ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ
1 հուլիսի 2019 թվականի N 438-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի ԹԻՎ 166-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 14-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի մայիսի 23-ի «Մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները հաստատելու մասին» թիվ 166-Ն հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
i
1) Հավելվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետում «Հրաժարվել կատարել օրենքին հակասող հանձնարարություններ» բառերը փոխարինել «Ստացված հանձնարարականի օրինականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքում` այդ մասին անհապաղ գրավոր տեղեկացնել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց;» բառերով:
2) Հավելվածի 4-րդ կետի 6-րդ ենթակետում «շահադիտական» բառից հետո լրացնել «կամ ցանկացած ոչ ծառայողական» բառերը:
3) Հավելվածի 4-րդ կետի 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15) Իր ծառայողական պարտականություններն իրականացնել այնպես, որ հնարավորինս բացառվեն շահերի բախման իրավիճակները, իսկ անձնական և պետական շահերի միջև շահերի բախման խնդիր առաջանալու դեպքում` դրա մասին անմիջապես տեղյակ պահել վերադասին:»:
4) Հավելվածի 4-րդ կետը լրացնել նոր ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«22) Ցուցաբերել պատշաճ և բարեխիղճ վերաբերմունք ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, իսկ դրանց կատարման ժամանակ` լինել հաշվետվողական անմիջական ղեկավարին:
23) Ճիշտ պլանավորել ժամանակը, կատարել աշխատանքի համաչափ բաշխում, արդյունավետորեն օգտագործել իրեն վստահված ռեսուրսները:
24) Մաքսային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու ընթացքում առևտրային կազմակերպություն հիմնադրելու և դրա կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու դեպքում` այդ բաժնեմասը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել հավատարմագրային կառավարման:»:
5) Հավելվածը լրացնել նոր` 6-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
i
«6. Սույն կանոնների խախտումը կարող է հանգեցնել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգապահական պատասխանատվության:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Պաշտոնակատար` Ռաֆիկ Մաշադյան