Սեղմել Esc փակելու համար:
{05.05.2019 - 01.04.2021} ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{05.05.2019 - 01.04.2021} ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ՍՈ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.05.2019  -ից մինչեւ   01.04.2021  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1069.300915

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1069-Ն

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՑԱՆԿԸ, ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 614-Ն ՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 894-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 304-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

IV. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

35. Ժամանակավոր կացարանով ապահովելը նպաստում է որոշակի բնակության վայր չունեցող անձի սոցիալ-տնտեսական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային, սոցիալ-իրավական կարիքների բավարարմանը և բնականոն կենսագործունեության ապահովմանը, միտված է որոշակի բնակության վայր չունեցող` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձին այդ վիճակից դուրս բերելուն, նրա սոցիալական ներառմանը, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու կանխարգելմանը:

36. Ժամանակավոր կացարանում տրամադրվում են հետևյալ ծառայությունները`

1) բնաիրային օգնություն` սննդի, հիգիենայի միջոցների, հագուստի, կոշիկի տրամադրման ձևով.

2) բժշկական օգնություն և սպասարկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) խորհրդատվական օգնություն.

5) այլ սոցիալական ծառայություններ (կրթական, մասնագիտացված բժշկական օգնություն և այլն), որոնք, ըստ անհրաժեշտության, ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության կողմից կազմակերպվում են մասնագիտական կազմակերպություններում:

37. Որոշակի բնակության վայր չունեցող անձին, նրա անհատական կարիքներին համապատասխան, ժամանակավոր կացարանում տրամադրվում է`

1) մահճակալ` անկողնային սպիտակեղենի լրակազմով, անհրաժեշտության դեպքում` նաև հագուստ, կոշիկ, ներքին սպիտակեղեն և անձնական հիգիենայի պարագաներ (սրբիչ, օճառ, ատամի մածուկ, խոզանակ, սափրվելու պարագաներ և այլն).

2) սնունդ` օրական առնվազն երկու անգամ, անհրաժեշտության դեպքում` դիետիկ սնունդ.

3) անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում անհրաժեշտ աջակցություն` դրանք ստանալու գործընթացը կազմակերպելու հարցում:

38. Ժամանակավոր կացարանը`

1) աջակցում է որոշակի բնակության վայր չունեցող անձանց` ընտանիքի հետ սոցիալական կապերը վերականգնելու և նրանց ընտանիք վերադարձնելու հարցում.

2) անհրաժեշտության դեպքում (երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց) աջակցում է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելության համար փաստաթղթերը ձևակերպելու և ներկայացնելու հետ կապված հարցերում.

3) ըստ անհրաժեշտության, որոշակի բնակության վայր չունեցող անձանց ցուցաբերում է աջակցություն Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ ստանալու, բժշկասոցիալական փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու և ներկայացնելու և (կամ) հաշմանդամության հետ կապված այլ խնդիրների լուծման գործում, ինչպես նաև անհրաժեշտ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման հետ կապված հարցերում.

4) համագործակցելով լիազորած մարմնի` զբաղվածության ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների հետ` աջակցում է որոշակի բնակության վայր չունեցող անձանց աշխատանքային հմտությունների ձեռքբերմանը, վերապատրաստման և վերամասնագիտացման դասընթացներին մասնակցությանը, ինքնազբաղվածության ապահովմանը և հարմար աշխատանքի տեղավորմանը.

5) իր իրավասության շրջանակում աջակցում է որոշակի բնակության վայր չունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը.

6) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կարգով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:

39. Ժամանակավոր կացարանը կազմակերպում է այնտեղ բնակվող (գտնվող)` որոշակի բնակության վայր չունեցող անձանց բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը` նրանց այնտեղ բնակվելու (գտնվելու) ամբողջ ժամանակահատվածում: Ժամանակավոր կացարանում բնակվող (գտնվող)` որոշակի բնակության վայր չունեցող անձանց բժշկական օգնությունը ցուցաբերում է ժամանակավոր կացարանի գտնվելու վայրի համապատասխան բժշկական հաստատությունը և ժամանակավոր կացարանի բժիշկը: Անհրաժեշտության դեպքում, ժամանակավոր կացարանը կազմակերպում է համապատասխան բժշկական հաստատություններ ուղեգրման գործընթացը:

40. Ժամանակավոր կացարանում բնակվող (գտնվող)` որոշակի բնակության վայր չունեցող անձի` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդության կասկածի դեպքում ժամանակավոր կացարանի բժիշկը կամ համապատասխան լիազորություններով օժտված այլ աշխատողը (կամ պաշտոնատար անձը) մեկօրյա ժամկետում դրա մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության տարածքային մարմնին, ձեռնարկում անհրաժեշտ միջոցներ` ժամանակավոր կացարանում բնակվող (գտնվող) այլ անձանց հետ տվյալ անձի անմիջական շփումը բացառելու համար և, ըստ անհրաժեշտության, ապահովում է նրա տեղափոխումը մասնագիտացված բժշկական հաստատություն:

41. Ժամանակավոր կացարանի սոցիալական աշխատողը, սույն կարգի 25-րդ կետում նշված հրամանի ընդունումից հետո եռօրյա ժամկետում, գնահատում է որոշակի բնակության վայր չունեցող անձի սոցիալական կարիքները, իր իրավասության շրջանակում իրականացնում է նրա անհատական ծրագրով նախատեսված միջոցառումները, դրանում նախատեսված ժամկետներում մասնակցում է մասնագիտական քննարկումներին և, տվյալ անձի սոցիալական կարիքներին համապատասխան, նրան տրամադրում է սոցիալական ծառայություններ:

42. Ժամանակավոր կացարան ընդունված` որոշակի բնակության վայր չունեցող յուրաքանչյուր չափահաս (ինչպես նաև լրիվ գործունակ ճանաչված անչափահաս) անձի հետ, սույն կարգի 25-րդ կետում նշված հրամանի ընդունումից հետո եռօրյա ժամկետում, ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության համապատասխան լիազորություններ ունեցող պաշտոնատար անձը կնքում է վերասոցիալականացման համաձայնագիր` համաձայն N 3 ձևի, երկու օրինակից: Վերասոցիալականացման համաձայնագիրը որոշակի բնակության վայր չունեցող անձի սոցիալական ներառմանը նպաստելուն միտված միջոցառումների, փոխադարձ իրավունքների և պարտականությունների մասին համաձայնություն է:

43. Ժամանակավոր կացարանն իր գործառույթների իրականացման շրջանակներում համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային մակարդակում գործող աջակցող ցանցի անդամների, այլ իրավաբանական ու ֆիզիկական անձանց հետ:

 

V. ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆԻՑ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

44. Ժամանակավոր կացարանից որոշակի բնակության վայր չունեցող անձի դուրսգրումը ձևակերպվում է սույն կարգի 25-րդ կետում նշված պաշտոնատար անձի հրամանով: Ժամանակավոր կացարանի` համապատասխան լիազորություններով օժտված աշխատողը (կամ պաշտոնատար անձը), սույն կետում նշված հրամանի ընդունումից անմիջապես հետո, ժամանակավոր կացարանի հաշվառման մատյանում կատարում է համապատասխան գրառում որոշակի բնակության վայր չունեցող անձի դուրսգրման վերաբերյալ:

45. Ժամանակավոր կացարանից որոշակի բնակության վայր չունեցող չափահաս անձի դուրսգրման հիմքերն են`

1) տվյալ անձի գրավոր դիմումը.

2) ժամանակավոր կացարան տրամադրելու` օրենքով սահմանված ժամկետը լրանալը.

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունվելը.

4) «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` հարմար աշխատանքի տեղավորվելը և ինքնուրույն, առանց կողմնակի օժանդակության, հասարակություն ինտեգրվելու հնարավորության ձեռքբերումը.

5) ընտանիքի անդամի գրավոր դիմումը` որոշակի բնակության վայր չունեցող չափահաս անձին ընտանիք վերադարձնելու ցանկության և այդ անձի գրավոր համաձայնության դեպքում.

6) ալկոհոլ կամ թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործելը կամ ժամանակավոր կացարանի այլ կանոնները կրկին անգամ խախտելը.

7) քրեական գործով որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ ներգրավված լինելը.

8) դիտավորությամբ կատարված հանցագործության համար օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն ունենալը.

9) հիվանդանոցային բժշկական հաստատությունում տեղավորվելը.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը` դրա մասին մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության հիման վրա.

11) տվյալ անձի մահը կամ անձին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելը.

12) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքեր:

46. Ժամանակավոր կացարանից որոշակի բնակության վայր չունեցող երեխայի դուրսգրման հիմքերն են`

1) ժամանակավոր կացարան տրամադրելու` օրենքով սահմանված ժամկետը լրանալը.

2) երեխայի հետագա խնամքը կազմակերպելու մասին իրավասու մարմնի տված եզրակացության հիման վրա`

ա. ընտանիք վերադառնալը,

բ. խնամակալ կամ հոգաբարձու նշանակելը,

գ. խնամատար ընտանիքում տեղավորելը,

դ. բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունվելը.

3) օրենքով սահմանված դեպքերում և կարգով լրիվ գործունակ ճանաչված (էմանսիպացիա) երեխայի դիմումը.

4) սույն կարգի 45-րդ կետի 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ ենթակետերով նախատեսված հիմքերը:

47. Ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը, սույն կարգի 45-րդ կետի 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված դեպքերում, իր նախաձեռնությամբ, որոշակի բնակության վայր չունեցող անձանց կարող է ապահովել ժամանակավոր կացարանով` մինչև ժամանակավոր կացարան տրամադրելու համար օրենքով սահմանված ժամկետը լրանալը, եթե`

1) տվյալ անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված չէ կալանավորումը, կամ այդ անձը պատիժը չի կրում ազատազրկման ձևով.

2) հիվանդանոցային բժշկական հաստատությունում բուժվելը պայմանավորված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու հետ:

48. Ժամանակավոր կացարանից որոշակի բնակության վայր չունեցող անձի դուրսգրումից հետո մեկ օրվա ընթացքում, ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը դրա մասին տեղեկացնում է ոստիկանության տարածքային մարմնին, միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը, ինչպես նաև լիազորած պետական մարմնին` սույն կարգի 50-րդ կետով սահմանված կարգով, իսկ այն դեպքում, երբ դուրս գրված անձը երեխա է, ապա նաև` ժամանակավոր կացարանի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին:

 

VI. ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

49. Ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը վարում է ժամանակավոր կացարանում բնակվող (գտնվող)` որոշակի բնակության վայր չունեցող անձանց հաշվառման տեղեկատվական շտեմարան:

50. Ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպությունը, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով, լիազորած պետական մարմին է ներկայացնում որոշակի բնակության վայր չունեցող անձանց ժամանակավոր կացարանով ապահովելու մասին տեղեկատվություն:

 

Ձև N 1

 

---------------------------- -ի

(կազմակերպության անվանումը)

 

-----------------------------------

                                        (գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը)

 

պարոն/տիկին ------------------------ -ին

(անունը, ազգանունը)

 

Դիմում

 

Խնդրում եմ տրամադրել ժամանակավոր կացարան

 

-------------------------------------------------------------------- ին

(որոշակի բնակության վայր չունեցող անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

-----------------------------------------------------------------------

(անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը, ում կողմից և երբ

է տրված (առկայության դեպքում)

 

-----------------------------------------------------------------------

 

անձնագիր առկա չէ ._. (ընդգծել)

._.

