Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 666-Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հուլիսի 2019 թվականի N 871-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 666-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 9-րդ հոդվածի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի «Ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ օգտակար հանածոյի արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության մասով գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակելու կարգը, ժամկետները և ձևերը, մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողների գործունեության վերաբերյալ հրապարակային հաշվետվությունը ներկայացնելու կարգը, ժամկետները և ձևերը, ինչպես նաև պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» N 666-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման և հավելվածների ամբողջ տեքստում «տարածքային կառավարման և զարգացման» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով և «բնապահպանության» բառը փոխարինել «շրջակա միջավայրի» բառերով.

i

2) 2-րդ կետի 1-ին ենթակետում «հաշվետու տարվա հուլիսի 1-ը, իսկ 2018 թվականին` ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը» բառերը փոխարինել «հաշվետու տարվան հաջորդող տարվա օգոստոսի 1-ը» բառերով.

3) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «հաշվետու տարվա հունիսի 15-ը, իսկ 2018 թվականին` ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը» բառերը փոխարինել «հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 15-ը» բառերով.

i

4) N 2 հավելվածի ընդերքօգտագործողի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

i

5) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 2-րդ ենթակետում «աուդիտի հաշվետվության և եզրակացության հրապարակման հղումը» բառերը փոխարինել «ֆինանսական հաշվետվությունների և աուդիտորական եզրակացության հրապարակման հղումը, իսկ հաշվետվության տպագիր մամուլում հրապարակված լինելու դեպքում, վերջինիս էլեկտրոնային պատճենը» բառերով.

6) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին ենթակետով.

«2.1) «Արդյունահանում (ըստ հանքաքարի)» տողում լրացվում են`

ա. հաշվետու տարում ընդերքօգտագործողի կողմից արդյունահանված պաշարների (հանքաքարի) տեսակը,

բ. չափի միավորները,

գ. հաշվետու տարում արդյունահանման ծավալը,

դ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.».

7) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի «բ» պարբերությունները «միավորները» բառից հետո լրացնել «, հիմք ընդունելով սույն ուղեցույցով սահմանված արտահանման չափի միավորի ներկայացման եղանակը,» բառերով.

8) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» պարբերությամբ.

«ը. մատակարարված արտադրատեսակում (խտանյութ, համաձուլվածք) վճարվող համարվող մետաղների վերջնական պարունակությունը` արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով) և տարեկան միջին մեծությամբ: Եթե մատակարարման պայմանագրին համապատասխան` արտադրատեսակի մատակարարումը և վերջնահաշվարկը կատարվում են տարբեր հաշվետու տարիներում, ապա մատակարարման հաշվետու տարում իրացման շրջանառության հաշվարկման համար որպես ֆիզիկական ծավալ հիմք է ընդունվում մատակարարման պահին պայմանագրով գործող պայմաններով (ըստ մատակարարի կողմից տրվող որակի նախնական հավաստագրերի և հաշվարկային փաստաթղթերի) վճարվող համարվող մետաղների պարունակությունն արտահայտված կշռով (գրամներով կամ տոննաներով),».

9) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. չափի միավորը (լրացվում է արտահանված արտադրատեսակի մաքսային հայտարարագրում նշված չափի միավորը).».

10) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին և 6.2-րդ ենթակետերով.

«6.1) «Զբաղվածների թիվն ըստ աշխատողի հաշվառման համայնքի» տողում լրացվում են`

ա. հաշվետու տարում ընդերքօգտագործողի աշխատողների թիվն ըստ հաշվառման համայնքերի,

բ. համայնքի անվանումը,

դ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ.

6.2) «Ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին զբաղվածների թիվը» տողում լրացվում է հաշվետու տարում ընդերքօգտագործողի անժամկետ և ժամկետային ղեկավար պաշտոններ զբաղեցնող կին զբաղվածների թիվը: «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում հաշվետու տարում համապատասխան տողի մասին ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:».

i

11) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին ենթակետը «Շահութահարկ» բառից հետո լրացնել «, «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ»,» բառերով.

12) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. հաշվետու տարվա համար հաշվարկված շահութահարկի գումարը, իսկ «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ» տողում որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարը, «Ավելացված արժեքի հարկ» և «ակցիզային հարկ» տողերում ներառվում են նաև մաքսային մարմինների կողմից հաշվարկված գումարները: «Ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար կամ փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումար), իսկ «Ներմուծման ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ԱԱՀ-ի գումարները): «Ակցիզային հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ակցիզային հարկի գումարը (վճարման ենթակա ակցիզային հարկի գումար կամ փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումար), իսկ «Ներմուծման ակցիզային հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ակցիզային հարկի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ակցիզային հարկի գումարները):».

i

13) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունում, N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 7-րդ ենթակետում «հաշվետու տարում տվյալ հարկատեսակի կամ վճարի գծով հարկատուին վերադարձված գումարը» բառերը փոխարինել «հաշվետու տարում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գծով հարկ վճարողի միասնական հաշվին վերադարձված գումարը» բառերով.

i

14) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «դ» պարբերություններում, 2-րդ ենթակետի «բ» և «դ» պարբերություններում, 7-րդ ենթակետի «զ» պարբերությունում, 3-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» պարբերություններում, 3-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությունում, N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում, 3-րդ կետի 3-րդ և 5-րդ ենթակետերում, 5-րդ կետի 4-րդ ենթակետում, N 5 հավելվածի համայնքի ղեկավարի կողմից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 6-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում «առանց տույժերի և տուգանքների» բառերը փոխարինել «ներառյալ տույժերը և տուգանքները» բառերով.

15) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 5-րդ ենթակետերի «ե» պարբերությունները, 2-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերի «զ» պարբերությունները և 6-րդ ենթակետի «գ» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

16) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «վճարների (հարկերի)» բառերը փոխարինել «հարկերի» բառով, իսկ 6-րդ ենթակետից հանել «, մաքսային մարմինների կողմից գանձվող ճանապարհային հարկ (վճար)», 6-րդ ենթակետի «ա» պարբերությունից` «, և ճանապարհային հարկի (վճարների)» բառերը և ուժը կորցրած ճանաչել «բ» պարբերությունը.

i

17) N 2 հավելվածի ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) «Տույժեր» և «տուգանքներ» տողերում լրացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն բնապահպանության լիազոր մարմինների կողմից նշանակված տույժերն ու տուգանքները: «Տույժեր» և «տուգանքներ» տողերում լրացվում են`

ա. իրավախախտման անվանումը, որի համար նշանակվել է տույժը և (կամ) տուգանքը,

բ. հաշվարկված տույժի և տուգանքի գումարը` ներառյալ տվյալ տարում ստուգման ակտով (ուսումնասիրության արձանագրությամբ) հաշվարկվածը,

գ. ստուգման ակտի (ուսումնասիրության արձանագրության) համարը և ամսաթիվը, եթե տույժը և (կամ) տուգանքը նշանակվել է ստուգման ակտով,

դ. հաշվետու տարում վճարված գումարը,

ե. համապատասխան հաշվի համարը (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, արտաբյուջետային հաշիվներ),

զ. «Նշումներ» դաշտում ընդերքօգտագործողը կատարում է գրառում տույժերի և տուգանքների վերաբերյալ ցանկացած էական տեղեկատվության վերաբերյալ:» .

i

18) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 2 հավելվածի.

i

19) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) չափի միավորը (լրացվում է արտահանված արտադրատեսակի մաքսային հայտարարագրում նշված չափի միավորը).».

i

20) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետը «Շահութահարկ» բառից հետո լրացնել «, «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ»,» բառերով.

21) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հաշվետու տարվա համար հաշվարկված գումարը` ըստ հաշվետու տարվա համար ներկայացված յուրաքանչյուր հարկային հաշվարկի (ճշգրտված հաշվարկի): «Որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկ» տողում որպես հարկային գործակալ ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողներին վճարված եկամուտներից հաշվարկված, պահված և պետական բյուջե վճարված շահութահարկի գումարը, «Ավելացված արժեքի հարկ» և «Ակցիզային հարկ» տողերում ներառվում են նաև մաքսային մարմինների կողմից հաշվարկված գումարները: «Ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ԱԱՀ-ի գումարը (վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար կամ փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումար), իսկ «Ներմուծման ավելացված արժեքի հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ԱԱՀ-ի գումարները): «Ակցիզային հարկ» տողում լրացվում է հարկային հաշվարկով հաշվարկված ակցիզային հարկի գումարը (վճարման ենթակա ակցիզային հարկի գումար կամ փոխհատուցման ենթակա ակցիզային հարկի գումար), իսկ «Ներմուծման ակցիզային հարկ» տողում լրացվում է մաքսային և հարկային հայտարարագրերում հաշվարկված ակցիզային հարկի գումարները (ներառյալ հայտարարագրերով հաշվարկված և հետաձգված ակցիզային հարկի գումարները).

2) հաշվետու տարվա համար ներկայացված յուրաքանչյուր հարկային հաշվարկը (ճշգրտված հաշվարկը), հայտարարագիրը (ճշգրտված հայտարարագիրը) ներկայացնելու ամսաթիվը (ամսաթվերը)».

i

22) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ և 3-րդ կետերի 6-րդ ենթակետերը ուժը կորցրած ճանաչել, 4-րդ կետից հանել «, մաքսային մարմինների կողմից գանձվող ճանապարհային հարկ (վճար)» բառերը, 4-րդ կետի 1-ին ենթակետից` «և ճանապարհային հարկի (վճարների)» բառերը և ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի 2-րդ ենթակետը.

i

23) N 3 հավելվածի Պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 3-րդ կետի 7-րդ ենթակետը, 4-րդ կետի 3-րդ ենթակետը և 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.

i

24) N 4 հավելվածի Բնապահպանության նախարարության կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 3 հավելվածի.

i

25) ուժը կորցրած ճանաչել N 4 հավելվածի Բնապահպանության նախարարության կողմից ներկայացվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերը, 4-րդ կետի 3-րդ ենթակետը.

i

26) N 5 հավելվածի համայնքի ղեկավարի կողմից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրվող հրապարակային հաշվետվության ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 4 հավելվածի.

i

27) ուժը կորցրած ճանաչել N 5 հավելվածի համայնքի ղեկավարի կողմից Տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը տրամադրվող հրապարակային հաշվետվության լրացման ուղեցույցի 10-րդ կետը.

i

28) որոշման և հավելվածների ամբողջ տեքստում «էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով:

2. Որոշման 2-րդ կետի`

1) 1-ին ենթակետում նշված 2018 թվականի հաշվետվությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2019 թվականի օգոստոսի 1-ը.

