Սեղմել Esc փակելու համար:
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎ ...

040.1355.291216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

22 դեկտեմբերի 2016 թվականի N 1355-Ն

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ե» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները` համաձայն N 1 հավելվածի.

2) ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, և դրա գործողությունը տարածվում է 2017 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1355-Ն որոշման

ՌԱԶՄԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

1. Սույն հավելվածով սահմանվում են ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները:

2. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հասկացությունները սույն հավելվածում կիրառվում են նույն իմաստով:

3. Գների պետական կարգավորումն իրականացվում է ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման, տեղադրման և կատարման ժամանակ` «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածում շարադրված նպատակներին և սկզբունքներին համապատասխան:

4. Ապրանքի գների պետական կարգավորումն իրականացվում է ռազմական կարիքների համար պետական պատվերով արտադրվող ռազմական ապրանքների և գույքի (աշխատանքների, ծառայությունների) նկատմամբ` կապված դրանց մշակման, արտադրության, սպասարկման, նորոգման և օգտահանման հետ:

5. Գների պետական կարգավորումն իրականացվում է «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդներին համապատասխան` հիմք ընդունելով հետևյալ մեխանիզմները`

1) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման ժամանակ ռազմական ապրանքների և գույքի նախնական գների որոշմամբ ու միակ մատակարարից (այսուհետ` միակ կատարող) նախատեսված գնման ժամանակ ռազմական ապրանքների և գույքի գների տեսակների ընտրություն.

2) ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման ժամանակ միակ մատակարարի հետ կնքվող պետական պայմանագրի նախնական (առավելագույն) գնի, ինչպես նաև ռազմական ապրանքների և գույքի գների տեսակի ու պետական պայմանագրի գնի չափի որոշում.

3) միակ մատակարարի հետ կնքված պետական պայմանագրի գնի չափի և ապրանքի գնի տեսակի հստակեցում:

6. Գների պետական կարգավորումն իրականացվում է պետական պատվիրատուի` Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի կողմից:

(6-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

7. Պետական պայմանագրում կարող են սահմանվել ապրանքի կայուն կամ գործոնային գներ:

8. Պետական պայմանագրի կնքման ժամանակ գնի տեսակի որոշման դեպքում ապրանքի գնի տեսակի ընտրությունը կատարվում է` հաշվի առնելով`

1) ապրանքի գնի որոշման համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 1355-Ն որոշման N 2 հավելվածի 7-րդ կետով սահմանված ելակետային տվյալների առկայությունը.

2) միակ կատարողի կողմից պետական պայմանագրի չկատարման ռիսկի նվազեցումը` ելնելով պետական պայմանագրի կատարման ժամկետից.

3) տեխնոլոգիական ցիկլի տևողությունը և ապրանքի արտադրության սերիականությունը.

4) ապրանքի առանձին տեսակների և դրանց արտադրության տեխնոլոգիական առանձնահատկությունները.

5) ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման և պետական պայմանագրի կնքման ժամանակ նախատեսված աշխատանքների, ծառայությունների տեսակները:

9. Պետական պայմանագրի կնքման ժամանակ ապրանքի գործոնային գինը կիրառվում է տվյալ ապրանքի կայուն գնի որոշման համար բավարար ելակետային տվյալների բացակայության դեպքում, ինչպես նաև`

1) երեք տարվանից ավելի պատրաստման տեխնոլոգիական ցիկլ ունեցող ռազմական ապրանքների և գույքի մատակարարման դեպքում.

2) երեք տարվանից ավելի տևողությամբ ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված ապրանքի կատարելագործման համար գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դեպքում:

10. Գործոնային գինը նաև կիրառվում է ռազմական կարիքների համար պետական պատվերում ներառված ապրանքի նոր տեսակների հեռանկարային մշակման, գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների իրականացման համար պետական պայմանագրի կնքման ժամանակ, երբ պետական պայմանագրի կնքման պահին հնարավոր չէ որոշել նշված աշխատանքների կատարման ծախսերը, ինչպես նաև սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի նորոգման, տեխնիկական սպասարկման աշխատանքների դեպքում, երբ պետական պայմանագրի կնքման պահին բացակայում են աշխատատարությանը վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը: Այդպիսի պետական պայմանագրի կատարման ժամանակ պետական պատվիրատուն նշված պետական պայմանագրի սահմաններում փոխհատուցում է միակ կատարողի տնտեսապես հիմնավորված ծախսերը` հաշվի առնելով շահույթի չափը:

11. Ռազմական ապրանքների և գույքի կայուն գինը կիրառվում է պետական պայմանագրի կնքման ժամանակ բոլոր դեպքերում, երբ սույն հավելվածով չի նախատեսվում գների ուրիշ տեսակների կիրառում:

12. Ռազմական ապրանքների և գույքի կայուն գինը որոշվում է պետական պայմանագրում դրա գործողության ամբողջ ժամանակահատվածում և կարող է փոխվել օրենքներով ու Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերում, եթե համապատասխան պայմանները դրա վերանայման համար նախատեսված են պետական պայմանագրում:

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 22-ի

N 1355-Ն որոշման

ԿԱՐԳ

ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԳՆԻ ՈՐՈՇՄԱՆ

1. Սույն կարգով կարգավորվում են ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գնի որոշման հետ կապված հարաբերությունները:

2. «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» և «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հասկացությունները սույն կարգում կիրառվում են նույն իմաստով:

3. Սույն կարգը տարածվում է`

1) Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի (այսուհետ` ռազմարդյունաբերության կոմիտե) և միակ մատակարարի միջև ծագած փոխհարաբերությունների վրա` կապված միակ մատակարարից ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման գների տեսակների կիրառման հետ.

2) բանակցային ընթացակարգով` առանց հայտարարությունը նախապես հրապարակելու, պետական գաղտնիք պարունակող սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի և ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար կատարվող, ինչպես նաև պետական գաղտնիք չպարունակող, սակայն հատուկ կամ բացառիկ իրավունքով պայմանավորված` սույն կետում նշված ընթացակարգով իրականացվող գնումների վրա:

(3-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

4. Ռազմական կարիքների համար պետական պատվերի տեղադրման և պետական պայմանագրի կնքման դեպքում պետական պատվիրատուն միակ մատակարարի (այսուհետ` միակ կատարող) համաձայնությամբ սահմանում է պետական պայմանագրում ներառված ապրանքի գնի տեսակը:

5. Գլխավոր կատարող կազմակերպությունը կազմում է գնահաշվարկ`

1) ելնելով արտադրանքի արտադրության և իրացման վրա կատարվող ծախսերից.

2) հաշվի առնելով արտադրանքի գնի մեջ շահույթը, որը չի կարող գերազանցել բոլոր ծախսերի 15 տոկոսը:

6. Գլխավոր կատարողը հաշվարկում է ապրանքի գինը`

1) առաքման դեպքում` իր առաքման յուրաքանչյուր տարվա համար, եթե առաքումը նախատեսվում է ժամկետի ընթացքում, որը գերազանցում է մեկ տարին.

2) արտադրության դեպքում` արտադրության ամբողջ ժամանակահատվածի համար, հիմնավորելով յուրաքանչյուր տարվա պլանավորվող ծախսերը, եթե արտադրության տեխնոլոգիական ցիկլն ավելի քան մեկ տարի է:

7. Գլխավոր կատարողը, գնանշման հայտն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ռազմարդյունաբերության կոմիտե է ներկայացնում սույն հավելվածի N 1 ձևին համապատասխան գնահաշվարկ, որտեղ պետք է արտացոլված լինի հետևյալ տեղեկատվությունը`

1) նյութական ծախսումների բացվածք.

2) աշխատանքի վարձատրության ծախսումների բացվածք.

3) անձնակազմի գործուղման և տրանսպորտային ծախսումների (կապված զորքերում կատարված աշխատանքների հետ) բացվածք.

4) հաշվարկներ անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի վերաբերյալ` համաձայն N 2 ձևի.

5) շահույթի հաշվարկ.

6) անուղղակի հարկեր.

7) այլ փաստաթղթեր, որոնք, գլխավոր կատարողի կարծիքով, անհրաժեշտ են նախնական գնահաշվարկի հիմնավորման համար:

(7-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

8. Ռազմարդյունաբերության կոմիտեն գնահաշվարկն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրա համապատասխանությունը գնահաշվարկի կատարման մեթոդական ուղեցույցին:

(8-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

9. Գլխավոր կատարողը ներկայացրած գնահաշվարկներում, ի թիվս այլ ծախսերի, ներառում է նաև`

1) այն վարկերի տոկոսները, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության ռազմական պատվեր կատարելու համար.

2) ոչ ընթացիկ ակտիվների վարձակալության գումարները.

3) ոչ ընթացիկ ակտիվների` կազմակերպության կողմից անցկացված վերագնահատումից առաջացած արժեքի աճի տարեկան ամորտիզացիոն հատկացումները:

10. Գլխավոր կատարողի մոտ հաշվարկված տույժերն ու տուգանքները չեն ներառվում գնահաշվարկի մեջ:

11. Այն դեպքում, երբ գլխավոր կատարողը ներկայացրել է 8-րդ կետով նախատեսված ոչ բոլոր փաստաթղթերը կամ դրանք ներկայացրել է թերի, ապա ռազմարդյունաբերության կոմիտեի կողմից նշված առաջարկությունների քննարկման վերջնաժամկետը հաշվարկվում է դրանք լիարժեք ներկայացնելու օրվանից:

(11-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

12. Ռազմարդյունաբերության կոմիտեն իրավունք ունի ընկերություններից պահանջելու լրացուցիչ փաստաթղթեր` կապված ներկայացված առաջարկությունների հիմնավորման հետ:

(12-րդ կետը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

13. Պատվիրատուն և գլխավոր կատարողը կարող են կնքել ապրանքի գնի համաձայնեցման արձանագրություն, որտեղ ապրանքի գինը չի կարող ավելի լինել, քան գլխավոր կատարողի ներկայացրած նախնական գնային առաջարկությունում կամ փաստացի ծախսերով գնահաշվարկում նշված գինը:

14. Ներկայացված փաստաթղթերի արժանահավատության, տվյալները ճշգրիտ ներկայացնելու պատասխանատուն, ինչպես նաև վրիպակների առկայության կամ ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելու ռիսկը կրողը կատարող կազմակերպությունն է:

Ձև N 1

ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

        ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է                     ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ

        ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-Ի ՆԱԽԱԳԱՀ

                                            _______________ ՏՆՕՐԵՆ

        ____  ___________ 20  թ.            _______________ 20 թ.

                         ՆԱԽՆԱԿԱՆ (կամ ՓԱՍՏԱՑԻ)

                             ԳՆԱՀԱՇՎԱՐԿ N___

(ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԳՀՓԿ-Ի ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ)

Պայմանագիր N___ առ ___.___.____ թ.

Հիմք ___________________________.

Ակտ______ առ ___.___ .____ թ.

._____________________________________________________________________.

|NN   |Հոդվածների անվանումները     |Տոկոսը|Ընկերության|Համաձայնեցված է|

|ը/կ  |                            |      |ծախսերը    |(դրամ)         |

|     |                            |      |(դրամ)     |               |

|_____|____________________________|______|___________|_______________|

|I.   |ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ          |      |           |               |

|     |ԾԱԽՍՈՒՄՆԵՐԸ                 |      |           |               |

|_____|____________________________|______|___________|_______________|

|II.  |ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ        |      |           |               |

|     |ԾԱԽՍՈՒՄՆԵՐԸ                 |      |           |               |

|_____|____________________________|______|___________|_______________|

|III. |ԻՆՔՆԱՐԺԵՔԸ                  |      |           |               |

|_____|____________________________|______|___________|_______________|

|IV.  |ՈՉ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ       |      |           |               |

|_____|____________________________|______|___________|_______________|

|V.   |ԸՆԴԱՄԵՆԸ                    |      |           |               |

|_____|____________________________|______|___________|_______________|

|VI.  |ՇԱՀՈՒՅԹԸ                    |      |           |               |

|_____|____________________________|______|___________|_______________|

|VII. |ԳԻՆԸ` ԱՌԱՆՑ ԱԱՀ-Ի           |      |           |               |

|_____|____________________________|______|___________|_______________|

|VIII.|ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ      |      |           |               |

|_____|____________________________|______|___________|_______________|

|IX.  |ԳԻՆԸ                        |      |           |               |

._____________________________________________________________________.

    ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ                      ________________հաշվապահ

                                                   ________________________

    _________________ 20 թ.                        __________________ 20 թ.

ՈՒՂՂԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԸ

1. Նյութական ծախսումներ.

1) հումքի և նյութերի ծախսումներ` հանած վերադարձվող թափոնների արժեքները.

._____________________________________________________________________.

|NN |Հումքի և |Չափի|Քանակը      |Միավորի    |Ընդհանուր      |Ծանոթա-  |

|ը/կ|նյութերի |միա-|(նորման)    |գինը       |գումարը        |գրություն|

|   |անվանում-|վորը|միավոր      |(դրամ)     |(դրամ)         |(սկզբնա- |

|   |ները,    |    |արտադրանքի  |           |               |կան փաս- |

|   |տիպերը   |    |համար       |           |               |տաթղթի   |

|   |(բնութա- |    |____________|___________|_______________|համարը,  |

|   |գրիչնե-  |    |ընկե- |ԶՆ.  |ընկե- |ՖՏԲ |ընկե-  |ՖՏԲ    |ամսաթիվը |

|   |րը)      |    |րութ. |     |րութ. |    |րութ.  |       |և  այլն) |

|___|_________|____|______|_____|______|____|_______|_______|_________|

| 1 |    2    | 3  |  4   |  5  |  6   | 7  |8 (4*6)|9 (5*7)|   10    |

|___|_________|____|______|_____|______|____|_______|_______|_________|

|1. |         |    |      |     |      |    |       |       |         |

|___|_________|____|______|_____|______|____|_______|_______|_________|

|2. |         |    |      |     |      |    |       |       |         |

|___|_________|____|______|_____|______|____|_______|_______|_________|

|3. |         |    |      |     |      |    |       |       |         |

|___|_________|____|______|_____|______|____|_______|_______|_________|

|4. |         |    |      |     |      |    |       |       |         |

|_____________|____|______|_____|______|____|_______|_______|_________|

|    Ընդամենը |    |      |     |      |    |       |       |         |

._____________________________________________________________________.

Միավորի գները ներկայացված են առանց ԱԱՀ-ի (կամ` ներառյալ ԱԱՀ-ն):

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ԶՆ ներկայացուցիչ _____________տեխնոլոգ __________հաշվապահ

___________________________ _____________________ _____________________

____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.

_____________________________

____ __________________20 թ.

2) գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուքներ, որոնք ընկերությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման.

._____________________________________________________________________.

|NN |Գնովի ու     |Չափի|Քանակը    |Միավորի  |Ընդհանուր      |Ծանոթա-  |

|ը/կ|սեփական      |միա-|(նորման)  |գինը     |գումարը        |գրություն|

|   |արտադրության |վորը|միավոր    |(դրամ)   |(դրամ)         |(սկզբնա- |

|   |կոմպլեկտավո- |    |արտադրանքի|         |               |կան փաս- |

|   |րող          |    |համար     |         |               |տաթղթի   |

|   |շինվածքների  |    |__________|_________|_______________|համարը,  |

|   |և  կիսապատ-  |    |ընկե- |ԶՆ.|ընկե-|ՖՏԲ|ընկե-  |ՖՏԲ    |ամսաթիվը |

|   |րաստուքների  |    |րութ. |   |րութ.|   |րութ.  |       |և  այլն) |

|   |անվանումները,|    |      |   |     |   |       |       |         |

|   |տիպերը       |    |      |   |     |   |       |       |         |

|   |(բնութագրիչ- |    |      |   |     |   |       |       |         |

|   |ները)        |    |      |   |     |   |       |       |         |

|___|_____________|____|______|___|_____|___|_______|_______|_________|

| 1 |      2      | 3  |  4   | 5 |  6  | 7 |8 (4*6)|9 (5*7)|   10    |

|___|_____________|____|______|___|_____|___|_______|_______|_________|

|1. |             |    |      |   |     |   |       |       |         |

|___|_____________|____|______|___|_____|___|_______|_______|_________|

|2. |             |    |      |   |     |   |       |       |         |

|___|_____________|____|______|___|_____|___|_______|_______|_________|

|3. |             |    |      |   |     |   |       |       |         |

|___|_____________|____|______|___|_____|___|_______|_______|_________|

|4. |             |    |      |   |     |   |       |       |         |

|_________________|____|______|___|_____|___|_______|_______|_________|

|    Ընդամենը     |    |      |   |     |   |       |       |         |

._____________________________________________________________________.

Միավորի գները ներկայացված են առանց ԱԱՀ-ի (կամ` ներառյալ ԱԱՀ-ն):

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ԶՆ ներկայացուցիչ _____________տեխնոլոգ _____________հաշվապահ

___________________________ _____________________ _____________________

____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.

_____________________________

____ __________________20 թ.

3) տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ.

._____________________________________________________________________.

|NN |Տեխնոլոգիա-|Չափի|Քանակը     |Միավորի   |Ընդհանուր      |Ծանոթա-  |

|ը/կ|կան        |միա-|(նորման)   |գինը      |գումարը        |գրություն|

|   |նպատակներով|վորը|միավոր     |(դրամ)    |(դրամ)         |(սկզբնա- |

|   |օգտագործվող|    |արտադրանքի |          |               |կան փաս- |

|   |վառելիքի ու|    |համար      |          |               |տաթղթի   |

|   |էներգիայի  |    |___________|__________|_______________|համարը,  |

|   |տեսակների  |    |ընկե- |ԶՆ. |ընկե-|ՖՏԲ |ընկե-  |ՖՏԲ    |ամսաթիվը |

|   |անվանումնե-|    |րութ. |    |րութ.|    |րութ.  |       |և  այլն) |

|   |րը, տիպերը |    |      |    |     |    |       |       |         |

|   |(բնութա-   |    |      |    |     |    |       |       |         |

|   |գրիչները)  |    |      |    |     |    |       |       |         |

|___|___________|____|______|____|_____|____|_______|_______|_________|

| 1 |      2    | 3  |  4   | 5  |  6  | 7  |8 (4*6)|9 (5*7)|   10    |

|___|___________|____|______|____|_____|____|_______|_______|_________|

|1. |           |    |      |    |     |    |       |       |         |

|___|___________|____|______|____|_____|____|_______|_______|_________|

|2. |           |    |      |    |     |    |       |       |         |

|___|___________|____|______|____|_____|____|_______|_______|_________|

|3. |           |    |      |    |     |    |       |       |         |

|___|___________|____|______|____|_____|____|_______|_______|_________|

|4. |           |    |      |    |     |    |       |       |         |

|_______________|____|______|____|_____|____|_______|_______|_________|

|    Ընդամենը   |    |      |    |     |    |       |       |         |

._____________________________________________________________________.

Միավորի գները ներկայացված են առանց ԱԱՀ-ի (կամ` ներառյալ ԱԱՀ-ն):

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ _____________տեխնոլոգ _____________հաշվապահ

___________________________ _____________________ _____________________

____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.

_____________________________

____ __________________20 թ.

4) կողմնակի կազմակերպությունների, այլ պետությունների և քաղաքացիների կողմից կատարվող արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների արժեքներ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ԶՆ ներկայացուցիչ _____________տեխնոլոգ __________հաշվապահ

___________________________ _____________________ _____________________

____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.

_____________________________

____ __________________20 թ.

2. Աշխատանքի վարձատրության ծախսումներ.

1) հիմնական արտադրական անձնակազմի հիմնական աշխատավարձի ծախսումներ.

._____________________________________________________________________.

|NN |Աշխատանք- |Կարգը|Աշխատատա-  |Աշխատաժա- |Աշխատավարձը    |Ծանոթա-  |

|ը/կ|ների      |     |րությունը  |մանակի    |(դրամ)         |գրություն|

|   |անվանում- |     |(մարդ/ժամ) |միավորի   |               |         |

|   |ները կամ  |     |           |արժեքը    |               |         |

|   |անունը,   |     |           |(դրամ)    |               |         |

|   |ազգանունը,|     |___________|__________|_______________|         |

|   |պաշտոնը   |     |ընկե- |ԶՆ. |ընկե-|ՖՏԲ |ընկե-  |ՖՏԲ    |         |

|   |          |     |րութ. |    |րութ.|    |րութ.  |       |         |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

| 1 |     2    | 3   |  4   | 5  |  6  | 7  |8 (4*6)|9 (5*7)|   10    |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|1. |          |     |      |    |     |    |       |       |         |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|2. |          |     |      |    |     |    |       |       |         |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|3. |          |     |      |    |     |    |       |       |         |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|4. |          |     |      |    |     |    |       |       |         |

|______________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|    Ընդամենը  |     |      |    |     |    |       |       |         |

._____________________________________________________________________.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ԶՆ ներկայացուցիչ _____________տեխնոլոգ ___________հաշվապահ

___________________________ _____________________ _____________________

____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.

_____________________________

____ __________________20 թ.

2) հիմնական արտադրական անձնակազմի լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումներ.

ա. արտաժամյա աշխատանք.

._____________________________________________________________________.

|NN |Աշխատանք- |Կարգը|Աշխատատա-  |Աշխատաժա- |Աշխատավարձը    |Ծանոթա-  |

|ը/կ|ների      |     |րությունը  |մանակի    |(դրամ)         |գրություն|

|   |անվանում- |     |(մարդ/ժամ) |միավորի   |               |         |

|   |ները կամ  |     |           |արժեքը    |               |         |

|   |անունը,   |     |           |(դրամ)    |               |         |

|   |ազգանունը,|     |___________|__________|_______________|         |

|   |պաշտոնը   |     |ընկե- |ԶՆ. |ընկե-|ՖՏԲ |ընկե-  |ՖՏԲ    |         |

|   |          |     |րութ. |    |րութ.|    |րութ.  |       |         |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

| 1 |     2    | 3   |  4   | 5  |  6  | 7  |8 (4*6)|9 (5*7)|   10    |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|1. |          |     |      |    |     |    |       |       |         |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|2. |          |     |      |    |     |    |       |       |         |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|3. |          |     |      |    |     |    |       |       |         |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|4. |          |     |      |    |     |    |       |       |         |

|______________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|    Ընդամենը  |     |      |    |     |    |       |       |         |

._____________________________________________________________________.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ԶՆ ներկայացուցիչ _____________տեխնոլոգ _________հաշվապահ

___________________________ _____________________ _____________________

____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.

_____________________________

____ __________________20 թ.

բ. գիշերային աշխատանք.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ԶՆ ներկայացուցիչ __________տեխնոլոգ _____________հաշվապահ

գ. հանգստյան և տոն օրերին կատարված աշխատանք.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ԶՆ ներկայացուցիչ _________տեխնոլոգ _____________հաշվապահ

___________________________ _____________________ _____________________

____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.

_____________________________

____ __________________20 թ.

դ. ոչ կատարողի մեղքով պարապուրդի ժամանակ.

._____________________________________________________________________.

|NN |Աշխատանք- |Կարգը|Տևողու-    |Աշխատաժա- |Գումարը        |Ծանոթա-  |

|ը/կ|ների      |     |թյունը     |մանակի    |(դրամ)         |գրություն|

|   |անվանում- |     |(մարդ/ժամ) |միավորի   |               |         |

|   |ները կամ  |     |           |արժեքը    |               |         |

|   |անունը,   |     |           |(դրամ)    |               |         |

|   |ազգանունը,|     |___________|__________|_______________|         |

|   |պաշտոնը   |     |ընկե- |ԶՆ. |ընկե-|ՖՏԲ |ընկե-  |ՖՏԲ    |         |

|   |          |     |րութ. |    |րութ.|    |րութ.  |       |         |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

| 1 |     2    | 3   |  4   | 5  |  6  | 7  |8 (4*6)|9 (5*7)|   10    |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|1. |          |     |      |    |     |    |       |       |         |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|2. |          |     |      |    |     |    |       |       |         |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|3. |          |     |      |    |     |    |       |       |         |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|4. |          |     |      |    |     |    |       |       |         |

|______________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|    Ընդամենը  |     |      |    |     |    |       |       |         |

._____________________________________________________________________.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ԶՆ ներկայացուցիչ __________տեխնոլոգ _____________հաշվապահ

___________________________ _____________________ _____________________

____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.

_____________________________

____ __________________20 թ.

._____________________________________________________________________.

|Հիմնական արտադրական անձնակազմի  |Գումարը             |Ծանոթագրություն|

|պարգևատրումներ  և  արձակուրդային|(դրամ)              |               |

|                                |____________________|               |

|                                |ընկերութ. |ՖՏԲ      |               |

|________________________________|__________|_________|_______________|

|ե. պարգևատրումներ               |          |         |               |

|________________________________|__________|_________|_______________|

|զ. արձակուրդային                |          |         |               |

|________________________________|__________|_________|_______________|

|Ընդամենը                        |          |         |               |

._____________________________________________________________________.

   ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ                 __________________հաշվապահ

    _____________________________                __________________________

    ________________________20 թ.                ____________________ 20 թ.

3. Անձնակազմի գործուղման և տրանսպորտային ծախսումներ` կապված զորքերում կատարված աշխատանքների հետ

1) անձնակազմի գործուղման ծախսումներ` կապված զորքերում կատարված աշխատանքների հետ

._____________________________________________________________________.

|NN |Գոր-  |Կարգը|Գոր-   |Գոր-|Գործուղ- |Գիշե- |Օրա-  |Գործուղ- |Ծանո-|

|ը/կ|ծուղ- |     |ծուղման|ծուղ|ման օրերի|րավարձ|պահիկ |ման ծախսը|թա-  |

|   |ված   |     |վերա-  |ման |թիվը     |(դրամ)|(դրամ)|         |գրու-|

|   |աշխա- |     |բերյալ |վայ-|         |      |      |         |թյուն|

|   |տողը  |     |տնօրենի|րը  |_________|      |      |_________|     |

|   |(անու-|     |հրամանի|    |ընկե-|ԶՆ |      |      |ընկե-|ՖՏԲ|     |

|   |նը,   |     |համարը |    |րութ.|   |      |      |րութ.|   |     |

|   |ազգա- |     |և      |    |     |   |      |      |     |   |     |

|   |նունը)|     |ամսա-  |    |     |   |      |      |     |   |     |

|   |      |     |թիվը   |    |     |   |      |      |     |   |     |

|___|______|_____|_______|____|_____|___|______|______|_____|___|_____|

| 1 |  2   |  3  |   4   | 5  |  6  | 7 |  8   |  9   | 10  |11 | 12  |

|___|______|_____|_______|____|_____|___|______|______|_____|___|_____|

|1. |      |     |       |    |     |   |      |      |     |   |     |

|___|______|_____|_______|____|_____|___|______|______|_____|___|_____|

|2. |      |     |       |    |     |   |      |      |     |   |     |

|__________|_____|_______|____|_____|___|______|______|_____|___|_____|

|Ընդամենը  |     |       |    |     |   |      |      |     |   |     |

._____________________________________________________________________.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ԶՆ ներկայացուցիչ __________տեխնոլոգ _____________հաշվապահ

___________________________ _____________________ _____________________

____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.

_____________________________

____ __________________20 թ.

2) անձնակազմի տրանսպորտային ծախսումներ` կապված զորքերում կատարված աշխատանքների հետ

._____________________________________________________________________.

|NN |Տրանսպոր- |Չափի |Ծախսումների|Միավորի   |Ընդհանուր      |Ծանոթա-  |

|ը/կ|տային     |միա- |քանակը     |գինը      |գումարը        |գրություն|

|   |ծախսումներ|վորը |(նորման)   |(դրամ)    |(դրամ)         |         |

|   |          |     |___________|__________|_______________|         |

|   |          |     |ընկե- |ԶՆ. |ընկե-|ՖՏԲ |ընկե-  |ՖՏԲ    |         |

|   |          |     |րութ. |    |րութ.|    |րութ.  |       |         |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

| 1 |     2    | 3   |  4   | 5  |  6  | 7  |8 (4*6)|9 (5*7)|   10    |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|1. |          |     |      |    |     |    |       |       |         |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|2. |          |     |      |    |     |    |       |       |         |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|3. |          |     |      |    |     |    |       |       |         |

|___|__________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|4. |          |     |      |    |     |    |       |       |         |

|______________|_____|______|____|_____|____|_______|_______|_________|

|    Ընդամենը  |     |      |    |     |    |       |       |         |

._____________________________________________________________________.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ԶՆ ներկայացուցիչ _________տեխնոլոգ _____________հաշվապահ

___________________________ _____________________ _____________________

____ ________________ 20 թ. ____ __________ 20 թ. ____ __________ 20 թ.

ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ ներկայացուցիչ.

_____________________________

____ __________________20 թ.

(1-ին ձևը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Գնահաշվարկի առաջին էջում`

1) գնահաշվարկը հաստատվում է կատարող կազմակերպության ղեկավարի (կամ նրան փոխարինող անձի) կողմից, դրվում է հաստատման ամսաթիվը և կազմակերպության կնիքը (առկայության դեպքում).

2) գնահաշվարկը համաձայնեցվում է ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ-ի նախագահի (կամ նրան փոխարինող անձի) կողմից, դրվում են համաձայնեցման ամսաթիվը և ստորաբաժանման կնիքը (առկայության դեպքում).

3) նշվում է` գնահաշվարկը նախնական է, թե փաստացի.

4) գնահաշվարկին դրվում է տարեկան հերթական համար` սկսելով տարեսկզբից.

5) նշվում է կատարվող կամ կատարված աշխատանքի անվանումը.

6) նշվում են պայմանագրի համարը և ամսաթիվը.

7) նշվում են նաև գնահաշվարկի ու աշխատանքի կատարման հիմքերը և ակտի համարն ու ամսաթիվը.

8) նշվում է անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի տոկոսը.

9) հաշվետու տարում սերիական արտադրության արտադրանքի, նորոգման և հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների նախնական կամ փաստացի գնահաշվարկների մեջ անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի արտացոլման համար ընդունելի տարբերակ է կիրառել ընկերության հաշվետու տարվան նախորդող տարվա անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի` հաշվետու տարվան նախորդող տարվա հիմնական արտադրական անձնակազմի հիմնական և լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումների նկատմամբ տոկոսները.

10) ռազմական պատվեր կատարող ընկերությունները գնահաշվարկները համաձայնեցնող ՀՀ ԲՏԱՆ ՌԱԿ են ներկայացնում տեղեկանքներ (տեղեկանքների կազմման օրինակելի ձևերը` N 2 ձև) ընկերության հաշվետու տարվան նախորդող տարվա անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի հոդվածների, ինչպես նաև հիմնական արտադրական անձնակազմի հիմնական ու լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումների վերաբերյալ` հաշվարկելով նաև նշված տոկոսները.

11) այն դեպքում, երբ ընկերությունը գնահաշվարկը կազմում է գործունեության առաջին տարում, կամ կազմակերպության գործունեությունը չի կրում անընդհատ բնույթ, անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի հաշվարկը կատարվում է տվյալ սերիական արտադրանքի արտադրության, նորոգման կամ հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների կատարման ամբողջ ժամանակահատվածում նախատեսված կամ հաշվարկված ծախսերի` տեղեկանքներում ներկայացված հոդվածներով: Տվյալ աշխատանքին վերագրվող անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի մասը հաշվարկվում է հետևյալ կերպ`

x x y

(X) = ---------

z

որտեղ`

X-ը տվյալ աշխատանքին վերագրվող անուղղակի արտադրական ծախսումների և ոչ արտադրական ծախսերի մասն է,

x-ը արտադրանքի արտադրության, նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում ընկերության անուղղակի արտադրական ծախսումներն են,

y-ը հիմնական արտադրական անձնակազմի` տվյալ աշխատանքի համար հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է,

z-ը արտադրանքի արտադրության, նորոգման աշխատանքների ամբողջ ժամանակահատվածում ընկերության հիմնական արտադրական անձնակազմի հաշվարկված հիմնական և լրացուցիչ աշխատավարձն է.

12) նշվում է ռազմական պատվերի կատարումից «Ընդամենը» հոդվածի նկատմամբ կազմակերպության շահույթի տոկոսը.

13) նշվում է ավելացված արժեքի հարկի տոկոսը (համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի).

14) ստորագրում է կազմակերպության հաշվապահը (կամ նրան փոխարինող անձը), դրվում է ստորագրման ամսաթիվը:

2. ՈՒղղակի նյութական ծախսումների վերաբերյալ.

1) եթե կազմակերպությունն ավելացված արժեքի հարկով հարկվող կազմակերպություն է, ապա «Հումքի և նյութերի ծախսումներ` հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուքներ, որոնք ընկերությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակներում ներկայացված նյութական ծախսումների գները ներկայացվում են առանց ԱԱՀ-ի և աղյուսակներից ներքև կատարվում է նշում` «Միավորի գները ներկայացված են առանց ԱԱՀ-ի».

2) եթե կազմակերպությունն ավելացված արժեքի հարկով հարկվող կազմակերպություն չէ, ապա «Հումքի և նյութերի ծախսումներ` հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուքներ, որոնք ընկերությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակներում ներկայացված նյութական ծախսումների գները ներկայացվում են` ներառյալ ԱԱՀ-ն, և աղյուսակներից ներքև կատարվում է նշում` «Միավորի գները ներկայացված են` ներառյալ ԱԱՀ-ն».

3) սերիական արտադրության ժամանակ «Հումքի և նյութերի ծախսումներ` հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուքներ, որոնք ընկերությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակներում ներկայացված նյութական ծախսումների քանակները ներկայացվում են տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան, կամ` նախնական կամ փաստացի նյութական ծախսումներով.

4) նորոգման և հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների ժամանակ «Հումքի և նյութերի ծախսումներ` հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուքներ, որոնք ընկերությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակներում ներկայացվում են նախնական կամ փաստացի նյութական ծախսումների քանակները.

5) փաստացի ծախսերով գնահաշվարկի դեպքում «Հումքի և նյութերի ծախսումներ` հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուքներ, որոնք ընկերությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակների «Ծանոթագրություն» սյունակում լրացվում են նաև նյութական միջոցների սկզբնական փաստաթղթի համարները, ամսաթիվը և այլն, իսկ նախնական գնահաշվարկի դեպքում` ներկայացված միավորի գների աղբյուրները.

6) «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուքներ, որոնք ընկերությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակի «Ծանոթագրություն» սյունակում նշվում է նաև դրանց գնովի կամ սեփական արտադրության լինելու մասին.

7) «Հումքի և նյութերի ծախսումներ` հանած վերադարձվող թափոնների արժեքները», «Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող վառելիքի ու էներգիայի ծախսումներ» և «Գնովի ու սեփական արտադրության կոմպլեկտավորող շինվածքներ և կիսապատրաստուքներ, որոնք ընկերությունում ենթարկվում են տեղակայման կամ լրացուցիչ մշակման» աղյուսակներից հետո ներկայացված տեղեկատվության համար ստորագրում են կազմակերպության տեխնոլոգը և հաշվապահը.

8) «Կողմնակի կազմակերպությունների, այլ պետությունների և քաղաքացիների կողմից կատարվող արտադրական բնույթի աշխատանքների և ծառայությունների արժեքներ» հոդվածում ներկայացվում են տվյալ աշխատանքների պայմանագրային գները, պայմանագրերի համարները, ամսաթվերը` առանց ԱԱՀ-ի կամ ներառյալ ԱԱՀ-ն: Ներկայացված տեղեկատվության համար ստորագրում է կազմակերպության հաշվապահը:

3. Աշխատանքի վարձատրության ծախսումների վերաբերյալ.

1) սերիական արտադրության և նորոգման աշխատանքների ժամանակ «Հիմնական արտադրական անձնակազմի հիմնական աշխատավարձի ծախսումներ» աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում են աշխատանքների անվանումները` ըստ տեխնոլոգիական գործընթացների, իսկ հատուկ ԳՀՓԿԱ-ի ժամանակ` աշխատողների անունները, ազգանուններն ու նրանց պաշտոնները: ԳՀՓԿԱ-ի նախնական գնահաշվարկի ժամանակ աշխատողների անունները, ազգանունները նշելը պարտադիր չէ.

2) սերիական արտադրության ժամանակ աշխատատարության սյունակում աշխատատարությունը լրացվում է տեխնոլոգիական փաստաթղթերին համապատասխան, իսկ դրանց չլինելու դեպքում` ելնելով նախնական և փաստացի տվյալներից (մարդ/րոպե, մարդ/ժամ, մարդ/օր, մարդ/ամիս և այլն).

3) նորոգման և հատուկ ԳՀՓԿ-ի աշխատանքների ժամանակ աշխատատարության սյունակը լրացվում է ըստ նախնական կամ փաստացի աշխատատարության (մարդ/րոպե, մարդ/ժամ, մարդ/օր, մարդ/ամիս և այլն).

4) աղյուսակներից հետո ներկայացված տեղեկատվության համար ստորագրում են կազմակերպության տեխնոլոգը և հաշվապահը.

5) արտաժամյա, գիշերային, հանգստյան և տոն օրերին կատարված, ոչ աշխատողի և ոչ կազմակերպության մեղքով պարապուրդի ժամանակ աշխատողի աշխատանքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով.

6) հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում արձակուրդայինն ընդունելի է հաշվարկել հիմնական արտադրական անձնակազմի հիմնական աշխատավարձի և լրացուցիչ աշխատանքի վարձատրության ծախսումների «ա» - «ե» ենթակետերի գումարի նկատմամբ 8.66 տոկոս, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 8.73 տոկոս:

4. Անձնակազմի գործուղման և տրանսպորտային ծախսումների վերաբերյալ` կապված զորքերում կատարված աշխատանքների հետ.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ սահմանված չափերի համաձայն:

5. Այն աղյուսակները, որոնք չեն օգտագործվել, անհրաժեշտ չէ ներկայացնել:

«ԶՆ» և «ՖՏԲ» սյունակները լրացվում են այն դեպքերում, երբ գնահաշվարկների` ուղեցույցին համապատասխանության ուսումնասիրության ժամանակ ի հայտ են գալիս ընկերության կողմից ներկայացված ցուցանիշների և իրական ցուցանիշների միջև անհամապատասխանություններ:

(1-ին ձևը փոփ. 01.08.2019 թիվ 1028-Ն որոշում)

Ձև N 2

ՏԵՂԵԿԱՆՔ N 1

___ _________20 թվականին անձնակազմի աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցների մասին

(հազ. դրամ)

._________________________________________________________________________.

|NN |Աշխատողի   |Կար-|20 թ. ամիսներ                                    |Ըն|

|ը/կ|անունը,    |գը  |_________________________________________________|դա|

|   |ազգանունը, |    |հուն|փե-|մարտ|ապ-|մա-|հու|հու|օ- |սեպ|հոկ|նո-|դեկ|մե|

|   |պաշտոնը    |    |վար |տր-|    |րիլ|յիս|նիս|լիս|գոս|տեմ|տեմ|յեմ|տեմ|նը|

|   |           |    |    |վար|    |   |   |   |   |տոս|բեր|բեր|բեր|բեր|  |

|___|___________|____|____|___|____|___|___|___|___|___|___|___|___|___|__|

|   |Վարչական,  |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|   |արտադրամասի|    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|   |ղեկավար և  |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|   |սպասարկող  |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|   |անձնակազմ  |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|___|___________|____|____|___|____|___|___|___|___|___|___|___|___|___|__|

|1. |           |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|___|___________|____|____|___|____|___|___|___|___|___|___|___|___|___|__|

|2. |           |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|___|___________|____|____|___|____|___|___|___|___|___|___|___|___|___|__|

|3. |           |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|___|___________|____|____|___|____|___|___|___|___|___|___|___|___|___|__|

|   |Ընդամենը`  |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|   |վարչական,  |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|   |արտադրամասի|    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|   |ղեկավար և  |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|   |սպասարկող  |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|   |անձնակազմ  |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|___|___________|____|____|___|____|___|___|___|___|___|___|___|___|___|__|

|   |Հիմնական   |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|   |արտադրական |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|   |անձնակազմ  |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|___|___________|____|____|___|____|___|___|___|___|___|___|___|___|___|__|

|1. |           |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|___|___________|____|____|___|____|___|___|___|___|___|___|___|___|___|__|

|2. |           |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|___|___________|____|____|___|____|___|___|___|___|___|___|___|___|___|__|

|3. |           |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|___|___________|____|____|___|____|___|___|___|___|___|___|___|___|___|__|

|   |Ընդամենը`  |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|   |հիմնական   |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|   |արտադրական |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

|   |անձնակազմ  |    |    |   |    |   |   |   |   |   |   |   |   |   |  |

._________________________________________________________________________.

    _____________________ՏՆՕՐԵՆ            _____________________ՀԱՇՎԱՊԱՀ

    ___________________________            _____________________________

    _______________________ 20 թ.          ________________________ 20 թ.

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

pin
ՀՀ կառավարություն
22.12.2016
N 1355-Ն
Որոշում