 

-----------------------------------------------------------------------

(հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ

դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում)

 

առկա չէ նշվածներից և ոչ մեկը ._. (ընդգծել)

._.

ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ------ ------------ -------- թ.

սեռը` արական ._., իգական ._.(նշել)

                 ._.         ._.

քաղաքացիությունը ------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

                           (հաշվառման հասցեն,

-----------------------------------------------------------------------

հաշվառման մեջ չգտնվելու դեպքում` վերջին կամ նախկին հաշվառման հասցեն,

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

սեփականության կամ օգտագործման իրավունքով բնակելի տարածք ունենալու կամ

չունենալու հանգամանքը, դրա առկայության դեպքում` հասցեն և այնտեղ

չբնակվելու պատճառը,

 

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

դիմումը ներկայացուցչի կողմից ներկայացվելու դեպքում` ներկայացուցչի

անունը, ազգանունը,

 

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան և համարը, ում

կողմից և երբ է տրված (առկայության դեպքում),

 

-----------------------------------------------------------------------

-----------------------------------------------------------------------

ներկայացուցչի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական

քարտի համարը կամ դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը (առկայության

դեպքում)

 

Դիմող` ----------------------------------------------------------------

(որոշակի բնակության վայր չունեցող անձի կամ նրա ներկայացուցչի

ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

------ -------------------- 20 թ.

 

._____________________________________________________________________.

|Լրացվում է դիմումատուի կողմից դիմումն անձամբ (կամ ներկայացուցչի      |

|կողմից) չլրացվելու դեպքում                                           |

|                                                                     |

|Դիմումատուն ------------------------------------------------ պատճառով|

|                          (նշվում է պատճառը)                         |

|                                                                     |

|չի կարողացել դիմումը լրացնել անձամբ, ուստի, դիմումում պահանջվող      |

|տվյալները լրացվել են ---------------------------------------- կողմից,|

|                     (դիմումը լրացնող աշխատողի (պաշտոնատար անձի)     |

|                     պաշտոնը, անունը, ազգանունը)                     |

|                                                                     |

|ինչի համար ստորագրում եմ ----------------------------------:         |

|                                                                     |

|------ ------------------ 20  թ.                                     |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

Ձև N 2

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

._________________________________________________________________________.

|NN |Ժամա- |Անունը,|Ծննդ- |Անձը  |Հանրա-|Մին- |Անձի` |Անձի   |Ժամա- |Ժամա-|

|ը/կ|նակա- |հայրա- |յան   |հաստա-|յին   |չև   |սեփա- |մասին  |նակա- |նակա-|

|   |վոր   |նունը, |օրը,  |տող   |ծառա- |ժամա-|կանու-|տեղե-  |վոր   |վոր  |

|   |կացա- |ազգա-  |ամիսը,|փաստա-|յու-  |նակա-|թյան  |կատվու-|կացա- |կացա-|

|   |րան   |նունը  |տարե- |թղթի  |թյուն-|վոր  |կամ   |թյան   |րանից |րանի |

|   |տրամա-|       |թիվը  |անվա- |ների  |կացա-|օգտա- |տրամա- |դուրս-|աշխա-|

|   |դրելու|       |      |նումը,|համա- |րանի |գործ- |դրման  |գրման |տողի |

|   |օրը,  |       |      |սերիան|րանիշը|տրա- |ման   |աղբյու-|օրը,  |ստո- |

|   |ամիսը,|       |      |և     |կամ   |մա-  |իրա-  |րը և   |ամիսը,|րագ- |

|   |տարե- |       |      |համարը|սոցիա-|դրու-|վուն- |տեղե-  |տարե- |րու- |

|   |թիվը  |       |      |(առկա-|լական |մը`  |քով   |կատվու-|թիվը  |թյու-|

|   |      |       |      |յու-  |քարտի |անձի |բնակե-|թյունը |      |նը   |

|   |      |       |      |թյան  |համա- |հաշ- |լի    |տրամադ-|      |     |

|   |      |       |      |դեպ-  |րը,   |վառ- |տարածք|րած    |      |     |

|   |      |       |      |քում) |կամ   |ման  |ունե- |անձի   |      |     |

|   |      |       |      |      |դրանք |հաս- |նալու |(մարմ- |      |     |

|   |      |       |      |      |չունե-|ցեն, |դեպ-  |նի)    |      |     |

|   |      |       |      |      |նալու |իսկ  |քում` |տվյալ- |      |     |

|   |      |       |      |      |մասին |հաշ- |հասցեն|ները   |      |     |

|   |      |       |      |      |տեղե- |վառ- |և     |(առկա- |      |     |

|   |      |       |      |      |կանքի |ման  |այնտեղ|յության|      |     |

|   |      |       |      |      |համարը|մեջ  |չբնակ-|դեպ-   |      |     |

|   |      |       |      |      |(առկա-|չըգտն|վելու |քում)  |      |     |

|   |      |       |      |      |յու-  |վելու|պատճա-|       |      |     |

|   |      |       |      |      |դեպ-  |դեպ- |ռը    |       |      |     |

|   |      |       |      |      |քում) |քում`|      |       |      |     |

|   |      |       |      |      |      |վեր- |      |       |      |     |

|   |      |       |      |      |      |ջին  |      |       |      |     |

|   |      |       |      |      |      |կամ  |      |       |      |     |

|   |      |       |      |      |      |նախ- |      |       |      |     |

|   |      |       |      |      |      |կին  |      |       |      |     |

|   |      |       |      |      |      |հաշ- |      |       |      |     |

|   |      |       |      |      |      |վառ- |      |       |      |     |

|   |      |       |      |      |      |ման  |      |       |      |     |

|   |      |       |      |      |      |հաս- |      |       |      |     |

|   |      |       |      |      |      |ցեն  |      |       |      |     |

|___|______|_______|______|______|______|_____|______|_______|______|_____|

|   |      |       |      |      |      |     |      |       |      |     |

._________________________________________________________________________.

 

Ձև N 3

________

 

ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

________________________

(կնքման վայրը)

____ ________________20 թ.

 

_______________________________________________________________________

          (ժամանակավոր կացարան տրամադրող կազմակերպության անվանումը)

 

(այսուհետ` կազմակերպություն), ի դեմս

 

----------------------------------------------------------------------,

(համապատասխան լիազորություն ունեցող անձի պաշտոնը, անունը, ազգանունը)

 

որը գործում է ------------------------------- հիման վրա, մի կողմից, և

(կանոնադրության կամ լիազորագրի)

 

---------------------------------------------------------------------ը

(ժամանակավոր կացարանով ապահովված անձի անունը, հայրանունը, ազգանունը)

 

(այսուհետ` անօթևան անձ) ---------------------------------------------

(անձը հաստատող փաստաթղթի անվանումը, սերիան,

համարը, տալու օրը, ամիսը, տարեթիվը, ում

կողմից և երբ է տրված (առկայության դեպքում)

 

-----------------------------------------------------------------------

հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական քարտի համարը կամ

դրանք չունենալու մասին տեղեկանքի համարը (առկայության դեպքում)

 

մյուս կողմից, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 

I. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ, ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Կազմակերպությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն համաձայնագրին համապատասխան, անօթևան անձին ապահովում է ժամանակավոր կացարանով և տրամադրում անհրաժեշտ այլ սոցիալական ծառայություններ, իսկ անօթևան անձը պարտավորվում է ժամանակավոր կացարանում բնակվելու (գտնվելու) ամբողջ ժամանակահատվածում պահպանել ժամանակավոր կացարանի ներքին կարգապահական (համակեցության) և հակահրդեհային անվտանգության կանոնները, բարեխիղճ և պատշաճ կերպով իրականացնել սույն համաձայնագրի 4-րդ կետով նախատեսված պարտավորությունները:

2. Կազմակերպությունը պարտավորվում է անօթևան անձին տրամադրել`

1) ժամանակավոր կացարան` մինչև 90 օր տևողությամբ.

2) մահճակալ` անկողնային սպիտակեղենի լրակազմով, անհրաժեշտության դեպքում` նաև հագուստ, կոշիկ, ներքին սպիտակեղեն և անձնական հիգիենայի պարագաներ.

3) սնունդ` օրական երկու անգամ.

4) անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում անհրաժեշտ աջակցություն` դրանք ստանալու գործընթացը կազմակերպելու հարցում.

5) աջակցություն` խաթարված սոցիալական կապերի վերականգնման նպատակով.

6) ըստ անհրաժեշտության` աջակցություն` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն ընդունելության համար փաստաթղթերը ձևակերպելու և ներկայացնելու, Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ ստանալու, բժշկասոցիալական փորձաքննության համար անհրաժեշտ փաստաթղթեր ձեռք բերելու և ներկայացնելու և (կամ) հաշմանդամության հետ կապված այլ խնդիրների լուծման գործում, ինչպես նաև անհրաժեշտ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովմանը վերաբերող հարցերում.

7) աջակցություն` աշխատանքային հմտությունների ձեռքբերման, վերապատրաստման և վերամասնագիտացման դասընթացներին մասնակցության, ինքնազբաղվածության ապահովման և հարմար աշխատանքի տեղավորման նպատակով.

8) բժշկական օգնություն և սպասարկում` օրենքով նախատեսված համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում.

9) սոցիալ-հոգեբանական օգնություն.

10) խորհրդատվական օգնություն.

11) ըստ անհրաժեշտության` այլ սոցիալական ծառայություններ:

3. Կազմակերպությունն իրավունք ունի`

1) անօթևան անձից պահանջելու` կատարել սույն համաձայնագրի 4-րդ կետով նախատեսված պարտավորությունները.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով անօթևան անձին դուրս գրելու ժամանակավոր կացարանից (դադարեցնելու ժամանակավոր կացարանով ապահովելը), այդ թվում, եթե`

ա. լրացել է ժամանակավոր կացարան տրամադրելու` օրենքով սահմանված ժամկետը,

բ. անօթևան անձն ընդունվել է բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն,

գ. անօթևան անձը տեղավորվել է «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարմար աշխատանքի (այսուհետ` հարմար աշխատանք) և ձեռք է բերել ինքնուրույն, առանց կողմնակի օժանդակության, հասարակություն ինտեգրվելու հնարավորություն,

դ. օգտագործել է ալկոհոլ կամ թմրամիջոցներ, կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր, կամ կրկին խախտել է ժամանակավոր կացարանի այլ կանոնները,

ե. քրեական գործով ներգրավված է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ, կամ դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն,

զ. տեղավորվել է հիվանդանոցային բժշկական հաստատությունում,

է. մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության համաձայն` հիվանդացել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված` խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.

3) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ իրավունքներ:

4. Անօթևան անձը պարտավոր է`

1) պահպանել ժամանակավոր կացարանի ներքին կարգապահական (համակեցության) և հակահրդեհային անվտանգության կանոնները.

2) ժամանակավոր կացարանում բնակվելու (գտնվելու) ամբողջ ժամանակահատվածում չօգտագործել ալկոհոլային խմիչք, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր.

3) ծխել միայն դրա համար նախատեսված հատուկ վայրերում.

4) անցնել բժշկական համապատասխան ստուգում, բժշկական համապատասխան հաստատություններում, ըստ անհրաժեշտության, ենթարկվել կլինիկալաբորատոր հետազոտությունների.

5) ժամանակավոր կացարանում բնակվելու (գտնվելու) ամբողջ ժամանակահատվածում կատարել կազմակերպության աշխատակազմի հանձնարարականները` կապված իր անձնական խնդիրների լուծման, սոցիալականացման, փաստաթղթերը ձևակերպելու, ներկայացնելու, ձեռք բերելու, Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կենսաթոշակներ, նպաստներ և այլ դրամական վճարներ ստանալու, բժշկասոցիալական փորձաքննության կազմակերպման և (կամ) հաշմանդամությամբ պայմանավորված այլ խնդիրների հետ.

6) հնարավորության դեպքում` ինքնուրույն կամ կազմակերպության աշխատակազմի աջակցությամբ տեղավորվել հարմար աշխատանքի.

7) աշխատանքի տեղավորվելուց հետո մեկամսյա ժամկետում ինքնուրույն կամ կազմակերպության աջակցությամբ, իր միջոցների հաշվին վարձակալել բնակելի տարածք.

8) իր մասին կազմակերպությանը տրամադրել հավաստի տեղեկություններ.

9) կազմակերպությանը տեղեկացնել քրեական գործով որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ ներգրավված լինելու, դիտավորությամբ կատարված հանցագործության համար օրենքով սահմանված կարգով չմարված կամ չհանված դատվածություն ունենալու մասին.

10) ժամանակավոր կացարանում մնալու` օրենքով սահմանված ժամկետը լրանալուն պես դուրս գալ ժամանակավոր կացարանից:

5. Անօթևան անձն իրավունք ունի`

1) ստանալու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն համաձայնագրով նախատեսված` ժամանակավոր կացարանում տրամադրվող սոցիալական ծառայությունները.

2) ստանալու տեղեկատվություն կազմակերպության կողմից իրականացվող` իր վերասոցիալականացմանն ուղղված գործողությունների մասին.

3) իր գրավոր դիմումի համաձայն դուրս գրվելու ժամանակավոր կացարանից.

4) իրականացնելու Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված այլ իրավունքներ:

 

II. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՎ ԼՈՒԾՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև _____ __________ 20 թ.:

7. Սույն համաձայնագիրը, մինչև դրա գործողության ժամկետը լրանալը, կարող է վաղաժամկետ լուծվել`

1) կազմակերպության և անօթևան անձի համաձայնությամբ` ժամանակավոր կացարանից անօթևան անձի դուրսգրման դեպքում.

2) կազմակերպության կողմից միակողմանի կերպով` սույն համաձայնագրի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «դ», «ե», «զ» և «է» պարբերություններով սահմանված դեպքերում:

8. Սույն համաձայնագիրը կազմված է հայերենով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուր կողմին տրվում է մեկական օրինակ:

 

III. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

    -------------------------------     ----------------------------------

    (կազմակերպության անվանումը)         (անօթևան  անձի անունը, ազգանունը)

-------------------------------

    (հասցեն)                                   -----------------------

    ---------------------------------             (ստորագրությունը)

պետական գրանցման համարը

ի դեմս --------------------------

(համապատասխան լիազորություն

ունեցող անձի պաշտոնը,

անունը, ազգանունը)

 

-----------------------------------

-----------------------

(ստորագրությունը)

 

(4-րդ հավելվածը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1069-Ն որոշման

 

ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻՆ ԴԱՍՎԱԾ ՈՐՈՇԱԿԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՆՁԱՆՑ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց կացարան տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Կացարանով ապահովելու նպատակը սույն կարգի 4-րդ կետում նշված` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց ժամանակավոր հիմունքներով բնակելի տարածքի հատկացումն է և, ըստ անհրաժեշտության, այդ անձանց սոցիալական այլ ծառայությունների տրամադրումը` կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը կանխարգելելու համար:

 

II. ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

3. Կացարանով ապահովվելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետությունում բնակվող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող, փախստականի կարգավիճակ ունեցող անձինք` սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերով սահմանված պայմանները բավարարելու դեպքում:

4. Կացարան տրամադրվում է սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) չունեցող, ժամանակավոր կացարաններում, հասարակական նշանակության այլ օբյեկտներում բնակվող, ինքնասպասարկման ունակություն ունեցող`

1) աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձանց.

2) «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող երեխայով միածնող ընտանիքի կամ ամուսնական զույգի, եթե ամուսիններից երկուսն էլ ունեն հաշմանդամություն:

(4-րդ կետը փոփ. 11.04.2019 թիվ 377-Ն որոշում)

5. Կացարանը տրամադրվում է պայմանագրային հիմունքներով` մինչև տասը տարի ժամկետով` անհատույց, իսկ դրանից հետո վարձակալության հիմունքներով:

6. Կացարանը չի կարող տրամադրվել սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց, եթե այդ անձինք (նրանց ընտանիքները) օտարել են բնակարան (բնակելի տուն)` սույն կարգի 7-րդ կետով սահմանված դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում:

 

III. ԿԱՑԱՐԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ԿԱՑԱՐԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

7. Սույն կարգի 4-րդ կետում նշված անձը, կացարան տրամադրելու համար, անձամբ կամ ներկայացուցչի միջոցով դիմում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին (այսուհետ` լիազորած պետական մարմին)` ներկայացնելով դիմում` համաձայն ձևի:

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված դիմումին կից ներկայացվում են «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ (փաստաթղթեր)` տրված համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից, ինչպես նաև իրավասու մարմինների կողմից տրված` համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ`

1) աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող անձանց դեպքում` աշխատանքի վետերանի կարգավիճակը հավաստող փաստաթղթի (վկայականի) կամ աշխատանքային գրքույկի պատճենը.

2) հաշմանդամություն ունեցող անձի կամ «հաշմանդամ-երեխա» կարգավիճակ ունեցող անձի առկայության դեպքում` հաշմանդամություն ունեցող անձ կամ «հաշմանդամ-երեխա» ճանաչվելու մասին տեղեկանքը` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:

(8-րդ կետը փոփ. 11.04.2019 թիվ 377-Ն որոշում)

9. Լիազորած պետական մարմինը սույն կարգի 7-րդ կետով սահմանված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում հարցում է կատարում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` կացարանի տրամադրում հայցող անձի և նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման, ինչպես նաև դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում բնակելի տարածության օտարման մասին տվյալներ ստանալու նպատակով:

10. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված տեղեկատվության համաձայն` կացարանի տրամադրում հայցող անձը (նրա ընտանիքը) Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով ունի բնակելի տարածություն կամ օտարել է բնակելի տարածությունը` կացարանով ապահովելու համար դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում, ապա լիազորած պետական մարմինը սույն կարգի 7-րդ կետով սահմանված դիմումը մերժում է` այդ տեղեկատվությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում:

i

11. Կացարանի տրամադրում հայցող անձի և նրա ընտանիքի անդամների անվամբ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բնակելի տարածության նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման բացակայության և դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում բնակելի տարածություն օտարած չլինելու մասին տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստանալուց հետո եռօրյա ժամկետում լիազորած պետական մարմինը դիմում է կացարանի տրամադրում հայցող անձի փաստացի բնակության վայրի տարածքն սպասարկող միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն (այսուհետ` կենտրոն)` կացարանի տրամադրում հայցող անձի սոցիալական կարիքները գնահատելու նպատակով:

(11-րդ հավելվածը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

i

12. Կենտրոնի կողմից կացարանի տրամադրում հայցող անձի սոցիալական կարիքները գնահատվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, եթե այլ բան սահմանված չէ սույն կարգով:

(12-րդ հավելվածը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

13. Կացարանի տրամադրում հայցող անձի սոցիալական կարիքների գնահատումից հետո առօրյա ժամկետում կենտրոնը լիազորած պետական մարմին է ներկայացնում կացարանի տրամադրում հայցող անձի սոցիալական կարիքների գնահատման, այդ թվում` նրա ինքնասպասարկման ապահովման ունակություն ունենալու կամ դրա բացակայության մասին համապատասխան եզրակացություն:

(13-րդ հավելվածը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

14. Կենտրոնի եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում լիազորած պետական մարմինը հաշվառում է կացարանի տրամադրում հայցող անձին կամ մերժում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված դիմումը:

(14-րդ հավելվածը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

15. Կացարանի տրամադրում հայցող անձանց հաշվառում է լիազորած պետական մարմինը` ըստ դիմումները ներկայացնելու հերթականության (օրը, ամիսը, տարեթիվը) համապատասխան հերթացուցակներ կազմելու միջոցով: Կացարանի տրամադրում հայցող անձանց հաշվառումն իրականացվում է լիազորած պետական մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով:

16. Լիազորած մարմինը, կացարան տրամադրող կազմակերպությունից ստանալով համապատասխան տեղեկատվություն կացարան տրամադրելու հնարավորության (ազատ տեղերի առկայության) վերաբերյալ, դրա մասին անմիջապես տեղեկացնում է համապատասխան հերթացուցակում առաջին համարն զբաղեցնող անձին և նրան ուղեգրում է (տրամադրում է ուղեգիր) կացարան տրամադրող համապատասխան կազմակերպություն:

i

17. Լիազորած պետական մարմինը մերժում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված դիմումը`

1) եթե անձը չի պատկանում սույն կարգի 4-րդ կետում նշված` հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձանց որևէ խմբի.

2) եթե անձը (նրա ընտանիքը) Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով ունի բնակելի տարածություն կամ օտարել է բնակելի տարածությունը` կացարանով ապահովելու համար դիմումը ներկայացնելու օրվան նախորդող հինգ տարվա ընթացքում.

3) եթե անձը, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, բնակվում է կացարանում.

4) եթե անձը տառապում է «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ` դրա մասին մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության հիման վրա.

5) եթե կենտրոնի կողմից ներկայացված եզրակացության համաձայն անձը չունի ինքնասպասարկման ապահովման ունակություն.

6) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված այլ դեպքերում:

(17-րդ հավելվածը փոփ. 25.03.2021 թիվ 396-Ն որոշում)

18. Անձին կացարան տրամադրելու կամ կացարան չտրամադրելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազորած պետական մարմինը դրա մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմողին` մերժման դեպքում նշելով մերժելու պատճառը և որոշումը բողոքարկելու կարգը:

 

IV. ԿԱՑԱՐԱՆ ԱՆՁԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՑԱՐԱՆՈՒՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԿԱՑԱՐԱՆԻՑ ԱՆՁԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

19. Կացարան տրամադրող կազմակերպության և կացարան ընդունվող յուրաքանչյուր անձի միջև կնքվում է պայմանագիր, որով սահմանվում են կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման հետ կապված` կողմերի փոխադարձ իրավունքներն ու պարտականությունները:

20. Կացարանում անձի բնակության, համակեցության կանոնների պահպանման հետ կապված հարաբերությունները կանոնակարգվում են կացարան տրամադրող կազմակերպության` համապատասխան լիազորություններով օժտված մարմնի (կամ պաշտոնատար անձի) կողմից հաստատված համակեցության կանոններով և այլ ներքին իրավական ակտերով:

21. Կացարան անձի ընդունելությունը ձևակերպվում է կացարան տրամադրող կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի հրամանով:

i

22. Կացարանում անձին տրամադրվում են հետևյալ սոցիալական ծառայությունները`

1) կենցաղային սպասարկում` սույն կարգի 19-րդ կետում նշված պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև ըստ անձի գնահատված կարիքի` առաջին անհրաժեշտության իրերով (կահույք, անկողնային սպիտակեղեն) ապահովում.

2) բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում` բուժքրոջ շուրջօրյա հերթապահություն, ինչպես նաև դեղերով ապահովում` ըստ բժշկի նշանակման, այն անձանց, ովքեր ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հաստատված` անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի ցանկում.

3) սոցիալ-հոգեբանական օգնություն.

4) խորհրդատվական օգնություն.

5) ըստ անհրաժեշտության` այլ սոցիալական ծառայություններ` սույն կարգի 19-րդ կետում նշված պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով:

(22-րդ կետը փոփ. 25.05.17 թիվ 554-Ն որոշում)

23. Կացարանում բնակվող անձի` «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված որևէ հիվանդությամբ հիվանդանալու դեպքում` կացարան տրամադրող կազմակերպությունն ապահովում է այդ անձին համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություն տեղափոխելը` դրա մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով լիազորած պետական մարմնին:

24. Կացարանից անձի դուրսգրման հիմքերն են`

1) տվյալ անձի գրավոր դիմումը.

2) կացարան տրամադրելու` օրենքով սահմանված ժամկետը լրանալը.

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն կամ շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող այլ կազմակերպություն ընդունվելը.

4) կացարանի համակեցության կանոնները կամ այլ ներքին իրավական ակտերով սահմանված պահանջները մեկ տարվա ընթացքում երեք անգամ խախտելը` կացարան տրամադրող կազմակերպության և կացարանի այլ բնակիչների կողմից կազմված արձանագրության հիման վրա.

5) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը` դրա մասին մասնագիտացված բժշկական հաստատության տված եզրակացության հիման վրա.

6) մեկ օրացուցային տարվա ընթացքում երեք ամսվանից ավելի կացարանից բացակայելը.

7) ինքնասպասարկման ապահովման ունակության մասնակի կամ ամբողջական կորուստը` շուրջօրյա լրիվ խնամք տրամադրող կազմակերպություն տեղափոխելու պայմանով.

8) տվյալ անձի մահը.

9) օրենքով սահմանված այլ հիմքեր:

25. Սույն կարգի 24-րդ կետի 4-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված հիմքերով կացարանից անձի դուրսգրումը կարող է իրականացվել միայն լիազորած պետական մարմնի ղեկավարի գրավոր համաձայնությամբ:

26. Անձը կացարանից դուրս է գրվում կացարան տրամադրող կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի կողմից ընդունված անհատական իրավական ակտով: Կացարանից անձի դուրսգրումից հետո մեկ օրվա ընթացքում` կացարան տրամադրող կազմակերպությունը դրա մասին տեղեկացնում է լիազորած պետական մարմնին:

 

Ձև

---

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և

սոցիալական հարցերի նախարարությանը

 

ԴԻՄՈՒՄ

Ես` _______________________________________________________________ ս,

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը _______________________________

Հանրային ծառայությունների համարանիշը _________________________________

Հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին

տեղեկանքի համարը _____________________________________________________

 

Բնակության վայրը _____________________________________________________

 

Հեռախոսահամարը ____________________________,

հանդիսանալով _________________________________________________________

_____________________________________________________________________,

(նշել սոցիալական խումբը)

 

խնդրում եմ ինձ (ընտանիքիս) տրամադրել կացարան:

 

Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը`

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

___________________________________

 

Ընդամենը ----------------- էջ:

(էջերի թիվը)

 

Տեղյակ եմ, որ պակաս եմ ներկայացրել ____________________________________ ___________________________________ փաստաթղթերը, դրանք ոչ ուշ, քան ________ ______________ 20 թ. ներկայացնելու դեպքում դիմելու օր է համարվելու սույն դիմումը ներկայացնելու ժամկետը, իսկ ավելի ուշ ներկայացնելու դեպքում` դիմելու օր է համարվելու վերջին փաստաթուղթը ներկայացնելու օրը:

 

    Դիմող ______________________               _____ ______________20  թ.

            (ստորագրությունը)

 

Ընդունեցի դիմումը և փաստաթղթերը ______________________________________

(մասնագետի անունը, ազգանունը,

ստորագրությունը)

 

_____ _________20 թ.

 

(լրացվում է դիմումի դարձերեսին)

 

._____________________________________________________________________.

|NN    |Ազգանունը,   |Ազգակցական կապը|Անձը հաստատող  |Հանրային        |

|ը/կ   |անունը,      |               |փաստաթղթի      |ծառայությունների|

|      |հայրանունը   |               |(նույնականացման|համարանիշը կամ  |

|      |             |               |քարտի) սերիան, |չստանալու մասին |

|      |             |               |համարը         |տեղեկանքի համարը|

|______|_____________|_______________|_______________|________________|

|դիմողը|             |               |               |                |

|______|_____________|_______________|_______________|________________|

|2.    |             |               |               |                |

|______|_____________|_______________|_______________|________________|

|3.    |             |               |               |                |

|______|_____________|_______________|_______________|________________|

|4.    |             |               |               |                |

|______|_____________|_______________|_______________|________________|

|5.    |             |               |               |                |

|______|_____________|_______________|_______________|________________|

|6.    |             |               |               |                |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 6

i

ՀՀ կառավարության

2015 թվականի սեպտեմբերի 10-ի

N 1069-Ն որոշման

 

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՑԱՐԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ

 

1. Կացարանն զբաղեցրած անձի կամ ընտանիքի (այսուհետ` բնակիչ) և «Հանգրվան» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) միջև բնակչի զբաղեցրած կացարանի վարձակալության պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) կնքվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա կամ N 2 հավելվածի 42-րդ կետով նախատեսված ժամկետը լրանալուց հետո:

2. Պայմանագիրը բնակչի հետ կնքվում է կազմակերպության առաջարկության (այսուհետ` առաջարկություն) հիման վրա` կամավորության սկզբունքով` բնակչի համաձայնությամբ:

3. Կազմակերպությունը բնակչին առաջարկությունը ներկայացնում է սույն հավելվածի 1-ին կետով սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 45 օր առաջ:

4. Կազմակերպությունն առաջարկությունը և պայմանագրի տեքստը ներկայացնում է պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջն ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից` օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:

5. Պայմանագիրը կնքվում է, եթե բնակիչն այն կնքելու մասին գրավոր համաձայնությունը ներկայացնում է կազմակերպություն` կազմակերպության առաջարկությունն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

6. Բնակիչը սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված ժամկետում կարող է կազմակերպություն ներկայացնել իր առարկությունները կամ անհամաձայնությունը պայմանագրի դրույթների վերաբերյալ, որոնք ընդունվում կամ լուծվում են կազմակերպության լիազոր ներկայացուցչի և բնակչի բանակցությունների միջոցով:

7. Պայմանագրում, ի թիվս այլ տեղեկությունների, նախատեսել նաև`

1) կողմերի վավերապայմանները, այդ թվում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման համարը, կազմակերպության անունից պայմանագիրը կնքող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.

2) բնակչի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, կացարանի հասցեն.

3) պայմանագրի համաձայն վարձակալության ժամկետը, վարձավճարի չափը, վճարման կարգը (այդ թվում` կացարանի վերանորոգումը կամ այլ աշխատանքներ).

4) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.

5) այլ անհրաժեշտ տեղեկություններ, որոնք վերաբերում են վարձակալության առանձնահատկություններին` վարձավճարի չափի արտոնությանը.

6) պայմանագիրը փոփոխելու և լուծելու հիմքերը.

7) որ պայմանագրից բխող` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարումներն իրականացվում են վարձակալի միջոցների հաշվին.

8) որ պայմանագրի ժամկետը, պայմանագրով սահմանված վարձակալության վարձավճարի չափը և վճարման կարգը`

ա. վերանայվում են յուրաքանչյուր հաջորդ տարի` պայմանագրի կնքման օրը.

բ. փոխվելու դեպքում` պայմանագրում փոփոխությունները և լրացումները կատարվում են կողմերի համաձայնությամբ` լրացուցիչ համաձայնագրեր կնքելու միջոցով:

8. Պայմանագրով վարձակալության տրամադրվող գույքի վարձավճարի չափը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով հաստատված կարգով:

9. Պայմանագրով վարձակալության տրամադրվող գույքի վարձավճարի չափի արտոնությունները սահմանվում են ստորև թվարկված դեպքերում` համապատասխան չափով`

1) պայմանագրի կամ լրացուցիչ համաձայնագրի կնքման ամսվա դրությամբ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող ընտանիքին` սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված վարձավճարի 50 տոկոսի չափով.

2) պայմանագրի կամ լրացուցիչ համաձայնագրի կնքման ամսվա դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` 0-ից բարձր անապահովության միավոր ունեցող, սակայն ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք չունեցող ընտանիքներին` սույն հավելվածի 8-րդ կետով սահմանված կարգով հաշվարկված վարձավճարի 25 տոկոսի չափով:

10. Սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված համաձայնության բացակայության դեպքում կացարանն ազատվում է նախկինում կնքված պայմանագրի ժամկետը լրանալու հաջորդ օրը:

11. Կազմակերպությունը`

1) վարձակալության տրամադրվող գույքի վարձավճարից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպության տնօրինմանն անցած միջոցներն ուղղում է կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացմանը.

2) գույքի վարձակալության տրամադրման վերաբերյալ հաշվետվություններն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած` պետական ոչ առևտրային կազմակերպությունների նպատակային և ձեռնարկատիրական գործունեության տարեկան ֆինանսատնտեսական արդյունքների մասին հաշվետվության օրինակելի ձևին համապատասխան:

12. Սույն հավելվածի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման N 2 հավելվածի 3-րդ կետի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1069-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված կարգով կացարանում տեղավորված` սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքների) վրա:

 

(6-րդ հավելվածը լրաց. 18.08.16 թիվ 847-Ն որոշում)

 

Ա

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.09.2015
N 1069-Ն
Որոշում