Սեղմել Esc փակելու համար:
ՓՈՐՁՆԱԿ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՓՈՐՁՆԱԿ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ Ա ...

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

12 դեկտեմբերի 2018 թվականի N 439-Ն

ՓՈՐՁՆԱԿ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի`

1. Սահմանել փորձնակ գրանցելու և աշխատանքներին մասնակցության առանձնահատկությունները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ

ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-ԻՆ

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի

2018 թ. դեկտեմբերի 12-ի

N 439-Ն որոշման

ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՓՈՐՁՆԱԿ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հավելվածով սահմանվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված փորձնակ գրանցելու և աշխատանքներին մասնակցության առանձնահատկությունները:

2. Օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված մարմիններում (այսուհետ` համապատասխան մարմիններ) փորձնակ գրանցելու և փորձնակի աշխատանքներին մասնակցության գործընթացը համակարգում է օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերում նշված պաշտոնատար անձը (այսուհետ` պաշտոնատար անձ):

3. Համապատասխան մարմնում կարող են փորձնակ գրանցվել փորձնակների ցանկում ընդգրկված քաղաքացիները:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (այսուհետ` քաղաքացիական ծառայության գրասենյակ) քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (այսուհետ` տեղեկատվական հարթակ) վարում է փորձնակների ցանկ:

5. Փորձնակների ցանկում դիմումի համաձայն (N 1 ձև) կարող են ընդգրկվել վարկանիշային ցուցակում ընդգրկվելու համար թեստավորման արդյունքում առնվազն 30 միավոր հավաքած քաղաքացիները:

6. Փորձնակների ցանկում ընդգրկվելու համար դիմում ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացիական ծառայության գրասենյակն էլեկտրոնային փոստի միջոցով քաղաքացուն տեղեկացնում է փորձնակների ցանկում ընդգրկված լինելու կամ դիմումը մերժելու մասին:

7. Փորձնակների ցանկում ընդգրկվելու ժամկետը երկու տարի է: Ցանկում ընդգրկվելու ժամկետի սկիզբը հաշվարկվում է թեստավորման բոլոր մասնակիցների արդյունքների ամփոփմանը հաջորդող օրվանից:

8. Համապատասխան մարմնում փորձնակ գրանցվելու առավելագույն ժամկետը մեկ տարի է: Եթե համապատասխան մարմնում փորձնակի գրանցման ժամկետը մեկ տարվանից պակաս է, ապա պաշտոնատար անձի և փորձնակի փոխադարձ համաձայնության դեպքում համապատասխան իրավական ակտով ժամկետը կարող է երկարաձգվել, բայց փորձնակ գրանցվելու համար նախատեսված մեկ տարվանից ոչ ավելի:

9. Համապատասխան մարմնում գրանցված փորձնակը չի կարող միաժամանակ գրանցվել այլ մարմնում` որպես փորձնակ:

10. Համապատասխան մարմնում փորձնակների առավելագույն թիվը չպետք է գերազանցի տվյալ մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ընդհանուր թիվը: Գրասենյակում փորձնակների առավելագույն թիվը չպետք է գերազանցի գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների ընդհանուր թիվը:

11. Համապատասխան մարմնում գրանցված փորձնակի աշխատանքները կազմակերպում և ղեկավարում է համակարգողը (այսուհետ` համակարգող):

12. Համակարգող է նշանակվում տվյալ կառուցվածքային ստորաբաժանման այն քաղաքացիական ծառայողը`

1) ով զբաղեցնում է առնվազն քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների խմբի 4-րդ ենթախմբի պաշտոն.

2) ում նախորդ տարվա կատարողականի գնահատման արդյունքները ցածր չեն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ցուցանիշից, կամ վերջին տարվա հաշվետվությունը գնահատված է դրական:

13. Համապատասխան մարմնում փորձնակ գրանցված ժամանակաշրջանը հաշվարկվում է որպես հանրային ծառայության ստաժ` քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար:

14. Փորձնակ գրանցված ժամանակահատվածում աշխատանքներին մասնակցության համար փորձնակը չի վարձատրվում:

14.1. Համապատասխան մարմնում առավելագույնը մեկ տարի ժամկետով գրանցված փորձնակը փոխադարձ համաձայնության դեպքում կարող է չներկայանալ համապատասխան մարմին և չմասնակցել աշխատանքներին` քսանչորս աշխատանքային օր, իսկ մեկ տարվանից պակաս գրանցվելու դեպքում` գրանցված ամիսների համամասնությամբ` յուրաքանչյուր ամսվա համար երկու աշխատանքային օր: Ընդ որում, սույն կետում նշված բացակայության ժամանակահատվածը ևս հաշվարկվում է փորձնակի հանրային ծառայության ստաժում: Սույն կետում նշված բացակայության մասին համաձայնություն ստանալու համար փորձնակը համապատասխան զեկուցագիր է ներկայացնում տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին, որի համաձայնության դեպքում զեկուցագիրը ներկայացվում է պաշտոնատար անձին: Պաշտոնատար անձը համաձայնության կամ առարկության դեպքում համապատասխան հանձնարարական է տալիս անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը:

(14.1-ին կետը լրաց. 26.06.2019 թիվ 391-Ն որոշում)

2. ՓՈՐՁՆԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

15. Համապատասխան մարմիններում փորձնակը գրանցվում է փորձնակի աշխատանքային ծրագրին համապատասխան:

16. Փորձնակի աշխատանքային ծրագիրը ներառում է հետևյալ տվյալները`

1) փորձնակի կողմից իրականացվող աշխատանքի հակիրճ նկարագրությունը.

2) փորձնակի կողմից իրականացվող աշխատանքի կատարման ժամկետը.

3) փորձնակին ներկայացվող կրթության չափանիշը.

4) համակարգողի տվյալները:

17. Համապատասխան մարմնում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը փորձնակ գրանցելու նպատակով մշակում և պաշտոնատար անձի համաձայնեցմանն է ներկայացնում փորձնակի աշխատանքային ծրագրի նախագիծը (N 2 ձև):

18. Պաշտոնատար անձը փորձնակի աշխատանքային ծրագրի նախագիծն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում տալիս է իր համաձայնությունը կամ առաջարկություններով և (կամ) դիտողություններով այն վերադարձնում է կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին` լրամշակման: Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը լրամշակված տարբերակը երկու աշխատանքային օրվա ընթացքում կրկին ներկայացնում է պաշտոնատար անձին:

19. Պաշտոնատար անձի համաձայնության դեպքում փորձնակի գրանցման գործընթացն սկսելու վերաբերյալ հանձնարարական է տրվում համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը:

20. Համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը պաշտոնատար անձի համաձայնությունն ստանալուց հետո, սույն հավելվածին համապատասխան, գրանցում է փորձնակին:

21. Փորձնակի աշխատանքային ծրագիրը հաստատվում է սույն հավելվածի 24-րդ կետում նշված անհատական իրավական ակտով:

3. ՓՈՐՁՆԱԿ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

22. Համապատասխան մարմինը, ուսումնասիրելով քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրված փորձնակների ցանկը, ընտրում է համապատասխան մարմնի փորձնակի աշխատանքային ծրագրի պահանջներին համապատասխանող անձին:

23. Համապատասխան մարմինը փորձնակին էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացնում է ընտրված լինելու մասին` կից ներկայացնելով փորձնակի աշխատանքային ծրագիրը, և առաջարկում որպես փորձնակ գրանցվել համապատասխան մարմնում: Եթե քաղաքացին, ծանոթանալով աշխատանքային ծրագրից բխող գործառույթներին, մեկ աշխատանքային օրվա ընթացքում չի տալիս համաձայնություն կամ հրաժարվում է որպես փորձնակ գրանցվել, ապա պաշտոնատար անձը կարող է երեք աշխատանքային օրվա ընթացքում նման առաջարկությամբ դիմել ցանկում ընդգրկված համապատասխան մարմնի փորձնակի աշխատանքային ծրագրի պահանջներին համապատասխանող այլ անձի:

24. Պաշտոնատար անձը, ստանալով փորձնակի համաձայնությունը, ընդունում է տվյալ անձին համապատասխան մարմնում որպես փորձնակ գրանցելու վերաբերյալ անհատական իրավական ակտ` հաստատելով նաև փորձնակի աշխատանքային ծրագիրը:

