Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱ ...

 

 

040.1083.271016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հոկտեմբերի 2016 թվականի N 1083-Ն

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի հոկտեմբերի 20-ի

N 1083-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական կարիքների համար պետական պատվերի և նրա հիմնական ցուցանիշների ձևավորման, ռազմական կարիքների համար պետական պատվերում ռազմական ապրանքների և գույքի ընդգրկման ու այդ նպատակով Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի (այսուհետ` ՀՀ ՌԱՀ), պետական պատվիրատուների, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետ` ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ) և ռազմարդյունաբերական համալիրի գործունեության սուբյեկտների միջև համագործակցության կանոնների հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունների նշանակությունը համապատասխանում է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացություններին, եթե այլ բան սահմանված չէ սույն կարգով:

3. Ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման ընթացքում պետք է պահպանվեն «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները:

4. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտադրման, նորոգման կամ օգտահանման, ինչպես նաև միջնորդների կողմից մատակարարման ենթակա ռազմական ապրանքները և գույքը ռազմական կարիքների համար պետական պատվերում չեն ընդգրկվում:

5. Ռազմական կարիքների համար պետական պատվերը ձևավորվում է ՀՀ ՌԱՀ-ի կողմից հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս, պետական պատվիրատուների առաջարկությունների և նախորդ տարվա ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված, սակայն ավարտը հաջորդ տարիներին նախատեսված (տեղափոխված) աշխատանքների հիման վրա:

6. Ռազմական կարիքների համար պետական պատվերի և նրա հիմնական ցուցանիշների վերաբերյալ առաջարկությունները մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդներով, դրանց կիրառման մեխանիզմներով և ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգով (այսուհետ` սահմանված կարգով որոշվող գին):

7. ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը մշակում է ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման պլան-ժամանակացույցը (այսուհետ` պլան-ժամանակացույց), որտեղ սահմանվում են նախատեսվող միջոցառումները, կատարման ժամկետները, կատարողները և ներկայացվող փաստաթղթերը: Պլան-ժամանակացույցը հաստատվում է ՀՀ ՌԱՀ-ի նախագահի կողմից:

8. Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագիծը կազմելիս իրենց կողմից ձևավորված սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի ձեռքբերման, թիկունքային գույքով ապահովման, ինչպես նաև աշխատանքների (նորոգման, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական, օգտահանման և այլ) իրականացման պահանջարկի նախագիծը ներկայացնում են ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ: Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները նշանակվում են Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի ղեկավարի կողմից` պլան-ժամանակացույցով սահմանված ժամկետում:

9. ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ն ուսումնասիրում և ամփոփում է ներկայացված պահանջարկները, ինչպես նաև նախորդ տարվա ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված, սակայն ավարտը հաջորդ տարիներին նախատեսված (տեղափոխված) աշխատանքները: Կազմակերպում է դրանց քննարկումը պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումների և ռազմարդյունաբերական համալիրի ռեեստրում և ռազմական կարիքների համար պետական պատվեր իրականացնող բազային կազմակերպությունների ցանկում ընդգրկված կազմակերպությունների, ինչպես նաև հնարավոր այլ կատարողների հետ (այսուհետ` հնարավոր կատարողներ): ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ի հարցման հիման վրա պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումները պետք է ներկայացնեն ռազմական ապրանքների և գույքի տեխնիկական բնութագրերը (առաջարկությունները կամ նմուշը): ՈՒսումնասիրման և քննարկման արդյունքում որոշվում է ռազմական ապրանքների ու գույքի ներհանրապետական մատակարարման`

1) պահանջարկի իրականացման հնարավորությունը.

2) հնարավոր կատարողների ցանկը.

3) իրական ծավալները և կատարման ժամկետները.

4) ըստ սահմանված կարգի որոշված գները և դրանց տեսակները:

10. Սույն կարգի պահպանմամբ ձևավորված ռազմական կարիքների համար պետական պատվերում ընդգրկման ենթակա ռազմական ապրանքների և գույքի ցանկի նախագիծը (այսուհետ` ամփոփ հայտ) ներկայացվում է ՀՀ ՌԱՀ-ի քարտուղարություն:

11. ՀՀ ՌԱՀ-ի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N ՆՀ-893-Ն հրամանագրով հաստատված ՀՀ ՌԱՀ-ի կանոնադրությամբ սահմանված կարգով և պլան-ժամանակացույցով նախատեսված ժամկետներում ամփոփ հայտի նախագիծը քննարկման համար ներկայացնում է ՀՀ ՌԱՀ-ի անդամներին, իսկ հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով` սկզբից ՀՀ ՌԱՀ-ին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդին:

12. ՀՀ ՌԱՀ-ի անդամների հետ համաձայնեցված պետական պատվերի հիմնական ցուցանիշները, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի ծավալները և անվանացանկը քննարկվում են ՀՀ ՌԱՀ-ի կողմից և առաջարկություններն ուղարկվում են պետական պատվիրատուներին` հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար և ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ` ռազմական կարիքների համար պետական պատվերի նախագիծը ձևավորելու նպատակով:

13. ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ը կազմում է ռազմական կարիքների համար պետական պատվերի նախագիծը` ըստ կատարման ժամանակացույցի և միջոցառումների, և յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո 10-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

(հավելվածը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.10.2016
N 1083-Ն
Որոշում