2) 2-րդ ենթակետում նշված 2018 թվականի հաշվետվությունները ներկայացվում են ոչ ուշ, քան 2019 թվականի հուլիսի 15-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. հուլիսի 16

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի հուլիսի 11-ի

N 871-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի հունիսի 8-ի

N 666-Ն որոշման

 

ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ

 

Ձև N 1

 

I. Հրապարակային հաշվետվություն ներկայացնող ընդերքօգտագործողը, արտադրությունը, ներքին իրացումը, արտահանումը և զբաղվածությունը

 

._____________________________________________________________________.

|Հարկ վճարողի անվանումը (հայերեն)                         |           |

|_________________________________________________________|___________|

|Հարկ վճարողի անվանումը (անգլերեն)                        |           |

|_________________________________________________________|___________|

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ-ն)                   |           |

|_________________________________________________________|___________|

|Ընդերքօգտագործման թույլտվության համարը (համարները)       |           |

|_________________________________________________________|___________|

|Հարկ վճարողի գրանցման հասցեն                             |           |

|_________________________________________________________|___________|

|Հարկ վճարողի գործունեության հասցեն (հասցեները)           |           |

|_________________________________________________________|___________|

|Հանքավայրի անվանումը                                     |           |

|_________________________________________________________|___________|

|Հանքավայրի գտնվելու մարզը (մարզերը)                      |           |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Կազմակերպությունում իրականացվե՞լ է արտաքին ֆինանսական աուդիտ հաշվետու|

|տարվա համար                                                          |

|_____________________________________________________________________|

|Ֆինանսական հաշվետվությունների և  աուդիտորական եզրակացության          |

|հրապարակման հղումը                                                   |

._____________________________________________________________________.

 

._________________________________________________________.

|Արդյունահանում           |Չափի    |Ծավալը    |Նշումներ   |

|(ըստ հանքաքարի)          |միավորը |          |           |

|_________________________|________|__________|___________|

|_________________________|________|__________|___________|

|_________________________|________|__________|___________|

._________________________________________________________.

 

(դրամ)

._________________________________________________________.

|Արտադրություն (ըստ       |Չափի    |Ծավալը    |Նշումներ   |

|արտադրատեսակների)        |միավորը |          |           |

|_________________________|________|__________|___________|

|_________________________|________|__________|___________|

|_________________________|________|__________|___________|

._________________________________________________________.

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|Արտադրության   |Չափի   |Ծավալը|Մատակարարված |      Գնորդը     |Նշում-|

|իրացումը ներքին|միավորը|      |արտադրա-     |_________________|ներ   |

|շուկայում      |       |      |տեսակում     |կազմակեր-|իրացման|      |

|(ըստ արտադրա-  |       |      |(խտանյութ,   |պության  |ծավալը |      |

|տեսակների)     |       |      |համաձուլվածք)|անվանումը|       |      |

|               |       |      |վճարվող      |         |       |      |

|               |       |      |համարվող     |         |       |      |

|               |       |      |մետաղների    |         |       |      |

|               |       |      |վերջնական    |         |       |      |

|               |       |      |պարունակու-  |         |       |      |

|               |       |      |թյունը`      |         |       |      |

|               |       |      |արտահայտված  |         |       |      |

|               |       |      |կշռով (գրամ- |         |       |      |

|               |       |      |ներով կամ    |         |       |      |

|               |       |      |տոննաներով)  |         |       |      |

|_______________|_______|______|_____________|_________|_______|______|

|               |       |      |             |_________|_______|      |

|_______________|_______|______|_____________|_________|_______|______|

|               |       |      |             |_________|_______|      |

._____________________________________________________________________.

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|Արտահանում (ըստ|Ծածկա- |Չափի|Ծա-   |Մատակարարված |Ընդա-|Արտա- |Նշում-|

|արտադրատեսակ-  |գիրը   |միա-|վալը  |արտադրա-     |մենը`|հանման|ներ   |

|ների)          |       |վորը|      |տեսակում     |իրաց-|երկըր-|      |

|               |       |    |      |(խտանյութ,   |ման  |ները  |      |

|               |       |    |      |համաձուլվածք)|արժե-|      |      |

|               |       |    |      |վճարվող      |քը   |      |      |

|               |       |    |      |համարվող     |     |      |      |

|               |       |    |      |մետաղների    |     |      |      |

|               |       |    |      |վերջնական    |     |      |      |

|               |       |    |      |պարունակու-  |     |      |      |

|               |       |    |      |թյունը`      |     |      |      |

|               |       |    |      |արտահայտված  |     |      |      |

|               |       |    |      |կշռով (գրամ- |     |      |      |

|               |       |    |      |ներով կամ    |     |      |      |

|               |       |    |      |տոննաներով)  |     |      |      |

|_______________|_______|____|______|_____________|_____|______|______|

|_______________|_______|____|______|_____________|_____|______|______|

|_______________|_______|____|______|_____________|_____|______|______|

._____________________________________________________________________.

