Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-52-Ո-116

2019թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ո-49 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի 2019 թվականի հուլիսի 11-ի թիվ 01Ա և թիվ 02Ա որոշումները` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

i

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Որոշման 3-րդ հավելվածի «ա» աղյուսակի 9-րդ կետի «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ» սյունակից հանել «Ռուբեն Վարդազարյան» բառերը,

2) Որոշման 3-րդ հավելվածի «բ» աղյուսակի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.

 

._____________________________________________________________________.

|3. |Երևան  քաղաքի առաջին ատյանի      |Ռուբեն Վարդազարյան   |0%       |

|   |ընդհանուր իրավասության դատարան   |(ԲԴԽ նախագահ)        |         |

._____________________________________________________________________.

 

3) Որոշման 3-րդ հավելվածի «բ» աղյուսակի 4-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակը լրացնել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բառերով, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակը` «Մեսրոպ Մակյան» բառերով,

4) Որոշման 3-րդ հավելվածի «գ» աղյուսակի 5-րդ կետի «ԴԱՏԱՐԱՆ» սյունակից հանել «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան» բառերը, իսկ «ԴԱՏԱՎՈՐ» սյունակից` «Մեսրոպ Մակյան» բառերը,

5) Որոշման 3-րդ հավելվածի «գ» աղյուսակը լրացնել 8-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

._____________________________________________________________________.

|8. |Սնանկության դատարան              |Արսեն Բաբայան        |80%      |

|   |                                 |                     |         |

._____________________________________________________________________.

 

6) Որոշման 3-րդ հավելվածի «ե» աղյուսակի «ԴԱՏԱՎՈՐ» սյունակից հանել «Ռուբեն Վարդազարյան» բառերը.

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Ռ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

 

2019թ. հուլիսի 22

Երևան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
22.07.2019
N ԲԴԽ-52-Ո-116
Որոշում