25. Սույն հավելվածի 24-րդ կետով նախատեսված անհատական իրավական ակտում նշվում են փորձնակի անունը, հայրանունը, ազգանունը, կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որի աշխատանքներին մասնակցելու է փորձնակը, փորձնակ գրանցվելու ժամկետը, համակարգողի անունը, հայրանունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը:

26. Սույն հավելվածի 24-րդ կետով նախատեսված անհատական իրավական ակտն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում է տեղեկատվական հարթակում, որի հիման վրա քաղաքացիական ծառայության գրասենյակը համապատասխան մարմնում փորձնակ գրանցված անձի տվյալները հանում է փորձնակների ցանկից:

27. Համապատասխան մարմնում փորձնակի գրանցումը դադարում է փորձնակ գրանցված ժամկետը լրանալու օրը` առանց համապատասխան իրավական ակտ ընդունելու: Տվյալ դեպքում պաշտոնատար անձը երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում քաղաքացիական ծառայության գրասենյակ:

28. Փորձնակի գրանցումը համապատասխան իրավական ակտով դադարեցվում է`

1) կողմերից մեկի նախաձեռնությամբ.

2) եթե փորձնակը չի կատարում աշխատանքային ծրագրից բխող պարտականությունները.

3) եթե փորձնակն աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտում է երկու և ավելի անգամ.

4) եթե համակարգողն ազատվում է զբաղեցրած պաշտոնից, և պաշտոնատար անձը նոր համակարգող չի նշանակում.

5) համապատասխան մարմնի վերակազմակերպման և (կամ) գրանցված փորձնակ ունեցող կառուցվածքային ստորաբաժանման կառուցվածքային փոփոխության դեպքում:

29. Սույն հավելվածի 28-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերում փորձնակի գրանցումը դադարեցնելու համար հիմք է ընդունվում համակարգողի համապատասխան զեկուցագիրը:

30. Համապատասխան մարմնում փորձնակի գրանցումը դադարեցնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում համակարգողը գնահատում է փորձնակին (N 3 ձև):

31. Համապատասխան մարմնում փորձնակի գրանցումը դադարեցնելուց հետո, բացառությամբ սույն հավելվածի 28-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված դեպքերի, փորձնակը երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է համակարգողին (N 4 ձև):

32. Սույն հավելվածի 30-րդ և 31-րդ կետերով նախատեսված գնահատման թերթիկները համակարգողը և փորձնակը գնահատումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում են կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին` համապատասխան մարմնի պաշտոնատար անձին և գնահատվողին ներկայացնելու համար:

33. Աշխատանքների գնահատման արդյունքներին համաձայն չլինելու կամ չգնահատելու դեպքում համակարգողը կամ փորձնակը, իրենց գնահատականի մասով, մեկ աշխատանքային օրվա ընթացքում կարող են բողոք ներկայացնել պաշտոնատար անձին: Պաշտոնատար անձը հինգ աշխատանքային օրվա ընթացքում քննում է բողոքը և ընդունում գնահատման արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու, կամ գնահատելու մասին անհատական իրավական ակտ:

34. Պաշտոնատար անձը բողոքի բացակայության դեպքում կամ սույն հավելվածի 33-րդ կետում նշված գործառույթներն իրականացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում գնահատման թերթիկները տրամադրում է անձնակազմի կառավարման ստորաբաժանմանը:

34.1. Համակարգողը փորձնակի աշխատանքների համակարգման ժամանակահատվածում կատարած աշխատանքների համար պարգևատրվում է գնահատման արդյունքներն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում, համակարգողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անհատական իրավական ակտով` համապատասխան մարմնի տնտեսված միջոցների հաշվին:

(34.1-ին կետը լրաց. 26.06.2019 թիվ 391-Ն որոշում)

34.2. Փորձնակի աշխատանքները համակարգող քաղաքացիական ծառայողի պարգևատրման չափը որոշվում է հետևյալ բանաձևով`

ՊՉ = պաշտոնային դրույքաչափ * 15% * n * գործակից,

որտեղ ՊՉ-ն պարգևատրման չափն է, n-ը` փորձնակի աշխատանքների համակարգման ժամանակահատվածն ընդգրկող ամիսների թիվը, գործակիցը որոշվում է փորձնակի կողմից համակարգողի գնահատման համար լրացված թերթիկի արդյունքների հիման վրա:

(34.2-րդ կետը լրաց. 26.06.2019 թիվ 391-Ն որոշում)

34.3. Գնահատման թերթիկի առկայության դեպքում գործակիցը որոշելու համար հաշվարկվում է գնահատման թերթիկում «Գերազանց», «Լավ», «Բավարար» և «Անբավարար» գնահատված չափորոշիչների քանակը, և գնահատականներից յուրաքանչյուրի քանակը բազմապատկվում է աղյուսակում նշված համապատասխան միավորով, այնուհետև ստացված արտադրյալների գումարը բաժանվում է չափորոշիչների ընդհանուր քանակին: Փորձնակի աշխատանքները համակարգողի գնահատման թերթիկի բացակայության դեպքում գործակիցն ընդունվում է 0.75 միավոր:

Աղյուսակ

.______________________________________________________.

|Գնահատման թերթիկում չափորոշիչների  |     Միավորը      |

|        գնահատականները             |                  |

|___________________________________|__________________|

|Գերազանց                           |      1.25        |

|___________________________________|__________________|

|Լավ                                |      1           |

|___________________________________|__________________|

|Բավարար                            |      0.75        |

|___________________________________|__________________|

|Անբավարար                          |      0           |

.______________________________________________________.

(34.3-րդ կետը լրաց. 26.06.2019 թիվ 391-Ն որոշում)

35. Համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը սույն հավելվածի 24-րդ, 28-րդ կետերում նշված անհատական իրավական ակտերի և դրանց ընդունման համար հիմք հանդիսացած փաստաթղթերի պատճեններն ու գնահատման թերթիկները երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է տեղեկատվական հարթակում:

36. Համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը փորձնակ գրանցված անձի կամ այլ համապատասխան մարմնի կամ քաղաքացիական ծառայության գրասենյակի հարցման հիման վրա տրամադրում է տեղեկանք փորձնակի կատարած աշխատանքների, աշխատանքի գնահատականի և որպես փորձնակ գրանցված ժամանակահատվածի մասին:

4. ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԵՎ ՓՈՐՁՆԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

37. Համակարգողը`

1) փորձնակին բացատրում է աշխատանքային ծրագրից բխող պարտականությունները, օգնում է փորձնակին իր աշխատանքային ծրագրով նախատեսված գործառույթների իրականացման գործում, ծանոթացնում է այդ գործառույթների արդյունավետ կատարման մեթոդներին, վեր է հանում և փորձնակի հետ միասին վերլուծում է թույլ տրված սխալները և թերությունները.

2) համակարգում է փորձնակի կողմից իր աշխատանքային ծրագրի իրականացման աշխատանքները.

3) փորձնակին ցուցումներ է տալիս աշխատանքային պարտականությունների արդյունավետ կատարման համար.

4) նպաստում է փորձնակի գիտելիքների խորացմանը և կոմպետենցիաների ընդլայնմանը.

5) քայլեր է ձեռնարկում փորձնակի կողմից համապատասխան մարմնի ներքին կարգապահական կանոնների պահպանումն ապահովելու համար.

6) փորձնակին ուղղորդում է փորձնակ գրանցված ամբողջ ժամանակահատվածում:

38. Փորձնակը`

1) իրականացնում է աշխատանքային ծրագրով իրեն տրված հանձնարարությունները և առաջադրանքները.

2) աշխատանքային հարցերով աջակցության համար դիմում է համակարգողին.

3) ջանքեր է գործադրում իր գիտելիքները և կոմպետենցիաները կատարելագործելու, նոր մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու համար.

4) աշխատանքային պարտականություններն իրականացնելիս` հետևում է իր համակարգողի ցուցումներին.

5) ենթարկվում է համապատասխան մարմնի աշխատանքային կարգապահական ներքին կանոններին.

