Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-38-Ո-90

2019թ.

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի ԹԻՎ ԲԴԽ-33-Ո-81 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 37-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Նկատի ունենալով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահագն Մելիքյանի կողմից տևական ժամանակով քննվող մի շարք քրեական գործերի առկայությունը, որոնց վերաբաշխումը կվնասի արդարադատության շահին, Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի մայիսի 20-ի «Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 17-ի թիվ ԲԴԽ-3-Ո-13 որոշման մեջ փոփոխություն կատարելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահագն Մելիքյանին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղելու մասին» թիվ ԲԴԽ-33-Ո-81 որոշումն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից սահմանել, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավոր Վահագն Մելիքյանի վարույթում գտնված այն գործերը, որոնք դատավոր Վ. Մելիքյանի գործուղումը դադարած համարելու հիմքով հանձնվել են Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակ և դեռևս համակարգչային ծրագրի միջոցով չեն վերաբաշխվել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող այլ դատավորների միջև, հանձնվում են դատավոր Վ. Մելիքյանին` դրանց քննությունն օրենքով սահմանված կարգով շարունակելու նպատակով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ          Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

2019թ. հունիսի 3

Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
03.06.2019
N ԲԴԽ-38-Ո-90
Որոշում