Սեղմել Esc փակելու համար:
{11.07.2019 - 01.08.2020} ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.07.2019 - 01.08.2020} ՀՀ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.07.2019  -ից մինչեւ   01.08.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

11.07.2019 - 01.08.2020

 

110.0254.180512

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        05            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11012221

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

5 ապրիլի 2012 թվականի N 254-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչությանը և իրավաբանական վարչությանը` սահմանված կարգով սույն հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

 

Հավելված

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

5 ապրիլի 2012 թ.

N 254-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ` կարգ) սահմանվում է Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) (այսուհետ` արհեստագործական), միջին և բարձրագույն մասնագիտական պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատությունների (այսուհետ` Հաստատություն) արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով ընդունելության կարգը:

2. Հաստատությունում առկա (ստացիոնար) ուսուցմամբ ընդունելությունը կատարվում է առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ ընդունելությունը` առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձանց դիմումներով:

3. Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` սույն կարգի 24-րդ կետով սահմանված` մրցութային հիմունքով, բացառությամբ` արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի (այսուհետ` Ոլորտային) միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների:

i

3.1. Ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելությունն իրականացվում է Ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով:

(3.1-ին կետը լրաց. 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման, որը հակասում է «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության

մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի և 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը պահանջներին, որոնց համաձայն բոլոր նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ուսումնական հաստատությունների ընդունելության կարգերի սահմանումը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը: Իսկ այդ մարմինն իրավունք չունի իր լիազորությունը կամ դրա մի մասը փոխանցել այլ պետական մարմնի)

4. Օտարերկրացիները` իրենց ընտրությամբ, Հաստատություն կարող են ընդունվել սույն կարգով` միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

4.1 Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և ազգությամբ հայ օտարերկրացիները Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող են դիմել համաձայն սույն կարգի (ընդհանուր հիմունքներով) կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` իրենց ընտրությամբ:

(4.1-ին կետը լրաց. 31.03.15 թիվ 212-Ն հրաման)

4.2 Արգելվում է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված և բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:

(4.2-րդ կետը լրաց. 31.03.15 թիվ 212-Ն հրաման)

 

2. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

i

5. Հաստատությունն ընդունելությունն իրականացնում է պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` Լիազորված մարմին) կողմից տվյալ ուսումնական տարվա համար հատկացված`

1) արհեստագործական և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա (ստացիոնար) ուսուցմամբ անվճար և վճարովի տեղերին համապատասխան.

2) միջին մասնագիտական կրթական ծրագրով հեռակա ուսուցմամբ վճարովի տեղերին համապատասխան:

5.1 Լիազոր մարմնի կողմից ըստ հաստատությունների տեղերը համապատասխան հրամանով հատկացնելուց հետո «Mulberry» փաստաթղթաշարժի համակարգի միջոցով («Mulberry» փաստաթղթաշարժի համակարգին միացած չլինելու դեպքում ուսումնական հաստատության էլեկտրոնային հասցեին) 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է ուսումնական հաստատություններին, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին (այսուհետ` ԿՏԱԿ)` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տեղեկատվությունը հրապարակելու նպատակով:

(5.1-ին կետը լրաց. 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

i

6. Լիազորված մարմնի կողմից առկա (ստացիոնար) կամ հեռակա ուսուցման տեղերը հատկացվելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում ԿՏԱԿ-ը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում, իսկ տնօրենը (ռեկտորը) Հաստատության Դիմորդի անկյունում, պաշտոնական կայքէջում (առկայության դեպքում) և սոցիալական ցանցի էջում հրապարակում են ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարություն, որը ներառում է դիմորդի փաստաթղթերի ընդունման և մրցույթի անցկացման ժամկետները, ինչպես նաև յուրաքանչյուր մասնագիտության`

1) կրթության ձևը` առկա (ստացիոնար) կամ հեռակա, ինչպես նաև հեռավար (դիստանցիոն), դրսեկության ձևով ուսուցման պայմանները,

2) կրթության հիմքը` առնվազն հիմնական կամ միջնակարգ,

3) Լիազորված մարմնի կողմից հատկացված անվճար և վճարովի տեղերի քանակը,

4) քննության օր(եր)ը, ժամը, վայրը և տեսակը (գրավոր կամ բանավոր),

5) ուսման վճարի չափը,

6) ուսման տևողությունը,

7) որակավորումը,

8) և այլ տեղեկատվություն:

(6-րդ կետը փոփ. 24.05.2019 թիվ 05-Ն, 30.07.2020 ՀՕ-18-Ն հրամաններ)

i

7. Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարության հրապարակման օրվանից սկսած.

1) Ոչ ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 15 ներառյալ` ժամը 18-00,

2) Ոլորտային մասնագիտություններով` մինչև օգոստոսի 3-ը ներառյալ` ժամը 18-00, իսկ քննություններն անցկացվում են օգոստոսի 5-ից 15-ը ընկած ժամանակահատվածում,

3) հեռակա ուսուցման համար` մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ` մինչև ժամը 18-00:

(7-րդ կետը փոփ. 24.05.2019 թիվ 05-Ն, 30.07.2020 ՀՕ-18-Ն հրամաններ)

i

7.1 Դիմորդների կողմից դիմում հայտերը կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:

(7.1-ին կետը լրաց. 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

i

8. Անվճար և վճարովի ուսուցման տեղերում մրցույթն իրականացվում է փաստաթղթերի ընդունման, իսկ ոլորտային մասնագիտությունների գծով` քննությունների ավարտման հաջորդ աշխատանքային օրը: Ընդունելության մրցույթի արդյունքները հրապարակվում են Հաստատության տվյալ մասնագիտության մրցույթի արդյունքների ամփոփումից անմիջապես հետո:

(8-րդ կետը փոփ. 24.05.2019 թիվ 05-Ն հրաման)

i

8.1 Մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո տնօրենը (ռեկտորը) 2 աշխատանքային օրվա ընթացքում «Mulberry» փաստաթղթաշարժի համակարգի միջոցով («Mulberry» փաստաթղթաշարժի համակարգին միացած չլինելու դեպքում էլեկտրոնային հասցեին) ԿՏԱԿ է ներկայացնում Մրցույթի արդյունքում ըստ մասնագիտությունների, կրթական հիմքի և ուսուցման ձևի թափուր մնացած տեղերի վերաբերյալ տեղեկատվությունը, որը ԿՏԱԿ մինչև հաջորդ աշխատանքային օրը հրապարակում է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում:

(8.1-ին կետը լրաց. 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

 

3. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԸ

 

i

9. Ընդունելության գործընթացը կազմակերպելու նպատակով` Լիազորված մարմնի կողմից առկա (ստացիոնար) կամ հեռակա ընդունելության տեղերը հատկացվելուց հետո` 5 օրվա ընթացքում Հաստատությունում տնօրենի (ռեկտորի) հրամանով ստեղծվում է ընդունող հանձնաժողով և ընդունելության գործընթացը սպասարկող տեխնիկական անձնակազմ:

(9-րդ կետը փոփ. 24.05.2019 թիվ 05-Ն հրաման)

10. Ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են հանձնաժողովի նախագահը` Հաստատության տնօրենը (ռեկտորը), նախագահի տեղակալը, պատասխանատու քարտուղարը և անդամները:

i

11. Քննությունների անցկացման նպատակով ստեղծվում են քննական հանձնաժողովներ, որոնց կազմում կարող են ընդգրկվել Հաստատության, ինչպես նաև հրավիրված մասնագետներ: Քննական հանձնաժողովների նախագահներին հաստատում է Լիազորված մարմինը` ընդունող հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ, իսկ կազմերը հաստատում է Հաստատության տնօրենը (ռեկտորը):

Ընդունող հանձնաժողովի նախագահը` ընդունելության տեղերը հատկացվելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում, Լիազորված մարմնին է ներկայացնում քննական հանձնաժողովների նախագահ/ներ/ի թեկնածություն/ներ/ը, իսկ քննության օրերը` Լիազորված մարմին և ԿՏԱԿ:

(11-րդ կետը փոփ. 24.05.2019 թիվ 05-Ն, 30.07.2020 ՀՕ-18-Ն հրամաններ)

i

12. Ընդունող հանձնաժողովը սույն կարգին և Հաստատության տնօրենի (ռեկտորի) հաստատած աշխատանքային պլանին համապատասխան ապահովում է`

1) առկա (ստացիոնար) և/կամ հեռակա ուսուցման ընդունելության կազմակերպումն ու անցկացումը,

2) դիմորդների էլեկտրոնային (առցանց) եղանակով ստացված ընդունելության փաստաթղթերի ընդունումը և գրանցամատյանի վարումը, ինչպես նաև սույն կարգի 20.1 կետով սահմանված դեպքում դիմում հայտի մերժումը և մերժման հիմնավորումը,

3) մասնագիտական կողմնորոշման նպատակով դիմորդների համար անհրաժեշտ խորհրդատվության տրամադրումը,

4) սույն կարգի 22-րդ կետով նախատեսված արտոնություններ ունեցող դիմորդներից էլեկտրոնային եղանակով ստացված անհրաժեշտ փաստաթղթերի բնօրինակների ընդունումը և համապատասխան ձևակերպումը,

5) ընդունելության մրցույթի վերաբերյալ տեղեկատվության և քննական առարկաներից խորհրդատվության տրամադրումը,

6) (6-րդ կենթակետն ուժը կորցրել է 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

7) ընդունելության մրցույթի անցկացումը և Հաստատություն ընդունված դիմորդներին հրամանագրելու մասին որոշման ընդունումը,

8) ընդունելության համար Հաստատության շենքի նախապատրաստումը, տարածքների հատկացումը և կահավորումը, ինչպես նաև ընդունելության ընթացքում հերթապահությունը և տարածքի պահպանումը,

9) ընդունելությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերումը, ձևակերպումը:

10) (10-րդ կենթակետն ուժը կորցրել է 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

(12-րդ կետը փոփ. 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

13. Ընդունելության նախապատրաստման և կազմակերպմանն առնչվող հարցեր քննարկելու համար ընդունող հանձնաժողովը պարբերաբար անց է կացնում նիստեր, որոնք արձանագրում է հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը, իսկ արձանագրությունները ստորագրում են հանձնաժողովի նախագահը և պատասխանատու քարտուղարը:

14. Ընդունող հանձնաժողովի նախագահը`

1) կազմակերպում ու ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները և վերահսկում է ընդունելության գործընթացը,

2) հրապարակում է ընդունելության պայմանների վերաբերյալ հայտարարությունը,

3) ձևավորում և հաստատում է քննական հանձնաժողովների կազմերը, ինչպես նաև կազմակերպում և վերահսկում է այդ հանձնաժողովների աշխատանքները,

4) հաստատում է Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննությունների անցկացման ժամանակացույցը,

5) ընդունող և քննական հանձնաժողովների անդամներին ծանոթացնում է ընդունելության գործընթացը կարգավորող նորմատիվ փաստաթղթերին, ինչպես նաև ապահովում է նրանց աշխատանքային պայմանները,

6) որոշում է ընդունում Ոլորտային մասնագիտություններով դիմորդին ընդունելության քննություններին մասնակցելու թույլտվության վերաբերյալ, որի մասին նշում է կատարում նրա դիմումի վրա,

7) միջոցներ է ձեռնարկում ընդունելության ժամանակահատվածում հասարակական կարգի պահպանության, բժշկական սպասարկման ապահովման ուղղությամբ,

8) պատասխանատու է Հաստատությունում ընդունելության գործընթացի պատշաճ նախապատրաստման, կազմակերպման և անցկացման համար:

15. Ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալը`

1) կատարում է ընդունող հանձնաժողովի նախագահի պարտականությունները` նրա բացակայության ընթացքում,

2) ձևավորում է «Դիմորդի անկյուն»` մասնագիտական կողմնորոշման, ընդունելության կարգի ու պայմանների վերաբերյալ,

3) հսկում է քննական հանձնաժողովների կողմից մշակված քննական նյութերի ճիշտ և ժամանակին ձևակերպումն ու բազմացումը, ապահովում է քննությունների անցկացման համար անհրաժեշտ տարածքներ,

4) կազմակերպում և հսկում է սպասարկող անձնակազմի աշխատանքները:

16. Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը`

i

1) հսկում է էլեկտրոնային (առցանց) եղանակով ստացված դիմորդների փաստաթղթերի գրանցամատյանի և հաշվառման այլ փաստաթղթերի պատշաճ վարման ընթացքը.

2) (2-րդ կենթակետն ուժը կորցրել է 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

3) (3-րդ կենթակետն ուժը կորցրել է 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

4) նախապատրաստում է ընդունող հանձնաժողովի նիստերի նյութերը, ընդունելության հետ կապված հարցերի վերաբերյալ տնօրենի հրամանների նախագծերը, գրառում է ընդունող հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

5) պատասխանատու է ընդունելությանն առնչվող բոլոր փաստաթղթերի պահպանման համար:

(16-րդ կետը փոփ. 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

17. Քննական հանձնաժողովի նախագահը`

1) կազմակերպում է քննական տոմսերի և քննական այլ նյութերի մշակումը,

2) ընդունող հանձնաժողովի նախագահի հետ միասին ստորագրում և ծրարում է քննական տոմսերը և պատասխանատու է Հաստատությունում դրանց պահպանման համար,

3) ղեկավարում է քննության ընթացքը և պատասխանատու է քննության անցկացման և հանձնաժողովի աշխատանքի որակի համար,

4) պատասխանատու է քննական տոմսերի մեջ հայտնաբերված վրիպակները տեղում ուղղելու համար,

5) դիմորդներին բացատրում է քննության ընթացակարգը և ներկայացվող պահանջները,

6) ընտրողաբար ստուգում կամ վերստուգում է գրավոր աշխատանքները,

7) յուրաքանչյուր քննության ավարտից անմիջապես հետո ընդունող հանձնաժողովին է ներկայացնում քննությունների ամփոփ արդյունքները:

18. Ընդունող հանձնաժողովի լիազորությունները դադարում են ընդունելության մրցույթի վերջնական արդյունքների ամփոփման, իսկ քննական հանձնաժողովների լիազորությունները` համապատասխան քննությունների վերջնական արդյունքների ամփոփման օրվան հաջորդող 3-րդ օրվանից:

 

4. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄԸ

 

i

19. Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը, որն իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է նաև`

1) լուսանկար,

2) կրթության մասին փաստաթղթի (դիպլոմի դեպքում նաև ներդիրի) պատճենը,

3) անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, կամ ծննդյան վկայական` մինչև 16 տարեկան դիմորդի համար, կամ զինվորական գրքույկ, կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության բաժինների կողմից տրվող անձը հաստատող ժամանակավոր փաստաթուղթ, կացության վկայական, փախստականի վկայական),

4) կցագրման վկայականի պատճենը (զորակոչային տարիք ունեցող դիմորդից ընդունվում են զինհաշվառման փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի կամ չզորակոչվելու պատճառը հաստատող այլ նշումների առկայության դեպքում, իսկ նախկինում առողջության պատճառով տարկետում ունեցողներից` Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նշումների առկայության դեպքում),

5) սույն կարգի 22-րդ կետով սահմանված` ընդունելության արտոնության իրավունքը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), որը Հաստատության տնօրենը (ռեկտորը) ուսանողներին հրամանագրելուց հետո` 2-օրյա ժամկետում ներկայացնում է Լիազորված մարմնին,

6) իր ընտրած մասնագիտության համար պահանջվածից ավելի բարձր կրթության ավարտական փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում), ինչպես նաև այդ մասնագիտությանը համապատասխան` վարպետային ուսուցման որակավորման կամ կարճաժամկետ դասընթացի վկայականի պատճենը (առկայության դեպքում),

7) միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաների, փառատոների) դիպլոմների պատճենները (առկայության դեպքում),

8) պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում),

9) աշխատանքի վայրից տեղեկանքի պատճենը (առկայության դեպքում),

10) Դիմում հայտ ներկայացրած ուսումնական հաստատության հաշվեհամարին փոխանցած գումարի անդորրագրի պատճենը:

(19-րդ կետը փոփ. 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

i

19.1 Ներկայացված կեղծ տեղեկատվության համար դիմորդը ենթակա է օրենքով սահմանված կարգով պատասխանատվության:

(19.1-ին կետը լրաց. 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

i

20. Դիմորդը կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն մեկ մասնագիտության հայտագրմամբ` անվճար և վճարովի ուսուցման հիմունքով:

(20-րդ կետը փոփ. 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

i

20.1 Դիմորդի դիմում հայտը կարող է մերժվել ընդունող հանձնաժողովի կողմից դիմորդի դիմում հայտի և/կամ փաստաթղթերի թերի ներկայացման դեպքում, եթե թերությունները դիմորդի կողմից չեն վերացվում` այն ներկայացնելուց 3 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ քան դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ` նշելով մերժման հիմքը, ինչպես նաև առկա (ստացիոնար) ուսուցմամբ ըստ կրթության հիմքի և մասնագիտության (բացառությամբ արվեստի ոլորտի) 10 դիմում հայտից քիչ լինելու դեպքում` դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետից 1 օր առաջ, որի մասին նույն օրը տեղեկացվում է դիմումատուին հեռախոսակապի և դիմումատուի էլեկտրոնային հասցեի միջոցով:

(20.1-ին կետը լրաց. 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

i

21. Դիմորդը` միջին մասնագիտական կրթական ծրագրով ընդունելության գործընթացի կազմակերպման և անցկացման համար, Հաստատության հաշվեհամարին վճարում է 1000 (հազար) ՀՀ դրամ: Անկախ մրցույթին մասնակցելուց և ընդունելության արդյունքից` վճարված գումարը դիմորդին հետ չի վերադարձվում:

(21-րդ կետը փոփ. 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

22. Ընդունելության մրցույթից դուրս, պահուստային տեղերի հաշվին ընդունվում են` «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 27-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատություններում դիմորդների ընդունելության արտոնությունները սահմանելու մասին» N 545 որոշման պահանջներին, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան արտոնություններ ունեցող Դիմորդները:

 

5. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԸ

 

i

23. Ընդունելության մրցույթն անց է կացվում ըստ մասնագիտությունների` տվյալ Հաստատությունում` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում գրանցված դիմորդների հայտերի հիման վրա:

(23-րդ կետը փոփ. 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

24. Ընդունելության մրցույթն անցկացվում է Լիազորված մարմնի կողմից ըստ մասնագիտությունների հատկացված անվճար և վճարովի ուսուցման տեղերում` հետևյալ սկզբունքով.

1) Անվճար ուսուցման տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար սույն կարգի ցանկով ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը.

2) Ոլորտային մասնագիտություններով անվճար տեղում առաջին հերթին ընդունվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և սույն կարգի ցանկերով (հավելված 1-ը կցվում է) տվյալ մասնագիտության քննության/քննությունների գնահատականի(ների) ու տվյալ մասնագիտության համար ընդունելության մրցութային առարկաների գնահատականների/միավորների ընդհանուր առավելագույն գումար ունեցող դիմորդը.

3) մրցութային հավասար միավորներ ունենալու դեպքում ըստ սահմանված հերթականության առավելությունը տրվում է`

ա. մեդալակիր-դիմորդին.

բ. տվյալ մասնագիտությամբ առավել երկարատև մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող դիմորդին.

գ. պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար քննություններից առավել բարձր գնահատականներ ունեցող դիմորդին.

դ. տվյալ մասնագիտության գծով բարձրագույն կամ մասնագիտական կրթություն ստացած դիմորդին.

ե. դպրոցականների հանրապետական առարկայական օլիմպիադաների առաջին կարգի դիպլոմ ստացած դիմորդին.

զ. հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի միավորների (այդ թվում` քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավելագույն միջին թվաբանական ունեցող դիմորդին.

է. ըստ տվյալ մասնագիտության համար սույն կարգի ընդունելության մրցութային առարկաների ցանկով սահմանված առաջնային համարվող առարկաներից առավել բարձր գնահատականներ/միավորներ ունեցած դիմորդին.

4) վճարովի ուսուցման տեղերը համալրվում են անվճար ուսուցման տեղերը համալրվելուց հետո` սույն կարգի 24-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերով նախատեսված կարգով.

5) մրցույթը համարվում է ավարտված, Լիազորված մարմնի կողմից տվյալ ուսումնական տարվա համար Հաստատությանը հատկացված տեղերը համալրվելու կամ դիմորդների թիվն այդ տեղերից պակաս լինելու դեպքում:

25. (25-րդ կետն ուժը կորցրել է 31.03.15 թիվ 212-Ն հրաման)

26. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար տվյալ տարվա, ինչպես նաև նախորդ տարվա հանձնած որևէ առարկայի ընդունելության քննության դրական գնահատականը, որը ներկայացվում է սահմանված ձևի տեղեկանքով, դիմորդի ցանկությամբ համարվում է Հաստատությունում տվյալ առարկայի ընդունելության մրցութային գնահատական:

27. Ավարտական փաստաթղթում «Հայոց լեզու» առարկայից գնահատական չունեցող դիմորդի համար «Հայոց լեզու» առարկան նրա ցանկությամբ փոխարինվում է որևէ «Օտար լեզու» առարկայով:

i

28. Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները` Հաստատության տնօրենի (ռեկտորի) հաստատած ժամանակացույցի համաձայն: Հաստատությունը` լիազոր մարմնի կողմից տեղերը ստանալուց հետո, ժամանակացույցը 2 աշխատանքային օրվա ընթացքում` փակցնում է Հաստատությունում` ի տես բոլորի և ներկայացնում է ԿՏԱԿ ու Լիազորված մարմնին: ԿՏԱԿ-ի կողմից դիմումատուի անհատական էջում ձևավորվում է քննության մասնակցության թերթիկը, որում նշվում է քննության օրվա, ժամի և քննության անցկացման վայրի մասին տեղեկատվությունը, որը դիմորդը թղթային տարբերակով ներկայացնում է քննական հանձնաժողովին` քննասենյակ մտնելիս:

(28-րդ կետը փոփ. 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

29. Քննական տոմսերը կազմվում են Հաստատության քննական հանձնաժողովների կողմից` ընդունելության քննություններից առնվազն 10 աշխատանքային օր առաջ:

30. Գրավոր առարկաների քննական տեքստերի քանակը պետք է լինի խմբերի թվից առնվազն 3-ով ավելի: Գրավոր քննությունների հարցատոմսերը պետք է կազմված լինեն այն հաշվարկով, որ յուրաքանչյուր քննական խմբի համար գործածության մեջ դրվի հարցատոմսի 4 տարբերակ պարունակող, նախապես կոմպլեկտավորված մեկ փաթեթ, իսկ վերջինիս ընտրությունը կատարվի առնվազն 3 փաթեթից:

31. Դիմորդն ընդունելության քննության է ներկայանում անձնագրով (մինչև 16 տարեկան դիմորդը` ծննդյան վկայականով, եթե անձնագիր չունի), կամ զինվորական գրքույկով, կամ ՀՀ ոստիկանության բաժինների կողմից տրված համապատասխան ձևով և քննական թերթիկով, որոնք ստուգվում են ընդունող հանձնաժողովի կողմից` Հաստատություն և քննասենյակ մտնելիս: Քննությունների ժամանակացույցով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին չի թույլատրվում մասնակցել հետագա քննություններին: Հարգելի պատճառով քննությանը չներկայացած դիմորդին, ընդունող հանձնաժողովի որոշմամբ, հնարավորություն է տրվում այն հանձնել, եթե տվյալ առարկայի քննությունները Հաստատությունում չեն ավարտվել:

32. Յուրաքանչյուր քննական խմբում, որպես կանոն, ընդգրկվում է մինչև 30 դիմորդ: Բանավոր քննության դեպքում քննասենյակում միաժամանակ կարող է գտնվել ոչ ավելի, քան 5 դիմորդ:

33. Ընդունելության քննությունների օրերին Հաստատությունում և քննական սենյակում գտնվելու իրավունք ունեն.

1) Հաստատությունում` ընդունող հանձնաժողովի անդամները, տվյալ օրվա քննություններին մասնակցող դիմորդներն ու քննական հանձնաժողովի անդամները, սպասարկող տեխնիկական անձնակազմի անդամները, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Լիազորված մարմնի ներկայացուցիչները: Գրավոր քննության ընթացքին հետևելու նպատակով ընդունող հանձնաժողովի նախագահը կարող է հրավիրել դիմորդների ծնողներ, հասարակայնության ներկայացուցիչներ և լրագրողներ:

2) Քննական սենյակում` քննական հանձնաժողովի անդամները, տվյալ օրվա քննություններին մասնակցող դիմորդները, ընդունող հանձնաժողովի նախագահը և տեղակալը, ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը և սպասարկող տեխնիկական անձնակազմի անդամները միայն ընդունող հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության, ինչպես նաև Լիազորված մարմնի ներկայացուցիչները:

34. Արվեստի ոլորտի մասնագիտությունների քննությունների համար նախատեսվում է հետևյալ տևողությունը.

1) «Սոլֆեջիո» առարկայի գրավոր թելադրության համար` 25 րոպե, իսկ բանավոր քննությանը` յուրաքանչյուր դիմորդի նախապատրաստվելու և պատասխանելու համար մինչև 15-ական րոպե.

2) գեղարվեստի մասնագիտություններով`

ա) գծանկար` մինչև 540 րոպե (3 օր` յուրաքանչյուր օրը 4 ակադեմիական ժամ).

բ) գունանկար` մինչև 360 րոպե (2 օր` յուրաքանչյուր օրը 4 ակադեմիական ժամ).

գ) կոմպոզիցիա` մինչև 450 րոպե (2 օր` յուրաքանչյուր օրը 5 ակադեմիական ժամ).

դ) քանդակ` մինչև 360 րոպե (2 օր` յուրաքանչյուր օրը 4 ակադեմիական ժամ).

ե) քանդակի կոմպոզիցիա` մինչև 225 րոպե (1 օր` 5 ակադեմիական ժամ):

35. Ոլորտային մասնագիտություններով գրավոր քննական աշխատանքները (ներառյալ սևագրությունը) և բանավոր քննությունների ժամանակ դիմորդների նշումները կատարվում են Հաստատության դրոշմակնքված թերթիկների վրա: Վերջիններս ենթակա են հաշվառման և մինչև քննական հանձնաժողովին հանձնելը պահվում են ընդունող հանձնաժողովի նախագահի մոտ:

36. Գրավոր քննական աշխատանքները, բանավոր քննությունների ժամանակ դիմորդներին տրված դրոշմակնքված թերթիկները, լրացված քննական տեղեկագրերը` քննական հանձնաժողովի նախագահը քննության ավարտից (գրավոր քննության դեպքում` աշխատանքների ստուգումից) անմիջապես հետո հանձնում է ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարին: Յուրաքանչյուր քննության արդյունքները հաստատվում են ընդունող հանձնաժողովի նախագահի կողմից:

37. Գրավոր աշխատանքների ստուգումը կատարվում է Հաստատությունում, քննական հանձնաժողովի անդամների կողմից:

38. Ոլորտային մասնագիտություններով բանավոր քննությունների համար նախատեսվում է հետևյալ տևողությունը` յուրաքանչյուր դիմորդի նախապատրաստվելու համար մինչև 30 րոպե, իսկ պատասխանի համար մինչև 15 րոպե:

39. Ընդունելության քննությունները Ոլորտային մասնագիտություններով գնահատվում են 20 բալային համակարգով: Դրական են համարվում 8 և ավելի միավորները: 8 միավորից ցածր ստացած դիմորդը չի մասնակցում մրցույթին:

40. (40-րդ կետն ուժը կորցրել է 31.03.15 թիվ 212-Ն հրաման)

41. Հաստատության ընդունող հանձնաժողովի կողմից հաստատված քննությունների արդյունքների ցուցակները փակցվում են ի տես բոլորի ոչ ուշ, քան տվյալ քննության հաջորդ օրվա ժամը 12-ը:

42. Գրավոր քննության գնահատականը դիմորդը կարող է գրավոր բողոքարկել ընդունող հանձնաժողովի նախագահին` քննությունների արդյունքները հրապարակվելուց հետո` մինչև հաջորդ օրվա ժամը 12-ը: Դիմումը ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում քննական հանձնաժողովը`

1) դիմորդի ներկայությամբ վերստուգում, քննարկում է բողոքարկված աշխատանքը.

2) պատճառաբանված մերժում է փոփոխել կամ փոփոխում է գնահատականը` այդ մասին տեղյակ պահելով դիմորդին:

43. Գնահատականը փոփոխելու դեպքում այն վավերացվում է քննական հանձնաժողովի նախագահի կողմից, որի համար քննական տեղեկագրում հանձնաժողովի նախագահը տվյալ դիմորդի հերթական համարը վերցնում է շրջանակի մեջ, դրա դիմաց կատարում է «Գնահատականը փոփոխված է» նշումը և ստորագրում: Փոփոխված գնահատականն անց է կացվում նոր տեղեկագրի մեջ: Համապատասխան փոփոխություն է կատարվում նաև դիմորդի քննական թերթիկում: Գնահատականների փոփոխությունը արձանագրվում է ընդունող հանձնաժողովի կողմից:

44. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի բողոքարկել առանց քննասենյակից դուրս գալու` քննական հանձնաժողովի նախագահի ներկայությամբ: Բողոքի քննարկման արդյունքում Հանձնաժողովի նախագահը կարող է վերանայել բանավոր քննության գնահատականը:

i

45. Ընդունելության մրցույթի վերջնական արդյունքների հրապարակումից հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 25-ը ներառյալ Լիազորված մարմին է ներկայացվում ընդունելության վերաբերյալ հաշվետվությունը, այդ թվում 48-րդ կետով սահմանված ընդունելության արդյունքները` ըստ մասնագիտությունների, կրթության հիմքի և ուսուցման վճարման (անվճար կամ վճարովի) համակարգի` ընդունվածների անվանացանկը (անուն, ազգանուն, հայրանուն և ծննդյան տարեթիվը), ինչպես նաև կից գրությամբ առաջարկություններ, այդ թվում` սույն կարգի 22-րդ կետով սահմանված ՀՀ օրենսդրությամբ համապատասխան արտոնություններ ունեցող դիմորդների վերաբերյալ:

(45-րդ կետը փոփ. 24.05.2019 թիվ 05-Ն հրաման)

 

6. ՈՒՍԱՆՈՂԻ ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

i

46. Մրցույթով անցած յուրաքանչյուր դիմորդի համար կազմվում է անձնական գործ, որտեղ ընդգրկվում են էլեկտրոնային եղանակով լրացված դիմումը և սույն կարգի 19-րդ կետի 3-10-ը ենթակետերով նախատեսված փաստաթղթերը կամ փաստաթղթերի պատճենները, 4 լուսանկար (3x4 չափսի), հիմնական կրթության վկայականի կամ միջնակարգ կրթության ատեստատի կամ դիպլոմի բնագիրը իր ներդիրով կամ նոտարական հաստատումով (վավերացված) պատճենը, իսկ առկայության դեպքում` նաև դիմորդների գրավոր քննական աշխատանքները, բողոքարկման դիմումները և դրանց վերաբերյալ որոշումները:

(46-րդ կետը փոփ. 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

47. Ընդունող հանձնաժողովի համապատասխան որոշման և լրիվ ձևակերպված անձնական գործի հիման վրա Հաստատության տնօրենը մրցույթով անցած դիմորդներին 2 աշխատանքային օրվա ընթացքում հրամանագրում է որպես ուսանող: Հրամանագրվածների ցուցակները հրապարակվում են ոչ ուշ, քան հրամանագրման հաջորդ օրը:

i

48. Թափուր տեղերի առկայության դեպքում մրցութային հիմունքով Հաստատություն կարող է ընդունվել ընթացիկ տարում այլ մասնագիտական ուսումնական հաստատություն մրցույթով չանցած այն դիմորդը, ով մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 22-ը ներառյալ մինչև ժամը 18-00 ԿՏԱԿ-ի կրթության կառավարման տեղեկատվական համակարգում կներկայացնի սույն կարգի 19-րդ կետով պահանջված փաստաթղթերը, իսկ ոլորտային մասնագիտություններով դիմորդները նաև տվյալ տարվա համար հանձնած քննության գնահատականի վերաբերյալ տեղեկանքը:

(48-րդ կետը փոփ. 24.05.2019 թիվ 05-Ն, 30.07.2020 ՀՕ-18-Ն հրամաններ)

i

48.1 ՈՒսումնական հաստատությունը մինչև դիմորդի հետ համապատասխան պայմանագիր կնքելը` նրան և (կամ) նրա օրինական ներկայացուցչին ծանոթացնում է Հաստատության լիցենզիային և կանոնադրությանը, ներքին կանոնակարգերին, կնքվելիք պայմանագրին, ինչպես նաև պետական հավատարմագրման վկայականին (առկայության դեպքում), կրթության գործընթացը կարգավորող այլ իրավական ակտերին և կրթական ծրագրի կազմակերպման մեթոդաբանությանն ու այլ առանձնահատկություններին, որը հրապարակվում է Հաստատության Դիմորդի անկյունում, պաշտոնական կայքէջում (առկայության դեպքում) և սոցիալական ցանցի էջում ու ծանոթացման մասին ամրագրվում է կնքվելիք պայմանագրում:

(48.1-ին կետը լրաց. 30.07.2020 ՀՕ-18-Ն հրաման)

49. Հաստատության տնօրենը (ռեկտորը) հրամանագրված դիմորդի հետ կնքում է պայմանագիր, որտեղ պարտադիր ամրագրվում են ուսանողի ընտրած մասնագիտությունը, ուսուցման ձևը, սովորելու տարիների տևողությունը և Հաստատությունում ուսման վարձի ընդհանուր չափը` բաժանված ըստ ուսումնական տարիների: Պայմանագրով նախատեսված ուսման վարձի ընդհանուր և դրա` ըստ տարիների բաժանված չափերը, ուսումնառության ամբողջ ընթացքում փոփոխման ենթակա չեն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

50. ՈՒսանողին հանձնվում է պայմանագրի երկրորդ օրինակը, ուսանողական տոմս և առաջադիմության գրքույկ:

51. Հաստատության ուսումնական խմբում ուսանողների թիվը սահմանվում է` առկա (ստացիոնար) ուսուցման համար մինչև 25, հեռակա ուսուցման համար` մինչև 20 մարդ:

52. Հաստատություն չընդունված դիմորդին վերադարձվում են սույն կարգի 19-րդ կետով պահանջված փաստաթղթերը, իսկ դրանց պատճենները, ինչպես նաև քննական աշխատանքները պահպանվում են Հաստատությունում 6 ամիս, որից հետո ոչնչացվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

53. Ընդունելության հետ առնչվող կամ մրցույթի անցկացման ընթացքում ծագած հարցերը, որոնք չեն կանոնակարգվում սույն կարգով, կարգավորվում են ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով:

54. Սույն կարգի իրականացումը վերահսկում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հավելված 1

i

ՀՀ կրթության և գիտության

նախարարի

5 ապրիլի 2012 թ.

N 254-Ն հրամանով

հաստատված կարգի

 

ՑԱՆԿ

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|Մասնագիտության դասիչն ու     |Որակավորման դասիչն         |Մրցութային |

|անվանումը                    |ու անվանումը               |առարկաները |

|_____________________________________________________________________|

|02 ԱՐՎԵՍՏ                                                            |

|_____________________________________________________________________|

|021 ԱՐՎԵՍՏ                                                           |

|_____________________________________________________________________|

|0211 Տեսալսողական արվեստ և  մեդիաարվեստ                  | 1 | 2 | 3 |

|_________________________________________________________|___|___|___|

|0211.01.4|Լուսանկարչական գործ|0211.01.01.4|Լուսանկարիչ   |Ֆ  |Մ  |Հլգ|

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0211.01.03.4|Օպերատոր` մինի|Ֆ  |Մ  |Հլգ|

|         |                   |            |լուսանկարչական|   |   |   |

|         |                   |            |սարքերի       |   |   |   |

|_________|___________________|____________|______________|___|___|___|

|0211.02.4|Հրատարակչական գործ |0211.02.01.4|Օպերատոր` գրքի|Ֆ  |Մ  |Հլգ|

|         |և  պոլիգրաֆիա      |            |արտադրության  |   |   |   |

|         |                   |            |ավտոմատ գծերի |   |   |   |

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0211.02.02.4|Օպերատոր` գրքի|Ֆ  |Մ  |Հլգ|

|         |                   |            |էլեկտրոնային  |   |   |   |

|         |                   |            |շարվածքի      |   |   |   |

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0211.02.03.4|Կազմարար      |Ֆ  |Մ  |Հլգ|

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0211.02.04.4|Տպագրիչ` հարթ |Ֆ  |Մ  |Հլգ|

|         |                   |            |տպագրության   |   |   |   |

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0211.02.05.4|Տպագրիչ`      |Ֆ  |Մ  |Հլգ|

|         |                   |            |ծավալային     |   |   |   |

|         |                   |            |տպագրության   |   |   |   |

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0211.02.06.4|Կարգավորող`   |Ֆ  |Մ  |Հլգ|

|         |                   |            |պոլիգրաֆիական |   |   |   |

|         |                   |            |սարքավորում-  |   |   |   |

|         |                   |            |ների          |   |   |   |

|_____________________________________________________________________|

|0212 Նորաձևություն,  ներքին հարդարման և  արտադրական դիզայն           |

|_____________________________________________________________________|

|0212.01.4|Գեղարվեստական      |0212.01.01.4|Նկարիչ -      |Երկ|Մ  |Հլգ|

|         |ձևավորման          |            |ապակեպատող    |   |   |   |

|         |աշխատանքներ և      |____________|______________|___|___|___|

|         |դիզայն             |0212.01.02.4|Ձևավորող`     |Երկ|Մ  |Հլգ|

|         |                   |            |ցուցափեղկերի  |   |   |   |

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0212.01.03.4|Նկարազարդող`  |Երկ|Մ  |Հլգ|

|         |                   |            |հախճապակյա    |   |   |   |

|         |                   |            |իրերի         |   |   |   |

|_____________________________________________________________________|

|0213 Գեղանկարչություն և  քանդակագործություն                          |

|_____________________________________________________________________|

|0213.01.4|Գեղանկարչություն և |0213.01.01.4|Արհեստավոր -  |Երկ|Մ  |Հլգ|

|         |քանդակագործություն |            |մանրանկարիչ   |   |   |   |

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0213.01.02.4|Փորագրող` քարե|Երկ|Մ  |Հլգ|

|         |                   |            |գեղարվեստական |   |   |   |

|         |                   |            |իրերի         |   |   |   |

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0213.01.03.4|Փորագրող`     |Երկ|Մ  |Հլգ|

|         |                   |            |ոսկրե         |   |   |   |

|         |                   |            |գեղարվեստական |   |   |   |

|         |                   |            |իրերի         |   |   |   |

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0213.01.04.4|Փորագրող`     |Երկ|Մ  |Հլգ|

|         |                   |            |մետաղյա       |   |   |   |

|         |                   |            |գեղարվեստական |   |   |   |

|         |                   |            |իրերի         |   |   |   |

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0213.01.05.4|Փորագրող`     |Երկ|Մ  |Հլգ|

|         |                   |            |փայտյա        |   |   |   |

|         |                   |            |գեղարվեստական |   |   |   |

|         |                   |            |իրերի         |   |   |   |

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0213.01.06.4|Դրվագող`      |Երկ|Մ  |Հլգ|

|         |                   |            |քանդակների    |   |   |   |

|_________|___________________|____________|______________|___|___|___|

|0213.02.4|Վերականգնողական    |0213.02.01.4|Վերականգնող`  |Երկ|Մ  |Հլգ|

|         |աշխատանքների       |            |գեղարվեստական |   |   |   |

|         |իրականացում        |            |նշանակության  |   |   |   |

|         |                   |            |որմնանկարների |   |   |   |

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0213.02.02.4|Վերականգնող`  |Երկ|Մ  |Հլգ|

|         |                   |            |գեղարվեստական |   |   |   |

|         |                   |            |նշանակության  |   |   |   |

|         |                   |            |ծեփվածքների   |   |   |   |

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0213.02.03.4|Վերականգնող`  |Երկ|Մ  |Հլգ|

|         |                   |            |գեղարվեստական |   |   |   |

|         |                   |            |նշանակության  |   |   |   |

|         |                   |            |փայտե         |   |   |   |

|         |                   |            |հուշարձանների |   |   |   |

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0213.02.04.4|Վերականգնող`  |Երկ|Մ  |Հլգ|

|         |                   |            |գեղարվեստական |   |   |   |

|         |                   |            |նշանակության  |   |   |   |

|         |                   |            |քարե          |   |   |   |

|         |                   |            |հուշարձանների |   |   |   |

|_____________________________________________________________________|

|0214 Կիրառական արվեստ                                                |

|_____________________________________________________________________|

|0214.01.4|Ոսկերչություն      |0214.01.01.4|Ոսկերիչ       |Ք  |Ֆ  |Հլգ|

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0214.01.02.4|Մշակող`       |Ք  |Ֆ  |Հլգ|

|         |                   |            |կիսաթանկարժեք |   |   |   |

|         |                   |            |և  թանկարժեք  |   |   |   |

|         |                   |            |քարերի        |   |   |   |

|_________|___________________|____________|______________|___|___|___|

|0214.02.4|Բրուտագործություն  |0214.02.01.4|Բրուտ         |Երկ|Մ  |Հլգ|

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0214.02.02.4|Պատրաստող`    |Երկ|Մ  |Հլգ|

|         |                   |            |խեցեգործական  |   |   |   |

|         |                   |            |գեղարվեստական |   |   |   |

|         |                   |            |իրերի         |   |   |   |

|_________|___________________|____________|______________|___|___|___|

|0214.03.4|Փայտագործություն   |0214.03.01.4|Պատրաստող`    |Երկ|Մ  |Հլգ|

|         |                   |            |փայտյա        |   |   |   |

|         |                   |            |գեղարվեստական |   |   |   |

|         |                   |            |իրերի         |   |   |   |

|_________|___________________|____________|______________|___|___|___|

|0214.04.4|Գորգագործություն և |0214.04.01.4|Գորգագործ     |Երկ|Մ  |Հլգ|

|         |ժանյակագործություն |____________|______________|___|___|___|

|         |                   |0214.04.02.4|Գոբելենագործ  |Երկ|Մ  |Հլգ|

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0214.04.03.4|Ասեղնագործ -  |Երկ|Մ  |Հլգ|

|         |                   |            |ժանեկագործ    |   |   |   |

|_____________________________________________________________________|

|04 ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔ                      |

|_____________________________________________________________________|

|041 ԲԻԶՆԵՍ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄ                                               |

|_____________________________________________________________________|

|0411 Հաշվապահություն և  հարկեր                                       |

|_____________________________________________________________________|

|0411.01.4|Հաշվապահություն    |0411.01.01.4|Հաշվետար      |Մ  |Օլ |Հլգ|

|_____________________________________________________________________|

|0412 Ֆինանսներ, բանկային գործ և  ապահովագրություն                    |

|_____________________________________________________________________|

|0412.01.4|Ֆինանսներ          |0412.01.01.4|Գանձապահ      |Մ  |Օլ |Հլգ|

|_________|___________________|____________|______________|___|___|___|

|0412.02.4|Ապահովագրություն   |0412.02.01.4|Գործակալ`     |Մ  |Օլ |Հլգ|

|         |                   |            |ապահովագրու-  |   |   |   |

|         |                   |            |թյան          |   |   |   |

|_____________________________________________________________________|

|0414 Շուկայագիտություն և  գովազդ                                     |

|_____________________________________________________________________|

|0414.01.4|Գովազդ             |0414.01.01.4|Գործակալ`     |Մ  |Օլ |Հլգ|

|         |                   |            |գովազդի       |   |   |   |

|_____________________________________________________________________|

|0415 Գործավարություն                                                 |

|_____________________________________________________________________|

|0415.01.4|Գործավարություն    |0415.01.01.4|Գործավար      |Մ  |Օլ |Հլգ|

|_____________________________________________________________________|

|0416 Մեծածախ և  մանրածախ առևտուր                                     |

|_____________________________________________________________________|

|0416.01.4|Առևտուր            |0416.01.01.4|Վաճառող       |Մ  |Օլ |Հլգ|

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0416.01.02.4|Գործակալ`     |Մ  |Օլ |Հլգ|

|         |                   |            |գնումների     |   |   |   |

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0416.01.03.4|Գործակալ`     |Մ  |Օլ |Հլգ|

|         |                   |            |մատակարարման  |   |   |   |

|_____________________________________________________________________|

|05 ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ               |

|_____________________________________________________________________|

|052 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐ                                                  |

|_____________________________________________________________________|

|0521 Շրջակա միջավայր                                                 |

|_____________________________________________________________________|

|0522.01.4|Շրջակա միջավայրի   |0522.01.01.4|Օպերատոր`     |Ք  |Մ  |Հլգ|

|         |պահպանություն      |            |կեղտաջրերի    |   |   |   |

|         |                   |            |մաքրման       |   |   |   |

|         |                   |            |կայանքի       |   |   |   |

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0522.01.02.4|Օպերատոր`     |Ք  |Մ  |Հլգ|

|         |                   |            |քիմիական      |   |   |   |

|         |                   |            |եղանակով ջրի  |   |   |   |

|         |                   |            |մաքրման       |   |   |   |

|         |                   |            |կայանքի       |   |   |   |

|_____________________________________________________________________|

|06 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ /ՏՀՏ/               |

|_____________________________________________________________________|

|061 ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ                        |

|_____________________________________________________________________|

|0611 Ինֆորմատիկա                                                     |

|_____________________________________________________________________|

|0611.01.4|Համակարգիչների     |0611.01.01.4|Օպերատոր`     |Մ  |Ֆ  |Հլգ|

|         |շահագործում        |            |համակարգչի    |   |   |   |

|         |                   |____________|______________|___|___|___|

|         |                   |0611.01.02.4|Օպերատոր`     |Մ  |Ֆ  |Հլգ|

|         |                   |            |համակարգչային |   |   |   |

|         |                   |            |գրաֆիկայի     |   |   |   |

|_____________________________________________________________________|

|07 ՃԱՐՏԱՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ           |

|_____________________________________________________________________|

 

(1-ին հավելվածը խմբ. 21.04.16 թիվ 327-Ն, 30.07.2020 ՀՕ-18-Ն հրամաններ)

 

-------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
05.04.2012
N 254-Ն
Հրաման