` ուսումնական հաստատությունն իր տարածքի սահմաններում պետք է ապահովված լինի գրադարանային ֆոնդով, որը պետք է ներառի մասնագիտական և գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, ցուցադրական, աուդիո-վիդեո և մուլտիմեդիա ուսումնական նյութեր, իսկ օտարերկրացիների համար օտար լեզուներով ուսուցում կազմակերպելու դեպքում` նաև օտարալեզու մասնագիտական արդիական գրականությամբ: ՈՒսումնական հաստատությունը կարող է ունենալ նաև էլեկտրոնային գրականություն.

6) ուսումնաարտադրական կամ կլինիկական պրակտիկայի բազայի մասով` բնագավառի բազային հաստատությունների հետ կնքված պայմանագրերի (պրակտիկա անցնողների թվի նշմամբ) առկայությունը.

7) գործունեության իրականացման վայրում հսկիչ-դրամարկղային մեքենայի առկայությունը, եթե այդ գործունեության մասով հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառումը, համաձայն «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, պարտադիր է:

(10-րդ կետը փոփ. 04.06.14 թիվ 588-Ն, 20.09.2018 թիվ 1047-Ն որոշումներ)

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ, ՏՈՒԳԱՆՔԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

11. Կրթական ծրագրի իրականացման լիցենզիայի համար նախազգուշացումը, տուգանքը, լիցենզիայի գործողության դադարեցումն իրականացվում են օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

12. Լիցենզավորված անձն օրենքներով և սույն կարգով նախատեսված լիցենզիայի պարտադիր պահանջների կամ պայմանների խախտումները վերացնելու մասին համապատասխան հիմնավորող փաստաթղթերը ներկայացնում է նախարարություն:

Ձև N 1

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

------------------------------ - ին

(անունը, ազգանունը)

-------------------------------------------------------- - ից

(հայտատուի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,

պետական գրանցման համարը)

-----------------------------------------------------------------

        (հարկ վճարողի հաշվառման համարը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը,

                     ֆաքսը, էլեկտրոնային փոստը (e-mail)

-----------------------------------------------------------------

        (գործունեության իրականացման վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը,

                                էլեկտրոնային փոստը (e-mail))

ՀԱՅՏ

ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

._____________________________________________________________________.

|NN |Դա|Մասնա-|Կրթու-|Սովորողների|ՈՒսուց|ՈՒսուց-|ՈՒսուց-|Ավար- |Լիցեն-|

|ը/կ|սի|գիտու-|թյան  |նախատեսվող |ման   |ման    |ման    |տական |զիայի |

|   |չը|թյունը|ձևը   |սահմանային |լեզուն|տևո-   |ավարտին|փաստա-|գործո-|

|   |  |      |      |թիվն ըստ   |      |ղու-   |տրվող  |թուղթը|ղու-  |

|   |  |      |      |կուրսերի   |      |թյունը |որակա- |      |թյան  |

|   |  |      |      |           |      |       |վորումը|      |ժամ-  |

|   |  |      |      |           |      |       |       |      |կետը  |

|   |  |      |      |___________|______|_______|_______|______|______|

|   |  |      |      |1|2|3|4 |5 |      |       |       |      |      |

|___|__|______|______|_|_|_|__|__|______|_______|_______|______|______|

._____________________________________________________________________.

Դիմող __________________ _____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

____ _________ 20 թ.

(1-ին ձևը փոփ. 04.06.14 թիվ 588-Ն որոշում)

----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

pin
ՀՀ կառավարություն
09.07.2009
N 808-Ն
Որոշում