Սեղմել Esc փակելու համար:
{13.06.2019 - 04.07.2020} ՕԼԻՄՊԻԱԿԱՆ,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{13.06.2019 - 04.07.2020} ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ՕԼԻՄ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.06.2019  -ից մինչեւ   04.07.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

13/06/2019 - 04/07/2020

040.1282.091115

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 նոյեմբերի 2015 թվականի N 1282-Ն

 

i

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ (ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՍԱՄԲՈ ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ, ՈՒՇՈՒ ԵՎ ՇԱԽՄԱՏ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ) ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ), ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ, ԵՎՐՈՊԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅՈՒՄ, ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ՈՒ ՇՆՈՐՀՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 462 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ.6-րդ» կետը և միջազգային խոշոր մարզական միջոցառումներին Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերի հաջող մասնակցությունն ապահովելու, առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին դրամական մրցանակներ շնորհելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

i

1) օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների չափերը` համաձայն N 1 հավելվածի.

2) օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում (նաև հաշմանդամների), եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում, Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնում, համաշխարհային ունիվերսիադայում, պատանեկան օլիմպիական խաղերում, շախմատի պատանեկան օլիմպիադայում 1-3-րդ տեղերը գրաված մարզիկներին, ազգային հավաքական թիմերի գլխավոր (ավագ) մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, ազգային հավաքական թիմերի երկրորդ մարզիչներին, բժիշկներին շնորհվող դրամական մրցանակների շնորհման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.01.17 թիվ 56-Ն /գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

i

2. Սույն որոշմամբ հաստատված դրամական մրցանակները շնորհել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարության «Միջազգային մարզական միջոցառումների հաղթողներին և մրցանակակիրներին դրամական մրցանակների հանձնում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարի առաջարկությամբ:

(2-րդ կետը փոփ. 18.06.2020 թիվ 1000-Ն որոշում)

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 29-ի «Օլիմպիական պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում և աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին և մարզական կազմակերպություններին դրամական մրցանակներ շնորհելու մասին» N 462 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 26.01.17 թիվ 56-Ն /գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/,

18.06.2020 թիվ 1000-Ն որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ կառավարության

2015 թվականի նոյեմբերի 5-ի

N 1282-Ն որոշման

 

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ (ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՍԱՄԲՈ ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ, ՈՒՇՈՒ ԵՎ ՇԱԽՄԱՏ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ) ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ), ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ, ԵՎՐՈՊԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅՈՒՄ, ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ

 

1. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Մարզիկները                     |Ազգային հավաքական |Հավաքական թիմերի  |

|                               |թիմերի գլխավոր    |երկրորդ           |

|                               |(ավագ) մարզիչները |մարզիչները և  ՀՀ  |

|                               |և  մեդալակիր      |մեծահասակների     |

|                               |մարզիկների        |հավաքական թիմերի  |

|                               |անձնական          |բժիշկները         |

|                               |մարզիչները        |                  |

|_____________________________________________________________________|

|        ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ          |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 20000.0              |     10000.0      |      4000.0      |

|2-րդ տեղ` 15000.0              |      7500.0      |      3000.0      |

|3-րդ տեղ` 10000.0              |      5000.0      |      2000.0      |

|_____________________________________________________________________|

|                      ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                           |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 5000.0               |      2500.0      |     1000.0       |

|2-րդ տեղ` 3500.0               |      1750.0      |      700.0       |

|3-րդ տեղ` 2000.0               |      1000.0      |      400.0       |

|_____________________________________________________________________|

|                        ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐ                              |

|   (եվրոպական խաղերը նաև  օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված      |

|                          մարզաձևերում)                              |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 4000.0               |       2000.0     |      800.0       |

|2-րդ տեղ` 2500.0               |       1250.0     |      500.0       |

|3-րդ տեղ` 2000.0               |       1000.0     |      400.0       |

|_____________________________________________________________________|

|                      ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                          |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 3000.0               |      1500.0      |       600.0      |

