Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2019 թվականի N 609-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով`

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) նախարարության կառուցվածքում ընդգրկված` նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժինը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել ռազմավարական պլանավորման և էլեկտրոնային արդարադատության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.

2) նախարարության կառուցվածքում ընդգրկված` նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող քարտուղարությունն անվանափոխել փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 11-րդ կետի 1-ին ենթակետը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարական պլանավորումը,» բառերով.

2) 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին ենթակետով`

i

«5.1) ռազմավարական պլանավորման և էլեկտրոնային արդարադատության վարչություն.».

3) ուժը կորցրած ճանաչել 32-րդ կետի 6-րդ ենթակետը.

i

4) 33-րդ կետի 6-րդ ենթակետում «քարտուղարությունը.» բառը փոխարինել «փաստաթղթաշրջանառության ապահովման վարչությունը.» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. մայիսի 30

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
30.05.2019
N 609-Լ
Որոշում