Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ...

17.04.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.01.1995  -ից մինչեւ   17.04.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 15.04.2021 թիվ 537-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունվարի 1995 թ. թիվ 15

 

i

ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի մայիսի 24-ի «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիային միանալու մասին» որոշումից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է`

1. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի առաջին հոդվածով նախատեսված փաստաթղթերի վրա ապոստիլ (հավաստող մակագրություն) դնելու պետական լիազորված մարմիններ նշանակել`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` հանրապետության ժողովրդական դատարանների կողմից կայացված դատավճիռների, վճիռների, որոշումների կատարողական փաստաթղթերի, ինչպես նաև նոտարական կարգով հաստատված և քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ կազմված փաստաթղթերի վրա.

i

բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` մնացած բոլոր փաստաթղթերի վրա:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` 10-օրյա ժամկետում սույն որոշմամբ ապոստիլ դնելու իրավունք ունեցող պետական լիազորված մարմինների նշանակման մասին սահմանված կարգով տեղյակ պահել Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.01.1995
N 15
Որոշում