ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 մայիսի 2019 թվականի N 561-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի N 1493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի նոյեմբերի 7-ի «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործողության ոլորտը սահմանված մարմինների վրա տարածելու ժամանակացույցը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1493-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
1) 2-րդ կետը «քաղաքացիական ծառայության» բառերից առաջ լրացնել «մինչ նոր չափանիշներով պաշտոնների գնահատումներն իրականացնելը և չափանիշներ սահմանելը`» բառերով.
2) N 1 հավելվածի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«._____________________________________________________________________.
|4. |Պաշտպանության նախարարություն | |
|___|_________________________________|_______________________________|
|1) |քաղաքացիական հատուկ ծառայության |2019 թվականի հունվարի 1 |
| |պաշտոն զբաղեցնողների համար | |
|___|_________________________________|_______________________________|
|2) |զինվորական ծառայության պաշտոն |իրավական հիմքի առաջացման |
| |զբաղեցնողների համար |օրվանից մեկ ամիս հետո |
._____________________________________________________________________.
«.
3) N 1 հավելվածի 5-րդ կետում «2019 թվականի հունվարի 1» բառերը փոխարինել «իրավական հիմքի առաջացման օրվանից մեկ ամիս հետո» բառերով.
4) N 1 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«._____________________________________________________________________.
|6. |Ռազմաարդյունաբերության կոմիտե | |
|___|_________________________________|_______________________________|
|1) |քաղաքացիական հատուկ ծառայության |2019 թվականի հունվարի 1 |
| |պաշտոն զբաղեցնողների համար | |
|___|_________________________________|_______________________________|
|2) |զինվորական ծառայության պաշտոն |իրավական հիմքի առաջացման |
| |զբաղեցնողների համար |օրվանից մեկ ամիս հետո |
._____________________________________________________________________.
«.
5) N 1 հավելվածի 14-րդ կետում «2019 թվականի հունիսի 1» բառերը փոխարինել «համապատասխան օրենքն ուժի մեջ մտնելուց երկու ամիս հետո» բառերով.
6) N 1 հավելվածը 14-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ կետով.
«._____________________________________________________________________.
|15.|Փրկարար ծառայություն |2019 թվականի հուլիսի 1 |
._____________________________________________________________________.
«.
i
7) N 2 հավելվածի 3-րդ կետից հանել «քաղաքացիական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների դասակարգմանը համապատասխան կազմված» բառերը.
i
8) N 2 հավելվածի 4-րդ կետում «անցկացնելու կարգն ուժի մեջ մտնելն» բառերը փոխարինել «անցկացնելն» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի 20
Երևան