 

._______________________________________________________.

|Զբաղվածների թիվը         |Անժամկետ |Ժամկետային|Նշումներ|

|_________________________|_________|__________|________|

|որից`|տղամարդ            |         |          |        |

|     |___________________|_________|__________|________|

|     |կին                |         |          |        |

|_____|___________________|_________|__________|________|

|որից`|ՀՀ քաղաքացի        |         |          |        |

|     |___________________|_________|__________|________|

|     |օտարերկրյա քաղաքացի|         |          |        |

._______________________________________________________.

 

._______________________________________________________.

|Զբաղվածների թիվն ըստ աշխատողի   |Համայնքը  |Նշումներ   |

|հաշվառման համայնքի              |          |           |

|________________________________|__________|___________|

|________________________________|__________|___________|

._______________________________________________________.

 

.___________________________________________________________.

|Ղեկավար պաշտոններ     |Անժամկետ    |Ժամկետային    |Նշումներ|

|զբաղեցնող կին         |____________|______________|________|

|զբաղվածների թիվը      |            |              |        |

.___________________________________________________________.

 

Ձև N 2

 

II. Ընդերքօգտագործողի կողմից վճարված հարկերը, վճարները և տուրքերը

 

._________________________________________________________________________.

|ԿՖՎ   |Հարկեր և    |Հաշվե-|Ստուգ- |Ստուգ- |Ստուգ- |Հաշ-   |Հաշվետու|Նշում|

|2001  |վճարներ     |տու   |ման    |ման    |ման    |վետու  |տարում  |ներ  |

|ծածկա-|            |տարվա |ակտով  |ակտի   |ակտի   |տարում |միասնա- |     |

|գիրը  |            |համար |(ակտե- |(ակտե- |(ակտե- |միաս-  |կան     |     |

|      |            |հար-  |րով)   |րի)    |րի)    |նական  |հաշվին  |     |

|      |            |կային |(ուսում|(ուսում|(ուսում|հաշվից |վերա-   |     |

|      |            |հաշ-  |նասիրու|նասիրու|նասիրու|և      |դարձված |     |

|      |            |վարկով|թյան   |թյան   |թյան   |գանձա- |        |     |

|      |            |(հայ- |արձա-  |արձա-  |արձա-  |պետական|        |     |

|      |            |տարարա|նագրու-|նագրու-|նագրու-|այլ հա-|        |     |

|      |            |գրով) |թյամբ) |թյան)  |թյան)  |շիվ-   |        |     |

|      |            |հաշ-  |հաշ-   |ամսա-  |համարը |ներից  |        |     |

|      |            |վարկ- |վարկված|թիվը   |(համար-|մարված |        |     |

|      |            |ված   |(ներառ-|(ամսա- |ները)  |(վճար- |        |     |

|      |            |      |յալ    |թվերը) |       |ված),  |        |     |

|      |            |      |տույ-  |       |       |ինչպես |        |     |

|      |            |      |ժերը և |       |       |նաև    |        |     |

|      |            |      |տուգանք|       |       |մաք-   |        |     |

|      |            |      |ները)  |       |       |սային  |        |     |

|      |            |      |       |       |       |մարմ-  |        |     |

|      |            |      |       |       |       |նում   |        |     |

|      |            |      |       |       |       |վճարված|        |     |

|      |            |      |       |       |       |(ներառ-|        |     |

|      |            |      |       |       |       |յալ    |        |     |

|      |            |      |       |       |       |տույ-  |        |     |

|      |            |      |       |       |       |ժերը   |        |     |

|      |            |      |       |       |       |և  տու-|        |     |

|      |            |      |       |       |       |գանք-  |        |     |

|      |            |      |       |       |       |ները)  |        |     |

|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|

|1112  |Շահութահարկ |      |       |       |       |       |   x    |     |

|711200|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|

|      |Որպես       |      |       |       |       |       |   x    |     |

|      |հարկային    |      |       |       |       |       |        |     |

|      |գործակալ ոչ |      |       |       |       |       |        |     |

|      |ռեզիդենտ    |      |       |       |       |       |        |     |

|      |շահութահարկ |      |       |       |       |       |        |     |

|      |վճարողներին |      |       |       |       |       |        |     |

|      |վճարված     |      |       |       |       |       |        |     |

|      |եկամուտներից|      |       |       |       |       |        |     |

|      |հաշվարկված, |      |       |       |       |       |        |     |

|      |պահված և    |      |       |       |       |       |        |     |

|      |պետական     |      |       |       |       |       |        |     |

|      |բյուջե      |      |       |       |       |       |        |     |

|      |վճարված     |      |       |       |       |       |        |     |

|      |շահութահարկ |      |       |       |       |       |        |     |

|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|

|1111  |Եկամտային   |      |       |       |       |       |   x    |     |

|711100|հարկ        |      |       |       |       |       |        |     |

|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|

|1141  |Ավելացված   |      |       |       |       |       |        |     |

|714110|արժեքի հարկ |      |       |       |       |       |        |     |

|      |____________|______|_______|_______|_______|_______|________|_____|

|      |Ներմուծման  |      |       |       |       |       |        |     |

|      |ավելացված   |      |       |       |       |       |   x    |     |

|      |արժեքի հարկ |      |       |       |       |       |        |     |

|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|

|1142  |Ակցիզային   |      |       |       |       |       |        |     |

|714200|հարկ        |      |       |       |       |       |        |     |

|      |____________|______|_______|_______|_______|_______|________|_____|

|      |Ներմուծման  |      |       |       |       |       |   x    |     |

|      |ակցիզային   |      |       |       |       |       |        |     |

|      |հարկ        |      |       |       |       |       |        |     |

|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|

|1146  |Ռոյալթի     |      |       |       |       |       |        |     |

|714612|____________|______|       |       |       |       |        |     |

|      |1-ին        |      |       |       |       |       |        |     |

|      |բաղադրիչ    |      |       |       |       |       |        |     |

|      |____________|______|       |       |       |       |        |     |

|      |2-րդ        |      |       |       |       |       |   x    |     |

|      |բաղադրիչ    |      |       |       |       |       |        |     |

|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|

|1146  |Բնօգտագործ- |      |       |       |       |       |    x   |     |

|714612|ման վճարներ |      |       |       |       |       |        |     |

|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|

|1145  |բնապահպանա- |      |       |       |       |       |    x   |     |

|714523|կան հարկեր` |      |       |       |       |       |        |     |

|      |ըստ բնապահ- |      |       |       |       |       |        |     |

|      |պանական     |      |       |       |       |       |        |     |

|      |հարկի և     |      |       |       |       |       |        |     |

|      |բնօգտա-     |      |       |       |       |       |        |     |

|      |գործման     |      |       |       |       |       |        |     |

|      |վճարների    |      |       |       |       |       |        |     |

|      |միասնական   |      |       |       |       |       |        |     |

|      |հարկային    |      |       |       |       |       |        |     |

|      |հաշվարկների |      |       |       |       |       |        |     |

|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|

|1145  |ԵԱՏՄ անդամ  |      |       |       |       |       |    x   |     |

|714523|չհամարվող   |      |       |       |       |       |        |     |

|      |երկրներից   |      |       |       |       |       |        |     |

|      |ներմուծված  |      |       |       |       |       |        |     |

|      |ապրանքների  |      |       |       |       |       |        |     |

|      |համար բնա-  |      |       |       |       |       |        |     |

|      |պահպանական  |      |       |       |       |       |        |     |

|      |հարկեր` ըստ |      |       |       |       |       |        |     |

|      |ներկայացված |      |       |       |       |       |        |     |

|      |մաքսային    |      |       |       |       |       |        |     |

|      |հայտարարա-  |      |       |       |       |       |        |     |

|      |գրերի       |      |       |       |       |       |        |     |

|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|

|1145  |ԵԱՏՄ        |      |       |       |       |       |    x   |     |

|714523|երկրներից   |      |       |       |       |       |        |     |

|      |ներմուծված  |      |       |       |       |       |        |     |

|      |ապրանքների  |      |       |       |       |       |        |     |

|      |համար բնա-  |      |       |       |       |       |        |     |

|      |պահպանական  |      |       |       |       |       |        |     |

|      |հարկեր` ըստ |      |       |       |       |       |        |     |

|      |ներկայացված |      |       |       |       |       |        |     |

|      |ներմուծման  |      |       |       |       |       |        |     |

|      |հարկային    |      |       |       |       |       |        |     |

|      |հայտարարա-  |      |       |       |       |       |        |     |

|      |գրերի       |      |       |       |       |       |        |     |

|______|____________|______|_______|_______|_______|_______|________|_____|

|1151  |Մաքսատուրք, |   x  |   x   |   x   |   x   |       |   x    |     |

|715100|մաքսավճար   |      |       |       |       |       |        |     |

|1422  |            |      |       |       |       |       |        |     |

|742212|            |      |       |       |       |       |        |     |

._________________________________________________________________________.

 

(դրամ)

._________________________________________________________________________.

|ԿՖՎ   |Տուրքեր    |Թույլ|Տուր-|Տուր-|Ստուգ- |Ստուգ- |Ստուգ- |Հաշ-  |Նշում|

|2001  |           |տվու-|քի   |քի   |ման    |ման    |ման    |վետու |ներ  |

|ծածկա-|           |թյան |դրույ|հաշ- |ակտով  |ակտի   |ակտի   |տարում|     |

|գիրը  |           |հա-  |քա-  |վարկ-|(ակտե- |(ակտե- |(ակտե- |վճար- |     |

|      |           |մարը |չափը |ված  |րով)   |րի)    |րի)    |ված   |     |

|      |           |     |     |գու- |(ուսում|(ուսում|(ուսում|գու-  |     |

|      |           |     |     |մարը |նասիրու|նասիրու|նասիրու|մարը  |     |

|      |           |     |     |     |թյան   |թյան   |թյան   |(ներառ|     |

|      |           |     |     |     |արձա-  |արձա-  |արձա-  |յալ-  |     |

|      |           |     |     |     |նագրու-|նագրու-|նագրու-|ժերը  |     |

|      |           |     |     |     |թյամբ) |թյան)  |թյան)  |և  տու|     |

|      |           |     |     |     |հաշվարկ|ամսա-  |համարը |գանք- |     |

|      |           |     |     |     |ված    |թիվը   |(համար-|ները) |     |

|      |           |     |     |     |       |(ամսա- |ները)  |      |     |

|      |           |     |     |     |       |թվերը) |       |      |     |

|______|___________|_____|_____|_____|_______|_______|_______|______|_____|

|1145  |Ազնիվ,     |     |     |     |       |       |       |      |     |

|714522|գունավոր,  |_____|_____|_____|_______|_______|_______|______|_____|

|      |սև  և      |     |     |     |       |       |       |      |     |

|      |հազվագյուտ |_____|_____|_____|_______|_______|_______|______|_____|

|      |մետաղների  |     |     |     |       |       |       |      |     |

|      |յուրա-     |     |     |     |       |       |       |      |     |

|      |քանչյուր   |     |     |     |       |       |       |      |     |

|      |հանքավայրի |     |     |     |       |       |       |      |     |

|      |օգտագործման|     |     |     |       |       |       |      |     |

|      |(շահագործ- |     |     |     |       |       |       |      |     |

|      |ման) թույլ-|     |     |     |       |       |       |      |     |

|      |տվության   |     |     |     |       |       |       |      |     |

|      |տրամադրման |     |     |     |       |       |       |      |     |

|      |համար      |     |     |     |       |       |       |      |     |

|      |պետական    |     |     |     |       |       |       |      |     |

|      |տուրք      |     |     |     |       |       |       |      |     |

|______|___________|_____|_____|_____|_______|_______|_______|______|_____|

|1145  |Ջրօգտագործ-|     |     |     |       |       |       |      |     |

|714522|ման թույլ- |     |     |     |       |       |       |      |     |

|      |տվության   |     |     |     |       |       |       |      |     |

|      |տրամադրման |     |     |     |       |       |       |      |     |

|      |պետական    |     |     |     |       |       |       |      |     |

|      |տուրք      |     |     |     |       |       |       |      |     |

._________________________________________________________________________.

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|Շրջակա      |Թույլտվության|Հաշվարկման|Դրամագլխին |Դրամագլխին |Նշում- |

|միջավայրի   |համարը       |բազային   |հատկացման  |հատկացման  |ներ    |

|պահպանության|             |չափը      |հաշվարկված |փաստացի    |       |

|դրամագլխի   |             |          |գումարի    |վճարված    |       |

|համալրում   |             |          |մեծությունը|գումարի    |       |

|            |             |          |հաշվետու   |մեծությունը|       |

|            |             |          |տարվա համար|հաշվետու   |       |

|            |             |          |           |տարվա համար|       |

|            |_____________|__________|___________|___________|_______|

|            |_____________|__________|___________|___________|_______|

._____________________________________________________________________.

 

(դրամ)

.__________________________________________________.

|Շրջակա միջավայրի|Թույլտվության|Հատկացված|Նշումներ |

|պահպանության    |համարը       |գումարը  |         |

|դրամագլխից      |_____________|_________|_________|

|հատկացումներ    |_____________|_________|_________|

|ընկերությանը    |             |         |         |

.__________________________________________________.

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|Մշտադիտար-    |Թույլտվու- |Հաշվարկման|Վճարման    |Հաշվետու  |Նշումներ|

|կումների      |թյան համարը|բազային   |ենթակա     |տարում    |        |

|իրականացման   |           |չափը      |գումարի    |վճարված   |        |

|վճար          |           |          |մեծությունը|          |        |

|              |           |          |հաշվետու   |          |        |

|              |           |          |տարվա համար|          |        |

|              |___________|__________|___________|__________|________|

|              |___________|__________|___________|__________|________|

._____________________________________________________________________.

 

(դրամ)

.__________________________________________________________.

|Շրջակա միջավայրի |Թույլտվության|Նախագծի  |Վճարված|Նշումներ|

|վրա ազդեցության  |համարը       |անվանումը|գումարը|        |

|գնահատման        |_____________|_________|_______|________|

|փորձաքննության   |_____________|_________|_______|________|

|իրականացման վճար |             |         |       |        |

.__________________________________________________________.

 

Ձև N 3

 

III. Ընդերքօգտագործողի կողմից վճարված տեղական հարկերը և վճարները

 

(դրամ)

._________________________________________________________________________.

|ԿՖՎ 2001    |Հարկի     |Հաշվե-|Ստուգ- |Հաշ-  |Գերա-  |Հա-   |Հա-   |Նշում|

|ծածկագիրը   |տեսակը    |տու   |ման    |վետու |վճարի  |մայնքի|մայնքի|ներ  |

|            |          |տարվա |ակտով  |տարում|կամ    |անվա- |անվա- |     |

|            |          |համար |(ակտե- |վճար- |ապառքի |նումը |նումը |     |

|            |          |հար-  |րով)   |ված   |մնա-   |խոշորա|խոշորա|     |

|            |          |կային |(ուսում|(ներառ|ցորդը  |ցումից|ցումից|     |

|            |          |հաշ-  |նասիրու|յալ   |հաշ-   |առաջ  |հետո  |     |

|            |          |վարկով|թյան   |տույ- |վետու  |      |      |     |

|            |          |հաշ-  |արձա-  |ժերը  |տարվա  |      |      |     |

|            |          |վարկ- |նագրու-|և  տու|վերջի  |      |      |     |

|            |          |ված   |թյամբ) |գանք- |դրու-  |      |      |     |

|            |          |      |հաշ-   |ները) |թյամբ  |      |      |     |

|            |          |      |վարկված|      |       |      |      |     |

|            |          |      |(ներառ-|      |       |      |      |     |

|            |          |      |յալ    |      |       |      |      |     |

|            |          |      |տույ-  |      |       |      |      |     |

|            |          |      |ժերը և |      |       |      |      |     |

|            |          |      |տուգանք|      |       |      |      |     |

|            |          |      |ները)  |      |       |      |      |     |

|____________|__________|______|_______|______|_______|______|______|_____|

|1131 713121,|Գույքահարկ|      |       |      |       |      |      |     |

|1136 713611 |          |      |       |      |       |      |      |     |

|____________|__________|______|_______|______|_______|______|______|_____|

|1131 713122 |Հողի հարկ |      |       |      |       |      |      |     |

._________________________________________________________________________.

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|Հողի            |Աճուրդի|Պայմա- |Հաշվետու|Գերա- |Հա-   |Հա-   |Նշում-|

|ձեռքբերում      |նախա-  |նագրով |տարում  |վճարի |մայնքի|մայնքի|ներ   |

|                |վճարը  |սահման-|վճարված |կամ   |անվա- |անվա- |      |

|                |       |ված    |        |ապառքի|նումը |նումը |      |

|                |       |արժեքը |        |մնա-  |խոշորա|խոշորա|      |

|                |       |       |        |ցորդը |ցումից|ցումից|      |

|                |       |       |        |հաշ-  |առաջ  |հետո  |      |

|                |       |       |        |վետու |      |      |      |

|                |       |       |        |տարվա |      |      |      |

|                |       |       |        |վերջի |      |      |      |

|                |       |       |        |դրու- |      |      |      |

|                |       |       |        |թյամբ |      |      |      |

|________________|_______|_______|________|______|______|______|______|

|Հողի ձեռքբերում |       |       |        |      |      |      |      |

|________________|_______|_______|________|______|______|______|______|

|Հողամասերի      |   x   |   x   |        |      |      |      |      |

|կադաստրային     |       |       |        |      |      |      |      |

|արժեքների`      |       |       |        |      |      |      |      |

|նպատակային      |       |       |        |      |      |      |      |

|նշանակության    |       |       |        |      |      |      |      |

|փոփոխման պահին  |       |       |        |      |      |      |      |

|առկա            |       |       |        |      |      |      |      |

|տարբերության    |       |       |        |      |      |      |      |

|վճարում         |       |       |        |      |      |      |      |

._____________________________________________________________________.

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|ԿՖՎ 2001 |Վարձակա- |Վարձակալության|Հաշվետու |Համայնքի|Համայնքի|Նշում-|

|ծածկագիրը|լության  |օբյեկտը       |տարում   |անվա-   |անվա-   |ներ   |

|         |վճարներ  |              |վճարված  |նումը   |նումը   |      |

|         |         |              |(ներառյալ|խոշորա- |խոշորա- |      |

|         |         |              |տույժերը |ցումից  |ցումից  |      |

|         |         |              |և  տու-  |առաջ    |հետո    |      |

|         |         |              |գանքները)|        |        |      |

|         |         |              |         |        |        |      |

|         |         |              |         |        |        |      |

|_________|         |______________|_________|________|________|______|

|1415     |         |անշարժ գույք  |         |        |        |      |

|741520   |         |______________|_________|________|________|______|

|         |         |փոխադրամիջոց  |         |        |        |      |

|         |         |______________|_________|________|________|______|

|         |         |հողամաս       |         |        |        |      |

._____________________________________________________________________.

 

Ձև N 4

 

IV. Ընդերքօգտագործողի կողմից վճարված բնապահպանական

տույժերն ու տուգանքները

 

.__________________________________________________________________________.