|2-րդ տեղ` 1800.0               |       900.0      |       360.0      |

|3-րդ տեղ` 1200.0               |       600.0      |       240.0      |

|_____________________________________________________________________|

|   ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԱՆԵԿԱՆ     |

|                             ՕԼԻՄՊԻԱԴԱ                               |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 2500.0               |      1250.0      |      500.0       |

|2-րդ տեղ` 2000.0               |      1000.0      |      400.0       |

|3-րդ տեղ` 1500.0               |       750.0      |      300.0       |

|_____________________________________________________________________|

|  ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱ     |

|   (համաշխարհային ունիվերսիադան նաև  օլիմպիական խաղերի ծրագրում      |

|                      չընդգրկված մարզաձևերում)                       |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 1500.0               |       750.0      |      300.0       |

|2-րդ տեղ` 800.0                |       400.0      |      160.0       |

|3-րդ տեղ` 600.0                |       300.0      |      120.0       |

|_____________________________________________________________________|

|                ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                  |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 800.0                |      400.0       |      160.0       |

|2-րդ տեղ` 600.0                |      300.0       |      120.0       |

|3-րդ տեղ` 400.0                |      200.0       |       80.0       |

|_____________________________________________________________________|

| ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ|

|                              ՓԱՌԱՏՈՆ                                |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 500.0                |       250.0      |      100.0       |

|2-րդ տեղ` 300.0                |       150.0      |       60.0       |

|3-րդ տեղ` 200.0                |       100.0      |       40.0       |

|_____________________________________________________________________|

|                  ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                    |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 400.0                |       200.0      |      80.0        |

|2-րդ տեղ` 300.0                |       150.0      |      60.0        |

|3-րդ տեղ` 200.0                |       100.0      |      40.0        |

._____________________________________________________________________.

 

2. ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ` ՍԱՄԲՈ ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ, ՈՒՇՈՒ, ՇԱԽՄԱՏ

 

._____________________________________________________________________.

|                       ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                          |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 1000.0               |       500.0      |      200.0       |

|2-րդ տեղ` 750.0                |       375.0      |      150.0       |

|3-րդ տեղ` 500.0                |       250.0      |      100.0       |

|_____________________________________________________________________|

|                      ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                          |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 600.0                |      300.0       |      120.0       |

|2-րդ տեղ` 500.0                |      250.0       |      100.0       |

|3-րդ տեղ` 300.0                |      150.0       |       60.0       |

|_____________________________________________________________________|

|                ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                   |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 400.0                |       200.0      |       80.0       |

|2-րդ տեղ` 300.0                |       150.0      |       60.0       |

|3-րդ տեղ` 200.0                |       100.0      |       40.0       |

|_____________________________________________________________________|

|ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ|

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 300.0                |       150.0      |      60.0        |

|2-րդ տեղ` 200.0                |       100.0      |      40.0        |

|3-րդ տեղ` 100.0                |        50.0      |      20.0        |

|_____________________________________________________________________|

|                 ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                     |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 200.0                |      100.0       |       40.0       |

|2-րդ տեղ` 150.0                |       75.0       |       30.0       |

|3-րդ տեղ` 100.0                |       50.0       |       20.0       |

._____________________________________________________________________.

 

3. ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏՈՒՄ ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԵՎ ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

 

._____________________________________________________________________.

|                         ՊԱՐԱԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ                            |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 5000.0               |      2500.0      |      1000.0      |

|2-րդ տեղ` 3500.0               |      1750.0      |       700.0      |

|3-րդ տեղ` 2000.0               |      1000.0      |       400.0      |

|_____________________________________________________________________|

| ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԽՈՒԼԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐ  |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 2000.0               |      1000.0      |      400.0       |

|2-րդ տեղ` 1500.0               |       750.0      |      300.0       |

|3-րդ տեղ` 1000.0               |       500.0      |      200.0       |

|_____________________________________________________________________|

|          ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԽՈՒԼԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ             |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 1000.0               |      500.0       |      200.0       |

|2-րդ տեղ` 500.0                |      250.0       |      100.0       |

|3-րդ տեղ` 300.0                |      150.0       |       60.0       |

|_____________________________________________________________________|

|    ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԽՈՒԼԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ      |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 750.0                |      375.0       |      150.0       |

