ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
14 հունիսի 2019 թվականի N 766-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների ե միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրությունում «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
i
2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Պապիկյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար (խորհրդի նախագահ)
Հ. Վարդանյան - ՀՀ տարածքային կառավարման ե ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման ե ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Կ. Մուխսյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածքային զարգացման և
շրջակա միջավայրի հարցերի վարչության պետ
Վ. Մարտիրոսյան - ՀՀ տարածքային կառավարման ե ենթակառուցվածքների
նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի
վարչության պետ
Լ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների նախարարության միջազգային
համագործակցության վարչության օտարերկրյա
պետությունների և միջազգային կազմակերպությունների
հետ համագործակցության համակարգման բաժնի պետ
Վ. Մելքոնյան - ՀՀ տարածքային կառավարման ե ենթակառուցվածքների
նախարարության ջրային կոմիտեի նախագահ
Մ. Մնացականյան - «էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի
գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Վարդանյան - «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր
տնօրեն (համաձայնությամբ)
Ս. Խաչատրյան - «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)
Հ. Հարությունյան - «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
(համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հունիսի 14
Երևան