Սեղմել Esc փակելու համար:
ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄ ...

 

 

100.0045.271017

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»        10            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10017424

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

18 հոկտեմբերի 2017 թվականի N 45-Ն

 

i

ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ի» ենթակետը և 12-րդ կետի «դ» ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներին` պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելիս առաջնորդվել սույն չափորոշչով:

 

Հավելված

i

ՀՀ առողջապահության նախարարի

2017 թվականի հոկտեմբերի 18-ի

N 45-Ն հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉ ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն չափորոշչով սահմանվում են բնակչությանը ցուցաբերվող պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման հիմնական սկզբունքները և պալիատիվ բժշկական օգնության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:

2. Պալիատիվ բժշկական օգնությունը և սպասարկումը (այսուհետ` Պալիատիվ բուժօգնություն) տրամադրվում է յուրաքանչյուր անձի, ով ունի կյանքին վտանգ սպառնացող կամ շարունակական և (կամ) կյանքը սահմանափակող հիվանդություններ, նպատակ ունի մեղմելու պացիենտի ցավը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրները` դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով:

3. Պալիատիվ բուժօգնությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի առկայության դեպքում:

4. Պալիատիվ բուժօգնությունը պացիենտներին տրամադրվում է ինչպես պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում, այնպես էլ վճարովի հիմունքներով կամ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից: Վճարովի ծառայությունների գները հաստատում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները: Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի և պացիենտի, կամ նրա օրինական ներկայացուցչի միջև կնքվում է բժշկական ծառայությունների տրամադրման պայմանագիր: Պայմանագրում պարտադիր կարգով նշվում են տրամադրվող ծառայությունների շրջանակները և պացիենտի կողմից վճարվելիք գումարի չափը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կողմերի պատասխանատվության շրջանակները:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի N 642-Ն որոշման հավելված 1-ով հաստատված` բնակչության սոցիալական կամ հատուկ խմբերի ցանկում ընդգրկված շահառուներին պալիատիվ բուժօգնության շրջանակներում դեղերը հատկացվում են դրանց արժեքի լրիվ կամ մասնակի փոխհատուցմամբ:

6. Պալիատիվ բուժօգնությունը տրամադրվում է բազմամասնագիտական թիմի կողմից, որն ընդգրկում է բժիշկ, բուժքույր և ըստ անհրաժեշտության այլ մասնագետներ` հոգեբան, սոցիալական աշխատող: Պացիենտները, նրանց ընտանիքները և համայնքը նույնպես կարող են ընդգրկվել բազմամասնագիտական թիմի աշխատանքներում:

i

7. Հիվանդանոցային ձևով պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում, այդ թվում նաև հոսպիսներում սոցիալական աշխատողի և հոգեբանի առկայությունը բազմամասնագիտական թիմում պարտադիր է:

8. Պալիատիվ բուժօգնության տրամադրման համար պացիենտի կարիքի գնահատումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված ուղեցույցներին և մեթոդաբանությանը համապատասխան:

9. Պալիատիվ բուժօգնության տրամադրման պահից սկսած լիովին դադարեցվում է մինչ այդ պացիենտին տվյալ հիվանդության կապակցությամբ ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման այլ տեսակների շրջանակներում ծառայությունների իրականացումը, կատարվում է պալիատիվ բժշկական օգնության անցնելու վերաբերյալ գրանցում պացիենտի բժշկական փաստաթղթերում և պացիենտը հսկվում է պալիատիվ բուժօգնության մասնագետի կողմից:

10. 18 տարեկան և բարձր տարիքի պացիենտի վարման համար պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կիրառվում է «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կիրառվող 18 տարեկան և բարձր տարիքի պացիենտի վարման քարտ»` համաձայն սույն հավելվածի ձևի:

 

2. ՊԱԼԻԱՏԻՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

11. Պալիատիվ բուժօգնությունն իրականացվում է շաբաթական 7 օր, 24 ժամ սկզբունքով: Առողջության առաջնային պահպանման հաստատություններում պալիատիվ բուժօգնության ծառայությունները մատուցվում են տվյալ հաստատության աշխատանքային ժամերի ընթացքում, այդ թվում նաև տնային կանչերի միջոցով:

12. Պալիատիվ բուժօգնության սկզբունքներն են`

1) հաստատել կյանքը` ընդունելով մահը որպես բնական գործընթաց,

2) իրականացնել ցավի և այլ ախտանիշների վերահսկում,

3) ոչ արագացնել, ոչ էլ հետաձգել մահը,

4) պացիենտին տրամադրվող բուժօգնության մեջ ըստ անհրաժեշտության ընդգրկել հոգեբանական, սոցիալական և հոգևոր բնագավառները,

5) ապահովել համալիր աջակցություն, օգնելով պացիենտին ապրել հնարավորինս լիարժեք կյանքով մինչև մահ,

6) ապահովել աջակցություն, օգնելով ընտանիքին, խնամակալին հարմարվել պացիենտի հիվանդությանը և հաղթահարել պացիենտի կորուստը,

7) ցուցաբերել թիմային մոտեցումը պացիենտի կարիքները հոգալու համար,

8) տրամադրել Պալիատիվ բուժօգնություն հիվանդության վաղ շրջանից կյանքի երկարացմանն ուղղված բուժօգնության (քիմիաթերապիա, ճառագայթաբուժություն և այլն) հետ համատեղ` իրականացնելով այն հետազոտությունները, որոնք անհրաժեշտ են կլինիկական ծանր բարդությունները հասկանալու և կառավարելու համար:

13. Պալիատիվ բուժօգնություն տրամադրող բազմամասնագիտական թիմի մասնագետների գործունեության սկզբունքներն են`

1) հարգել պացիենտի և նրա ընտանիքի արժանապատվությունը,

2) իրենց իրավասության շրջանակներում արձագանքել և հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ,

3) հարգել պացիենտի ընտրությունը համապատասխան միջամտության իրականացման հարցում, իսկ միջամտությունը իրականացնել իրազեկված համաձայնության դեպքում,

4) գնահատել և ըստ անհրաժեշտության ուղղորդել հոգեբանական, սոցիալական և հոգևոր աջակցություն ստանալու հարցում,

5) ըստ անհրաժեշտության ապահովել պալիատիվ բուժօգնության շարունակականությունը,

6) հարգել պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի` բուժումից հրաժարվելու իրավունքը:

 

3. ՊԱԼԻԱՏԻՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

14. Պալիատիվ բուժօգնության իրականացման ձևերն են`

1) արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնություն. իրականացվում է հանրապետության առողջության առաջնային պահպանման հաստատություններում` պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետների բազմամասնագիտական թիմի կողմից (շուրջօրյա բժշկական հսկողություն և բուժում չնախատեսող դեպքերում, այդ թվում` տնային կանչերի միջոցով).

