Սեղմել Esc փակելու համար:
{28.08.2019 - 10.11.2022} ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{28.08.2019 - 10.11.2022} ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ, ՌԱԶՄԱԿԱՆ Ն ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.08.2019  -ից մինչեւ   10.11.2022  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1308.251109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 նոյեմբերի 2009 թվականի N 1308-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿԸ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԱՅԴ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(6-րդ մաս)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 12-ի

N 1308-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում իրականացնելու իրավունք ունեն միայն սույն կարգի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը:

3. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` սույն կարգին համապատասխան:

i

4. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

(4-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1408-Ն որոշում)

5. Լիցենզավորված անձի ստուգումները կատարվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

II. ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

6. Հայտատուն ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում իրականացնելու լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ, նշելով`

ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

բ. անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

գ. «Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում» բառերը` որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

դ. հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը (ոչ ռեզիդենտ, օֆշորային ընկերությունների դեպքում` գրանցման համարը, առկայության դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը),

2) ռազմական նշանակության արտադրանքի պահպանման համար անհրաժեշտ պահեստային տարածքների սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն և հայտատուի կողմից հաստատված հայտարարություն այն մասին, որ ներկայացված պահեստային տարածքը համապատասխանում է սույն կարգի 7-րդ կետի 1-5-րդ ենթակետերով նախատեսված պահանջներին, ինչպես նաև ապահովում է ռազմական նշանակության արտադրանքի յուրաքանչյուր տեսակի պահպանման համար նորմատիվ ակտերով նախատեսված պահանջները,

3) սույն կարգի 7-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված ներկազմակերպական ծրագիրը:

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)

5) (5-րդ ենթակետն ուժը կորցրել է 12.12.13 թիվ 1408-Ն որոշում)

(6-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 636-Ն, 12.12.13 թիվ 1408-Ն, 27.10.2022 թիվ 1672-Ն որոշումներ)

7. Ելնելով ռազմական նշանակության արտադրանքի պահպանության ապահովման, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման հետ առնչվող աշխատողների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզիա ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ապահովել հետևյալ պայմանները և պահանջները`

1) ունենալ պահեստային տարածքի արտաքին և ներքին ձայնագրող տեսահսկման սարքավորումներ, համապատասխան պահպանության անձնակազմով ու հակահրդեհային համակարգով ապահովված պահեստային շինություններ,

2) ռազմական նշանակության արտադրանքի պահեստների մուտքերը պետք է ունենան մետաղահսկիչ, ինչպես նաև փակ տարաներով տեղափոխվող առարկաների զննման ռենտգենային հսկման սարքավորումներ,

3) պահեստային շինությունների բոլոր մուտքերի դռները, ինչպես նաև պահեստային տարածք մտնող դարպասները պետք է ունենան ձայնաազդանշանային սարքավորումներ և լինեն լուսավորված,

4) ռազմական նշանակության արտադրանքի պահեստների պատուհանները պետք է ծածկված լինեն մետաղյա ցանցով, իսկ տարածքից դուրս նայող պատուհանները` առնվազն 16 մմ տրամագծով երկաթյա ձողերից պատրաստված 150/150 մմ-ից ոչ մեծ վանդակաշարով,

5) ռազմական նշանակության արտադրանքի պահեստը պետք է ապահովված լինի ռազմական նշանակության արտադրանքի պահպանման համապատասխան նորմատիվներով նախատեսված ջերմաստիճանն ապահովող օդափոխման և ջերմաստիճանի կայունացման համակարգով,

6) ապահովել ռազմական նշանակության արտադրանքի յուրաքանչյուր տեսակի պահպանման համար նորմատիվ ակտերով նախատեսված պահանջները,

7) ունենալ ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և արտահանում իրականացնելու ներկազմակերպական ծրագիր:

Ներկազմակերպական ծրագիրը ներառում է.

ա. անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ (ռազմական արտադրանքի ցանկին վերաբերող) և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալը.

