Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 67-Ա ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 մայիսի 2019 թվականի N 514-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 67-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի N 1053-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 67-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ս. Խաչատրյան - ջութակահար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ա. Խզմալյան - Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ (համաձայնությամբ)» բառերով.

2) «Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`

ա. «Վ. Հարությունյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսումնական գծով պրոռեկտոր» բառերը փոխարինել «Վ. Հարությունյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագիտական դաշնամուրի և երգեհոնի ամբիոնի պրոֆեսոր» բառերով,

բ. «Մ. Նավոյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի գիտության գծով պրոռեկտոր» բառերը փոխարինել «Մ. Նավոյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի պրոֆեսոր» բառերով,

գ. «Է. Թադևոսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դեկան» բառերը փոխարինել «Է. Թադևոսյան - Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի լարային ամբիոնի պրոֆեսոր» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 10

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
10.05.2019
N 514-Ա
Որոշում