ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հուլիսի 2019 թվականի N 871-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ օգտակար հանածոյի արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելու կարգը, ժամկետները և ձևերը, մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների գործունեության վերաբերյալ հրապարակային հաշվետվությունը ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևերը, ինչպես նաև պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» N 666-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման և հավելվածների ամբողջ տեքստում «տարածքային կառավարման և զարգացման» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով և «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.
i
2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «հաշվետու տարվա հուլիսի 1-ը, իսկ 2018 թվականին` ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը» բառերը փոխարինել «հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ը» բառերով.
3) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «հաշվետու տարվա հունիսի 15-ը, իսկ 2018 թվականին` ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը» բառերը փոխարինել «հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 15-ը» բառերով.
i
4) N 2 հավելվածի ընդերքօգտագործողի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.
i
5) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 2-րդ ենթակետում «աուդիտի հաշվետվության և եզրակացության հրապարակման հղումը» բառերը փոխարինել «ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորական եզրակացության հրապարակման հղումը, իսկ հաշվետվության տպագիր մամուլում հրապարակված լինելու դեպքում, վերջինիս էլեկտրոնային պատճենը» բառերով.
6) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետով.
«2.1) «Արդյունահանում (ըստ հանքաքարի)» տողում լրացվում են`
ա. հաշվետու տարում ընդերքօգտագործողի կողմից արդյունահանված պաշարների (հանքաքարի) տեսակը,
բ. չափի միավորները,
գ. հաշվետու տարում արդյունահանման ծավալը,
դ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.».
7) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի «բ» պարբերությունները «միավորները» բառից հետո լրացնել «, հիմք ընդունելով սույն ուղեցույցով սահմանված արտահանման չափի միավորի ներկայացման եղանակը,» բառերով.
8) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» պարբերությամբ.
«ը. մատակարարված արտադրատեսակում (խտանյութ, համաձուլվածք) վճարվող համարվող մետաղների վերջնական պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով) և տարեկան միջին մեծությամբ: Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան` արտադրատեսակի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են տարբեր հաշվետու տարիներում, ապա մատակարարման հաշվետու տարում իրացման շրջանառության հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) վճարվող համարվող մետաղների պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով),».
9) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ. չափի միավորը (լրացվում է արտահանված արտադրատեսակի մաքսային հայտարարագրում նշված չափի միավորը).».
10) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին և 6.2-րդ ենթակետերով.
«6.1) «Զբաղվածների թիվն ըստ աշխատողի հաշվառման համայնքի» տողում լրացվում են`
ա. հաշվետու տարում ընդերքօգտագործողի աշխատողների թիվն ըստ հաշվառման համայնքերի,
բ. համայնքի անվանումը,
դ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.
6.2) «Ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին զբաղվածների թիվը» տողում լրացվում է հաշվետու տարում ընդերքօգտագործողի անժամկետ և ժամկետային ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին զբաղվածների թիվը: «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:».
i
11) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին ենթակետը «Շահութահարկ» բառից հետո լրացնել «, «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ»,» բառերով.
12) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա. հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի գումարը, իսկ «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ» տողում որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարը, «Ավելացված արժեքի հարկ» և «ակցիզային հարկ» տողերում ներառվում են նաև մաքսային մարմինների կողմից հաշվարկված գումարները: «Ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար կամ փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումար), իսկ «Ներմուծման ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ԱԱՀ-ի գումարները): «Ակցիզային հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ակցիզային հարկի գումարը (վճարման ենթակա ակցիզային հարկի գումար կամ փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումար), իսկ «Ներմուծման ակցիզային հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ակցիզային հարկի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ակցիզային հարկի գումարները):».
i
13) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունում, N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 7-րդ ենթակետում «հաշվետու տարում տվյալ հարկատեսակի կամ վճարի գծով հարկատուին վերադարձված գումարը» բառերը փոխարինել «հաշվետու տարում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով հարկ վճարողի միասնական հաշվին վերադարձված գումարը» բառերով.
i
14) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «դ» պարբերություններում, 2-րդ ենթակետի «բ» և «դ» պարբերություններում, 7-րդ ենթակետի «զ» պարբերությունում, 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններում, 3-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում, N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում, 3-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում, 5-րդ կետի 4-րդ ենթակետում, N 5 հավելվածի համայնքի ղեկավարի կողմից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 6-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում «առանց տույժերի և տուգանքների» բառերը փոխարինել «ներառյալ տույժերը և տուգանքները» բառերով.
15) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերի «ե» պարբերությունները, 2-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերի «զ» պարբերությունները և 6-րդ ենթակետի «գ» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.
16) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «վճարների (հարկերի)» բառերը փոխարինել «հարկերի» բառով, իսկ 6-րդ ենթակետից հանել «, մաքսային մարմինների կողմից գանձվող ճանապարհային հարկ (վճար)», 6-րդ ենթակետի «ա» պարբերությունից` «, և ճանապարհային հարկի (վճարների)» բառերը և ուժը կորցրած ճանաչել «բ» պարբերությունը.
i
17) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) «Տույժեր» և «տուգանքներ» տողերում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բնապահպանության լիազոր մարմինների կողմից նշանակված տույժերն ու տուգանքները: «Տույժեր» և «տուգանքներ» տողերում լրացվում են`
ա. իրավախախտման անվանումը, որի համար նշանակվել է տույժը և (կամ) տուգանքը,
բ. հաշվարկված տույժի և տուգանքի գումարը` ներառյալ տվյալ տարում ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) հաշվարկվածը,
գ. ստուգման ակտի (ուսումնասիրության արձանագրության) համարը և ամսաթիվը, եթե տույժը և (կամ) տուգանքը նշանակվել է ստուգման ակտով,
դ. հաշվետու տարում վճարված գումարը,
ե. համապատասխան հաշվի համարը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, արտաբյուջետային հաշիվներ),
զ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում տույժերի և տուգանքների վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:» .
i
18) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.
i
19) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) չափի միավորը (լրացվում է արտահանված արտադրատեսակի մաքսային հայտարարագրում նշված չափի միավորը).».
i
20) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետը «Շահութահարկ» բառից հետո լրացնել «, «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ»,» բառերով.
21) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հաշվետու տարվա համար հաշվարկված գումարը` ըստ հաշվետու տարվա համար ներկայացված յուրաքանչյուր հարկային հաշվարկի (ճշգրտված հաշվարկի): «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ» տողում որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարը, «Ավելացված արժեքի հարկ» և «Ակցիզային հարկ» տողերում ներառվում են նաև մաքսային մարմինների կողմից հաշվարկված գումարները: «Ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար կամ փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումար), իսկ «Ներմուծման ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ԱԱՀ-ի գումարները): «Ակցիզային հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ակցիզային հարկի գումարը (վճարման ենթակա ակցիզային հարկի գումար կամ փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումար), իսկ «Ներմուծման ակցիզային հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ակցիզային հարկի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ակցիզային հարկի գումարները).
2) հաշվետու տարվա համար ներկայացված յուրաքանչյուր հարկային հաշվարկը (ճշգրտված հաշվարկը), հայտարարագիրը (ճշգրտված հայտարարագիրը) ներկայացնելու ամսաթիվը (ամսաթվերը)».
i
22) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ և 3-րդ կետերի 6-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել, 4-րդ կետից հանել «, մաքսային մարմինների կողմից գանձվող ճանապարհային հարկ (վճար)» բառերը, 4-րդ կետի 1-ին ենթակետից` «և ճանապարհային հարկի (վճարների)» բառերը և ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 2-րդ ենթակետը.
i
23) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 3-րդ կետի 7-րդ ենթակետը, 4-րդ կետի 3-րդ ենթակետը և 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
i
24) N 4 հավելվածի Բնապահպանության նախարարության կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.
i
25) ուժը կորցրած ճանաչել N 4 հավելվածի Բնապահպանության նախարարության կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը, 4-րդ կետի 3-րդ ենթակետը.
i
26) N 5 հավելվածի համայնքի ղեկավարի կողմից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրվող հրապարակային հաշվետվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի.
i
27) ուժը կորցրած ճանաչել N 5 հավելվածի համայնքի ղեկավարի կողմից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 10-րդ կետը.
i
28) որոշման և հավելվածների ամբողջ տեքստում «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:
2. Որոշման 2-րդ կետի`
1) 1-ին ենթակետում նշված 2018 թվականի հաշվետվությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2019 թվականի օգոստոսի 1-ը.
