Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2019 թվականի N 670-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածը և «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի վարչական շենքի (հասցե` ՀՀ, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 1) ճաշարանում հանրային սննդի կազմակերպման ծառայությունների մատուցման համար մասնակիցների ընտրության նպատակով հրապարակել առաջարկների ներգրավման հայտարարություն:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` առաջարկների ներգրավման հայտարարությունը հրապարակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պաշտոնական ինտերնետային կայքում: Հայտարարության մեջ նշել, որ ընտրված մասնակիցը ֆիզիկական անձանց մատուցելու է հանրային սննդի կազմակերպման ծառայություն` հետևյալ պայմաններով`

1) կոմունալ ծառայությունների դիմաց ընտրված մասնակցի կողմից չեն վճարվում.

2) ընտրված մասնակցին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու են փաստացի առկա սարքավորումները (շարժական գույք).

3) ճաշարանի աշխատանքային ժամերն են` աշխատանքային օրերին`

ժամը 09:00-ից մինչև 19:30-ը,

շաբաթ և տոն օրերին`

ժամը 10:00-ից մինչև 13:00-ը.

4) բուֆետի աշխատանքային ժամերն են` աշխատանքային օրերին`

ժամը 09:00-ից մինչև 19:30-ը,

շաբաթ և տոն օրերին`

ժամը 10:00-ից մինչև 13:00-ը.

5) սուրճի ընդմիջումների ժամերը` յուրաքանչյուր ուրբաթ`

ժամը 15.00-ից մինչև 20:00-ը.

6) ճաշարանում մատուցվող սնունդն ու ըմպելիքները պետք է պատրաստված լինեն բացառապես թարմ մթերքներից, համապատասխանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր նորմերին.

7) տաք (սառը) մսային ուտեստները պետք է պատրաստված լինեն թարմ տեղական (չներկրված) մսից.

8) յուրաքանչյուր օր մատուցվող ճաշատեսակները պետք է լինեն ոչ պակաս, քան

3-4 տեսակի (ճաշացանկը պետք է փոփոխվի յուրաքանչյուր օր).

9) տրամադրվող սարքավորումները (շարժական գույք) վնասելու դեպքում ընտրված մասնակիցը պետք է հատուցի իր կողմից պատճառված բոլոր վնասները` ամբողջական ցանկին համապատասխանեցնելու նպատակով.

10) եթե անհրաժեշտ են հավելյալ սպասք կամ սարքավորումներ, ապա դրանք պետք է գնվեն ընտրված մասնակցի կողմից.

11) ընտրված մասնակցի հետ պայմանագիր կնքելու դեպքում չափաբաժինները և զուտ քաշը (գրամներով) սահմանվելու են պայմանագրով` հայտարարությանը համապատասխան, իսկ գները սահմանվելու են ընտրված մասնակցի ներկայացրած նվազագույն գներով և ենթակա չեն փոփոխման առանց նախապես Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հետ համաձայնեցնելու.

12) սահմանված պայմանների խախտման դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը սահմանում է թերությունների վերացման ողջամիտ ժամկետ: Նշված ժամանակահատվածում թերությունները չվերացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը.

13) ընտրված մասնակիցն իր հաշվին պետք է ապահովի անձեռոցիկների, կերակրի աղի և պղպեղի առկայությունը ճաշարանում.

14) առանձին դեպքերում, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից տարբեր միջոցառումների կազմակերպման ժամանակ, ընտրված մասնակցին կտրվի անհրաժեշտ քանակի սննդամթերք` միջոցառմանը ներգրավված անձնակազմի հյուրասիրության կազմակերպման համար, բայց ոչ ավելի, քան տարեկան 5 անգամ (սպասարկումը և պատրաստումը պետք է կատարվեն ընտրված մասնակցի կողմից անվճար).

15) ընտրված մասնակիցը պետք է յուրաքանչյուր օր մատուցի հրավերով սահմանված բազային ճաշատեսակներից առնվազն 10 միավոր` պայմանագրով սահմանված գներից ոչ բարձր գներով.

16) ընտրված մասնակիցը բազային ճաշացանկում չներառված ճաշատեսակների չափաքանակները և գները պետք է նախապես համաձայնեցնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի հետ.

17) ընտրված մասնակիցը պետք է թույլատրի անարգել հսկելու սույն կետում նշված պահանջների կատարումը և կատարի պայմանագրով սահմանված այլ պահանջները:

3. Սույն որոշման 2-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված սուրճի ընդմիջումների օրը և ժամը կարող են փոփոխվել պայմանավորված նախարարական կոմիտեների անցկացման օրով և ժամով: Սուրճի ընդմիջումները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի վարչական շենքի 5-րդ հարկի նիստերի դահլիճի նախասրահում:

4. Պայմանագիրը կկնքվի այն մասնակցի հետ`

1) որն ունի առաջարկը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրած համանման (նմանատիպ) մասնագիտական փորձ (անհրաժեշտ է կցել համապատասխան հիմնավորող փաստաթղթեր).

2) որն ունի հանրային սննդի կազմակերպման յուրաքանչյուր գործառույթի իրականացման համար սահմանված որակավորում ունեցող անձնակազմ.

3) որի ամբողջ անձնակազմն ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան բժշկական փաստաթղթեր և համապատասխան արտահագուստ.

4) որի կողմից ներկայացված ընդհանուր գնային առաջարկն ամենացածրն է հրավերով հրապարակված ճաշացանկի համար:

5. Ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվելու է 3 տարի ժամկետով:

6. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել կողմերից յուրաքանչյուրի պահանջով` առնվազն մեկ ամիս առաջ դրա մասին տեղեկացնելով մյուս կողմին:

7. Սույն որոշմամբ նախատեսված գործընթացի արդյունքում պայմանագիր չկնքվելու դեպքում հայտարարությունը վերահրապարակվում է:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2019
N 670-Ա
Որոշում