բ. ռազմական նշանակության արտադրանքին (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման անհրաժեշտ չափանիշները բավարարելը, ներառյալ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային կրիչներ չարտոնված մուտքն արգելող տեխնիկական պայմանները բավարարելը:

8. Լիցենզիա ստանալուց հետո, սույն կարգի 7-րդ կետում նշված պայմանների փոփոխության դեպքում, լիցենզավորված անձը պարտավոր է ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ծանուցել դրա մասին լիցենզավորող մարմնին:

9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը` 3 տարի ժամկետով:

10. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

11. Լիցենզավորման գործընթացն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

i

12. Լիցենզավորող մարմինը իրավունք ունի ստուգել հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 7-րդ կետում նշված պահանջներին: Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները` նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:

(12-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1408-Ն որոշում)

i

13. Նախքան լիցենզիան տրամադրելը լիցենզավորող մարմինը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով, համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` շահագրգիռ այլ պետական մարմինների:

(13-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

i

14. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության վերաբերյալ ստացված կարծիքների հիման վրա, լիցենզավորող մարմինը հայտատուին լիցենզիան տրամադրում է սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել: Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալու վերաբերյալ որոշման ընդունման մասին հայտատուին տեղեկացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետում, իսկ լիցենզիան և դրա վերաբերյալ համապատասխան որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է ոչ շուտ, քան լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու օրը, ինչպես նաև ծանուցում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների մասին: Այդ պարտավորությունների փոփոխության վերաբերյալ լիցենզավորված անձը տեղեկացվում է օրենքով սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1408-Ն որոշում)

15. Լիցենզավորման հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

 

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

16. Լիցենզավորված անձը ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և (կամ) արտահանում իրականացնելու համար, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակներին իր գործունեության համապատասխանությունն ապահովելու նպատակով, պարտավոր է արտադրանքի ներմուծման և (կամ) արտահանման նախատեսված ժամկետից առնվազն 15 աշխատանքային օր առաջ գրավոր դիմել լիցենզավորող մարմնին` ներմուծման և (կամ) արտահանման համապատասխանության մասին եզրակացություն ստանալու համար: Լիցենզավորված անձը ռազմական նշանակության արտադրանքի արտահանում իրականացնելու համար դիմումին կցում է նաև ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, հավատարմագրված կազմակերպության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, լիցենզիայի պատճենը և ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի ու վերջնական օգտագործման հավաստագիրը:

Լիցենզավորված անձը ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում իրականացնելու համար դիմումին կից ներկայացնում է նաև տեղեկություններ այն անձի անվանման, գտնվելու (հաշվառման) և գործունեության վայրի մասին, որից ձեռք է բերվել ռազմական նշանակության արտադրանքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում այդ արտադրանքի վերջնական օգտագործողի նույնաբովանդակ և վերջնական օգտագործման նպատակի մասին տվյալներ: Արտահանող երկրի պահանջով լիցենզավորող մարմինը, իսկ անհրաժեշտության դեպքում` այն պետական կառավարման մարմինը, որի համակարգման ոլորտում է կոնկրետ ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործումը, հաստատում է սույն մասում նշված բոլոր տեղեկությունները, ինչպես նաև հավաստում է, որ ռազմական նշանակության արտադրանքը չի փոխանցվի որևէ երրորդ երկիր կամ որևէ այլ կողմի, ինչպես նաև չի օգտագործվի հայտարարված վերջնական օգտագործման նպատակից բացի որևէ այլ նպատակով` առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և պատշաճ կերպով վավերացված համաձայնության:

(16-րդ կետը փոփ. 27.10.2022 թիվ 1672-Ն որոշում)

i

17. Լիցենզավորող մարմինը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ պետական մարմինների կարծիքների հիման վրա կազմում է եզրակացություն, որը սույն կարգի 16-րդ կետին համապատասխան բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտք լինելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է դիմում ներկայացրած լիցենզավորված անձին:

(17-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

18. Լիցենզավորված անձն իրավունք ունի ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և (կամ) արտահանումն իրականացնել միայն լիցենզավորող մարմնի դրական եզրակացության դեպքում:

19. Ռազմական նշանակության արտադրանքի ներմուծում և (կամ) արտահանում իրականացնելիս լիցենզավորված անձը պարտավոր է պայմանագրով նախատեսված ժամանակացույցով ապրանքների յուրաքանչյուր խմբաքանակի մատակարարումից հետո ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում լիցենզավորող մարմնին հաշվետվություններ ներկայացնել այդ խմբաքանակի մատակարարման (համաձայն սույն որոշման հավելված 7-ի Ձև 1), ինչպես նաև յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո ոչ ուշ, քան 20-օրյա ժամկետում` ներմուծված ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործման (համաձայն սույն որոշման հավելված 7-ի Ձև 4) մասին:

i

20. Սույն կարգի 19-րդ կետում նշված հաշվետվությունների պատճենները լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

(20-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 12-ի

N 1308-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքով ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնելու իրավունք ունեն միայն սույն կարգի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը:

3. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` սույն կարգին համապատասխան:

i

4. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

(4-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1408-Ն որոշում)

5. Լիցենզավորված անձի ստուգումները կատարվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

II. ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

6. Հայտատուն ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնելու լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ, նշելով`

ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

բ. անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

գ. «Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում» բառերը` որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

դ. հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը (ոչ ռեզիդենտ, օֆշորային ընկերությունների դեպքում` գրանցման համարը, առկայության դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը),

2) ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների սեփականության վկայականները, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը հավաստող փաստաթղթերը (պայմանագիր) և հայտատուի կողմից հաստատված հայտարարություն այն մասին, որ ներկայացված տրանսպորտային միջոցները համապատասխանում են սույն կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պահանջներին,

3) սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ներկազմակերպական ծրագիրը:

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)

5) (5-րդ կետն ուժը կորցրել է 12.12.13 թիվ 1408-Ն որոշում)

(6-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 636-Ն, 12.12.13 թիվ 1408-Ն, 27.10.2022 թիվ 1672-Ն որոշումներ)

7. Ելնելով ռազմական նշանակության արտադրանքի պահպանության ապահովման, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման հետ առնչվող աշխատողների կյանքի, առողջության, պետության և հասարակության շահերի պաշտպանության անհրաժեշտությունից` ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզիա ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ապահովել հետևյալ պայմանները և պահանջները`

1) պահպանել ռազմական նշանակության արտադրանքի յուրաքանչյուր տեսակի անվտանգ տեղափոխմանը նորմատիվ-իրավական ակտերով ներկայացվող պահանջները,

2) ունենալ ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնելու ներկազմակերպական ծրագիր:

Ներկազմակերպական ծրագիրը ներառում է.

ա. անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ (ռազմական արտադրանքի ցանկին վերաբերող) և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալը.

բ. ռազմական նշանակության արտադրանքին (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման անհրաժեշտ չափանիշները բավարարելը, ներառյալ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային կրիչներ չարտոնված մուտքն արգելող տեխնիկական պայմանները բավարարելը:

8. Լիցենզիա ստանալուց հետո, սույն կարգի 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ներկազմակերպական ծրագրի փոփոխության դեպքում, լիցենզավորված անձը պարտավոր է ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ծանուցել դրա մասին լիցենզավորող մարմնին:

9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը` 3 տարի ժամկետով:

10. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

11. Լիցենզավորման գործընթացն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

i

12. Լիցենզավորող մարմինն իրավունք ունի ստուգել հայտատուի կողմից հայտին կից ներկայացված տեղեկությունների համապատասխանությունը սույն կարգի 7-րդ կետում նշված պահանջներին: Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները` նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:

(12-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1408-Ն որոշում)

i

13. Նախքան լիցենզիան տրամադրելը լիցենզավորող մարմինը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով, համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ պետական մարմինների:

(13-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

i

14. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության վերաբերյալ ստացված կարծիքների հիման վրա, լիցենզավորող մարմինը հայտատուին լիցենզիան տրամադրում է սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել: Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալու վերաբերյալ որոշման ընդունման մասին հայտատուին տեղեկացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետում, իսկ լիցենզիան և դրա վերաբերյալ համապատասխան որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է ոչ շուտ, քան լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու օրը, ինչպես նաև ծանուցում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների մասին: Այդ պարտավորությունների փոփոխության վերաբերյալ լիցենզավորված անձը տեղեկացվում է օրենքով սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1408-Ն որոշում)

15. Լիցենզավորման հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

16. Լիցենզավորված անձը ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնելու համար, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակներին իր գործունեության համապատասխանությունն ապահովելու նպատակով, պարտավոր է տարանցիկ փոխադրման նախատեսված ժամկետից առնվազն 15 աշխատանքային օր առաջ գրավոր դիմել լիցենզավորող մարմնին` համապատասխանության մասին եզրակացություն ստանալու համար: Դիմումին կցվում է նաև ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, հավատարմագրված կազմակերպության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, լիցենզիայի պատճենը և ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի ու վերջնական օգտագործման հավաստագիրը:

(16-րդ կետը փոփ. 27.10.2022 թիվ 1672-Ն որոշում)

i

17. Լիցենզավորող մարմինը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ պետական մարմինների կարծիքների հիման վրա կազմում է եզրակացություն, որը սույն կարգի 16-րդ կետին համապատասխան բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտք լինելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է դիմում ներկայացրած լիցենզավորված անձին:

(17-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

18. Լիցենզավորված անձն իրավունք ունի ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում իրականացնել միայն լիցենզավորող մարմնի դրական եզրակացության դեպքում:

19. Ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է տարանցիկ փոխադրումն ավարտելուց հետո ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում, լիցենզավորված անձին հաշվետվություն ներկայացնել տարանցիկ փոխադրման կատարման (համաձայն սույն որոշման հավելված 7-ի Ձև 2) մասին:

i

20. Սույն կարգի 19-րդ կետում նշված հաշվետվության պատճենները լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

(20-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 12-ի

N 1308-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն միայն սույն կարգի համաձայն լիցենզիա ստացած իրավաբանական և ֆիզիկական անձինք ու անհատ ձեռնարկատերերը:

3. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը` սույն կարգին համապատասխան:

i

4. Հայաստանի Հանրապետությունում ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզիա կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու համար գանձվում է պետական տուրք` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:

(4-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1408-Ն որոշում)

5. Լիցենզավորված անձի ստուգումները կատարվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

II. ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

i

6. Հայտատուն ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու մասին հայտ, նշելով`

ա. իրավաբանական անձի համար` իրավաբանական անձի անվանումը և կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը,

բ. անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը,

գ. «Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն» բառերը` որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

դ. հայտատուի հարկ վճարողի հաշվառման համարը (ոչ ռեզիդենտ, օֆշորային ընկերությունների դեպքում` գրանցման համարը, առկայության դեպքում` հարկ վճարողի հաշվառման համարը):

3) սույն կարգի 7-րդ կետով սահմանված ներկազմակերպական ծրագիրը,

4) (4-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)

5) (5-րդ կետն ուժը կորցրել է 12.12.13 թիվ 1408-Ն որոշում)

(6-րդ կետը փոփ. 28.04.11 թիվ 636-Ն, 12.12.13 թիվ 1408-Ն, 27.10.2022 թիվ 1672-Ն որոշումներ)

7. Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորված անձինք պարտավոր են ունենալ ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու ներկազմակերպական ծրագիր:

Ներկազմակերպական ծրագիրը ներառում է.

ա. անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ (ռազմական արտադրանքի ցանկին վերաբերող) և կարողություններ ունեցող աշխատակիցներ ունենալը.

բ. ռազմական նշանակության արտադրանքին (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի և էլեկտրոնային կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման անհրաժեշտ չափանիշները բավարարելը, ներառյալ փաստաթղթերի, ինչպես նաև դրանց էլեկտրոնային կրիչներ չարտոնված մուտքն արգելող տեխնիկական պայմանները բավարարելը:

8. Լիցենզիա ստանալուց հետո, սույն կարգի 7-րդ կետում նշված ներկազմակերպական ծրագրի փոփոխության դեպքում, լիցենզավորված անձը պարտավոր է ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ծանուցել դրա մասին լիցենզավորող մարմնին:

9. Լիցենզիան տրամադրում է լիցենզավորող մարմինը` 3 տարի ժամկետով:

10. Լիցենզիան չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

 

III. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

11. Լիցենզավորման գործընթացն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

i

12. Լիցենզավորող մարմինն իրավունք ունի ստուգել հայտատուի կողմից հայտին կից ներկայացված սույն կարգի 7-րդ կետով սահմանված ներկազմակերպական ծրագրում ներառված տեղեկությունների հավաստիությունը: Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները` նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:

(12-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1408-Ն որոշում)

i

13. Նախքան լիցենզիան տրամադրելը լիցենզավորող մարմինը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված հիմքերի առկայությունը ստուգելու նպատակով, համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ պետական մարմինների:

(13-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

i

14. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածում նշված հիմքերի բացակայության վերաբերյալ ստացված կարծիքների հիման վրա, լիցենզավորող մարմինը հայտատուին լիցենզիան տրամադրում է սույն կարգի 6-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտքագրվելու օրվանից ոչ ուշ, քան 23 աշխատանքային օրվա ընթացքում` եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել: Լիցենզավորող մարմինը լիցենզիան տալու վերաբերյալ որոշման ընդունման մասին հայտատուին տեղեկացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետում, իսկ լիցենզիան և դրա վերաբերյալ համապատասխան որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է ոչ շուտ, քան լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու օրը, ինչպես նաև ծանուցում է միջազգային անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների մասին: Այդ պարտավորությունների փոփոխության վերաբերյալ լիցենզավորված անձը տեղեկացվում է օրենքով սահմանված կարգով:

(14-րդ կետը փոփ. 12.12.13 թիվ 1408-Ն որոշում)

15. Լիցենզավորման հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

 

IV. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

16. Լիցենզավորված անձը ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու համար, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված նպատակներին իր գործունեության համապատասխանությունն ապահովելու նպատակով, պարտավոր է մինչև ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության պայմանագիր կնքելը դիմել լիցենզավորող մարմնին` համապատասխանության մասին եզրակացություն ստանալու համար: Դիմումի հետ միասին լիցենզավորված անձը պարտավոր է տեղեկություններ ներկայացնել ռազմական նշանակության արտադրանքի տեսակի, ռազմական նշանակության արտադրանք ներմուծող և (կամ) արտահանող անձի, ռազմական նշանակության արտադրանքի վերջնական օգտագործողի և վերջնական օգտագործման նպատակի մասին, հավատարմագրված կազմակերպության արտադրանքի պատկանելիության վերաբերյալ փորձագիտական եզրակացությունը, լիցենզիայի պատճենը:

(16-րդ կետը փոփ. 27.10.2022 թիվ 1672-Ն որոշում)

i

17. Լիցենզավորող մարմինը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում շահագրգիռ այլ պետական մարմինների կարծիքների հիման վրա կազմում է եզրակացություն, որը սույն կարգի 16-րդ կետին համապատասխան բոլոր փաստաթղթերը լիցենզավորող մարմին մուտք լինելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է դիմում ներկայացրած լիզենզավորված անձին:

(17-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

18. Լիցենզավորված անձը իրավունք ունի ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության պայմանագիր ստորագրել միայն լիցենզավորող մարմնի դրական եզրակացության դեպքում:

19. Ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության պայմանագիր ստորագրած լիցենզավորված անձը պարտավոր է ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ լիցենզավորող մարմնին հաշվետվություն ներկայացնել իր կողմից ստորագրված ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության պայմանագրերի (համաձայն սույն որոշման հավելված 7-ի Ձև 3) մասին:

i

20. Սույն կարգի 19-րդ կետում նշված հաշվետվության պատճենները լիցենզավորող մարմնի կողմից ուղարկվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

(20-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 12-ի

N 1308-Ն որոշման

 

Ձև

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԵՎ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ

 

    ք. ________                                «____» «_________» 20  թ.

 

._____________________________________________________________________.

|Արտահանող կազմակերպության տվյալները (իրավաբանական|                   |

|հասցե, հեռախոսահամար, ֆաքս, տնօրեն),             |                   |

|_________________________________________________|___________________|

|Ներմուծող կազմակերպության տվյալները (իրավաբանական|                   |

|հասցե, հեռախոսահամար, ֆաքս, տնօրեն),             |                   |

|_________________________________________________|___________________|

|Փոխադրող կազմակերպության տվյալները (իրավաբանական |                   |

|հասցե, հեռախոսահամար, ֆաքս, տնօրեն),             |                   |

|_________________________________________________|___________________|

|Արտահանվող (ներմուծվող) ռազմական նշանակության    |                   |

|արտադրանքի անվանումը, չափման միավորը, քանակը և   |                   |

|Անկախ Պետությունների Համագործակցության արտաքին   |                   |

|տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի  |                   |

|ծածկագիրը ԱՊՀ ԱՏԳ ԱԱ                             |                   |

|_________________________________________________|___________________|

|Ռազմական նշանակության արտադրանքի վերջնական       |                   |

|օգտագործողի մասին տվյալները:                     |                   |

|_____________________________________________________________________|

|________________ հայտարարում է, որ վերը նշված տվյալները ճիշտ են, վերը|

|նշված ռազմական նշանակության արտադրանքը կհանձնվի վերը նշված վերջնական |

|օգտագործողին և  չի վերավաճառվի կամ որևէ  այլ կերպ փոխանցվի որևէ  այլ |

|երրորդ պետություն և  (կամ) որևէ  այլ երրորդ կողմի` առանց արտահանող   |

|երկրի լիազոր մարմնի գրավոր և  պատշաճ կերպով վավերացված դրական        |

|եզրակացության:                                                       |

|_____________________________________________________________________|

|Արտահանող ____(ներմուծող) կազմակերպության        |  ________________ |

|ստորագրությունը և  կնիքը:                        |                   |

|_____________________________________________________________________|

|__________ հավաստում է, որ ներկայացված վերը նշված ներմուծվող ռազմական|

|նշանակության արտադրանքը օգտագործվելու է ____________ կողմից և  չի    |

|փոխանցվի որևէ  այլ երրորդ պետության և  (կամ) որևէ  երրորդ կողմի`     |

|առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և  պատշաճ ձևով  վավերացված|

|դրական եզրակացության:                                                |

|_____________________________________________________________________|

|___________ հայտարարում է, որ վերը նշված ռազմական նշանակության       |

|արտադրանքը օգտագործվելու է բացառապես ________________ նպատակով:      |

|Ներմուծող պետությունը ճանաչում է, որ արտահանող երկրի լիազոր մարմինը  |

|իրեն իրավունք է վերապահում ստուգել մատակարարված արտադրանքի վերջնական |

|օգտագործման նպատակը:                                                 |

|_____________________________________________________________________|

|___________ հավաստում է, որ վերը նշված արտահանվող ռազմական           |

|նշանակության արտադրանքը չի օգտագործվի վերը նշված նպատակից բացի որևէ  |

|այլ նպատակով` առանց արտահանող երկրի լիազոր մարմնի գրավոր և  պատշաճ   |

|ձևով  վավերացված համաձայնության:                                     |

|_____________________________________________________________________|

|Ներմուծող երկրի լիազոր մարմնի ստորագրությունը և  |  ________________ |

|կնիքը                                            |                   |

._____________________________________________________________________.

 

Հավելված N 6

i

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 12-ի

N 1308-Ն որոշման

 

Ձև

 

ՀՀ պաշտպանության նախարար, պրն ___________________

___________________________________________

                                (հայտատուի անվանումը (անունը, ազգանունը)

                               ___________________________________________

                                      (կազմակերպական-իրավական ձևը)

                               ____________________________________________

                                 (գտնվելու (բնակության և գործունեության

                                         վայրերը) վայրը, հասցեն)

                               _____________________________

                                       (հեռախոսահամարը)

 

ՀԱՅՏ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ, ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ

 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա _____________________________________

(գործունեության տեսակի անվանումը)

_____________________________________________________________________

 

Լիցենզավորման պայմաններին ու պահանջներին ծանոթացել եմ և պարտավորվում եմ դրանք պահպանել: Կից ներկայացվում են`

 

1. _______________________________________________________________ 2. _______________________________________________________________ 3. _______________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________ _________________________________________________________________

 

    Հայտատու      __________________   _______________________________

                   (ստորագրությունը)     (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

____ __________ 200 թ.

 

(6-րդ հավելվածը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն որոշում)

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 12-ի

N 1308-Ն որոշման

 

Ձև 1

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ

 

ՀՀ պաշտպանության նախարար

պրն. ______________

 

___________________________ հայտնում է, որ «__» «_________» «_____»-ից մինչև «__» «_________» «_____»-ը __________________-ին մատակարարել (ներմուծել և/կամ/ արտահանել) է ռազմական նշանակության արտադրանք (ցանկը կցվում է): Կից ներկայացվում են ռազմական նշանակության արտադրանքի ընդունման-հանձնման արձանագրությունների պատճենները:

 

Լիցենզավորված անձի անվանումը (անունը) ______________

 

ստորագրություն

 

Ձև 2

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

ՀՀ պաշտպանության նախարար

պրն. ______________

 

___________________________ հայտնում է, որ «__» «_________» «_____»-ից մինչև «__» «_________» «_____»-ը __________________-ին իրականացրել է ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրում (ցանկը կցվում է): Կից ներկայացվում են ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրումը հաստատող փաստաթղթերի պատճենները:

 

Լիցենզավորված անձի անվանումը (անունը) ______________

 

ստորագրություն

 

Ձև 3

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

ՀՀ պաշտպանության նախարար

պրն. ______________

 

___________________________ հայտնում է, որ «__» «_________» «_____»-ից մինչև «__» «_________» «_____»-ը __________________-ին իրականացրել է ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն (ցանկը կցվում է): Կից ներկայացվում են ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեություն իրականացնելու պայմանագրի (պայմանագրերի) պատճենները:

 

Լիցենզավորված անձի անվանումը (անունը) ______________

 

ստորագրություն

 

Ձև 4

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

ՀՀ պաշտպանության նախարար

պրն. ______________

 

___________________________ հայտնում է, որ «__» «_________» «_____»-ին ներմուծված ռազմական նշանակության արտադրանքը (ցանկը կցվում է) օգտագործվել է հայտարարված վերջնական օգտագործման նպատակին համապատասխան: Կից ներկայացվում են ներմուծված ռազմական նշանակության արտադրանքի օգտագործումը հաստատող փաստաթղթերի պատճենները:

 

Լիցենզավորված անձի անվանումը (անունը) ______________

 

ստորագրություն

 

(7-րդ հավելվածը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն որոշում)

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 12-ի

N 1308-Ն որոշման

 

Ձև

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն

 

ԼԻՑԵՆԶԻԱ Սերիա ՌՆԱԱՆ _____

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ (ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄ), (ՏԱՐԱՆՑԻԿ ՓՈԽԱԴՐՈՒՄ), (ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ) ________________________________

կազմակերպության (ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ) անվանումը

 

________________________________

կազմակերպության (ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու վայրը

 

Գործողության ժամկետը___________________

 

Տրման ամիսը, օրը, տարին

 

Հայաստանի Հանրապետության

    պաշտպանության նախարար    _________________   ___________________

                              ստորագրությունը      անունը, ազգանունը

 

Կ.Տ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.11.2009
N 1308-Ն
Որոշում