2) 2-րդ ենթակետում նշված 2018 թվականի հաշվետվությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2019 թվականի հուլիսի 15-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. հուլիսի 16
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2019 թվականի հուլիսի 11-ի
N 871-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2018 թվականի հունիսի 8-ի
N 666-Ն որոշման
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ
Ձև N 1
I. Հրապարակային հաշվետվություն ներկայացնող ընդերքօգտագործողը, արտադրությունը, ներքին իրացումը, արտահանումը և զբաղվածությունը
._____________________________________________________________________.
|Հարկ վճարողի անվանումը (հայերեն) | |
|_________________________________________________________|___________|
|Հարկ վճարողի անվանումը (անգլերեն) | |
|_________________________________________________________|___________|
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն) | |
|_________________________________________________________|___________|
|Ընդերքօգտագործման թույլտվության համարը (համարները) | |
|_________________________________________________________|___________|
|Հարկ վճարողի գրանցման հասցեն | |
|_________________________________________________________|___________|
|Հարկ վճարողի գործունեության հասցեն (հասցեները) | |
|_________________________________________________________|___________|
|Հանքավայրի անվանումը | |
|_________________________________________________________|___________|
|Հանքավայրի գտնվելու մարզը (մարզերը) | |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|Կազմակերպությունում իրականացվե՞լ է արտաքին ֆինանսական աուդիտ հաշվետու|
|տարվա համար |
|_____________________________________________________________________|
|Ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորական եզրակացության |
|հրապարակման հղումը |
._____________________________________________________________________.
._________________________________________________________.
|Արդյունահանում |Չափի |Ծավալը |Նշումներ |
|(ըստ հանքաքարի) |միավորը | | |
|_________________________|________|__________|___________|
|_________________________|________|__________|___________|
|_________________________|________|__________|___________|
._________________________________________________________.
(դրամ)
._________________________________________________________.
|Արտադրություն (ըստ |Չափի |Ծավալը |Նշումներ |
|արտադրատեսակների) |միավորը | | |
|_________________________|________|__________|___________|
|_________________________|________|__________|___________|
|_________________________|________|__________|___________|
._________________________________________________________.
(դրամ)
._____________________________________________________________________.
|Արտադրության |Չափի |Ծավալը|Մատակարարված | Գնորդը |Նշում-|
|իրացումը ներքին|միավորը| |արտադրա- |_________________|ներ |
|շուկայում | | |տեսակում |կազմակեր-|իրացման| |
|(ըստ արտադրա- | | |(խտանյութ, |պության |ծավալը | |
|տեսակների) | | |համաձուլվածք)|անվանումը| | |
| | | |վճարվող | | | |
| | | |համարվող | | | |
| | | |մետաղների | | | |
| | | |վերջնական | | | |
| | | |պարունակու- | | | |
| | | |թյունը` | | | |
| | | |արտահայտված | | | |
| | | |կշռով (գրամ- | | | |
| | | |ներով կամ | | | |
| | | |տոննաներով) | | | |
|_______________|_______|______|_____________|_________|_______|______|
| | | | |_________|_______| |
|_______________|_______|______|_____________|_________|_______|______|
| | | | |_________|_______| |
._____________________________________________________________________.
(դրամ)
._____________________________________________________________________.
|Արտահանում (ըստ|Ծածկա- |Չափի|Ծա- |Մատակարարված |Ընդա-|Արտա- |Նշում-|
|արտադրատեսակ- |գիրը |միա-|վալը |արտադրա- |մենը`|հանման|ներ |
|ների) | |վորը| |տեսակում |իրաց-|երկըր-| |
| | | | |(խտանյութ, |ման |ները | |
| | | | |համաձուլվածք)|արժե-| | |
| | | | |վճարվող |քը | | |
| | | | |համարվող | | | |
| | | | |մետաղների | | | |
| | | | |վերջնական | | | |
| | | | |պարունակու- | | | |
| | | | |թյունը` | | | |
| | | | |արտահայտված | | | |
| | | | |կշռով (գրամ- | | | |
| | | | |ներով կամ | | | |
| | | | |տոննաներով) | | | |
|_______________|_______|____|______|_____________|_____|______|______|
|_______________|_______|____|______|_____________|_____|______|______|
|_______________|_______|____|______|_____________|_____|______|______|
._____________________________________________________________________.
