Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 696-Լ ՈՐՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2019 թվականի N 997-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 696-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 21-րդ հոդվածը և «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» N 696-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) 8-րդ կետում «քաղ.» բառը փոխարինել «քաղաք» բառով.

i

2) 10-րդ կետի 12-րդ ենթակետն «օրենքով» բառից առաջ լրացնել «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերով.

i

3) 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 9-րդ և 10-րդ ենթակետերով.

«9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականները, որի արդյունքում կազմում է տեղեկանքներ կամ ներկայացնում է առաջարկություններ կամ տեղեկատվություն.

10) ծառայության ղեկավարի և գլխավոր քարտուղարի` զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության գծով հրամանների նախագծերի մասին համապատասխան աշխատողներին տեղեկացնելու, ծառայության զորահավաքային նախապատրաստության, զորահավաքային նախապատրաստության ծրագրերի, պլանների մշակման, գիտամեթոդական, տեղեկատվական, մեթոդական և կազմակերպչական, զինապարտների հաշվառման և հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրման, ուսումնական վարժանքների անցկացման, քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման և դրանց գծով պարտականությունների կատարման նկատմամբ հսկողության աշխատանքների իրականացում:».

4) որոշմամբ հաստատված պետական վերահսկողական ծառայության կառուցվածքում կատարել հետևյալ անվանափոխումն ու կառուցվածքային փոփոխությունները`

ա. պետական վերահսկողական ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող նամակների, դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչությունն անվանափոխել դիմումների և քաղաքացիների ընդունելության վարչության,

բ. պետական վերահսկողական ծառայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող իրավաբանական բաժինը վերակազմավորել իրավաբանական վարչության` որպես հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում,

գ. պետական վերահսկողական ծառայության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի գործունեությունը դադարեցնել.

5) 24-րդ կետի`

i

ա. 7-րդ ենթակետից հանել «նամակների,» բառը,

բ. 10-րդ ենթակետում «բաժին» բառը փոխարինել «վարչություն» բառով.

6) ուժը կորցրած ճանաչել 25-րդ կետի 1-ին ենթակետը:

 

i

Հայաստանի Հանրապետության

    փոխվարչապետ                  Տ. Ավինյան

 

2019 թ. հուլիսի 25

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
25.07.2019
N 997-Լ
Որոշում