|2-րդ տեղ` 500.0                |      250.0       |      100.0       |

|3-րդ տեղ` 300.0                |      150.0       |       60.0       |

|_____________________________________________________________________|

|   ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԽՈՒԼԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ   |

|                  ԱՇԽԱՐՀԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ                     |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 500.0                |       250.0      |      100.0       |

|2-րդ տեղ` 300.0                |       150.0      |       60.0       |

|3-րդ տեղ` 200.0                |       100.0      |       40.0       |

|_____________________________________________________________________|

|      ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԽՈՒԼԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ       |

|_____________________________________________________________________|

|1-ին տեղ` 300.0                |       150.0      |       60.0       |

|2-րդ տեղ` 200.0                |       100.0      |       40.0       |

|3-րդ տեղ` 150.0                |        75.0      |       30.0       |

._____________________________________________________________________.

 

(1-ին հավելվածը փոփ. 26.01.17 թիվ 56-Ն /գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2015 թվականի նոյեմբերի 5-ի

N 1282-Ն որոշման

 

i

ԿԱՐԳ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ (ՆԱԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՍԱՄԲՈ ԸՄԲՇԱՄԱՐՏ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԱՇԿԻ, ՈՒՇՈՒ ԵՎ ՇԱԽՄԱՏ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ) ԱՇԽԱՐՀԻ ՈՒ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ (ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ), ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ, ԵՎՐՈՊԱՅԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ, ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՈՒՆԻՎԵՐՍԻԱԴԱՅՈՒՄ, ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ՇԱԽՄԱՏԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ 1-3-ՐԴ ՏԵՂԵՐԸ ԳՐԱՎԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ (ԱՎԱԳ) ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ՄԵԴԱԼԱԿԻՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԲԺԻՇԿՆԵՐԻՆ ՇՆՈՐՀՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են մարզական բարձր ցուցանիշների հասած մարզիկներին, նրանց մարզիչներին, բժիշկներին դրամական մրցանակների, պատվոգրերի կամ այլ խրախուսման ձևերի շնորհման կարգի հետ կապված իրավահարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 26.01.17 թիվ 56-Ն /գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

i

2. Հիմք ընդունելով մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների կողմից հաստատված օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի, օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի (նաև օլիմպիական խաղերի ծրագրում չընդգրկված սամբո ըմբշամարտ, միջազգային շաշկի, ուշու և շախմատ մարզաձևերի) աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, եվրոպական խաղերի, Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնի, համաշխարհային ունիվերսիադայի, շախմատի համաշխարհային օլիմպիադայի և շախմատի համաշխարհային պատանեկան օլիմպիադայի արդյունքները` մրցումներում մրցանակային տեղեր գրաված մարզիկները` առնվազն մեկ հաղթանակ ունենալու դեպքում, ազգային հավաքական թիմերի մարզիչները, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչները, բժիշկները Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ պարգևատրվում են սույն որոշման N 1 հավելվածով սահմանված դրամական մրցանակների չափերին համապատասխան: Անձնական մարզիչները, հավաքական թիմերի մարզիչները և բժիշկները պարգևատրվում են միայն մարզիկի պարգևատրման դեպքում:

(2-րդ կետը փոփ. 26.01.17 թիվ 56-Ն /գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/,

30.05.2019 թիվ 687-Ն որոշումներ)

i

3. Դրամական մրցանակները մարզիկներին, ազգային հավաքական թիմերի մարզիչներին, մեդալակիր մարզիկների անձնական մարզիչներին, բժիշկներին տրվում են մարզիկի ցուցաբերած յուրաքանչյուր արդյունքի համար:

(3-րդ կետը փոփ. 26.01.17 թիվ 56-Ն /գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

4. Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում բարձր ցուցանիշների հասած մարզիկները կարող են խրախուսվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների և հասարակական կազմակերպությունների հուշանվերներով, պատվոգրերով կամ այլ խրախուսման ձևերով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.11.2015
N 1282-Ն
Որոշում