._______________________________________________________.
|Զբաղվածների թիվը |Անժամկետ |Ժամկետային|Նշումներ|
|_________________________|_________|__________|________|
|որից`|տղամարդ | | | |
| |___________________|_________|__________|________|
| |կին | | | |
|_____|___________________|_________|__________|________|
|որից`|ՀՀ քաղաքացի | | | |
| |___________________|_________|__________|________|
| |օտարերկրյա քաղաքացի| | | |
._______________________________________________________.
._______________________________________________________.
|Զբաղվածների թիվն ըստ աշխատողի |Համայնքը |Նշումներ |
|հաշվառման համայնքի | | |
|________________________________|__________|___________|
|________________________________|__________|___________|
._______________________________________________________.
.___________________________________________________________.
|Ղեկավար պաշտոններ |Անժամկետ |Ժամկետային |Նշումներ|
|զբաղեցնող կին |____________|______________|________|
|զբաղվածների թիվը | | | |
.___________________________________________________________.
Ձև N 2
II. Ընդերքօգտագործողի կողմից վճարված հարկերը, վճարները և տուրքերը
._________________________________________________________________________.
|ԿՖՎ |Հարկեր և |Հաշվե-|Ստուգ- |Ստուգ- |Ստուգ- |Հաշ- |Հաշվետու|Նշում|
|2001 |վճարներ |տու |ման |ման |ման |վետու |տարում |ներ |
|ծածկա-| |տարվա |ակտով |ակտի |ակտի |տարում |միասնա- | |
|գիրը | |համար |(ակտե- |(ակտե- |(ակտե- |միաս- |կան | |
| | |հար- |րով) |րի) |րի) |նական |հաշվին | |
| | |կային |(ուսում|(ուսում|(ուսում|հաշվից |վերա- | |
| | |հաշ- |նասիրու|նասիրու|նասիրու|և |դարձված | |
| | |վարկով|թյան |թյան |թյան |գանձա- | | |
| | |(հայ- |արձա- |արձա- |արձա- |պետական| | |
| | |տարարա|նագրու-|նագրու-|նագրու-|այլ հա-| | |
| | |գրով) |թյամբ) |թյան) |թյան) |շիվ- | | |
| | |հաշ- |հաշ- |ամսա- |համարը |ներից | | |
| | |վարկ- |վարկված|թիվը |(համար-|մարված | | |
| | |ված |(ներառ-|(ամսա- |ները) |(վճար- | | |
| | | |յալ |թվերը) | |ված), | | |
| | | |տույ- | | |ինչպես | | |
| | | |ժերը և | | |նաև | | |
| | | |տուգանք| | |մաք- | | |
| | | |ները) | | |սային | | |
| | | | | | |մարմ- | | |
| | | | | | |նում | | |
| | | | | | |վճարված| | |
| | | | | | |(ներառ-| | |
| | | | | | |յալ | | |
| | | | | | |տույ- | | |
| | | | | | |ժերը | | |
| | | | | | |և տու-| | |
| | | | | | |գանք- | | |
| | | | | | |ները) | | |
|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|
|1112 |Շահութահարկ | | | | | | x | |
|711200|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|
| |Որպես | | | | | | x | |
| |հարկային | | | | | | | |
| |գործակալ ոչ | | | | | | | |
| |ռեզիդենտ | | | | | | | |
| |շահութահարկ | | | | | | | |
| |վճարողներին | | | | | | | |
| |վճարված | | | | | | | |
| |եկամուտներից| | | | | | | |
| |հաշվարկված, | | | | | | | |
| |պահված և | | | | | | | |
