Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ, 396-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ, 396-ՐԴ, 410-ՐԴ, 1 ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                 Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                          թիվ ԵԿԴ/2870/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2870/02/13      2019թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Ա. Խառատյան

                       Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի մարտի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով Տիգրան Եփրեմյանի ներկայացուցիչ Մամիկոն Մանուկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.07.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիգրան Եփրեմյանի ընդդեմ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` վնասի հատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան Եփրեմյանը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 888.000 ՀՀ դրամ` որպես ավտոմեքենային պատճառված վնաս, 800.000 ՀՀ դրամ` որպես 02.09.2013 թվականին կնքված տրանսպորտային միջոցի նախնական առուվաճառքի պայմանագրի` գնորդի կողմից վճարված 400.000 ՀՀ դրամ նախավճարի կրկնապատիկ չափով գնորդին վերադարձված գումար, 400.000 ՀՀ դրամ` որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 18.04.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.07.2017 թվականի որոշմամբ Տիգրան Եփրեմյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է` Դատարանի 18.04.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Եփրեմյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 48-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը, 51-րդ հոդվածը, 53-րդ հոդվածի 1-ին կետը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 396-րդ, 410-րդ, 1058-րդ հոդվածները, Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ ըստ ավտովթարի վայրում 21.08.2013 թվականին կազմված ՃՏՊ-ի սխեմայի` Տիգրան Եփրեմյանի երթևեկության ուղղությամբ` Էրեբունի փողոցում, վթարի պահին տեղադրված է եղել 2.1 «Գլխավոր ճանապարհ» ճանապարհային նշանը, իսկ Մուրացան փողոցում որևէ ճանապարհային նշան, որը կպահանջեր զիջել ճանապարհը տվյալ երթևեկելի հատվածում գլխավոր ճանապարհ համարվող Էրեբունի փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցներին` պատկերված չէ:

Ավելին, նշված սխեման չի պարունակում այնպիսի բավարար տվյալներ, որոնք թույլ կտան ճշգրիտ հետևություն կատարել Մուրացան փողոցի վրա ճանապարհը զիջելուն պարտադրող նշանի բացակայության մասին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը 26.11.2013 թվականի թիվ 17-3-14090 գրությամբ հայտնել է, որ մայրաքաղաքի Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկի մոտ` Էրեբունի փողոցի վրա, տեղադրված է 2.1 «Գլխավոր ճանապարհ», իսկ Մուրացան փողոցի վրա` 2.4 «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշանները: Էրեբունի փողոցը սահմանված է որպես գլխավոր ճանապարհ, և նշված փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկի անցման առավելություն ունեն Մուրացան փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցի նկատմամբ:

Բացի այդ, ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից` VAZ-2102 մակնիշի 35 PU 391 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Ռուբեն Սարգսյանը 21.08.2013 թվականին տրված բացատրությամբ ընդունել է ընդհարման առաջացման մեջ իր մեղավորությունը` հայտնելով, որ վթարը պայմանավորված է եղել սեփական անուշադրությամբ և գլխավոր ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցին ճանապարհը չզիջելով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ավտովթարի վայրում 21.08.2013 թվականին կազմված ՃՏՊ-ի սխեման չի պարունակում այնպիսի բավարար տվյալներ, որոնք թույլ կտան ճշգրիտ հետևություն կատարել Մուրացան փողոցի վրա ճանապարհը զիջելուն պարտադրող նշանի բացակայության մասին:

Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել նաև այն հանգամանքին, որ պատահարի առաջացման և Ռուբեն Սարգսյանի հակաիրավական գործողության միջև պատճառահետևանքային անմիջական կապի առկայության հանգամանքների առավել սպառիչ և արժանահավատ բացահայտումը հնարավոր է միայն հատուկ մասնագիտական գիտելիքների տիրապետող փորձագետների կողմից:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանի որոշումը չի համապատասխանում դատական ակտին առաջադրվող իրավական հիմնավորվածության չափանիշներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.07.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն) 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Վահագն Հովհաննիսյանի կողմից 21.08.2013 թվականին կազմված եզրակացության համաձայն` 21.08.2013 թվականին, ժամը 18:30-ի սահմաններում Երևան քաղաքի Էրեբունի և Մուրացան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել Էրեբունի փողոցով դեպի Արցախի փողոց ընթացող ու հայցվորի վարած «BMW X5» մակնիշի, 30 QQ 880 հաշվառման համարանիշով ավտոմեքենան և Մուրացան փողոցով դեպի Էրեբունի փողոց ընթացող ու Ռուբեն Սարգսյանի վարած «ՎԱԶ-2102» մակնիշի, 35 PU 391 հաշվառման համարանիշով ավտոմեքենան (հատոր 1-ին, գ.թ. 27):

2) Տիգրան Եփրեմյանի և Ռուբեն Սարգսյանի կողմից 21.08.2013 թվականին ստորագրված «ՃՏՊ-ի սխեմայի» համաձայն` Էրեբունի փողոցի երկու կողմերում` խաչմերուկից առաջ, տեղադրված է եղել «Գլխավոր ճանապարհ» նշանը (հատոր 1-ին, գ.թ. 29):

3) Տիգրան Եփրեմյանի կողմից 21.08.2013 թվականին տրված բացատրության համաձայն` «(...) հասնելով Մուրացան փողոցի հետ հատման խաչմերուկ, Մուրացան փողոցից վազ 2102 մակնիշի 35 PU 391 համարանիշի ավտոմեքենան կտրուկ դուրս եկավ գլխավոր ճանապարհ` Էրեբունի փողոց, չզիջեց ինձ, որի հետևանքով բախվեցինք միմյանց (...)» (հատոր 1-ին, գ.թ. 30):

4) Ռուբեն Սարգսյանի կողմից 21.08.2013 թվականին տրված բացատրության համաձայն` «(...) հասնելով նշված փողոցի հատման խաչմերուկ անզգուշության հետևանքով ձախ շրջադարձ կատարելու ժամանակ բախվեցի գլխավոր ճանապարհով` Էրեբունի փողոցով երթևեկող, բեմվե մակնիշի 30 QQ 880 համարանիշի մեքենային (...) Սույն վթարով ընդունում եմ իմ մեղավորությունը (...)» (հատոր 1-ին, գ.թ. 31):

i

5) «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 17.09.2013 թվականին կազմված թիվ 30291308 փորձագետի եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն` 1. և 2. դեպքի վայրի ճանապարհահատվածի և դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, չապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման, ճանապարհային նշանների փոփոխության մասին ժամանակին չտեղեկացնելով ճանապարհային երթևեկության մասնակիցներին, մասնավորապես` Մուրացանի փողոցով խաչմերուկին մոտեցող ավտոմոբիլների վարորդներին, տեխնիկական տեսակետից ստեղծել են վթարային իրադրություն և թույլ տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող գործողություններ ու դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը: Առաջադրված պայմաններում ՃԵԿ-ի պահանջների տեսանկյունից գնահատել ինչպես BMW X5 մակնիշի 30 QQ 880 հաշվառման համարանիշով, այնպես էլ ՎԱԶ-2102 մակնիշի 35 PU 391 հաշվառման համարանիշով ավտոմոբիլների վարորդների գործողությունները և պարզաբանել վերջինիս կողմից տվյալ ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորություն ունենալու հարցը, տեխնիկական տեսակետից հնարավոր չէ (հատոր 1-ին, գ.թ. 8-10):

6) Ընկերության 30.09.2013 թվականի թիվ SG/13-13116 որոշման համաձայն` Ընկերությունը մերժել է ապահովագրական հատուցում տրամադրելու մասին հայցվորի պահանջը` «ՎԱԶ-2102» մակնիշի, 35 PU 391 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վարորդի մեղավորությունը «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 17.09.2013 թվականի թիվ 30291308 եզրակացությամբ հաստատված չլինելու պատճառաբանությամբ (չվիճարկվող փաստ):

