ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2019 թվականի N 736-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 537-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի`
i
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 14-ի «Արման Կարապետյանին և Արթուր Գրիգորյանին Իրաքի Հանրապետություն գործուղելու մասին»
N 537-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Արման Կարապետյանին 2019 թվականի մայիսի 19-21-ը գործուղել Իրաքի Հանրապետություն (Բաղդադ)` Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև տրանսպորտային փոխադրումների բնագավառում կայանալիք նիստին մասնակցելու նպատակով:».
2) որոշման 2-րդ և 3-րդ կետերից հանել «և Արթուր Գրիգորյանի» բառերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունիսի 11
Երևան