| |պետական | | | | | | | |
| |բյուջե | | | | | | | |
| |վճարված | | | | | | | |
| |շահութահարկ | | | | | | | |
|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|
|1111 |Եկամտային | | | | | | x | |
|711100|հարկ | | | | | | | |
|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|
|1141 |Ավելացված | | | | | | | |
|714110|արժեքի հարկ | | | | | | | |
| |____________|______|_______|_______|_______|_______|________|_____|
| |Ներմուծման | | | | | | | |
| |ավելացված | | | | | | x | |
| |արժեքի հարկ | | | | | | | |
|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|
|1142 |Ակցիզային | | | | | | | |
|714200|հարկ | | | | | | | |
| |____________|______|_______|_______|_______|_______|________|_____|
| |Ներմուծման | | | | | | x | |
| |ակցիզային | | | | | | | |
| |հարկ | | | | | | | |
|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|
|1146 |Ռոյալթի | | | | | | | |
|714612|____________|______| | | | | | |
| |1-ին | | | | | | | |
| |բաղադրիչ | | | | | | | |
| |____________|______| | | | | | |
| |2-րդ | | | | | | x | |
| |բաղադրիչ | | | | | | | |
|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|
|1146 |Բնօգտագործ- | | | | | | x | |
|714612|ման վճարներ | | | | | | | |
|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|
|1145 |բնապահպանա- | | | | | | x | |
|714523|կան հարկեր` | | | | | | | |
| |ըստ բնապահ- | | | | | | | |
| |պանական | | | | | | | |
| |հարկի և | | | | | | | |
| |բնօգտա- | | | | | | | |
| |գործման | | | | | | | |
| |վճարների | | | | | | | |
| |միասնական | | | | | | | |
| |հարկային | | | | | | | |
| |հաշվարկների | | | | | | | |
|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|
|1145 |ԵԱՏՄ անդամ | | | | | | x | |
|714523|չհամարվող | | | | | | | |
| |երկրներից | | | | | | | |
| |ներմուծված | | | | | | | |
| |ապրանքների | | | | | | | |
| |համար բնա- | | | | | | | |
| |պահպանական | | | | | | | |
| |հարկեր` ըստ | | | | | | | |
| |ներկայացված | | | | | | | |
| |մաքսային | | | | | | | |
| |հայտարարա- | | | | | | | |
| |գրերի | | | | | | | |
|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|
|1145 |ԵԱՏՄ | | | | | | x | |
|714523|երկրներից | | | | | | | |
| |ներմուծված | | | | | | | |
| |ապրանքների | | | | | | | |
| |համար բնա- | | | | | | | |
| |պահպանական | | | | | | | |
| |հարկեր` ըստ | | | | | | | |
| |ներկայացված | | | | | | | |
| |ներմուծման | | | | | | | |
| |հարկային | | | | | | | |
| |հայտարարա- | | | | | | | |
| |գրերի | | | | | | | |
|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|
|1151 |Մաքսատուրք, | x | x | x | x | | x | |
|715100|մաքսավճար | | | | | | | |
|1422 | | | | | | | | |
|742212| | | | | | | | |
._________________________________________________________________________.
(դրամ)
._________________________________________________________________________.
|ԿՖՎ |Տուրքեր |Թույլ|Տուր-|Տուր-|Ստուգ- |Ստուգ- |Ստուգ- |Հաշ- |Նշում|
|2001 | |տվու-|քի |քի |ման |ման |ման |վետու |ներ |
|ծածկա-| |թյան |դրույ|հաշ- |ակտով |ակտի |ակտի |տարում| |
|գիրը | |հա- |քա- |վարկ-|(ակտե- |(ակտե- |(ակտե- |վճար- | |
| | |մարը |չափը |ված |րով) |րի) |րի) |ված | |
| | | | |գու- |(ուսում|(ուսում|(ուսում|գու- | |
| | | | |մարը |նասիրու|նասիրու|նասիրու|մարը | |
| | | | | |թյան |թյան |թյան |(ներառ| |
| | | | | |արձա- |արձա- |արձա- |յալ- | |
| | | | | |նագրու-|նագրու-|նագրու-|ժերը | |
| | | | | |թյամբ) |թյան) |թյան) |և տու| |
| | | | | |հաշվարկ|ամսա- |համարը |գանք- | |
| | | | | |ված |թիվը |(համար-|ները) | |
| | | | | | |(ամսա- |ները) | | |
| | | | | | |թվերը) | | | |
|______|___________|_____|_____|_____|_______|_______|_______|______|_____|
|1145 |Ազնիվ, | | | | | | | | |
|714522|գունավոր, |_____|_____|_____|_______|_______|_______|______|_____|
| |սև և | | | | | | | | |
| |հազվագյուտ |_____|_____|_____|_______|_______|_______|______|_____|
| |մետաղների | | | | | | | | |
| |յուրա- | | | | | | | | |
| |քանչյուր | | | | | | | | |
| |հանքավայրի | | | | | | | | |
| |օգտագործման| | | | | | | | |
| |(շահագործ- | | | | | | | | |
| |ման) թույլ-| | | | | | | | |
| |տվության | | | | | | | | |
| |տրամադրման | | | | | | | | |
| |համար | | | | | | | | |
| |պետական | | | | | | | | |
| |տուրք | | | | | | | | |
|______|___________|_____|_____|_____|_______|_______|_______|______|_____|
|1145 |Ջրօգտագործ-| | | | | | | | |
|714522|ման թույլ- | | | | | | | | |
| |տվության | | | | | | | | |
| |տրամադրման | | | | | | | | |
| |պետական | | | | | | | | |
| |տուրք | | | | | | | | |
._________________________________________________________________________.
(դրամ)
._____________________________________________________________________.
|Շրջակա |Թույլտվության|Հաշվարկման|Դրամագլխին |Դրամագլխին |Նշում- |
|միջավայրի |համարը |բազային |հատկացման |հատկացման |ներ |
|պահպանության| |չափը |հաշվարկված |փաստացի | |
|դրամագլխի | | |գումարի |վճարված | |
|համալրում | | |մեծությունը|գումարի | |
| | | |հաշվետու |մեծությունը| |
| | | |տարվա համար|հաշվետու | |
| | | | |տարվա համար| |
| |_____________|__________|___________|___________|_______|
| |_____________|__________|___________|___________|_______|
._____________________________________________________________________.
(դրամ)
.__________________________________________________.
|Շրջակա միջավայրի|Թույլտվության|Հատկացված|Նշումներ |
|պահպանության |համարը |գումարը | |
|դրամագլխից |_____________|_________|_________|
|հատկացումներ |_____________|_________|_________|
|ընկերությանը | | | |
.__________________________________________________.
(դրամ)
._____________________________________________________________________.
|Մշտադիտար- |Թույլտվու- |Հաշվարկման|Վճարման |Հաշվետու |Նշումներ|
|կումների |թյան համարը|բազային |ենթակա |տարում | |
|իրականացման | |չափը |գումարի |վճարված | |
|վճար | | |մեծությունը| | |
| | | |հաշվետու | | |
| | | |տարվա համար| | |
| |___________|__________|___________|__________|________|
| |___________|__________|___________|__________|________|
._____________________________________________________________________.
(դրամ)
.__________________________________________________________.
|Շրջակա միջավայրի |Թույլտվության|Նախագծի |Վճարված|Նշումներ|
|վրա ազդեցության |համարը |անվանումը|գումարը| |
|գնահատման |_____________|_________|_______|________|
|փորձաքննության |_____________|_________|_______|________|
|իրականացման վճար | | | | |
.__________________________________________________________.
Ձև N 3
III. Ընդերքօգտագործողի կողմից վճարված տեղական հարկերը և վճարները
(դրամ)
._________________________________________________________________________.
|ԿՖՎ 2001 |Հարկի |Հաշվե-|Ստուգ- |Հաշ- |Գերա- |Հա- |Հա- |Նշում|
|ծածկագիրը |տեսակը |տու |ման |վետու |վճարի |մայնքի|մայնքի|ներ |
| | |տարվա |ակտով |տարում|կամ |անվա- |անվա- | |
| | |համար |(ակտե- |վճար- |ապառքի |նումը |նումը | |
| | |հար- |րով) |ված |մնա- |խոշորա|խոշորա| |
| | |կային |(ուսում|(ներառ|ցորդը |ցումից|ցումից| |
| | |հաշ- |նասիրու|յալ |հաշ- |առաջ |հետո | |
| | |վարկով|թյան |տույ- |վետու | | | |
| | |հաշ- |արձա- |ժերը |տարվա | | | |
| | |վարկ- |նագրու-|և տու|վերջի | | | |
| | |ված |թյամբ) |գանք- |դրու- | | | |
| | | |հաշ- |ները) |թյամբ | | | |
| | | |վարկված| | | | | |
| | | |(ներառ-| | | | | |
| | | |յալ | | | | | |
| | | |տույ- | | | | | |
| | | |ժերը և | | | | | |
| | | |տուգանք| | | | | |
| | | |ները) | | | | | |
|____________|__________|______|_______|______|_______|______|______|_____|
|1131 713121,|Գույքահարկ| | | | | | | |
|1136 713611 | | | | | | | | |
|____________|__________|______|_______|______|_______|______|______|_____|
|1131 713122 |Հողի հարկ | | | | | | | |
._________________________________________________________________________.
(դրամ)
._____________________________________________________________________.
|Հողի |Աճուրդի|Պայմա- |Հաշվետու|Գերա- |Հա- |Հա- |Նշում-|
|ձեռքբերում |նախա- |նագրով |տարում |վճարի |մայնքի|մայնքի|ներ |
| |վճարը |սահման-|վճարված |կամ |անվա- |անվա- | |
| | |ված | |ապառքի|նումը |նումը | |
| | |արժեքը | |մնա- |խոշորա|խոշորա| |
| | | | |ցորդը |ցումից|ցումից| |
| | | | |հաշ- |առաջ |հետո | |
| | | | |վետու | | | |
| | | | |տարվա | | | |
| | | | |վերջի | | | |
| | | | |դրու- | | | |
| | | | |թյամբ | | | |
|________________|_______|_______|________|______|______|______|______|
|Հողի ձեռքբերում | | | | | | | |
|________________|_______|_______|________|______|______|______|______|
|Հողամասերի | x | x | | | | | |
|կադաստրային | | | | | | | |
|արժեքների` | | | | | | | |
|նպատակային | | | | | | | |
|նշանակության | | | | | | | |
|փոփոխման պահին | | | | | | | |
|առկա | | | | | | | |
|տարբերության | | | | | | | |
|վճարում | | | | | | | |
._____________________________________________________________________.
(դրամ)
._____________________________________________________________________.
|ԿՖՎ 2001 |Վարձակա- |Վարձակալության|Հաշվետու |Համայնքի|Համայնքի|Նշում-|
|ծածկագիրը|լության |օբյեկտը |տարում |անվա- |անվա- |ներ |
| |վճարներ | |վճարված |նումը |նումը | |
| | | |(ներառյալ|խոշորա- |խոշորա- | |
| | | |տույժերը |ցումից |ցումից | |
| | | |և տու- |առաջ |հետո | |
| | | |գանքները)| | | |
| | | | | | | |
| | | | | | | |
|_________| |______________|_________|________|________|______|
|1415 | |անշարժ գույք | | | | |
|741520 | |______________|_________|________|________|______|
| | |փոխադրամիջոց | | | | |
| | |______________|_________|________|________|______|
| | |հողամաս | | | | |
._____________________________________________________________________.
Ձև N 4
IV. Ընդերքօգտագործողի կողմից վճարված բնապահպանական
տույժերն ու տուգանքները
.__________________________________________________________________________.
