Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 412-Լ ՈՐՈՇ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2019 թվականի N 669-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 412-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 21-ի «Վարչապետի բացակայության և լիազորությունների կատարման անհնարինության դեպքերում վարչապետին փոխարինելու կարգը սահմանելու մասին» N 412-Լ որոշման`

1. տեքստից հանել «առաջին փոխվարչապետի կողմից» բառերը,

i

2. հավելվածի`

1) վերնագրից հանել «ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ» բառերը.

i

2) առաջին և երկրորդ գլուխների վերնագրերից հանել «առաջին փոխվարչապետի կողմից» բառերը, իսկ 3-րդ գլուխը ճանաչել ուժը կորցրած.

i

3) 1-ին և 5-րդ կետերում «առաջին փոխվարչապետը» բառերը փոխարինել «փոխվարչապետներից մեկը» բառերով, իսկ 6-րդ կետից հանել «առաջին» բառը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 1

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.06.2019
N 669-Լ
Որոշում