Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 745-Լ ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2019 թվականի N 662-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 745-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը`

i

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 745-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում և տեքստում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

2) որոշման հավելվածում`

ա. վերնագրում, 1-ին կետում, 4-րդ կետի 1-ին ենթակետում, 9-րդ կետի 1-ին ենթակետում, 11-րդ կետի 15-րդ ու 35-րդ ենթակետերում և 12-րդ կետում «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով,

բ. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «охраны природы» բառերը փոխարինել «окружающей среды» բառերով,

գ. 4-րդ կետի 3-րդ ենթակետում «ministry of Nature Protection» բառերը փոխարինել «Ministry of Environment» բառերով,

դ. 4-րդ կետի 4-րդ ենթակետում «ministere de la Protection de la Nature» բառերը փոխարինել «Ministere de l'Environnement» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 1

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.06.2019
N 662-Լ
Որոշում