Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «2002 ԹՎԱԿԱ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 9 հուլիսի 2019 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի մայիսի 20-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 8-ին` Կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հետագա զարգացման համար «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում» (այսուհետ` Կանոնադրություն) փոփոխություններ կատարելու նպատակով:

2. Սահմանադրական դատարանը հայտնում է, որ Արձանագրությամբ փոփոխություն է կատարվում Կանոնադրության VII գլխում, մասնավորապես` 21-րդ հոդվածում, որը վերաբերում է Կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների և միջազգային կազմակերպությունների` առանց Կազմակերպության գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորության Դիտորդի կարգավիճակին, ինչպես նաև Կանոնադրության VII գլուխը լրացվում է 21.1 հոդվածով, որը վերաբերում է Կազմակերպության անդամ չհանդիսացող պետությունների և միջազգային կազմակերպությունների` Կազմակերպության գործնական միջոցառումներին մասնակցության պարտավորությամբ Կազմակերպության գործընկերոջ կարգավիճակին:

Սահմանադրական դատարանը հայտնում է նաև, որ Կազմակերպության Դիտորդի և Գործընկերոջ կարգավիճակները, դրանք ստանալու կարգը և դադարեցումը կարգավորվում են Խորհրդի կողմից հաստատված համապատասխան կանոնակարգով:

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Արձանագրությամբ սահմանված բովանդակությամբ փոփոխել Կանոնադրության VII գլխի 21-րդ հոդվածը, ինչպես նաև Կանոնադրության VII գլուխը լրացնել 21.1 հոդվածով` Արձանագրության 1-ին կետով սահմանված բովանդակությամբ:

i

4. Սահմանադրական դատարանը հայտնում է, որ «Հավաքական անվտանգության մասին» 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 1992 թվականի հուլիսի 28-ին Գերագույն խորհրդի Հ.Ն-0676-I որոշմամբ, իսկ 2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է 2003 թվականի սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովի Ն-018-3 որոշմամբ (ՍԴՈ-415):

i

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի նոյեմբերի 8-ին ստորագրված «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ`                             Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

9 հուլիսի 2019 թվականի

ՍԴՈ-1469

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 10 հուլիսի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
09.07.2019
N ՍԴՈ-1469
Որոշում