2) շարժական (մոբիլ) պալիատիվ բուժօգնություն. իրականացվում է համապատասխան բազմամասնագիտական շարժական թիմի կողմից այն պացիենտի նկատմամբ, ով անկարող է ինքնուրույն տեղափոխվել, կամ տեղափոխությունը կապված է դժվարությունների հետ, կամ իր ցանկությամբ.

3) հիվանդանոցային (ստացիոնար) պալիատիվ բուժօգնություն. իրականացվում է բազմամասնագիտական թիմի միջոցով հիվանդանոցային հաստատություններում` պալիատիվ բուժօգնության բաժանմունքի կամ մահճակալների կամ ծառայության առկայության պայմաններում.

4) Պալիատիվ բուժօգնություն հոսպիսում. իրականացվում է բազմամասնագիտական թիմի կողմից հիվանդությունների զարգացման վերջին փուլում գտնվող այն պացիենտներին, որոնց համար անհրաժեշտ է ստացիոնար պայմաններում հարատև խնամքի իրականացում:

 

4. ՊԱԼԻԱՏԻՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

 

15. Պալիատիվ բուժօգնությունը ցուցաբերվում է անբուժելի հիվանդություններ և վիճակներ ունեցող պացիենտներին, որոնք բաժանվում են հետևյալ հիմնական խմբերի`

1) տարբեր չարորակ նորագոյացություններով պացիենտներ,

2) օրգան-համակարգ(եր)ի անբավարարության դեկոմպենսացիայի փուլում գտնվող պացիենտներ` հիվանդության կայունացման հասնելու անհնարինության պայմաններում,

3) թերապևտիկ քրոնիկ հիվանդություններով անբուժելիության փուլում գտնվող պացիենտներ,

4) ուղեղի արյան շրջանառության ծանր անդառնալի հետևանքներով պացիենտներ, ովքեր ախտանշանային բուժման և բժշկական օգնության ցուցաբերման ժամանակ խնամքի ապահովման կարիք ունեն,

5) հետվնասվածքային ծանր, անդառնալի հետևանքներով պացիենտներ, ովքեր ախտանշանային բուժման և բժշկական օգնության ցուցաբերման ժամանակ խնամքի ապահովման կարիք ունեն,

6) նյարդային համակարգի դեգեներատիվ հիվանդություններով պացիենտներ,

7) դեմենցիայի տարբեր ձևեր ունեցող պացիենտներ, այդ թվում` անբուժելիության փուլում գտնվող Ալցհեյմերի հիվանդությամբ,

8) ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, բազմադեղակայուն տուբերկուլյոզով, տուբերկուլյոզ և ՄԻԱՎ համավարակի դեպքերը,

9) մանկական տարիքին բնորոշ բնածին և ժառանգական հիվանդություններով, զարգացման ծանր խանգարումներով պացիենտներ, որոնց մոտ առաջանում են անդարձելի, կյանքին սպառնացող և կյանքի տևողությունը սահմանափակող վիճակներ` բազմաօրգանային խանգարումներ առաջացնող մետաբոլիկ հիվանդություններ, քրոմոսոմային անոմալիաներ, գենետիկ համախտանիշներ, մկանային դիստրոֆիաներ, մանկական ուղեղային կաթվածի ծանր ձևեր, ծանր աուտիզմ և այլն,

10) այլ իրավիճակներում, համապատասխան մասնագիտական եզրակացության առկայության դեպքում:

 

5. ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱԼԻԱՏԻՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

16. Բնակչության պալիատիվ բուժօգնությունն իրականացվում է հանրապետության առողջության առաջնային պահպանման հաստատություններում` պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետների կողմից: Անձը արտահիվանդանոցային պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով դիմում է իր հաշվառման վայրի առողջության առաջնային պահպանման հաստատություն: Իր հաշվառման վայրում պալիատիվ բուժօգնության ծառայության բացակայության դեպքում քաղաքացին կարող է դիմել այլ հաստատություն, որտեղ նշված ծառայությունները մատուցվում են:

17. Առողջության առաջնային պահպանման հաստատությունների մասնագետները պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող պացիենտին ուղեգրում են պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետ:

18. Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետի համար սույն չափորոշչով նախատեսված գործառույթների (ինչպես դեպքերի հայտնաբերման և վարման, այնպես էլ ընդհանուր ղեկավարման հարցերում) կազմակերպման և անխափան իրականացման պատասխանատուն տվյալ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարն է:

19. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատությունների պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետներում աշխատանքներն իրականացվում են վերջին 5 տարիների ընթացքում պալիատիվ բուժօգնության վերաբերյալ վերապատրաստում անցած բժշկի, վերապատրաստված բուժքույրերի, իսկ հոգեբանի և սոցիալական աշխատողի առկայության դեպքում նաև տվյալ մասնագետների, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` տվյալ հաստատության այլ մասնագետների կողմից:

20. Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետի բժիշկը իրականացված ողջ գործունեության վերաբերյալ զեկուցում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատության ղեկավարին:

21. Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետներում պացիենտների բուժումն իրականացվում է պացիենտի կաբինետ ըստ անհրաժեշտության այցելությամբ` համաձայն պալիատիվ բուժօգնության բուժման պլանի: Ելնելով պացիենտների առողջական վիճակից, նշված բժշկական հաստատություններում բուժման կազմակերպման անհնարինության դեպքում, պացիենտի բուժումը կարող է իրականացվել նաև տնային այցերի կազմակերպման միջոցով` պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետի մասնագետների և/կամ պալիատիվ բուժօգնության շարժական թիմ(եր)ի միջոցով:

22. Տնային այցերի ժամանակ պացիենտի առաջնային զննումն իրականացվում է բժշկի կողմից` բուժքրոջ մասնակցությամբ, իսկ հետագայում պալիատիվ բուժօգնության տրամադրումը շարունակվում է պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետի բուժքույրերի (առկայության դեպքում նաև հոգեբանի և սոցիալական աշխատողի) կողմից: Տնային այցերի միջոցով բուժման կազմակերպման դեպքում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետի բժշկի կողմից այցերն իրականացվում են ելնելով հիվանդության ծանրության աստիճանից:

23. Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետի անձնակազմի կողմից իրականացվում է`

1) ընդունելություն և (կամ) այցելություն,

2) նախնական գնահատում,

3) բժշկական և հոգեսոցիալական գնահատում,

4) բուժման պլանի կազմում,

5) ըստ անհրաժեշտության պարբերաբար բուժման պլանի վերագնահատում,

6) պալիատիվ բուժօգնության իրականացման նկատմամբ հսկողության իրականացում,

7) պացիենտի և նրա ընտանիքի և (կամ) խնամակալի հետ կապի հաստատում և ուսուցում,

8) պալիատիվ բուժօգնության բազմամասնագիտական թիմի անձնակազմի ուսուցում,

9) պալիատիվ բուժօգնության ցուցաբերման կարիք ունեցող պացիենտների հաշվառման իրականացում,

10) հաշվառման և հաշվետվական փաստաթղթերի վարում, սահմանված կարգով գործունեության մասին հաշվետվության տրամադրում:

24. Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետի`

1) բժիշկն իրականացնում է` պացիենտի զննում և վիճակի գնահատում, բուժման պլանի կազմում, ցավի և այլ ախտանիշների կառավարում, ցավազրկող և այլ դեղերի դուրսգրում (այդ թվում նաև օփիոիդային ցավազրկողներ), ընտանիքի անդամների և(կամ) բուժաշխատողների համար ուսուցման կազմակերպում, ըստ անհրաժեշտության` բուժման պլանում մասնագետների ներգրավում, այդ թվում` հոգեբանական և սոցիալական ծառայություններ մատուցողներին,

2) բուժքույրն իրականացնում է` պացիենտի զննում և վիճակի գնահատում, բուժման և խնամքի պլանի կատարում, շարունակական վարում, պացիենտների, նրանց ընտանիքների և պալիատիվ բուժօգնության թիմի անդամների միջև հաղորդակցում, պացիենտների և նրանց ընտանիքների ուսուցում,

3) պալիատիվ բուժօգնության շրջանակներում ըստ անհրաժեշտության տրամադրվող սոցիալական ծառայությունը (կարող է իրականացվել պայմանագրային հիմունքներով)` տրամադրվում է սոցիալական աշխատող մասնագետների կողմից իրենց մասնագիտական գործառույթների շրջանակներում,

4) պալիատիվ բուժօգնության շրջանակներում ըստ անհրաժեշտության տրամադրվող հոգեբանական ծառայությունը (կարող է իրականացվել պայմանագրային հիմունքներով ըստ անհրաժեշտության) տրամադրվում է հոգեբան մասնագետների կողմից, ովքեր ընդգրկված են բուժման պլանի մշակման և իրականացման մեջ` կատարելով պացիենտի հոգեբանական վիճակի գնահատում, աջակցող, խորհրդատվական կամ հոգեթերապևտիկ աշխատանքի իրականացում պացիենտի և իր ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև այլ գործառույթներ իրենց մասնագիտական գիտելիքների շրջանակներում,

5) հոգևոր աջակցությունը տրամադրվում է հոգևորականների կողմից:

25. Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման կաբինետի բազմամասնագիտական թիմը պացիենտի և նրա ընտանիքի հետ մշակում և պարբերաբար վերանայում է պալիատիվ բուժօգնության և խնամքի անհատականացված պլանը (այսուհետ` պլան): Պացիենտի և ընտանիքի համաձայնությունն ամրագրվում է այդ պլանում, և ստորագրվում պացիենտի կամ իր անկարողության դեպքում օրինական ներկայացուցչի կողմից: Պլանը ներառում է` խնդիրների, հնարավորությունների ցանկ, բուժման հրահանգներ, անհրաժեշտ սարքավորումների և դեղերի շրջանակները, նախնական և ընթացիկ գնահատման վրա հիմնված թիմային անհրաժեշտ միջամտությունները: Պլանը առնվազն ամիսը մեկ անգամ վերանայվում է:

26. Պալիատիվ մասնագիտացված հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման անհրաժեշտության դեպքում պացիենտին առաջարկվում է համապատասխան բուժօգնությունը ստանալ ստացիոնար պայմաններում: Նշվածի վերաբերյալ գրառում է կատարվում ամբուլատոր բժշկական քարտում և տրամադրվում է ամբուլատոր բժշկական քարտից քաղվածք:

27. Այն դեպքում, երբ արտահիվանդանոցային պայմաններում իրականացվող պալիատիվ բուժօգնությանը նախորդում է ստացիոնար պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը, ապա հիվանդանոցային բժշկական հաստատության կողմից պացիենտին տրամադրվող էպիկրիզում նշում է կատարվում պալիատիվ բուժօգնության ցուցման վերաբերյալ, որն էլ պացիենտը ներկայացնում է արտահիվանդանոցային պալիատիվ բուժօգնություն իրականացնող բժշկական հաստատություն:

 

6. ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱԼԻԱՏԻՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

28. Պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող պացիենտների հիվանդանոցային բուժումն իրականացվում է նշված գործունեության տեսակով զբաղվելու լիցենզիա ունեցող հաստատություններում, իսկ պալիատիվ բուժօգնության և հարատև խնամքի կարիք ունեցողներինը` հոսպիսներում:

29. Հիվանդանոցային բուժօգնության մակարդակում իրականացվող պալիատիվ բուժօգնության շրջանակներն են`

1) Պալիատիվ բուժօգնության ցուցաբերում ստացիոնար պայմաններում.

2) ցավազրկման կարիք ունեցող պացիենտների համար օփիոիդային ցավազրկող դեղերի նշանակում և տրամադրում.

3) պացիենտի խնամք, այդ թվում` պառկելախոցերի ախտորոշում և բուժում, դրենաժների և ստոմաների խնամք, կերակրում, մասնավորապես սնուցում զոնդով.

4) հիմնական հիվանդության պրոֆիլի բժիշկ-մասնագետի և այլ մասնագիտությունների բժիշկների կողմից պացիենտի համար խորհրդատվության կազմակերպում.

5) բժիշկներին ըստ անհրաժեշտության Պալիատիվ բուժօգնության հարցերով խորհրդատվության տրամադրում.

6) համագործակցություն սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կամ կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1044-Ն որոշման համաձայն.

7) պացիենտների, նրանց հարազատների և խնամք իրականացնող անձանց համար խնամքի հմտությունների ուսուցանում.

8) բուժաշխատողների մասնագիտական որակավորման բարձրացում.

9) հաշվառման և հաշվետվական փաստաթղթերի վարում, սահմանված կարգով գործունեության մասին հաշվետվության տրամադրում:

30. Ստացիոնար պալիատիվ բուժօգնության տրամադրման համար հիմք հանդիսացող հիմնական ցուցումներն են`

1) ամբուլատոր պայմաններում, այդ թվում` տանը բուժման չտրվող արտահայտված ցավային համախտանիշը.

2) հիվանդության ծանր ձևերը, որոնք պահանջում են ախտանշանային բուժում ստացիոնար պայմաններում` բժշկի հսկողության ներքո.

3) հիվանդանոցային պայմաններում բուժման սխեմայի ընտրությունը` բուժումը տանն իրականացնելու համար.

4) բժշկական միջամտությունների իրականացման անհրաժեշտությունը, որոնց իրականացումը հնարավոր չէ ամբուլատոր պայմաններում, այդ թվում` նաև տանը (պունկցիաների իրականացում, ստենտերի, դրենաժների տեղադրում, ռեգիոնալ անեսթեզիայի մեթոդների կիրառում և այլն):

31. Ստացիոնար պայմաններում Պալիատիվ բուժօգնությունը կազմակերպվում է բազմամասնագիտական թիմի միջոցով, որը ևս իրականացնում է սույն չափորոշչի 23-րդ կետի 3-րդ, 4-րդ, 5-րդ ենթակետերով սահմանված գործառույթները:

32. Վարակիչ հիվանդությունների առկայության դեպքում պացիենտների Պալիատիվ բուժօգնությունն իրականացվում է` ապահովելով անհրաժեշտ մեկուսացման ռեժիմները և պայմանները:

33. Հիվանդանոցային պալիատիվ բուժօգնության տրամադրման ավարտին բժշկական հաստատության կողմից տրվում է էպիկրիզ, որը պացիենտը ներկայացնում է արտահիվանդանոցային Պալիատիվ բուժօգնություն իրականացնող հաստատություն:

 

7. ՊԱԼԻԱՏԻՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՄՈԲԻԼ (ՇԱՐԺԱԿԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

 

34. Պալիատիվ բուժօգնության մոբիլ (շարժական) ծառայությունը կարող է ձևավորվել արտահիվանդանոցային կամ հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատության կազմում:

35. Պալիատիվ բուժօգնության մոբիլ թիմը իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) Պալիատիվ բուժօգնության ցուցաբերում տանը.

2) Պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող պացիենտների դինամիկ հսկողություն.

3) ցավազրկման կարիք ունեցող պացիենտների համար անհրաժեշտ ցավազրկողների նշանակում և դուրս գրում.

4) բժշկական ցուցումների առկայության դեպքում պացիենտների ուղղորդում ստացիոնար պայմաններում Պալիատիվ բուժօգնություն ցուցաբերող բժշկական հաստատություն.

5) հիմնական հիվանդության պրոֆիլի բժշկի և այլ նեղ մասնագետների կողմից պացիենտի համար խորհրդատվության կազմակերպում.

6) բժիշկներին Պալիատիվ բուժօգնության հարցերով խորհրդատվական օգնության ցուցաբերում.

7) համագործակցություն սոցիալական սպասարկման համակարգի մարմինների և կազմակերպությունների հետ.

8) պացիենտների, նրանց հարազատների և խնամք իրականացնող անձանց համար խնամքի հմտությունների ուսուցանում.

9) հաշվառման և հաշվետվական փաստաթղթերի վարում, սահմանված կարգով գործունեության մասին հաշվետվության տրամադրում:

36. Իր գործունեության ապահովման համար մոբիլ ծառայությունն օգտագործում է այն բժշկական հաստատության բուժական-ախտորոշիչ և օժանդակ ստորաբաժանումների հնարավորությունները, որի կազմում գտնվում է:

 

8. ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱԼԻԱՏԻՎ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

37. Մանկական պալիատիվ բուժօգնությունը իրենից ներկայացնում է կյանքը սահմանափակող հիվանդություններով երեխաներին բազմամասնագիտական թիմային ծառայությունների տրամադրում շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով:

38. Մանկական պալիատիվ բուժօգնության տրամադրմանը ներգրավված անձնակազմը ներառում է մանկական պալիատիվ բուժօգնության հարցերի շուրջ վերապատրաստված բժիշկների, հոգեբանների, բուժքույրերի: Կախված հիվանդության և վիճակի բնույթից թիմի մեջ կարող են ներգրավվել նեղ մասնագետներ, ֆիզիկական թերապիստներ, էրգոթերապիստներ, լոգոպեդներ, մանկավարժներ և այլն:

39. Մանկական պալիատիվ բուժօգնության ուղեգրելու մասին որոշումն ընդունվում է երեխային բուժող բժշկի կողմից` պալիատիվ բուժօգնության բժիշկ-մասնագետի պարտադիր մասնակցությամբ:

40. Մանկական պալիատիվ բուժօգնությունը տրամադրվում է 3 մակարդակներում.

1) առողջության առաջնային պահպանման օղակ, հետևյալ գործառույթներով.

ա. մանկական պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող երեխաների հայտնաբերում,

բ. հասցեագրված ուղեգրում դեպի երկրորդային, երրորդային մակարդակներ,

գ. դեպքի շարունակական հսկողություն տնային պայմաններում,

դ. մանկական պալիատիվ բուժօգնության հիմնական (պարզ) տարրերի տրամադրում և խնամքի վերաբերյալ խորհրդատվություն,

ե. դեպքի վարման շուրջ համայնքային սոցիալական ծառայությունների, կամավորների, եկեղեցու հետ համագործակցություն,

զ. ախտանշանային դեղերի (ներառյալ ցավազրկողների) և պարագաների տրամադրում և հսկողություն,

է. առողջության առաջնային պահպանման բժշկական հաստատությունում գործող կաբինետի բուժանձնակազմը կարող է տրամադրել պալիատիվ օգնություն մանկահասակ պացիենտներին սույն չափորոշչի 23-րդ կետում նկարագրված գործառույթների շրջանակներում` մանկական պալիատիվ բուժօգնության ուղղությամբ համապատասխան վերապատրաստում ունենալու դեպքում.

2) երկրորդային մակարդակ` համայնքային և մարզային հիվանդանոցային բժշկական հաստատություններ, մարզային մասնագիտացված դիսպանսերային բժշկական հաստատություններ կամ տարածաշրջանային ծառայություններ (կաբինետներ), երեխայի զարգացման և վերականգնողական կենտրոններ, հետևյալ գործառույթներով.

ա. մանկական պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող երեխաների հայտնաբերում և ախտորոշում,

բ. մանկական պալիատիվ բուժօգնության անմիջական տրամադրում, այդ թվում` ստացիոնար պայմաններում (հիվանդանոցներ),

գ. արտագնա տնային ծառայությունների տրամադրում` մոբիլ թիմերի պարբերաբար այցելությունների միջոցով, համագործակցելով տեղական բժշկական ծառայությունների հետ և ներգրավելով այլ մասնագետների,

դ. խորհրդատվություն մանկական պալիատիվ բուժօգնության և խնամքի վերաբերյալ,

ե. անհրաժեշտության դեպքում` ուղեգրում երրորդային մակարդակ,

զ. դեպքի շարունակական հսկողություն,

է. անհրաժեշտ պարագաների և սարքավորումների տրամադրում,

ը. առաջնային մակարդակում տրամադրվող ծառայությունների վերահսկողություն,

թ. մանկական պալիատիվ բուժօգնության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն, հաշվետվությունների ներկայացում,

ժ. դեպքի վարման շուրջ համայնքային, մարզային սոցիալական ծառայությունների, կամավորների, հասարակական կազմակերպությունների, եկեղեցու հետ համագործակցություն.

3) երրորդային մակարդակ` պալիատիվ խնամքի համար համապատասխան պայմաններ, մասնագիտացված անձնակազմ (թիմեր) ունեցող բժշկական կենտրոն/ծառայություն, հետևյալ գործառույթներով.

ա. մանկական պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող երեխաների հայտնաբերում և ախտորոշում,

բ. մանկական պալիատիվ բուժօգնության տրամադրում, այդ թվում` ստացիոնար պայմաններում, արտագնա և տնային ծառայությունների տրամադրում,

գ. խորհրդատվություն մանկական պալիատիվ բուժօգնության և խնամքի վերաբերյալ,

դ. դեպքի շարունակական հսկողություն,

ե. անհրաժեշտ պարագաների և սարքավորումների տրամադրում,

զ. առաջնային և երկրորդային մակարդակում տրամադրվող ծառայությունների վերահսկողություն, մեթոդական աջակցություն,

է. դեպքի վարման շուրջ համայնքային, մարզային, հանրապետական մակարդակի սոցիալական հաստատությունների (ծառայությունների), կամավորների, հասարակական կազմակերպությունների, եկեղեցու հետ համագործակցություն,

ը. մանկական պալիատիվ բուժօգնության վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն,

թ. մանկական պալիատիվ բուժօգնության վերաբերյալ մասնագիտական ուղեցույցների և գործելակարգերի մշակում,

ժ. պալիատիվ բուժօգնության կարիք ունեցող երեխաների հաշվառում, տվյալների շտեմարանի վարում:

41. Ծառայություն մատուցող երկրորդային կամ երրորդային բազմամասնագիտական թիմի հիմնական մասնագետներն են` բժիշկը, բուժքույրը, սոցիալական աշխատողը, հոգեբանը:

42. Բժշկի գործառույթներն են`

1) զննում,

2) վիճակի գնահատում, ներառյալ նախապես մշակված հարցաթերթիկներով ախտանիշների գնահատում և կառավարում,

3) մանկական պալիատիվ բուժօգնության պլանի կազմում,

4) շարունակական գնահատում,

5) Պալիատիվ բուժօգնություն տրամադրելու համար անհրաժեշտ պարագաների և սարքավորումների տրամադրում,

6) թիմային աշխատանքների համակարգում և վերահսկողություն, պալիատիվ օգնության թիմի անդամների միջև հաղորդակցում, թիմի անդամների կրթում,

7) արտագնա խորհրդատվությունների և օգնության տրամադրում, այդ թվում` տանը և այլ կենտրոններում,

8) մանկական պալիատիվ բուժօգնությանը մասնակցող այլ սուբյեկտների հետ համագործակցության իրականացում:

43. Բուժքրոջ գործառույթներն են`

1) զննում,

2) վիճակի գնահատում,

3) բուժման պլանի իրականացում, ախտանիշների կառավարում, շարունակական գնահատում,

4) թիմային աշխատանքների համակարգում, պալիատիվ օգնության թիմի անդամների միջև հաղորդակցում, օգնականների և կամավորների գործունեության վերահսկում,

5) պացիենտի և ընտանիքի անդամների կրթում:

44. Մանկական պալիատիվ բուժօգնության մեջ ներգրավված սոցիալական և հոգեբանական ծառայությունները ըստ անհրաժեշտության տրամադրվում են համապատասխանաբար սոցիալական աշխատողի և հոգեբանի կողմից` իրենց մասնագիտական գիտելիքների շրջանակներում:

 

Ձև

 

ՊԱԼԻԱՏԻՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ 18 ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ԲԱՐՁՐ ՏԱՐԻՔԻ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ՔԱՐՏ N

 

Պացիենտի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր/ID)______________

Անուն, ազգանուն______________________________________________________

Սեռը ________[] Ար _____ [] Իգ Տարիքը ______________________________

Հասցե ________________________________________________________________

Կրթություն/մասնագիտություն__________________________________________

 

[] Մոբիլ խումբ

[] Պոլիկլինիկա

[] Ստացիոնար (օրերի քանակը______)

[] Հոսփիս

[] Շտապ կանչեր

[] Ցերեկային ստացիոնար

 

ICD-10 Ախտորոշում

_______________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

Ուղեկցող հիվանդություններ

________________________________________________________________________

________________________________________________________________________

Ընտանիքի կազմը (կին/ամուսին,

երեխաներ)_____________________________________________________________

Հեռախոսային խորհրդատվության

հնարավորություն_______________________________________________________

Կոնտակտային հեռախոս (ներ)

_______________________________________________________________________

Սպասարկման սկզբի ամսաթիվ _________________________________________

Սպասարկման ավարտի ամսաթիվ ______________________________________

Սպասարկման տևողությունը (օրեր/շաբաթներ) ___________________________

 

ՑԱՎԻ ԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ՏԵՂԱԿԱՅՈՒՄԸ

 

Նշեք ցավի անատոմիական տեղակայումը և աստիճանը ըստ VAS-ի:

____________________

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

Ցավի գնահատում տեսաանալոգային աղյուսակով (VAS) 0 - ցավը բացակայում է,

10 - անտանելի ցավ

 

0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10

______________________________________________

                                                       

      Ցավ չկա                                 Անտանելի ցավ

 

      [0]  [ 2 ] [ 4 ]    [ 6 ]  [ 8 ]      [ 10 ]

ցավ  մեղմ  չափավոր  ուժեղ  շատ ուժեղ  անտանելի

      չկա  ցավ   ցավ      ցավ      ցավ       ցավ

 

ՀԱՐՑԱՇԱՐ ՆԵՅՐՈՊԱԹԻԿ ՑԱՎԵՐԻ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Նշեք ԱՅՈ կամ ՈՉ բառերը \/ նշանով, եթե դրանք համապատասխանում են Ձեր ցավի բնութագրին:

Հարց 1: Ցավն ունի՞ հետևյալ հատկանիշներից մեկը կամ մի քանիսը.

 

.__________________________________________________.

|                            |     ԱՅՈ    |   ՈՉ   |

|____________________________|____________|________|

|1. Այրոց                    |     []     |   []   |

|____________________________|____________|________|

|2. Ցավոտ ցրտի զգացողություն |     []     |   []   |

|____________________________|____________|________|

|3. Էլեկտրական ցնցումներ     |     []     |   []   |

.__________________________________________________.

 

Հարց 2: Մարմնի տվյալ մասում ցավը զուգակցվու՞մ է հետևյալ ախտանիշներից մեկի կամ մի քանիսի հետ.

 

.____________________________________________________________.

|                                      |     ԱՅՈ    |   ՈՉ   |

|______________________________________|____________|________|

|4. Մրջյունների քայլելու զգացողություն |     []     |   []   |

|______________________________________|____________|________|

|5. Ծակոցներ                           |     []     |   []   |

|______________________________________|____________|________|

|6. Թմրածություն                       |     []     |   []   |

|______________________________________|____________|________|

|7. Քոր                                |     []     |   []   |

.____________________________________________________________.

 

Հարց 3: Ֆիզիկական քննության ժամանակ հայտնաբերված ցավն ունի հետևյալ բնութագրերը

 

.____________________________________________________________.

|                                      |     ԱՅՈ    |   ՈՉ   |

|______________________________________|____________|________|

|8. Թերզգայունություն հպման ժամանակ    |     []     |   []   |

|______________________________________|____________|________|

|9. Թերզգայունություն ծակելու ժամանակ  |     []     |   []   |

.____________________________________________________________.

 

Հարց 4: Ցավն առաջանում կամ ուժեղանում է անգամ վրձնի ամենաթեթև հպումից

 

.____________________________________________________________.

|                                      |     ԱՅՈ    |   ՈՉ   |

|______________________________________|____________|________|

|                                      |     []     |   []   |

.____________________________________________________________.

____________________________

._________________________.

|Պացիենտի ցուցանիշ 10/____|

._________________________.

 

Նշում. Բժիշկն անձամբ է զրուցում պացիենտի հետ` առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով: 1 միավորը տրվում է յուրաքանչյուր «ԱՅՈ» կետին: Եթե պացիենտի ցուցանիշը >= 4/10, ապա թեսթը դրական է: Յուրաքանչյուր կետին պետք է պատասխանել «ԱՅՈ» կամ «ՈՉ»: Հարցաշարի վերջում բժիշկը հաշվում է պատասխանների բալերը` 1 «ԱՅՈ»-ի համար և 0 «ՈՉ»-ի: Այնտեղ, որտեղ նշված է պացիենտի ցուցանիշ, պետք է գրել ստացված արդյունքը մինչև 10-ը:

 

ՏԱԳՆԱՊԻ ԵՎ ԸՆԿՃԱԽՏԻ (ԴԵՊՐԵՍԻԱՅԻ) ԹԵՍՏ

 

Ստորև ներկայացրած յուրաքանչյուր խմբում նշեք Ձեր այսօրվա առողջական վիճակին համապատասխանող մեկ վանդակ

 

1. Ես լարված եմ

[] 3 հիմնականում

[] 2 հաճախ

[] 1 ժամանակ առ ժամանակ

[] 0 լարված չեմ

2. Ես ունենում եմ հանկարծակի տագնապի զգացողություն

[] 3 շատ հաճախ

[] 2 բավականին հաճախ

[] 1 ժամանակ առ ժամանակ

[] 0 բոլորովին չեմ ունենում

3. Ես ունեմ վատ կանխազգացում

[] 3 միանշանակ այդպես է, և վախը շատ ուժեղ է

[] 2 այո դա այդպես է, բայց վախը այնքան ուժեղ չէ

[] 1 ժամանակ առ ժամանակ, բայց դա ինձ չի անհանգստացնում

[] 0 չունեմ

4. Ես անհանգիստ եմ, չեմ կարողանում տեղումս նստած մնալ

[] 3 միանշանակ

[] 2 հաճախ

[] 1 ոչ այդքան հաճախ

[] 0 ընդհանրապես անհանգիստ չեմ

5. Գլխումս անհանգիստ մտքեր են պտտվում

[] 3 անընդհատ

[] 2 հաճախակի

[] 1 ոչ այնքան հաճախ

[] 0 հազվադեպ

6. Ես խուճապի զգացողություն ունեմ` թրթռոց ստամոքսում

[]0 ընդհանրապես չեմ ունենում

[] 1 ժամանակ առ ժամանակ

[] 2 բավականին հաճախ

[] 3 շատ հաճախ

7. Ես հեշտությամբ կարող եմ նստել և հանգստանալ

[] 0 միանշանակ այդպես է

[] 1 հավանաբար դա այդպես է

[] 2 ոչ հաճախ

[] 3 բոլորովին չեմ կարող

8. Ինձ թվում է, որ ես շատ դանդաղաշարժ եմ դարձել

[] 3 գործնականորեն միշտ

[] 2 շատ հաճախ

[] 1 ժամանակ առ ժամանակ

[] 0 ընդհանրապես դանդաղաշարժ չեմ դարձել

9. Ես հաճույքով եմ անում այն ամենն, ինչը սովորաբար արել եմ

[] 0 միանշանակ

[] 1 հավանաբար

[] 2 որոշ չափով

[] 3 բոլորովին այդպես չէ

10. Ես դարձել եմ անտարբեր արտաքինիս նկատմամբ

[] 3 միանշանակ

[] 2 ես դրան այնքան ժամանակ չեմ հատկացնում ինչքան անհրաժեշտ է

[] 1 միգուցե ես դրան ավելի քիչ նշանակություն եմ տալիս

[] 0 ես ինձ հետևում եմ ինչպես միշտ

11. Ես կարող եմ ծիծաղել և կարող եմ յուրաքանչյուր իրադարձության զվարճալի կողմը տեսնել

[] 0 միանշանակ այդպես է

[] 1 հավանաբար դա այդպես է

[] 2 որոշ չափով

[] 3 ընդհանրապես չեմ կարողանում

12. Ես ակնկալում եմ հաճույք ստանալ կյանքից

[] 0 ինչպես միշտ

[] 1 այո, բայց ոչ այնքան, ինչպես նախկինում

[] 2 ավելի հազվադեպ, քան նախկինում

[] 3 ընդհանրապես չեմ ակնկալում

13. Ես կայտառ եմ, լավ տրամադրություն եմ ունենում

[] 3 երբեք

[] 2 ոչ հաճախ

[] 1 սովորաբար

[] 0 մշտապես կայտառ եմ զգում

14. Ես կարող եմ հաճույքով դիտել հեռուստացույց, լսել ռադիո կամ գիրք կարդալ

[] 0 հաճախ

[] 1 ժամանակ առ ժամանակ

[] 2 հազվադեպ

[] 3 երբեք

 

ԷԴՄՈՆՏՈՆԻ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ (ՎԵՐԱԳՆԱՀԱՏՎԱԾ)

 

Խնդրում ենք շրջանակով նշել այն թիվը, որը լավագույնս նկարագրում է, թե ինչպես եք զգում ձեզ ներկա պահին:

 

._____________________________________________________________________.

|ՉԿԱ ՑԱՎ                |0 1 2 3 4 5 6 7 8 9 10|ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՑԱՎ      |

|_______________________|______________________|______________________|

|ՉԿԱ ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ      |0 1 2 3 4 5 6 7 8 9 10|ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ          |

|(ԷՆԵՐԳԻԱՅԻ ՊԱԿԱՍ)      |                      |ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ         |

|_______________________|______________________|______________________|

|ՉԿԱ ՔՆԿՈՏՈՒԹՅՈՒՆ       |0 1 2 3 4 5 6 7 8 9 10|ԽԻՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ      |

|                       |                      |ՔՆԿՈՏՈՒԹՅՈՒՆ          |

|_______________________|______________________|______________________|

|ՉԿԱ ՍՐՏԽԱՌՆՈՑ          |0 1 2 3 4 5 6 7 8 9 10|ԱՆԸՆԴՄԵՋ ՍՐՏԽԱՌՆՈՑ    |

|_______________________|______________________|______________________|

|ՉԿԱ ԱԽՈՐԺԱԿԻ           |0 1 2 3 4 5 6 7 8 9 10|ԲԱՑԱՐՁԱԿ ԱԽՈՐԺԱԿԻ     |

|ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ         |                      |ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ        |

|_______________________|______________________|______________________|

|ՉԿԱ ՇՆՉԱՐԳԵԼՈՒԹՅՈՒՆ    |0 1 2 3 4 5 6 7 8 9 10|ԽԻՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ      |

|                       |                      |ՇՆՉԱՐԳԵԼՈՒԹՅՈՒՆ       |

|_______________________|______________________|______________________|

|ՉԿԱ ԴԵՊՐԵՍԻԱ (ԸՆԿՃԱԽՏ) |0 1 2 3 4 5 6 7 8 9 10|ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ԴԵՊՐԵՍԻԱ   |

|                       |                      |(ԸՆԿՃԱԽՏ)             |

|_______________________|______________________|______________________|

|ՉԿԱ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ    |0 1 2 3 4 5 6 7 8 9 10|ԽԻՍՏ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ      |

|                       |                      |ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ       |

|_______________________|______________________|______________________|

|ԲԱՎԱՐԱՐ                |0 1 2 3 4 5 6 7 8 9 10|ՎԱՏԱԳՈՒՅՆ             |

|ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ     |                      |ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ    |

|_______________________|______________________|______________________|

|ՉԿԱՆ ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐ      |0 1 2 3 4 5 6 7 8 9 10|ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐԻ         |

|(ՕՐ. ՓՈՐԿԱՊՈՒԹՅՈՒՆ)    |                      |ՎԱՏԱԳՈՒՅՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ  |

._____________________________________________________________________.

 

Պացիենտի անունը __________________________________________

Տարեթիվ/ամիս _____________________ Ժամ ______________________

Ով է լրացրել (ընտրել նշված տարբերակներից մեկը)`

 

- Պացիենտն ինքնուրույն _____

- Պացիենտը խնամողի օգնությամբ _____

- Խնամողը _____

 

ԿԱՐՆՈՖՍԿՈՒ ՑՈՒՑԱՆԻՇԸ (ԹԵՍՏ)

 

._____________________________________________________________________.

|100%|Նորմալ վիճակ հյուծվածության նշաններ չկան                     |[]|

|____|_____________________________________________________________|__|

|90% |Կան հիվանդության նվազագույն նշաններ կամ ախտանշաններ, կարելի  |[]|

|    |է նորմալ գործունեություն վարել                               |  |

|____|_____________________________________________________________|__|

|80% |Ջանքերի գործադրմամբ կարելի է նորմալ գործունեություն վարել,   |[]|

|    |կան հիվանդության նվազագույն նշաններ կամ ախտանշաններ          |  |

|____|_____________________________________________________________|__|

|70% |Ի վիճակի է ինքնուրույն հոգալ իր կարիքները, ի վիճակի չէ նորմալ|[]|

|    |գործունեություն վարել կամ աշխատել                            |  |

|____|_____________________________________________________________|__|

|60% |Երբեմն օգնության կարիք ունի, բայց հիմնականում կարող է        |[]|

|    |ինքնուրույն հոգալ իր կարիքները                               |  |

|____|_____________________________________________________________|__|

|50% |Պահանջվում է մասնագիտական օգնություն - մասնագիտական խնամք    |[]|

|____|_____________________________________________________________|__|

|40% |Անկարող վիճակ, պահանջվում է առանձնահատուկ խնամք - աջակցում   |[]|

|____|_____________________________________________________________|__|

|30% |Լիովին անկարող վիճակ, խորհուրդ է տրվում խնամք իրականացնել    |[]|

|    |հիվանդանոցային պայմաններում, եթե նույնիսկ վաղահաս մահ չի     |  |

|    |սպասվում                                                     |  |

|____|_____________________________________________________________|__|

|20% |Անհապաղ հոսպիտալացնել, ծայրաստիճան հյուծվածություն,          |[]|

|    |պահանջվում է ինտենսիվ բուժում, ակտիվ աջակցություն            |  |

|____|_____________________________________________________________|__|

|10% |Մահամերձ, արագ զարգացող անխուսափելի պրոցես                   |[]|

._____________________________________________________________________.

 

ԷԴՄՈՆՏՈՆԻ ԱԽՏԱՆԻՇՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

(բուժաշխատողի համար)

 

.________________________________________________________.

|ԱԽՏԱՆԻՇ                  |           Ամիս/օր            |

|                         |______________________________|

|_________________________||||||||||||||||||||||||||||||||

|ՑԱՎ                    10||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                        0||||||||||||||||||||||||||||||||

|_________________________||||||||||||||||||||||||||||||||

|ՀՈԳՆԱԾՈՒԹՅՈՒՆ          10||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                        0||||||||||||||||||||||||||||||||

|_________________________||||||||||||||||||||||||||||||||

|ՔՆԿՈՏՈՒԹՅՈՒՆ           10||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                        0||||||||||||||||||||||||||||||||

|_________________________||||||||||||||||||||||||||||||||

|ՍՐՏԽԱՌՆՈՑ              10||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                        0||||||||||||||||||||||||||||||||

|_________________________||||||||||||||||||||||||||||||||

|ԱԽՈՐԺԱԿԻ               10||||||||||||||||||||||||||||||||

|ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ           ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                        0||||||||||||||||||||||||||||||||

|_________________________||||||||||||||||||||||||||||||||

|ՇՆՉԱՐԳԵԼՈՒԹՅՈՒՆ        10||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                        0||||||||||||||||||||||||||||||||

|_________________________||||||||||||||||||||||||||||||||

|ԴԵՊՐԵՍԻԱ (ԸՆԿՃԱԽՏ)     10||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                        0||||||||||||||||||||||||||||||||

|_________________________||||||||||||||||||||||||||||||||

|ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ        10||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                        0||||||||||||||||||||||||||||||||

|_________________________||||||||||||||||||||||||||||||||

|ԲԱՎԱՐԱՐ                10||||||||||||||||||||||||||||||||

|ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆ       ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                        0||||||||||||||||||||||||||||||||

|_________________________||||||||||||||||||||||||||||||||

|ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐ           10||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                         ||||||||||||||||||||||||||||||||

|                        0||||||||||||||||||||||||||||||||

.________________________________________________________.

 

Պացիենտի անունը __________________________________________

Տարեթիվ/ամիս _____________________ Ժամ ______________________

Ով է լրացրել (ընտրել նշված տարբերակներից մեկը)`

 

- Պացիենտն ինքնուրույն _____

- Պացիենտը խնամողի օգնությամբ _____

- Խնամողը _____

 

ՏԵՂԵԿԱՑՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

Ես տեղեկացված եմ և համաձայն եմ ստանալ պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում:

 

Սույնով պացիենտը և(կամ) պացիենտի խնամակալը հաստատում է, որ տեղյակ է չօգտագործված թմրամիջոցների վերադարձման վերաբերյալ:

 

Ամսաթիվ «____»_____________20____թ.

Ստորագրություն__________________________

 

Պացիենտի օրինական ներկայացուցչի համաձայնությունը պացիենտին պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու համար: (1)

____________________________

1) Սույն հատվածը լրացնել, եթե պացիենտը գտնվում է անգիտակից վիճակում և /կամ ինքնուրույն ի վիճակի չէ որոշում կայացնել բուժման վերաբերյալ:

 

Պացիենտի ներկայացուցչի կամ խնամակալի Ա.Ա.Հ, հեռախոսահամարը և հասցեն`

_________________________________________________________

_________________________________________________________

 

Հայտարարում եմ, որ ես ծանոթացել եմ պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման վերաբերյալ մանրամասներին:

 

Ես համաձայն եմ, որ_______________________________________ տրամադրվի

(պացիենտի անուն ազգանունը)

պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում:

 

ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԻ ԹԵՐԹԻԿ

 

ԱՄՍԱԹԻՎ  |

_________|__________________________________________________________

ԴԵՂԱՄԻՋՈՑ|

|

|

|

|

 

ՆԵՂ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅԱՆ ԹԵՐԹԻ

ԱՄՍԱԹԻՎ  |

_________|__________________________________________________________

|

|

|

|

|

 

ԱՅԼ ՆՇՈՒՄՆԵՐ

 

ԱՄՍԱԹԻՎ  |

_________|__________________________________________________________

|

|

|

|

|

 

(հավելվածը խմբ. 17.06.2019 թիվ 32-Ն հրաման)

 

 

pin
Առողջապահության նախարարություն
18.10.2017
N 45-Ն
Հրաման