010.0159.120401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2001 թվականի մարտի 20-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հողամասի սեփականատերերը կամ օգտագործողներն իրավունք ունեն հարևան հողամասի սեփականատիրոջից, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ հողամասի սեփականատիրոջից պահանջել իրենց տրամադրելու այդ հողամասի սահմանափակ օգտագործման իրավունք (սերվիտուտ):»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 210-րդ հոդվածի երկրորդ կետը «հարևան» բառից հետո լրացնել «կամ այլ» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 211-րդ հոդվածի առաջին կետը «հարևան» բառից հետո լրացնել «կամ այլ» բառերով:
i
Հոդված 4. Օրենսգրքի 212-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ կետով.
«3. Հասարակական կարիքների համար հարկադիր սերվիտուտ կարող է սահմանվել օրենքով:»:
i
Հոդված 5. Օրենսգրքի 213-րդ հոդվածը «սահմանված կարգով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այդ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
i
Հոդված 6. Օրենսգրքի 214-րդ հոդվածի երկրորդ կետը «վճռով» բառից հետո լրացնել «կամ օրենքով» բառերով:
i
Հոդված 7. Օրենսգրքի 553-րդ հոդվածի երրորդ կետը «իր համար» բառերից հետո լրացնել «խելամտորեն» բառերով:
i
Հոդված 8. Օրենսգրքի 558-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «Այն դեպքում, երբ էներգամատակարարման պայմանագրով` աբոնենտն իրավաբանական անձ է,» բառերը, իսկ «էներգամատակարարող» բառը գրել մեծատառով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
12 ապրիլի 2001 թ.
ՀՕ-159