6) իրականացնում է համակարգողի կողմից տրված այլ հանձնարարականներ:

5. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

39. Մինչև օրենքով նախատեսված վարկանիշային ցուցակների կազմումը` համապատասխան մարմինները, սույն հավելվածին համապատասխան, որպես փորձնակ կարող են գրանցել այլ անձի:

40. Մինչև օրենքով նախատեսված տեղեկատվական հարթակի գործարկումը` համապատասխան մարմինները սույն հավելվածով նախատեսված ժամկետներում տեղեկատվական հարթակում տեղադրվող փաստաթղթերն ուղարկում են քաղաքացիական ծառայության գրասենյակ:

41. Մինչև օրենքով նախատեսված քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի գործարկումը` համապատասխան մարմինը որպես փորձնակ գրանցված անձի վերաբերյալ վարում է մատյան:

42. Մատյանում գրառումը կատարվում է համապատասխան իրավական ակտի ընդունումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:

43. Մատյանում նշվում են փորձնակ գրանցված անձի անունը, հայրանունը, ազգանունը, կառուցվածքային ստորաբաժանման անվանումը, որտեղ գրանցվել է փորձնակը, փորձնակ աշխատելու ժամկետը, փորձնակ գրանցելու, գրանցման ժամկետը երկարաձգելու և գրանցումը դադարեցնելու վերաբերյալ իրավական ակտերի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համակարգողի անունը, հայրանունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, համակարգող նշանակվելու ժամանակահատվածը, համակարգողի և փորձնակի գնահատման արդյունքները:

Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմի քաղաքացիական ծառայության

գրասենյակի ղեկավար

___________________________________________

                                    (պաշտոնատար անձի անունը, ազգանունը)

                                ___________________________________________

                                 (քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը)

                                ___________________________________________

                               (անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները)

                                ___________________________________________

                                        (փաստացի բնակության հասցեն)

                                ___________________________________________

                                             (հեռախոսահամարը)

                                 ԴԻՄՈՒՄ

                  ՓՈՐՁՆԱԿՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Խնդրում եմ ինձ ընդգրկել փորձնակների ցանկում:

Համաձայն եմ, որ իմ կողմից տրամադրված տվյալները կարող են տրամադրվել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմիններին և տեղադրվել քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում և այլ տվյալների դաշտում:

Խնդրում եմ ծանուցումն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` --------:

    ԴԻՄՈՂ              _____________________  __________________________

                         (ստորագրությունը)        (անունը, ազգանունը)

_________ _______________ 20 թ.

Ձև 2

Աշխատանքի հակիրճ նկարագրությունը _____________________________________

______________________________________________________________________

Աշխատանքի կատարման ժամկետը ___________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

Մասնագիտական կրթությունը _____________________________________________

______________________________________________________________________

______________________________________________________________________

Համակարգողի տվյալները ________________________________________________

______________________________________________________________________

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ

               ՂԵԿԱՎԱՐ        __________________  ________________________

                               (ստորագրությունը)     (անունը, ազգանունը)

Ձև N 3

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ

Սույն գնահատումն առաջին հերթին փորձնակին` իր աշխատանքային կատարողականի վերաբերյալ կարծիք տրամադրելու համար է: Այն լրացվում է համակարգողի կողմից:

Ամսաթիվ _____ _____ ______

._____________________________________________________________________.

|                       Համակարգողի տվյալները                         |

|_____________________________________________________________________|

|Անունը, ազգանունը                |Պաշտոնը                            |

|_________________________________|___________________________________|

|Համապատասխան մարմնի անվանումը    |Ստորաբաժանումը                     |

|_________________________________|___________________________________|

|էլ. փոստը                        |Հեռախոսահամարը                     |

|_____________________________________________________________________|

|                       Փորձնակի տվյալները                            |

|_____________________________________________________________________|

|Անունը, ազգանունը                                                    |

|_____________________________________________________________________|

|Գրանցման ամսաթիվը                |Ավարտի ամսաթիվը                    |

|____________________________     |_______________________________    |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|1. Նշել համապատասխան վարկանիշը`     |Գերազանց|Լավ  |Բավարար|Անբավարար|

|հետևյալ  չափորոշիչների մասով        |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

||ժամանակին էր ներկայանում աշխատանքի |        |     |       |         |

||___________________________________|________|_____|_______|_________|

||Հանձնարարականների կատարման         |        |     |       |         |

||արդյունավետությունը                |        |     |       |         |

||___________________________________|________|_____|_______|_________|

||Բանավոր հաղորդակցման հմտություններ |        |     |       |         |

||___________________________________|________|_____|_______|_________|

||Գրավոր հաղորդակցման հմտություններ  |        |     |       |         |

||___________________________________|________|_____|_______|_________|

||Համակարգչային հմտություններ        |        |     |       |         |

||___________________________________|________|_____|_______|_________|

||Գործընկերների հետ աշխատելու        |        |     |       |         |

||կարողություն (թիմային աշխատանք)    |        |     |       |         |

||___________________________________|________|_____|_______|_________|

||Տարաբնույթ հանձնարարականներին      |        |     |       |         |

||հարմարվելու կարողություն           |        |     |       |         |

||___________________________________|________|_____|_______|_________|

||Մասնակցություն որոշումների         |        |     |       |         |

||ընդունմանը, առաջնահերթությունների  |        |     |       |         |

||սահմանում                          |        |     |       |         |

||___________________________________|________|_____|_______|_________|

||Կոնֆլիկտային իրավիճակները          |        |     |       |         |

||հաղթահարելու կարողություն          |        |     |       |         |

||___________________________________|________|_____|_______|_________|

||Ուշադիր է ճշգրիտ աշխատանքի և       |        |     |       |         |

||մանրուքների նկատմամբ               |        |     |       |         |

||___________________________________|________|_____|_______|_________|

||Ցանկանում է օգնության և  ուղղորդման|        |     |       |         |

||դիմել                              |        |     |       |         |

||___________________________________|________|_____|_______|_________|

||Ցուցաբերել է խնդիրների լուծման     |        |     |       |         |

||հմտություններ                      |        |     |       |         |

||___________________________________|________|_____|_______|_________|

||Վերջնաժամկետներ սահմանելու և       |        |     |       |         |

||պահպանելու ունակություն            |        |     |       |         |

||___________________________________|________|_____|_______|_________|

||Հետաքրքրված էր և  ոգևորված`        |        |     |       |         |

||փորձնակությամբ                     |        |     |       |         |

||___________________________________|________|_____|_______|_________|

||Նորարար և  ստեղծարար մտածելակերպ   |        |     |       |         |

||___________________________________|________|_____|_______|_________|

||Սովորելու (ինքնազարգանալու)        |        |     |       |         |

||ցանկություն                        |        |     |       |         |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|2.|Նկարագրեք, թե ի՞նչ տվեց փորձնակի աշխատանքը Ձեր կազմակերպությանը:  |

|  |                                                                  |

|  |                                                                  |

|  |                                                                  |

|__|__________________________________________________________________|

|3.|Ի՞նչ զարգացումներ նկատեցիք փորձնակի հմտությունների, գիտելիքների,  |

|  |անձնական և  (կամ) մասնագիտական կատարողականի մեջ:                  |

|  |                                                                  |

|  |                                                                  |

|  |                                                                  |

|__|__________________________________________________________________|

|4.|Որո՞նք եք համարում փորձնակի ուժեղ կողմերը:                        |

|  |                                                                  |

|  |                                                                  |

|  |                                                                  |

|__|__________________________________________________________________|

|5.|Հատկապես ո՞ր ոլորտներում փորձնակն ունի բարելավման (աճի) կարիք:    |

|  |                                                                  |

|  |                                                                  |

|  |                                                                  |

|__|__________________________________________________________________|

|6.|Ընդհանուր ինչպե՞ս կգնահատեք Ձեր     |Գերազանց|Լավ   | Միջին|Թույլ |

|  |փորձառությունը տվյալ փորձնակի հետ   |        |      |      |      |

|_____________________________________________________________________|

|_____________________________________________________________________|

|  | ՀԱՄԱԿԱՐԳՈՂ   _______________________ ____________________________|

|  |                 (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)    |

|  | ________ ____________ 20 թ.                                      |

._____________________________________________________________________.

ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԵՐԹԻԿ

Սույն գնահատումս անցկացվում է համակարգող նշանակված քաղաքացիական ծառայողի ղեկավարման և կազմակերպական ունակությունների ու հմտությունների վերհանման նպատակով: Այն կօգնի նրան` կատարողականի գնահատման, ինքնագնահատման և ինքնազարգացման համար:

._____________________________________________________________________.

|                       Համակարգողի տվյալները                         |

|_____________________________________________________________________|

|Անունը, ազգանունը                |Պաշտոնը                            |

|_________________________________|___________________________________|

|Համապատասխան մարմնի անվանումը    |Ստորաբաժանումը                     |

|_________________________________|___________________________________|

|էլ. փոստը                        |Հեռախոսահամարը                     |

|_____________________________________________________________________|

|                       Փորձնակի տվյալները                            |

|_____________________________________________________________________|

|Անունը, ազգանունը                                                    |

|_____________________________________________________________________|

|Գրանցման ամսաթիվը                |Ավարտի ամսաթիվը                    |

|____________________________     |_______________________________    |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|1. Նշել համապատասխան վարկանիշը`     |Գերազանց|Լավ  |Բավարար|Անբավարար|

|հետևյալ  չափորոշիչների մասով        |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|ժամանակ և  ջանք է ներդնում`         |        |     |       |         |

|դիտարկելու և  ուղղորդելու           |        |     |       |         |

|(ղեկավարելու) համար:                |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Գործի ընթացակարգերին ծանոթացնում է  |        |     |       |         |

|պատշաճ ձևով:                        |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Աշխատողների պարտականությունների և   |        |     |       |         |

|համապատասխան մարմնի կարգապահական    |        |     |       |         |

|ներքին կանոնների ծանոթացում         |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Ընդունում և  հարգում է ինձ` որպես   |        |     |       |         |

|անհատ:                              |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Ընկալում ու խրախուսում է իմ ուժեղ   |        |     |       |         |

|կողմերը և  ունակությունների         |        |     |       |         |

|զարգացումը:                         |        |     |       |         |

|Ստեղծում է նպաստավոր միջավայր`      |        |     |       |         |

|համագործակցելու, այլ մարդկանց ուժեղ |        |     |       |         |

|կողմերն ու տարբերությունները        |        |     |       |         |

|հարգելու համար:                     |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Փորձնակին աշխատանքների վերաբերյալ   |        |     |       |         |

|օգտակար և  կառուցողական խորհուրդներ |        |     |       |         |

|է տալիս:                            |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Ազատություն է տալիս` ստեղծարար      |        |     |       |         |

|մոտեցման և  նախաձեռնողականության    |        |     |       |         |

|համար:                              |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Խրախուսում է նոր գաղափարները:       |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Օգնում է հասկանալ տարբեր            |        |     |       |         |

|մոտեցումների դինամիկան և            |        |     |       |         |

|նշանակությունը:                     |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Ուղղորդում է թե՛ բովանդակային և  թե՛|        |     |       |         |

|ընթացակարգային առումներով:          |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|ճկուն է իր մոտեցումներում:          |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Օգնում է ճիշտ մտածել և  հասնել      |        |     |       |         |

|որոշակի հստակ նպատակների`           |        |     |       |         |

|փորձնակության ընթացքում:            |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Ուշադրություն է դարձնում իմ         |        |     |       |         |

|մտահոգություններին:                 |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Ստեղծում է վստահության մթնոլորտ:    |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Աշխատում է ինձ հետ` փորձնակությունից|        |     |       |         |

|հստակ ակնկալիքներ ունենալով:        |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Նպաստում է մասնագիտական անկախության |        |     |       |         |

|ձեռքբերմանը:                        |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Ժամանակի կառավարում:                |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Օգնում է առաջադրել կարիերայի        |        |     |       |         |

|առաջխաղացմանը նպաստող նպատակներ:    |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Օրինակ է ծառայում` սեփական          |        |     |       |         |

|ծառայությամբ:                       |        |     |       |         |

|____________________________________|________|_____|_______|_________|

|Ուղղորդում է տեղեկատվական բազում    |        |     |       |         |

|ռեսուրսների օգտագործման գործում:    |        |     |       |         |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|2.|Լրացուցիչ դիտարկումներ, առաջարկություններ                         |

|  |                                                                  |

|  |                                                                  |

|  |                                                                  |

|__|__________________________________________________________________|

|3.|Համակարգողի յուրահատուկ ուժեղ կողմերը                             |

|  |                                                                  |

|  |                                                                  |

|  |                                                                  |

|__|__________________________________________________________________|

|__|__________________________________________________________________|

|  | ՓՈՐՁՆԱԿ    _______________________ _____________________________ |

|  |               (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)      |

|  | ________ ____________ 201 թ.                                     |

._____________________________________________________________________.

pin
Առաջին փոխվարչապետ
12.12.2018
N 439-Ն
Որոշում