|ԿՖՎ   |Տույժեր և |Ինչ   |Հաշվարկ|Ստուգ- |Ստուգ-  |Հաշվե-|Ում է      |Նշում|

|2001  |տուգանքներ|իրավա-|ված    |ման    |ման     |տու   |վճարվել    |մներ |

|ծածկա-|          |խախտ- |տույժի |ակտի   |ակտի    |տարում|(պետական)  |     |

|գիրը  |          |ման   |և  տու-|(ուսում|(ուսում-|վճար- |___________|     |

|      |          |համար |գանքի  |նասիրու|նասիրու |ված   |ՀՀ   |արտա-|     |

|      |          |է նշա-|գումարը|թյան   |թյան    |      |պետա-|բյու-|     |

|      |          |նակվել|(ներառ-|արձանա-|արձանա- |      |կան  |ջետա-|     |

|      |          |տույժը|յալ    |գրու-  |գրու-   |      |բյու-|յին  |     |

|      |          |կամ   |տվյալ  |թյան)  |թյան)   |      |ջե   |հաշիվ|     |

|      |          |տու-  |տարում |ամսա-  |համարը  |      |     |     |     |

|      |          |գանքը |ստուգ- |թիվը   |        |      |     |     |     |

|      |          |      |ման    |       |        |      |     |     |     |

|      |          |      |ակտով  |       |        |      |     |     |     |

|      |          |      |(ուսում|       |        |      |     |     |     |

|      |          |      |նասիրու|       |        |      |     |     |     |

|      |          |      |թյան   |       |        |      |     |     |     |

|      |          |      |արձանա-|       |        |      |     |     |     |

|      |          |      |գրու-  |       |        |      |     |     |     |

|      |          |      |թյամբ) |       |        |      |     |     |     |

|      |          |      |հաշվարկ|       |        |      |     |     |     |

|      |          |      |ված)   |       |        |      |     |     |     |

|______|__________|______|_______|_______|________|______|_____|_____|_____|

|1431  |Տույժեր   |      |       |       |        |      |     |     |     |

|743120|          |______|_______|_______|________|______|_____|_____|_____|

|1161  |          |      |       |       |        |      |     |     |     |

|716122|          |      |       |       |        |      |     |     |     |

|______|__________|______|_______|_______|________|______|_____|_____|_____|

|1431  |Տուգանքներ|      |       |       |        |      |     |     |     |

|743120|          |______|_______|_______|________|______|_____|_____|_____|

|1161  |          |      |       |       |        |      |     |     |     |

|716122|          |      |       |       |        |      |     |     |     |

.__________________________________________________________________________.

 

Ձև N 5

 

V. Ընդերքօգտագործողի սոցիալ-տնտեսական ներդրումը համայնքին

 

(դրամ)

._________________________________________________________________________.

|Սոցիալ - |Թույլ-|Պարտա-|Ներ- |    Որից`  |Ոչ         |Հա-   |Հա-   |Նշում|

|տնտեսական|տվու- |վորու-|դրման|           |ֆինանսական |մայնքի|մայնքի|ներ  |

|զարգացման|թյան  |թյան  |չափը |___________|___________|անվա- |անվա- |     |

|ոլորտում |համարը|(ներ- |     |հա-  |հա-  |ապ-  |արժե-|նումը |նումը |     |

|ստանձնած |      |դրման)|     |մայն-|մայն-|րանքը|քային|խոշորա|խոշորա|     |

|պարտա-   |      |անվա- |     |քի   |քի   |կամ  |գնա- |ցումից|ցումից|     |

|վորու-   |      |նումը |     |բյու-|արտա-|ծառա-|հատա-|առաջ  |հետո  |     |

|թյունները|      |      |     |ջե   |բյու-|յու- |կանը |      |      |     |

|և  բարե- |      |      |     |     |ջե-  |թյու-|     |      |      |     |

|գործական |      |      |     |     |տային|նը   |     |      |      |     |

|հատկա-   |      |      |     |     |հաշիվ|(ծրա-|     |      |      |     |

|ցումները |      |      |     |     |     |գիրը)|     |      |      |     |

|համայնքին|      |      |     |     |     |     |     |      |      |     |

|_________|______|______|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|

|Հանքար-  |      |      |     |     |     |  x  |   x |      |      |     |

|դյունա-  |      |      |     |     |     |     |     |      |      |     |

|հանման   |      |      |     |     |     |     |     |      |      |     |

|պայմա-   |      |______|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|

|նագրով   |      |      |     |     |     |  x  |   x |      |      |     |

|սահմանված|      |      |     |     |     |     |     |      |      |     |

|համայնք- |      |      |     |     |     |     |     |      |      |     |

|ների     |      |______|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|

|սոցիալ-  |      |      |  x  |  x  |  x  |     |     |      |      |     |

|տնտեսական|      |      |     |     |     |     |     |      |      |     |

|զարգացման|      |      |     |     |     |     |     |      |      |     |

|հետ      |      |______|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|

|կապված   |      |      |  x  |  x  |  x  |     |     |      |      |     |

|պարտա-   |      |      |     |     |     |     |     |      |      |     |

|վորու-   |      |      |     |     |     |     |     |      |      |     |

|թյուններ |      |      |     |     |     |     |     |      |      |     |

|_________|______|______|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|

|Ընդերքօգ-|      |      |     |     |     |  x  |   x |      |      |     |

|տագործողի|      |      |     |     |     |     |     |      |      |     |

|կողմից   |      |      |     |     |     |     |     |      |      |     |

|համայնքին|      |______|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|

|կատարված |      |      |     |     |     |  x  |   x |      |      |     |

|բարեգոր- |      |      |     |     |     |     |     |      |      |     |

|ծական    |      |      |     |     |     |     |     |      |      |     |

|հատկա-   |      |______|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|

|ցումներ, |      |      |  x  |  x  |  x  |     |     |      |      |     |

|նվիրատ-  |      |      |     |     |     |     |     |      |      |     |

|վություն-|      |      |     |     |     |     |     |      |      |     |

|ներ կամ  |      |______|_____|_____|_____|_____|_____|______|______|_____|

|այլ ձևով |      |      |  x  |  x  |  x  |     |     |      |      |     |

|համայնքին|      |      |     |     |     |     |     |      |      |     |

|կատարված |      |      |     |     |     |     |     |      |      |     |

|անհատույց|      |      |     |     |     |     |     |      |      |     |

|օտարում- |      |      |     |     |     |     |     |      |      |     |

|ներ      |      |      |     |     |     |     |     |      |      |     |

._________________________________________________________________________.

 

-------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
11.07.2019
N 871-Ն
Որոշում