041.0305.170401
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
17 ապրիլի 2001 թվականի N 305
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևանի Ֆուչիկի փողոցի N 24 բնակելի շենքի (Երևանի Աջափնյակ թաղային համայնք) տեխնիկական վիճակն ուսումնասիրելու և հնարավոր վտանգավոր զարգացումները կանխելու նպատակով`
1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով`
Ա. Մանուկյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (հանձնաժողովի
նախագահ)
Ն. Սարգսյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Է. Աղալարյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների
վարչության պետի տեղակալ
Ա. Մովսիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության գիտատեխնիկական
վարչության պետ
Ա. Խաչատրյան - Երևանի Աջափնյակի թաղապետ
Վ. Արզումանյան - Հայկական սեյսմակայուն շինարարության կառուցվածքների
պահպանման ԳՀԻ-ի գործադիր տնօրեն
i
2. Հանձնաժողովին` 3-օրյա ժամկետում ապահովել Երևանի Ֆուչիկի փողոցի N 24 շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրման աշխատանքների կատարումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված շենքի հետագա վիճակի վերաբերյալ:
i
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը և Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա նիստի քննարկմանը սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն Երևանի Ֆուչիկի փողոցի N 24 շենքը Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» N 682 որոշմամբ հավանության արժանացած ծրագրում ընդգրկելու նպատակահարմարության վերաբերյալ: