Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 օգոստոսի 2019 թվականի N 990-Ն

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՉԱՓԸ, ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԴԻՄՈՒՄԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց`

1) աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի քննարկման և աջակցության տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) աջակցության ձևը և չափը` համաձայն N 2 հավելվածի.

3) աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումի ձևը, ինչպես նաև դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշմանը համապատասխան` 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրվող աջակցության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` սույն որոշումն ընդունվելուց հետո երկշաբաթյա ժամկետում 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցություն տրամադրելու նպատակով ներկայացնել համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում այդ նպատակով միջոցառում նախատեսելու համար` ներկայացնելով համապատասխան ֆինանսական գնահատականները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի 13

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2019 թվականի օգոստոսի 8-ի

N 990-Ն որոշման

 

ԿԱՐԳ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածով նախատեսված անձինք անձամբ կամ իրենց ներկայացուցչի միջոցով կարող են աջակցության տրամադրման համար դիմումը` համաձայն ձևի, ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 8-ի N 990-Ն որոշումն (այսուհետ` որոշում) ուժի մեջ մտնելուց հետո երեք տարվա ընթացքում: Սույն կետով նախատեսված ժամկետից հետո ներկայացված դիմումները ենթակա չեն քննարկման և դիմումի ստացման օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվում են դիմումատուին` նշելով դիմումը վերադարձնելու հիմքը:

2. 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ծառայողական պարտականությունների կատարման մեջ եղած անձի կողմից դիմում ներկայացված լինելու դեպքում լիազոր մարմինը պարտավոր է իրավասու մարմիններից հայցել օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ հոդվածի 3-րդ մասերով վկայակոչված հանգամանքների առկայության վերաբերյալ տեղեկատվություն: Լիազոր մարմինը պարտավոր է նաև իրավասու մարմնից հայցել որոշման N 3 հավելվածի ցանկի 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերում նշված` համապատասխան պատճառական կապը հավաստող փաստաթուղթը, եթե այն չի ներկայացվել դիմումատուի կողմից կամ ներկայացված փաստաթուղթը բավարար չէ համապատասխան պատճառական կապը հաստատված համարելու համար:

3. Համապատասխան իրավասու մարմինը սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հարցումն ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում լիազոր մարմին է տրամադրում հայցվող տեղեկատվությունը կամ փաստաթուղթը:

4. Լիազոր մարմինը ներկայացված և ստացված փաստաթղթերի հիման վրա պարզում է դիմումատուի աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը:

5. Ստացված բոլոր փաստաթղթերի համադրման և գնահատման արդյունքում պարզված հանգամանքների հաշվառմամբ` լիազոր մարմնի ղեկավարն ընդունում է հետևյալ պատճառաբանված որոշումներից մեկը`

1) բավարարել դիմումը և տրամադրել աջակցություն.

2) մերժել դիմումը.

3) կասեցնել դիմումի քննարկումը:

6. Դիմումը մերժվում է, եթե չի հաստատվում դիմումատուի` աջակցություն ստանալու իրավունք ունենալու հանգամանքը: Ընդ որում, եթե դիմումի քննարկման արդյունքում պարզվում է, որ առկա է օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանգամանքը, ապա լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվում է դիմումի քննարկումը: Դիմումի քննարկումը լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ վերսկսվում է` դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդման հարցը որոշելուց հետո` դրա մասին դիմումատուի կողմից գրավոր տեղեկատվություն ստանալու դեպքում:

7. Լիազոր մարմնի ղեկավարի կողմից սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշում ընդունվելու դեպքում լիազոր մարմինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում աջակցության գումարը փոխանցում է դիմումատուի նշած` վերջինիս անունով բանկում բացված հաշվեհամարին:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2019 թվականի օգոստոսի 8-ի

N 990-Ն որոշման

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԸ

 

1. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով` հետևյալ չափերով`

1) ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին` 30.000.000 դրամ.

2) առողջությանը ծանր վնաս հասցված անձին` 15.000.000 դրամ.

3) առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին` 5.000.000 դրամ:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2019 թվականի օգոստոսի 8-ի

N 990-Ն որոշման

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԱԾ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴԻՄՈՒՄԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ

 

Ձև

____________________________________

                                      (ՀՀ արդարադատության նախարարությանը)

 

ԴԻՄՈՒՄ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-2-Ը ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՏՈՒԺԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԻՄՔՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

_____________________________________________________________________

        (դիմումատուի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը,

                            ամիսը, տարեթիվը,

_____________________________________________________________________

հաշվառման հասցեն, փաստացի բնակության հասցեն, էլեկտրոնային փոստի

հասցեն և հեռախոսահամարը)

_____________________________________________________________________

 

Հիմք ընդունելով «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` խնդրում եմ ինձ հատկացնել դրամական աջակցություն` վճարումն իրականացնելով իմ անունով բանկում բացված ---------- հաշվեհամարին:

 

Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

 

1. __________________________________________________________________ 2. __________________________________________________________________ 3. __________________________________________________________________

 

ՑԱՆԿ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԴԻՄՈՒՄԻՆ ԿՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումին կցվում են`

1) դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (ներկայացուցչի կողմից դիմում ներկայացվելու դեպքում` ներկայացվում է լիազորողի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև ներկայացուցչի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը).

2) իրավահաջորդի կողմից դիմում ներկայացվելու դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որով հավաստվում է զոհված (մահացած) անձի մահվան պատճառական կապը` 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի հետ (առկայության դեպքում), իսկ

3) առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս հասցված լինելու հանգամանքով պայմանավորված` աջակցություն ստանալու նպատակով դիմում ներկայացվելու դեպքում նաև առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը հաստատող դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, ինչպես նաև իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որով հավաստվում է առողջությանը պատճառված վնասի պատճառական կապը` 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի հետ (առկայության դեպքում).

4) դիմումատուի ցանկությամբ` այլ փաստաթղթեր:

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.08.2019
N 990-Ն
Որոշում