Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ Ա...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ...

27.06.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   17.07.2019  -ից մինչեւ   27.06.2020  -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2018 թվականի N 1672-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի`

i

1. Ոռոգման համակարգի արդյունավետությունն ապահովելու, այլ ջրօգտագործողների, այդ թվում` փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և Հայաստանի էլեկտրական ցանցեր առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու` ջրառի հետ կապված խնդիրները կարգավորելու, իրականացվելիք գործողությունների ժամանակացույց, ճանապարհային քարտեզ ներկայացնելու, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող ջրի առավել արդյունավետ օգտագործման և հետագա աշխատանքների բարելավման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.05.2019 թիվ 642-Ա որոշում)

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1177-Ա որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ԿՈՂՄԻՑ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ վարչապետի

2018 թ. դեկտեմբերի 26-ի

N 1672-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Է. Գրիգորյան       - ՀՀ շրջակա միջավայրի նախարար (աշխատանքային խմբի

                         ղեկավար)

 

    Վ. Մելքոնյան       - Ջրային կոմիտեի նախագահ

 

    Հ. Գուլյան         - Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ

 

    Վ. Ռաֆայելյան      - ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի

                         պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ)

 

Խ. Հարությունյան  - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ջրային

ռեսուրսների կառավարման գործակալության պետի

տեղակալ

 

    Ա. Ուլիխանյան      - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող

                         հանձնաժողովի սակագնային քաղաքականության

                         վարչության պետ (համաձայնությամբ)

 

    Դ. Մեջլումյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարարության հողերի օգտագործման

                         և մելիորացիայի վարչության մելիորացիայի բաժնի պետ

 

    Ա. Չիֆլիկյան       - ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի

                         փորձաքննության գործակալության քաղաքացիական և

                         առևտրային իրավունքի բաժնի պետ

 

    Ա. Ղալեչյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության վարչական վերահսկողության վարչության

                         խորհրդական` առանձին գործառույթներ համակարգող

 

    Դ. Ստեփանյան       - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների

                         նախարարության էներգետիկայի վարչության

                         վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

 

    Ա. Քոչարյան        - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի շինարարության և

                         գիտատեխնիկական նորմավորման վարչության

                         շինարարության և գնագոյացման մեթոդաբանության

                         բաժնի պետ

 

    Լ. Ազիզյան         - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության

                         «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ

 

    Ա. Հունանյան       - «Սևան»  ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ն. Բակունց         - ՀՀ առողջապահության նախարարության

                         «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման

                         ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ

                         (համաձայնությամբ)

 

    Ա. Գևորգյան        - ՀՀ բնապահպանության և  ընդերքի տեսչական մարմնի

                         ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր

                         նյութերի վարչության ջրերի և մթնոլորտի

                         վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ

 

    Տ. Մինասյան        - «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի գլխավոր

                         ճարտարագետի տեղակալ (համաձայնությամբ)

 

    Հ. Տերտերյան       - ՀՀ Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և

                         բնապահպանության վարչության պետ

 

    Յու. Ազատյան       - ՀՀ Արագածոտնի մարզպետարանի գյուղատնտեսության և

                         բնապահպանության վարչության պետ

 

Հ. Համբարձումյան  - ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության

և բնապահպանության վարչության պետ

 

    Մ. Եղիազարյան      - ՀՀ Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և

                         բնապահպանության վարչության պետ

 

    Վ. Միրզախանյան     - ՀՀ Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության և

                         բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի

                         գլխավոր մասնագետ

 

(հավելվածը փոփ. 30.05.2019 թիվ 642-Ա, 17.07.2019 թիվ 952-Ա որոշումներ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
26.12.2018
N 1672-Ա
Որոշում