7) Դատարանի 03.04.2017 թվականի արձանագրային որոշմամբ հայցվորի ներկայացուցչի գրավոր միջնորդությունը` պատահարի առաջացման հարցում վարորդներից մեկի կամ մյուսի մեղավորությունը պարզելու համար դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 27):

8) Ծառայության 26.11.2013 թվականի թիվ 17-3-14090 պատասխան-գրության համաձայն` Ծառայությունը հայտնել է, որ (...) Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկի մոտ, Էրեբունի փողոցի վրա տեղադրված է 2.1 «Գլխավոր ճանապարհ», իսկ Մուրացան փողոցի վրա` 2.4 «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշանները: (...) Էրեբունի փողոցը սահմանված է որպես գլխավոր ճանապարհ, և նշված փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկի անցման առավելություն ունեն Մուրացան փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ (հատոր 1-ին, գ.թ. 60):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը և բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայման ենթարկելը պայմանավորված է Նախկին օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը` վերհաստատելով նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրով և (կամ) ապահովագրական վկայագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կարող է իրականացվել կամավոր և պարտադիր ապահովագրություն: Կամավոր ապահովագրությունն ապահովադրի կամավոր ցանկությամբ ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքելու միջոցով իրականացվող ապահովագրությունն է: Պարտադիր ապահովագրությունը ապահովադրի կամքից անկախ ապահովագրողի հետ օրենքի ուժով ծագող հարաբերություններն են, որի տեսակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են նույն օրենսգրքով, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և պարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983.1-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն` ապահովագրական պատահարն ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 996-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովագրության պայմանագրով մի կողմը` ապահովագրողը, որոշակի միանվագ կամ պարբերական վճարի (ապահովագրավճարի) դիմաց պարտավորվում է մյուս կողմին` ապահովադրին կամ նրա մատնանշած անձին (շահառուին), որոշակի ապահովագրական գումարի շրջանակներում հատուցել որոշակի իրադարձության (իրադարձությունների) տեղի ունենալու արդյունքում պատճառված վնասը կամ դրա մի մասը կամ տրամադրել որոշակի գումար (ապահովագրական հատուցում), եթե այդ իրադարձությունների տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ և կախված չէ կողմերի կամ ապահովագրված անձի կամ շահառուի կամքից (բացառությամբ կյանքի ապահովագրության այն դեպքերի, երբ հատուցվում է որոշակի հավաստի և ակնկալվող իրադարձության տեղի ունենալը):

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 998-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` ապահովագրության պայմանագրի էական պայման է ապահովագրական պատահարը (պատահարները) կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու դեպքում տրվում է ապահովագրական հատուցումը:

Վկայակոչված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունում կամավոր և պարտադիր ապահովագրությունն իրականացվում է ապահովագրողի հետ ապահովադրի կնքած ապահովագրության պայմանագրի և (կամ) ապահովագրական վկայագրի հիման վրա, որում նկարագրվում է այն դեպքը կամ իրադարձությունը` ապահովագրական պատահարը, որի տեղի ունենալը կրում է հավանական և (կամ) պատահական բնույթ, և որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցումը:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 999-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանները, որոնցով կնքվում է ապահովագրության պայմանագիրը, կարող են որոշվել ապահովագրողի կամ ապահովագրողների միության ընդունած կամ հաստատած ապահովագրության համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմաններով (ապահովագրության ընդհանուր պայմաններ): Եթե ապահովագրության պայմանագիրը կնքվել է ապահովագրողի կամ ապահովագրական միությունների կողմից հաստատված ապահովագրության պայմանագրի ընդհանուր պայմանների հիման վրա, ապա ապահովագրության պայմանագիրը պետք է հղում պարունակի այդ պայմաններին:

i

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` ապահովագրական ընկերությունն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու ապահովագրական պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը, եթե առկա են ապահովագրական հատուցման վճարումը նվազեցնելու կամ մերժելու` օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքեր:

i

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ապահովագրողի կամ ապահովագրողների միության ընդունած կամ հաստատած ապահովագրության համապատասխան տեսակի, դասի համար սահմանված ստանդարտ պայմաններով (ապահովագրության ընդհանուր պայմաններ) կնքված ապահովագրության պայմանագիրը պետք է հղում պարունակի այդ պայմաններին, որի դեպքում նշված պայմանները դառնում են ապահովագրության պայմանագրի մաս, ուստի դրանով նախատեսված հիմքերի առկայության դեպքում ապահովագրական ընկերությունն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու ապահովագրական պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը (տե՛ս, Անահիտ Բաղդասարյանն ընդդեմ «Ինգո Արմենիա» ԱՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0667/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

i

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ` փորձագետ) կողմից, բացառությամբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:

i

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանվում են նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները, ըստ որի տուժող (տուժած անձ) է համարվում ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով նույն օրենքով նախատեսված անձնական կամ գույքին պատճառված վնասներ կրած ցանկացած անձ, որը նույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով ունի հատուցման իրավունք: (...), վնաս պատճառած անձ կամ վնաս պատճառող է համարվում անձը, որի գործողությունների (անգործության) հետևանքով պատճառվել է վնասը, ապահովագրական պատահար է համարվում նույն օրենքով նախատեսված դեպքը կամ իրադարձությունը, որի դեպքում ապահովագրական ընկերությունը կամ Բյուրոն պարտավորվում է տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարել ապահովագրական հատուցում, ապահովագրական հատուցում է համարվում ապահովագրական պատահարի դեպքում ապահովագրական ընկերության կողմից տուժողին կամ օրենքով և (կամ) ԱՊՊԱ պայմանագրով նախատեսված դեպքերում այլ անձանց վճարման ենթակա գումար: (...)

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Բյուրոյի խորհրդի կողմից 13.09.2010 թվականին հաստատվել են ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանները (այսուհետ` Պայմաններ), որոնք ներառվում են ցանկացած ԱՊՊԱ ապահովագրական վկայագրում:

Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող Պայմանների 8.1.1-րդ կետի համաձայն` քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ` փորձագետ) կողմից` բացառությամբ Պայմանների 7.7.1-րդ կետով նախատեսված Համաձայնեցված հայտարարագրով հատուցման գործընթացի դեպքերի, երբ գույքին պատճառված վնասի չափը գնահատվում է և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է Ապահովագրողի համապատասխան աշխատակիցների կողմից` համաձայնեցված հայտարարագրի, տուժողի ներկայացրած այլ փաստաթղթերի և տեղեկությունների` ներառյալ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու լիազոր մարմնի կազմած արձանագրության (եթե նման արձանագրություն կազմվել է), և Ապահովագրողի (Ապահովագրողի ներկայացուցչի) կողմից իրականացված զննության արդյունքների հիման վրա:

Նշված նորմի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրահանգման, որ քաղաքացիական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այսինքն` նման պայմաններում նշված հանգամանքներին գնահատական պետք է տա դատարանը:

i

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչ Վահագն Հովհաննիսյանի կողմից 21.08.2013 թվականին կազմված փորձագետի եզրակացության համաձայն` 21.08.2013 թվականին, ժամը 18:30-ի սահմաններում Երևան քաղաքի Էրեբունի և Մուրացան փողոցների խաչմերուկում միմյանց են բախվել Էրեբունի փողոցով դեպի Արցախի փողոց ընթացող ու հայցվորի վարած «BMW X5» մակնիշի, 30 QQ 880 հաշվառման համարանիշով ավտոմեքենան և Մուրացան փողոցով դեպի Էրեբունի փողոց ընթացող ու Ռուբեն Սարգսյանի վարած «ՎԱԶ-2102» մակնիշի, 35 PU 391 հաշվառման համարանիշով ավտոմեքենան: Տիգրան Եփրեմյանի և Ռուբեն Սարգսյանի կողմից 21.08.2013 թվականին ստորագրված «ՃՏՊ-ի սխեմայի» համաձայն` Էրեբունի փողոցի երկու կողմերում` խաչմերուկից առաջ, տեղադրված է եղել «Գլխավոր ճանապարհ» նշանը: Տիգրան Եփրեմյանի կողմից 21.08.2013 թվականին տրված բացատրության համաձայն` «(...) հասնելով Մուրացան փողոցի հետ հատման խաչմերուկ, Մուրացան փողոցից վազ 2102 մակնիշի 35 PU 391 համարանիշի ավտոմեքենան կտրուկ դուրս եկավ գլխավոր ճանապարհ` Էրեբունի փողոց, չզիջեց ինձ, որի հետևանքով բախվեցինք միմյանց (...)»: Ռուբեն Սարգսյանի կողմից 21.08.2013 թվականին տրված բացատրության համաձայն` «(...) հասնելով նշված փողոցի հատման խաչմերուկ անզգուշության հետևանքով ձախ շրջադարձ կատարելու ժամանակ բախվեցի գլխավոր ճանապարհով` Էրեբունի փողոցով երթևեկող, բեմվե մակնիշի 30 QQ 880 համարանիշի մեքենային (...) Սույն վթարով ընդունում եմ իմ մեղավորությունը (...)»: «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 17.09.2013 թվականին կազմված թիվ 30291308 եզրակացության «Հետևություններ» բաժնի համաձայն` 1. և 2. դեպքի վայրի ճանապարհահատվածի և դրա ինժեներական կառույցների պահպանման համար պատասխանատու պաշտոնատար անձինք, չապահովելով ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենսդրության, ստանդարտների, նորմերի և կանոնների պահանջները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման, ճանապարհային նշանների փոփոխության մասին ժամանակին չտեղեկացնելով ճանապարհային երթևեկության մասնակիցներին, մասնավորապես` Մուրացանի փողոցով խաչմերուկին մոտեցող ավտոմոբիլների վարորդներին, տեխնիկական տեսակետից ստեղծել են վթարային իրադրություն և թույլ տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին հակասող գործողություններ ու դրանով իսկ պայմանավորել տվյալ պատահարի առաջացումը: Առաջադրված պայմաններում ՃԵԿ-ի պահանջների տեսանկյունից գնահատել ինչպես BMW X5 մակնիշի 30 QQ 880 հաշվառման համարանիշով, այնպես էլ ՎԱԶ-2102 մակնիշի 35 PU 391 հաշվառման համարանիշով ավտոմոբիլների վարորդների գործողությունները և պարզաբանել վերջինիս կողմից տվյալ ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորություն ունենալու հարցը, տեխնիկական տեսակետից հնարավոր չէ: Ընկերության 30.09.2013 թվականի թիվ SG/13-13116 որոշման համաձայն` Ընկերությունը մերժել է ապահովագրական հատուցում տրամադրելու մասին հայցվորի պահանջը` «ՎԱԶ-2102» մակնիշի, 35 PU 391 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վարորդի մեղավորությունը «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի 17.09.2013 թվականի թիվ 30291308 եզրակացությամբ հաստատված չլինելու պատճառաբանությամբ: Դատարանի 03.04.2017 թվականի արձանագրային որոշմամբ հայցվորի ներկայացուցչի գրավոր միջնորդությունը` պատահարի առաջացման հարցում վարորդներից մեկի կամ մյուսի մեղավորությունը պարզելու համար դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, մերժվել է: Ծառայության 26.11.2013 թվականի թիվ 17-3-14090 պատասխան-գրության համաձայն` Ծառայությունը հայտնել է, որ (...) Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկի մոտ, Էրեբունի փողոցի վրա տեղադրված է 2.1 «Գլխավոր ճանապարհ», իսկ Մուրացան փողոցի վրա` 2.4 «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշանները: (...) Էրեբունի փողոցը սահմանված է որպես գլխավոր ճանապարհ, և նշված փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկի անցման առավելություն ունեն Մուրացան փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ:

Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ հայցվորը դատարան չի ներկայացրել բավարար և արժանահավատ ապացույցներ պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, ենթադրյալ վնասների և դրանց պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ, որպիսի փաստերի ապացուցման բեռը կրում է վնաս կրած անձը: Դատարանը գտել է նաև, որ հայցվորը չի ներկայացրել վերաբերելի ապացույցներ պատասխանողի կողմից ոչ օրինաչափ վարքագիծ դրսևորելու վերաբերյալ, որը պատճառահետևանքային կապի մեջ գտնվի հայցվորին պատճառված վնասի հետ:

i

Վերաքննիչ դատարանը, Տիգրան Եփրեմյանի վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի 18.04.2017 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել է, որ Մուրացան փողոցը խաչմերուկից առաջ որևէ ճանապարհային նշանով կահավորված չլինելու պայմաններում այդ փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը ՃԵԿ-ի 98-րդ կետի ուժով իրավաչափ կերպով համարել է, որ Էրեբունի և Մուրացան փողոցները հանդիսանում են հավասարազոր ճանապարհներ, և Էրեբունի փողոցով երթևեկող հայցվորը պետք է ճանապարհը զիջի իրեն` որպես աջ կողմից մոտեցող տրանսպորտային միջոցի վարորդի: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է նաև, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցներից մեկի կամ մյուսի մեղավորության հարցը պարզելու համար հատուկ գիտելիքներ չեն պահանջվում, քանի որ տվյալ դեպքում խնդիրը հանգում է սոսկ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով և դրա հիման վրա ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված իրավական նորմերի մեկնաբանմանը և կիրառմանը, և եզրահանգել, որ նշված հարցը պարզաբանելու համար դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայել է:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ Ռուբեն Սարգսյանը 21.08.2013 թվականին տված բացատրությամբ ընդունել է իր մեղավորությունը տեղի ունեցած ավտովթարում` այն պատճառաբանելով իր անզգուշության հետևանքով ձախ շրջադարձ կատարելու ժամանակ գլխավոր ճանապարհով` Էրեբունի փողոցով երթևեկող BMW մակնիշի 30 QQ 880 համարանիշի մեքենային բախվելով: Բացի այդ, ստորադաս դատարաններն անտեսել են այն հանգամանքը, որ Ծառայության 26.11.2013 թվականի թիվ 17-3-14090 պատասխան-գրությամբ հայտնվել է Մուրացան փողոցի վրա 2.4 «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշանի առկայության մասին, որով հիմնավորվում է Էրեբունի փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցների` Մուրացան փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ խաչմերուկի անցման առավելություն ունենալը, որպիսի ելակետային տվյալն անտեսվել է Ընկերության կողմից նշանակված դատաավտոտեխնիկական փորձաքննությունը նշանակելիս:

Հիմք ընդունելով վերը նշվածը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործում առկա` Տիգրան Եփրեմյանի և Ռուբեն Սարգսյանի կողմից 21.08.2013 թվականին ստորագրված «ՃՏՊ-ի սխեմայով», վերջիններիս կողմից նույն օրը տրված բացատրություններով և Ծառայության 26.11.2013 թվականի թիվ 17-3-14090 պատասխան-գրությամբ հիմնավորվում են փաստերն այն մասին, որ պատահարի ժամանակ Էրեբունի փողոցի երկու կողմերում` խաչմերուկից առաջ, տեղադրված է եղել «Գլխավոր ճանապարհ» նշանը, Մուրացան փողոցից ՎԱԶ 2102 մակնիշի 35 PU 391 համարանիշի ավտոմեքենան կտրուկ դուրս է եկել գլխավոր ճանապարհ` Էրեբունի փողոց, չզիջելով հայցվորին, Ռուբեն Սարգսյանն անզգուշության հետևանքով ձախ շրջադարձ կատարելու ժամանակ բախվել է գլխավոր ճանապարհով` Էրեբունի փողոցով երթևեկող, BMW մակնիշի 30 QQ 880 համարանիշի մեքենային, Ռուբեն Սարգսյանն ընդունել է իր մեղավորությունը, Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկի մոտ, Էրեբունի փողոցի վրա տեղադրված է 2.1 «Գլխավոր ճանապարհ», իսկ Մուրացան փողոցի վրա` 2.4 «Զիջեք ճանապարհը» ճանապարհային նշանները: (...) Էրեբունի փողոցը սահմանված է որպես գլխավոր ճանապարհ, և նշված փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցները խաչմերուկի անցման առավելություն ունեն Մուրացան փողոցով երթևեկող տրանսպորտային միջոցների նկատմամբ, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցներից մեկի կամ մյուսի մեղավորության հարցը պարզելու համար հատուկ գիտելիքներ չեն պահանջվում և նշված հարցը պարզաբանելու համար դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու անհրաժեշտությունը բացակայել է, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցներից մեկի կամ մյուսի մեղավորության հարցը պետք է պարզվի համապատասխան մասնագիտական եզրակացությամբ, որի ստացմանն ուղղված դատավարական միջոցներից է գործով փորձաքննության նշանակումը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով անդրադարձել է, փորձաքննություն նշանակելու հարցին` ելնելով հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակից, մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանին առաջադրել հարցեր, որոնք պետք է պարզաբանվեն փորձաքննության ընթացքում, ինչպես նաև նշել այն մասնագիտացված փորձագիտական հաստատությունը կամ այն փորձագետին, որոնց դատարանը կարող է հանձնարարել փորձաքննության կատարումը: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձաքննություն նշանակելու մասին դատարանը կայացնում է որոշում, որում սահմանվում են հարցերի ցանկը և բովանդակությունը (տե՛ս, Ռազմիկ Սարգսյանը և Լիդա Սևոյանն ընդդեմ Ռաֆիկ Հախվերդյանի թիվ 3-259(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, մեկ այլ որոշման շրջանակներում անդրադառնալով վերը նշված դատավարական նորմերի վերլուծությանը, արձանագրել է, որ դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն` իր որոշմամբ սահմանելով հարցերի ցանկը և բովանդակությունը, իսկ փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում դատարանն իրավունք ունի նաև նշանակելու լրացուցիչ փորձաքննություն: Փորձագետի եզրակացությունն ապացույցի տեսակ է, իսկ դատարանը գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը պարզում է բացառապես ապացույցների հիման վրա, որոնք դատարանը պարտավոր է գնահատել գործում եղած մյուս բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Այսինքն` փորձաքննության նշանակումն ինքնանպատակ չէ և չի կարող կրել ձևական բնույթ (տե՛ս, «Օրիենթ Սթոն» ՍՊԸ-ն ընդդեմ «Վագ քար» ՍՊԸ-ի թիվ ԱՎԴ1/0074/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ գործող քաղաքացիադատավարական իրավակարգավորման պայմաններում դատարանն իրավունք ունի գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով նշանակելու փորձաքննություն ինչպես կողմի միջնորդությամբ, այնպես էլ իր նախաձեռնությամբ:

i

Արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը փորձաքննություն նշանակելու լիազորությունն իրականացնելիս պարտավոր է ապահովել Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված և երաշխավորված գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզման հանգելու պարտականության լիարժեք իրականացումը` միաժամանակ երաշխավորելով կողմերի մրցակցության և իրավահավասարության դատավարական սկզբունքները, անհրաժեշտության դեպքում հաշվի առնելով նաև վիճելի իրավահարաբերության բնույթը և կոնկրետ գործի փաստական հանգամանքները (տե՛ս, օրինակ, ՀՀ ֆինանսների նախարարությունն ընդդեմ Սայեն Ղազարյանի և այլոց թիվ ԱՎԴ/0011/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

i

Նույնաբովանդակ իրավական դրույթներ նախատեսվել են նաև ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով (86-րդ հոդված):

i

Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ սույն գործի լուծման համար նախ և առաջ էական նշանակություն ունի 21.08.2013 թվականին տեղի ունեցած ավտովթարում Տիգրան Եփրեմյանի կամ Ռուբեն Սարգսյանի մեղավոր լինելու հանգամանքը. այն կարող է պարզվել միայն համապատասխան մասնագիտական եզրակացությամբ, որի ստացմանն ուղղված դատավարական միջոցներից է գործով փորձաքննության նշանակումը, հետևաբար Դատարանը քննարկվող հայցապահանջի հիման վրա հարուցված քաղաքացիական գործի քննության ընթացքում պարտավոր էր իրացնել Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված` կողմի միջնորդությամբ փորձաքննություն նշանակելու հայեցողական լիազորությունը` դրանով ապահովելով գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննությունը: Մինչդեռ Դատարանը 03.04.2017 թվականի արձանագրային որոշմամբ մերժել է հայցվորի ներկայացուցչի գրավոր միջնորդությունը` պատահարի առաջացման հարցում վարորդներից մեկի կամ մյուսի մեղավորությունը պարզելու համար դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից, իսկ գործի քննության փուլում Ընկերության կողմից ստացված եզրակացությունը բավարար ապացույց չի կարող հանդիսանալ: Ավելին, Վերաքննիչ դատարանը գտել է, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակիցներից մեկի կամ մյուսի մեղավորության հարցը պարզելու համար հատուկ գիտելիքներ չեն պահանջվում այն դեպքում, երբ տվյալ դեպքում խնդիրը չի հանգում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով և դրա հիման վրա ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված իրավական նորմերի մեկնաբանմանը և կիրառմանը:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով կասկածի տակ դնելով «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 17.09.2013 թվականին կազմված թիվ 30291308 փորձագետի եզրակացությունը և իրացնելով Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու իրավունքը` հայցվորի ներկայացուցիչը 17.03.2017 թվականին գրավոր միջնորդություն է ներկայացրել պատահարի առաջացման հարցում վարորդներից մեկի կամ մյուսի մեղավորությունը պարզելու համար դատատեխնիկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, սակայն Դատարանը 03.04.2017 թվականի արձանագրային որոշմամբ միջնորդությունը մերժել է, ինչի արդյունքում էլ ոչ իրավաչափորեն արձանագրել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստի բացակայությունը` միաժամանակ չապահովելով գործի փաստական հանգամանքների լրիվ և բազմակողմանի քննությունը: Մինչդեռ տվյալ պարագայում, Վճռաբեկ դատարանի եզրահանգմամբ, նման փորձաքննության նշանակման անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում էր վիճելի իրավահարաբերության բնույթից և գործի փաստական հանգամանքներից, ուստի Դատարանը պարտավոր էր բավարարել ներկայացված միջնորդությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից չի իրականացվել սույն գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատում, ինչն ազդել է գործի ելքի վրա:

i

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու ու վերը նշված հանգամանքները պարզելու նպատակով գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Տվյալ դեպքում նկատի ունենալով, որ Վճռաբեկ դատարանի 07.11.2017 թվականի որոշմամբ հետաձգվել է սույն վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը և որոշվել է այդ հարցին անդրադառնալ գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս, իսկ Տիգրան Եփրեմյանի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.07.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի, այդ թվում նաև` վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.11.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.03.2019
N ԵԿԴ/2870/02/13
Որոշում