ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 մայիսի 2019 թվականի N 542-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգում կատարել հետևյալ լրացումները`
i
1) կարգի 44-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժգ» ենթակետով.
«ժգ) հողագրունտի հանույթ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տվյալ հողամասի նկատմամբ հողագրունտի հանույթի իրավունք ստացած անձին:».
2) կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 63.1-ին կետով.
i
«63.1. Գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերի և այլ հողատեսքերի գործառնական նշանակության հողամասերը տրամադրվում են վարձակալության` տվյալ հողամասից հողագրունտի հանույթ իրականացնելու համար:».
i
3) կարգի 72-րդ կետը «օգտագործման» բառից հետո լրացնել «կամ հողագրունտի հանույթի իրականացման» բառերով:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Ավինյան
2019 թ. մայիսի 15
Երևան