|ԿՖՎ |Տույժեր և |Ինչ |Հաշվարկ|Ստուգ- |Ստուգ- |Հաշվե-|Ում է |Նշում|
|2001 |տուգանքներ|իրավա-|ված |ման |ման |տու |վճարվել |մներ |
|ծածկա-| |խախտ- |տույժի |ակտի |ակտի |տարում|(պետական) | |
|գիրը | |ման |և տու-|(ուսում|(ուսում-|վճար- |___________| |
| | |համար |գանքի |նասիրու|նասիրու |ված |ՀՀ |արտա-| |
| | |է նշա-|գումարը|թյան |թյան | |պետա-|բյու-| |
| | |նակվել|(ներառ-|արձանա-|արձանա- | |կան |ջետա-| |
| | |տույժը|յալ |գրու- |գրու- | |բյու-|յին | |
| | |կամ |տվյալ |թյան) |թյան) | |ջե |հաշիվ| |
| | |տու- |տարում |ամսա- |համարը | | | | |
| | |գանքը |ստուգ- |թիվը | | | | | |
| | | |ման | | | | | | |
| | | |ակտով | | | | | | |
| | | |(ուսում| | | | | | |
| | | |նասիրու| | | | | | |
| | | |թյան | | | | | | |
| | | |արձանա-| | | | | | |
| | | |գրու- | | | | | | |
| | | |թյամբ) | | | | | | |
| | | |հաշվարկ| | | | | | |
| | | |ված) | | | | | | |
|______|__________|______|_______|_______|________|______|_____|_____|_____|
|1431 |Տույժեր | | | | | | | | |
|743120| |______|_______|_______|________|______|_____|_____|_____|
|1161 | | | | | | | | | |
|716122| | | | | | | | | |
|______|__________|______|_______|_______|________|______|_____|_____|_____|
|1431 |Տուգանքներ| | | | | | | | |
|743120| |______|_______|_______|________|______|_____|_____|_____|
|1161 | | | | | | | | | |
|716122| | | | | | | | | |
.__________________________________________________________________________.
Ձև N 5
V. Ընդերքօգտագործողի սոցիալ-տնտեսական ներդրումը համայնքին
(դրամ)
._________________________________________________________________________.
|Սոցիալ - |Թույլ-|Պարտա-|Ներ- | Որից` |Ոչ |Հա- |Հա- |Նշում|
|տնտեսական|տվու- |վորու-|դրման| |ֆինանսական |մայնքի|մայնքի|ներ |
|զարգացման|թյան |թյան |չափը |___________|___________|անվա- |անվա- | |
|ոլորտում |համարը|(ներ- | |հա- |հա- |ապ- |արժե-|նումը |նումը | |
|ստանձնած | |դրման)| |մայն-|մայն-|րանքը|քային|խոշորա|խոշորա| |
|պարտա- | |անվա- | |քի |քի |կամ |գնա- |ցումից|ցումից| |
|վորու- | |նումը | |բյու-|արտա-|ծառա-|հատա-|առաջ |հետո | |
|թյունները| | | |ջե |բյու-|յու- |կանը | | | |
|և բարե- | | | | |ջե- |թյու-| | | | |
|գործական | | | | |տային|նը | | | | |
|հատկա- | | | | |հաշիվ|(ծրա-| | | | |
|ցումները | | | | | |գիրը)| | | | |
|համայնքին| | | | | | | | | | |
|_________|______|______|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|
|Հանքար- | | | | | | x | x | | | |
|դյունա- | | | | | | | | | | |
|հանման | | | | | | | | | | |
|պայմա- | |______|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|
|նագրով | | | | | | x | x | | | |
|սահմանված| | | | | | | | | | |
|համայնք- | | | | | | | | | | |
|ների | |______|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|
|սոցիալ- | | | x | x | x | | | | | |
|տնտեսական| | | | | | | | | | |
|զարգացման| | | | | | | | | | |
|հետ | |______|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|
|կապված | | | x | x | x | | | | | |
|պարտա- | | | | | | | | | | |
|վորու- | | | | | | | | | | |
|թյուններ | | | | | | | | | | |
|_________|______|______|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|
|Ընդերքօգ-| | | | | | x | x | | | |
|տագործողի| | | | | | | | | | |
|կողմից | | | | | | | | | | |
|համայնքին| |______|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|
|կատարված | | | | | | x | x | | | |
|բարեգոր- | | | | | | | | | | |
|ծական | | | | | | | | | | |
|հատկա- | |______|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|
|ցումներ, | | | x | x | x | | | | | |
|նվիրատ- | | | | | | | | | | |
|վություն-| | | | | | | | | | |
|ներ կամ | |______|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|
|այլ ձևով | | | x | x | x | | | | | |
|համայնքին| | | | | | | | | | |
|կատարված | | | | | | | | | | |
|անհատույց| | | | | | | | | | |
|օտարում- | | | | | | | | | | |
|ներ | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
-------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում