Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՓԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 մարտի 2019 թվականի N 370-Ա

 

i

«ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ «ԿԻՆՈԿԵՏ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Աշտարակի խճուղու 30 հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասը` համաձայն N 1 հավելվածի, վարձակալության հիմունքներով «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրելուն:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում ապահովել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության և «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ`

1) վարձակալության պայմանագիրը կնքվում է 15 տարի ժամկետով` ամսական 800,000.0 դրամ վարձավճարով.

2) վարձակալը պարտավորվում է տարածքի և դրա կենտրոնական հատվածում գտնվող լողավազանի բարեկարգման, կանաչապատման, հյուսիս-հարավ ճանապարհին միացող հատվածի վերանորոգման, տարածքի լուսավորման, ինչպես նաև դրա կապիտալ վերանորոգման համար 5 տարվա ընթացքում կատարել 3,5 մլն եվրոյին համարժեք դրամի չափով ներդրումներ, որից` 2.5 մլն եվրոն անբաժանելի բարելավումներ, ընդ որում, յուրաքանչյուր տարի առնվազն 500 հազ. եվրոյին համարժեք դրամի չափով` համաձայն N 2 հավելվածի.

3) վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և վարձակալության իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը կիրականացվեն «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. ապրիլի 15

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի մարտի 21-ի

N 370-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՇՏԱՐԱԿԻ ԽՃՈՒՂՈՒ 30 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՏԱՐԱԾՔԻ

 

._____________________________________________________________________.

|NN |                 Տարածքի անվանումը                               |

|ը/կ|                                                                 |

|___|_________________________________________________________________|

|1. |Մեխանիկական արտադրամասի 1-ին հարկից հատված                       |

|___|_________________________________________________________________|

|2. |Անցագրային կետի և  ենթակայանի 1-ին հարկը և  նկուղն ամբողջությամբ |

|___|_________________________________________________________________|

|3. |Ժապավենի մշակման արտադրամասն ամբողջությամբ                       |

|___|_________________________________________________________________|

|4. |2/1 գլխավոր մասնաշենքի 1-ին հարկից հատված և  2-րդ հարկն          |

|   |ամբողջությամբ                                                    |

|___|_________________________________________________________________|

|5. |Ֆոտոարտադրամասի 1-ին հարկն ամբողջությամբ                         |

|___|_________________________________________________________________|

|6. |Նկարահանման տաղավարի 3-րդ հարկից հատված                          |

._____________________________________________________________________.

_________________________________________

ԻՐՏԵԿ - շինությունների հատակագծերը չեն բերվում

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի մարտի 21-ի

N 370-Ա որոշման

 

«Կինոկետ Փրադաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից վարձակալվող տարածքներում կապիտալ վերանորոգման, կահավորման ինչպես նաև տարածքի բարեկարգման, կանաչապատման, լուսավորության, կենտրոնական հատվածում գտնվող լողավազանի բարեկարգման և հյուսիս-հարավ ճանապարհին միացնող հատվածի աշխատանքների իրականացման համար ներդրվող 3,5 մլն եվրոյին համարժեք դրամը նպատակահարմար է գտնում բաշխել ըստ վերոնշյալ աշխատանքների` հետևյալ համամասնությամբ.

 

ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

- Նկարահանման տաղավար երևակայման (ֆոտոարտադրամաս) տարածքի հետ միասին 500 000 եվրոյին համարժեք դրամ

 

1. Նկարահանման տաղավար

2. Շինարարական աշխատանքներ 70 000 եվրոյին համարժեք դրամ (տարածքի վերանորոգում կտուրի հետ միասին, մասնակի հարդարման աշխատանքներ).

* ինժեներական կոմունիկացիաներ 130 000 եվրոյին համարժեք դրամ (ջուր և կոյուղի, ջեռուցում, օդափոխություն, օդորակում, էլեկտրականություն և թույլ հոսանք).

3. Երևակայման (ֆոտոարտադրամաս) տարածք

* շինարարական աշխատանքներ 170 000 եվրոյին համարժեք դրամ (տարածքի վերակառուցում կտուրի հետ միասին, ներսի հարդարման աշխատանքներ).

* ինժեներական կոմունիկացիաներ 130 000 եվրոյին համարժեք դրամ (ջուր և կոյուղի, ջեռուցում, օդափոխություն, օդորակում, էլեկտրականություն և թույլ հոսանք).

- Գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկ, գրությանը կից հատակագծում գծանշված 1 հարկի հատվածի հետ միասին 480 000 եվրոյին համարժեք դրամ

1. Գլխավոր մասնաշենքի 2-րդ հարկ

* շինարարական աշխատանքներ 150 000 եվրոյին համարժեք դրամ (տարածքի վերանորոգում կտուրի հետ միասին, մասնակի հարդարման աշխատանքներ).

* ինժեներական կոմունիկացիաներ 100 000 եվրոյին համարժեք դրամ (ջուր և կոյուղի, ջեռուցում, օդափոխություն, օդորակում, էլեկտրականություն և թույլ հոսանք).

2. Գլխավոր մասնաշենքի 1-րդ հարկ

* շինարարական աշխատանքներ 100 000 եվրոյին համարժեք դրամ (տարածքի վերանորոգում կտուրի հետ միասին, մասնակի հարդարման աշխատանքներ).

* ինժեներական կոմունիկացիաներ 130 000 եվրոյին համարժեք դրամ (ջուր և կոյուղի, ջեռուցում, օդափոխություն, օդորակում, էլեկտրականություն և թույլ հոսանք).

- Ժապավենի (նախկին լաբորատորիա) մշակման արտադրամաս 1, 2 և 3 հարկեր - 680 000 եվրոյին համարժեք գումար

* շինարարական աշխատանքներ 350 000 եվրոյին համարժեք դրամ (տարածքի վերանորոգում կտուրի հետ միասին, մասնակի հարդարման աշխատանքներ).

* ինժեներական կոմունիկացիաներ 330 000 եվրոյին համարժեք դրամ (ջուր և կոյուղի, ջեռուցում, օդափոխություն, օդորակում, էլեկտրականություն և թույլ հոսանք).

- Մեխանիկական արտադրամաս - 40 000 եվրոյին համարժեք գումար

* շինարարական աշխատանքներ 30 000 եվրոյին համարժեք դրամ.

* ինժեներական կոմունիկացիաներ 10 000 եվրոյին համարժեք դրամ

Էլեկտրականություն.

- Անցակետ, պահակակետ - 100 000 եվրոյին համարժեք դրամ

* շինարարական աշխատանքներ 60 000 եվրոյին համարժեք դրամ (տարածքի վերանորոգում կտուրի հետ միասին, մասնակի հարդարման աշխատանքներ).

* ինժեներական կոմունիկացիաներ 40 000 եվրոյին համարժեք դրամ (ջուր և կոյուղի, ջեռուցում, օդափոխություն, էլեկտրականություն և թույլ հոսանք).

- Տարածքի բարեկարգման, կանաչապատման, լուսավորության, կենտրոնական հատվածում գտնվող լողավազանի բարեկարգման և հյուսիս-հարավ ճանապարհին միացնող հատված - 700 000 եվրոյին համարժեք դրամ

* շինարարական աշխատանքներ 490 000 եվրոյին համարժեք դրամ (տարածքի վերանորոգում կտուրի հետ միասին, մասնակի հարդարման աշխատանքներ).

* ինժեներական կոմունիկացիաներ 210 000 եվրոյին համարժեք դրամ (ջուր, կոյուղի, ջրահեռացում, էլեկտրականություն).

 

ԲԱԺԱՆԵԼԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

 

- Բարեկարգված, վերանորոգված տարածքների կահավորում 1 000 000 եվրոյին համարժեք դրամ

Վարձակալը պարտավորվում է ներդրման ամբողջ ժամանակահատվածում, այն է` 5 տարվա ընթացքում, յուրաքանչյուր տարի կատարել առնվազն 500,000 եվրոյին համարժեք դրամի անբաժանելի բարելավում:

Թույլատրելի է անբաժանելի բարելավումների համար նախատեսված աշխատանքների ծավալների փոփոխություն` N 2 հավելվածում նշված աշխատանքների ուղղությունների սահմաններում, առանց անբաժանելի բարելավումների ընդհանուր գումարի փոփոխության:

 

             Վարձատու                           Վարձակալ

    «ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ             «ԿԻՆՈԿԵՏ ՓՐՈԴԱՔՇՆՍ» ՍՊԸ

«ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ» ՓԲԸ

    Բանկ`                                Բանկ`

    Հ/Հ                                  Հ/Հ

 

    Տնօրեն ____________________          Տնօրեն ____________________

            (ստորագրությունը)                    (ստորագրությունը)

    Կ.Տ.                                 Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.03.2019
N 370-Ա
Որոշում