ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
ՈՐՈՇՈՒՄ
22 մայիսի 2019 թվականի N 96-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի N 1-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հունիսի 18-ի «Երևան քաղաքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» N 1-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
i
1) 119-րդ կետում «Ավագանու նստաշրջանների ընթացքում, երկու ամսվա մեջ առնվազն մեկ նիստի ընթացքում» բառերը փոխարինել «Ավագանու յուրաքանչյուր հերթական նիստի վերջին» բառերով:
2) 120-րդ կետի 7-րդ ենթակետում «մեկ» բառը փոխարինել «երեք» բառով:
i
3) 120-րդ կետի 7-րդ ենթակետը «կապակցությամբ» բառից հետո լրացնել «կամ հանդես գալ հարցի վերաբերյալ հայտարարությամբ»:
Երևանի քաղաքապետ Հ. Մարության