Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1412 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հուլիսի 2019 թվականի N 830-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1412-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում որոշ տարածքների, գույքային իրավունքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1412-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 3-րդ կետի 2-րդ ենթակետում «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով.

2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4.1-ին կետով.

i

«4.1. Սույն որոշման «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 0+000-կմ 38+450 հատված» բաժնի 75.1-ին, 97.1-ին և 97.2-րդ կետերում նշված օտարվող սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2019 թվականի դեկտեմբերի 31-ն է:».

i

3) N 1 հավելվածի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ0+000-կմ38+450 հատված» բաժնի 3-րդ, 5-րդ, 19-րդ, 20-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 31-րդ, 38-րդ, 41-րդ, 75-րդ, 79-րդ, 86-րդ, 87-րդ, 109-րդ, 118-րդ, 119-րդ, 121-րդ, 123-րդ, 125-րդ, 130-րդ, 146-րդ, 147-րդ և 157-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

4) N 1 հավելվածի «Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 0+000-կմ 38+450 հատված» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 75.1-ին, 97.1-ին և 97.2-րդ կետերով.

 

«.__________________________________________.

|75.1|Լոռի |Վահագնաձոր  |06-102-0040-0013  |

|____|_____|____________|__________________|

|97.1|Լոռի |Վահագնի     |06-103-0061-0001  |

|____|_____|____________|__________________|

|97.2|Լոռի |Վահագնի     |06-103-0061-0002  |

.__________________________________________.».

 

5) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյանն

 

2019 թ. հուլիսի 9

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2019 թվականի հուլիսի 4-ի

N 830-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի նոյեմբերի 9-ի

N 1412-ն որոշման

 

ՕՏԱՐՄԱՆ ԳՈՏԻ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կմ0+00-կմ38+450 հատված

 

___________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի կմ38+450-կմ90+191 հատված

 

___________________________

ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.07.2019
N 830-Ն
Որոշում