i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 մայիսի 2019 թվականի N 608-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 228-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 228-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
i
1) որոշման հավելվածի 32-րդ կետը լրացնել 21-րդ, 22-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«21) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը.
22) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը:»,
i
2) որոշման հավելվածի 33-րդ կետը լրացնել 25-րդ, 26-րդ ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
«25) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները.
26) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամները:»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. մայիսի 27
Երևան