Սեղմել Esc փակելու համար:
2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի` ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 9 հուլիսի 2019թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շ. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 23 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում ստորագրված` «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2019 թվականի մայիսի 20-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը (Արձանագրություն) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում:

2002 թվականի հոկտեմբերի 7-ի ստորագրված` «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագիրը (Համաձայնագիր) վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից Ազգային ժողովի 2003 թվականի սեպտեմբերի 10-ի Ն-020-3 որոշմամբ:

2. Արձանագրությամբ Համաձայնագրի, մասնավորապես, 1-ին հոդվածի 7-րդ և 8-րդ պարբերությունները շարադրվում են նոր խմբագրությամբ, հիշյալ հոդվածը լրացվում է 18-րդ պարբերությամբ, 11-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, ինչպես նաև 1-ին, 23, 24, 27-33-րդ հոդվածներում «Լիազոր ներկայացուցիչ» բառերը փոխարինվում են «Մշտական ներկայացուցիչ» բառերով:

3. Արձանագրությամբ Համաձայնագրում կատարվող փոփոխություններով` Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պարտավորություններ, մասնավորապես.

- Կազմակերպությանն առընթեր մշտական և լիազոր ներկայացուցիչը (Մշտական ներկայացուցիչ) Կազմակերպության անդամ պետության կողմից իր ազգային օրենսդրությանը համապատասխան նշանակվող ներկայացուցիչն է, որն ուղարկող պետության կողմից օժտվում է լիազորություններով` Կազմակերպության հարցերով գործունեության և Կազմակերպության կանոնադրության IV գլխին համապատասխան հիմնադրված Մշտական խորհրդում աշխատանքի համար,

- Գլխավոր քարտուղարի տեղակալը Կազմակերպության բարձրագույն վարչական պաշտոնատար անձի տեղակալն է, պաշտոնատար անձ է Քարտուղարությունում այն պաշտոնների` յուրաքանչյուր անդամ պետության համար ամրագրված քվոտաներին համապատասխան սահմանված կարգով հաստատվող անձանց թվից, որոնց ցանկը սահմանում է Խորհուրդը,

- եթե Գլխավոր քարտուղարը, Գլխավոր քարտուղարի տեղակալները, նրանց ընտանիքների` իրենց հետ ապրող անդամները, գտնվելու վայրի պետության քաղաքացիներ չեն, արտոնություններից և անձեռնմխելիություններից օգտվում են այնքան, որքան «Դիվանագիտական կապերի մասին» 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի կոնվենցիայով նախատեսված է դիվանագիտական գործակալի և նրա ընտանիքի անդամների համար:

i

4. Արձանագրությունով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածի դրույթներին և, ի թիվս այլնի, նպատակաուղղված են բարձրացնելու Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության գործունեության արդյունավետությունը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2018 թվականի նոյեմբերի 8-ին Աստանայում ստորագրված` «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության իրավական կարգավիճակի մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ`                             Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

9 հուլիսի 2019 թվականի

ՍԴՈ-1470

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 10 հուլիսի 2019 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
09.07.2019
N ՍԴՈ-1470
Որոշում