i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2019 թվականի N 138-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 492-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «ՎԵՈՆ Արմենիա», «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական, «Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների միջև 2019 թվականի ապրիլի 3-ին ստորագրված` փոխկապակցման վճարների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի 15-ի «Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների կիրառման ժամանակացույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 18-ի N 118-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 492-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը` հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման ծառայությունների վճարների կիրառման ժամանակացույցը, շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության հանրային
ծառայությունները կարգավորող
հանձնաժողովի նախագահ Գ. Բաղրամյան
Հավելված
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2019 թվականի մայիսի 13-ի
N 138-Ն որոշման
«Հավելված
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2017 թվականի նոյեմբերի 15-ի
N 492-Ն որոշմամբ
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի,
շարժական ու ամրակցված կապի ցանցերի միջև փոխկապակցման
ծառայությունների վճարների կիրառման
._____________________________________________________________________.
| Փոխկապակցման ծառայության տեսակը |Փոխկապակցման ծառայության վճարների |
| |չափը (առանց ավելացված արժեքի հարկի)|
| |___________________________________|
| |01.01.2018 |01.01.2019 |01.06.2019 |
| |թվականից |թվականից |թվականից |
| |մինչև |մինչև |մինչև |
| |01.01.2019 |01.06.2019 |01.01.2020 |
| |թվականը |թվականը |թվականը |
|_________________________________|___________|___________|___________|
|Շարժական կապի ցանցում | 8,4| 7,4| 5|
|սկզբնավորված զանգի վերջնավորում | | | |
|շարժական կապի ցանցում (դրամ/րոպե)| | | |
|_________________________________|___________|___________|___________|
|Շարժական կապի ցանցում | 8,4| 7,4| 5|
|սկզբնավորված զանգի վերջնավորում | | | |
|ամրակցված կապի ցանցում | | | |
|(դրամ/րոպե) | | | |
|_________________________________|___________|___________|___________|
|Ամրակցված կապի ցանցում | 8,4| 7,4| 5|
|սկզբնավորված զանգի վերջնավորում | | | |
|շարժական կապի ցանցում (դրամ/րոպե)| | | |
._____________________________________________________________________.
«: