Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՏՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2019 թվականի N 815-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. 2019 թվականի հուլիսի 4-6-ը` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (Հանոյ), իսկ 2019 թվականի հուլիսի 7-9-ը` Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր) պաշտոնական այցով գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` օդանավակայաններում սպասարկման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Նիկոլ Փաշինյանինը, Արսեն Գասպարյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Վահե Հակոբյանինը, Անուշ Մելքոնյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ավետ Ադոնցինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը, Հարություն Վարդանյանինը, Արեն Մկրտչյանինը և Դավիթ Ղամբարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.

3) Հակոբ Արշակյանինը և Տիգրան Խաչատրյանինը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գևորգ Մովսեսյանինը, Արթուր Գասպարյանինը, Ղազար Ղազարյանինը, Էրիկ Գևորգյանինը, Արտակ Հակոբյանինը, Գագիկ Վանոյանինը, Գրիգորի Առաքելյանինը և Դավիթ Աբազյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

(3-րդ կետը փոփ. 03.07.2019 թիվ 873-Ա որոշում)

4. Ընդունել ի գիտություն, որ`

1) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին.

2) Հասմիկ Հարությունյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Իմ քայլը» հիմնադրամի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ` 2019 թվականի հուլիսի 4-ին` Երևան-Լաքնաու-Հանոյ, հուլիսի 7-ին` Հանոյ-Սինգապուր, իսկ հուլիսի 9-ին` Սինգապուր-Լաքնաու-Երևան երթուղիներով:

6. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հունիսի 26

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2019 թ. հունիսի 26-ի

N 815-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-6-Ը ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ վարչապետի տիկին

 

    Հ. Արշակյան        - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

 

    Տ. Խաչատրյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

Ա. Ադոնց - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Գասպարյան       - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

 

    Վ. Կարապետյան      - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

Ծ. Համբարձումյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

վարչության պետ

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետի

                         տեղակալ (26.06.2019թ.-06.07.2019թ.)

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                         գլխավոր մասնագետ

 

    Ա. Մելքոնյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                         խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում

                         առանձին գործառույթներ համակարգող

 

    Դ. Տեր-Մկրտչյան    - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության աշխատող

                         (26.06.-2019թ.-08.07.2019թ.)

 

    Հ. Վարդանյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության աշխատող

                         (26.06.-2019թ.- 29.06.2019թ.)

 

    Ա. Մկրտչյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի

                         բաժնի կցորդ (29.06.2019թ.-08.07.2019թ.)

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

Հ. Հարությունյան  - «Իմ քայլը» հիմնադրամի մամուլի քարտուղար

(համաձայնությամբ)

 

Անվտանգություն

 

    Գ. Մովսեսյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին

                         տեղակալ

 

    Ա. Գասպարյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Առաքելյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (26.06.2019թ.- 08.07.2019թ.)

 

    Ղ. Ղազարյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Է. Գևորգյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Դ. Աբազյան         - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (26.06.2019թ.-08.07.2019թ)

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

    Ռ. Վարդերեսյան     - Հանրային հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Անդրեասյան      - Հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Թ. Հակոբյան        - «Սիվիլնեթ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Դիլանյան        - Հանրային ռադիոյի թղթակից (համաձայնությամբ)

 

    Կ. Ռաիսյան         - «Հայմ. ամ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Ասլանյան        - «Ազատություն» ռադիոկայանի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

(1-ին հավելվածը փոփ. 03.07.2019 թիվ 873-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2019 թ. հունիսի 26-ի

N 815-Ա որոշման

 

ԿԱԶՄ

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-9-Ը ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Պաշտոնական պատվիրակություն

 

    Ն. Փաշինյան        - ՀՀ վարչապետ

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ վարչապետի տիկին

 

    Հ. Արշակյան        - ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

 

    Տ. Խաչատրյան       - ՀՀ էկոնոմիկայի նախարար

 

Ա. Ադոնց - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

    Ա. Գասպարյան       - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

 

    Վ. Կարապետյան      - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

 

Ծ. Համբարձումյան  - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի

վարչության պետ

 

    Մ. Ավետիսյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ

                         (27.06.2019թ.- 09.07.2019թ.)

 

    Ա. Խաչատրյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության պետի

                         տեղակալ

 

    Վ. Հակոբյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                         գլխավոր մասնագետ

 

    Ա. Մելքոնյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի

                         խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում

                         առանձին գործառույթներ համակարգող

 

    Դ. Ղամբարյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական

                         արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի

                         պետ (29.06.-2019թ.- 09.07.2019թ.)

 

    Վ. Ասլանյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և  

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ (30.06.-2019թ.- 09.07.2019թ.)

 

    Տ. Մեհրաբյան       - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և

                         հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր

                         մասնագետ

 

    Կ. Ազատյան         - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

    Ա. Շահինյան        - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

 

Հ. Հարությունյան  - «Իմ քայլը» հիմնադրամի մամուլի քարտուղար

(համաձայնությամբ)

 

Անվտանգություն

 

    Գ. Մովսեսյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության պետի առաջին

                         տեղակալ

 

    Ա. Գասպարյան       - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Ա. Հակոբյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (27.06.2019թ.- 09.07.2019թ.)

 

    Ղ. Ղազարյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Է. Գևորգյան        - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

 

    Գ. Վանոյան         - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

                         (27.06.2019թ. - 09.07.2019թ)

 

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

 

    Ռ. Վարդերեսյան     - Հանրային հեռուստաընկերության թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Անդրեասյան      - Հանրային հեռուստաընկերության օպերատոր

                         (համաձայնությամբ)

 

    Թ. Հակոբյան        - «Սիվիլնեթ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Հ. Դիլանյան        - Հանրային ռադիոյի թղթակից (համաձայնությամբ)

 

    Կ. Ռաիսյան         - «Հայմ. ամ» լրատվական կայքի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

    Կ. Ասլանյան        - «Ազատություն» ռադիոկայանի թղթակից

                         (համաձայնությամբ)

 

(2-րդ հավելվածը փոփ. 03.07.2019 թիվ 873-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.06.2019
N 815-Ա
Որոշում