ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
24 մայիսի 2019 թվականի թիվ 29-Ն
«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ (ԱՆԿԱԽ ԻՆՔՆԱԹԻՌԻ, ՈՒՂՂԱԹԻՌԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ)» ՁԵՎ 30-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին (անկախ ինքնաթիռի, ուղղաթիռի պատկանելության)» ձև 30-ՔԱ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին (անկախ ինքնաթիռի, ուղղաթիռի պատկանելության)» ձև 30-ՔԱ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի ««Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին (անկախ ինքնաթիռի, ուղղաթիռի պատկանելության)» ձև 30-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 14-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 23-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման տասներորդ օրը:
Նախագահ` Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 24-ի
թիվ 29-Ն որոշման
Ձև 30-ՔԱ
(տարեկան)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ (ԱՆԿԱԽ ԻՆՔՆԱԹԻՌԻ, ՈՒՂՂԱԹԻՌԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ)
20 թ.
._____________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և |
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. |
|հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: |
|_____________________________________________________________________|
|Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին |
|հաջորդող տարվա ապրիլի 1-ը |
|_____________________________________________________________________|
|Ներկայացնում է __________________________________________________ |
| (լրիվ անվանումը) |
|Կազմակերպաիրավական տեսակը __________________________________________ |
|Գործունեության իրականացման վայրի |
|Մարզը /ք. Երևան ____________________________________________________|
|Համայնքը ____________________________________________________________|
|Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը ____________________________|
|Հասցեն ___________________________________________ [][][][] |
| (փողոցը, շենքը, բնակարանը) (փոստային դասիչ) |
| |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակի [][][][][] |
|ծածկագիրը (լրացվում է համաձայն |
| ՏԳՏԴ դասակարգչի) |
| |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը [][][] [][][] [][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման |
| վկայականի) |
| |
|Նույնականացման ծածկագիրը [][][][][][][][] |
| (լրացվում է համաձայն գրանցման վկայականի) |
| |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [][][][][][][][] |
| |
|Հեռախոսահամար(ներ) ________________________________________________ |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@_________________ |
|_____________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է |
|ՕՐԵՆՔՈՎ |
|_____________________________________________________________________|
|Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները |
|սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ |
|արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ |
|աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական |
|հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` |
|օրենքով սահմանված կարգով: |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Ցուցանիշի անվանումը |Տողի |Ընդա-| այդ թվում` |
| |համարը|մենը |_______________________________|
| | | |Հայաստանի |Հայաստանի|Հայաստանի |
| | | |Հանրապետու|Հանրապե- |Հանրապետու|
| | | |թյան և |տության |թյան |
| | | |Անկախ |և այլ |ներսում |
| | | |Պետու- |երկրների | |
| | | |թյունների |միջև | |
| | | |Համագործակ| | |
| | | |ցության | | |
| | | |երկրների | | |
| | | |միջև | | |
|________________________|______|_____|__________|_________|__________|
| Ա | Բ | 1 | 2 | 3 | 4 |
|________________________|______|_____|__________|_________|__________|
|Չվացուցակով նախատեսված |110 | | | | |
|չվերթների քանակը- միավոր| | | | | |
|________________________|______|_____|__________|_________|__________|
|Փաստացի մեկնած |120 | | | | |
|ինքնաթիռների քանակը - | | | | | |
|միավոր | | | | | |
|________________________|______|_____|__________|_________|__________|
|այդ թվում` ուշացումով |121 | | | | |
|________________________|______|_____|__________|_________|__________|
|որից` եղանակի պատճառով |121.1 | | | | |
|________________________|______|_____|__________|_________|__________|
|վառելիքի պատճառով |121.2 | | | | |
|________________________|______|_____|__________|_________|__________|
|այլ պատճառներով |121.3 | | | | |
|________________________|______|_____|__________|_________|__________|
|Ժամանած ինքնաթիռների և |210 | | | | |
|ուղղաթիռների քանակն ըստ | | | | | |
|չվացուցակի - միավոր | | | | | |
|________________________|______|_____|__________|_________|__________|
|Փաստացի ժամանած |220 | | | | |
|ինքնաթիռների, | | | | | |
|ուղղաթիռների | | | | | |
|քանակը - միավոր | | | | | |
|________________________|______|_____|__________|_________|__________|
|այդ թվում` ուշացումով |221 | | | | |
|________________________|______|_____|__________|_________|__________|
|որից` եղանակի պատճառով |221.1 | | | | |
|________________________|______|_____|__________|_________|__________|
|վառելիքի պատճառով |221.2 | | | | |
|________________________|______|_____|__________|_________|__________|
|այլ պատճառներով |221.3 | | | | |
._____________________________________________________________________.
Ղեկավար` __________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)` __________________ _________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
«___»_________20___թ.
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2019 թվականի մայիսի 24-ի
թիվ 29-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ (ԱՆԿԱԽ ԻՆՔՆԱԹԻՌԻ, ՈՒՂՂԱԹԻՌԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ)» ՁԵՎ 30-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին (անկախ ինքնաթիռի, ուղղաթիռի պատկանելության)» ձև 30-ՔԱ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես` http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. «Չվացուցակով նախատեսված չվերթների քանակը» (տող 110) ցուցանիշը ներկայացնում է չվացուցակով նախատեսված կանոնավոր չվերթների քանակը:
8. «Փաստացի մեկնած ինքնաթիռների քանակը» (տող 120) ցույց է տրվում հանրապետությունից փաստացի մեկնած ինքնաթիռների (ներառյալ ոչ կանոնավոր չվերթները) քանակը:
9. «այդ թվում` ուշացումով» (տող 121) ցույց է տրվում տող 120-ի ցուցանիշից` ուշացումով մեկնած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակը:
10. «որից` եղանակի պատճառով» (121.1), «վառելիքի պատճառով» (121.2), «այլ պատճառներով» (121.3) տողերում լրացվում է նշված պատճառներով ուշացումով մեկնած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակները:
11. «Ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն ըստ չվացուցակի» (տող 210) ցույց է տրվում ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն ըստ չվացուցակի:
12. «Փաստացի ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակը» (տող 220) փաստացի ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն է:
13. «այդ թվում` ուշացումով» (տող 221) լրացվում է տարբեր պատճառներով ուշացումով ժամանած ինքնաթիռների, ուղղաթիռների քանակը, որը հավասար է 221.1, 221.2 և 221.3 տողերի գումարին