Սեղմել Esc փակելու համար:
«ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ԵՎ «Ջ. Պ. ԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ԵՎ «Ջ. Պ. ԻՆՋԵՆԻԵՐԻԱ ՍՌԼ» ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 օգոստոսի 2019 թվականի N 1093-Ա

 

«ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ԵՎ «Ջ. Պ. ԻՆՋԵՆԻԵՐԻԱ ՍՌԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ՍՊԸ և «Ջ. Պ. ԻՆՋԵՆԻԵՐԻԱ ՍՌԼ» ՍՊԸ համատեղ ձեռնարկության գործընկերներ «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» և «Ջ. Պ. ԻՆՋԵՆԻԵՐԻԱ ՍՌԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին (Իտալիայի Հանրապետություն)` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր. Ծրագիր 4»-ի շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված «Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում» գործունեությունը` տրանսպորտային օբյեկտների նախագծային փաստաթղթերի` տրանսպորտային ուղիներ, տրանսպորտային օբյեկտների արհեստական կառույցներ, հիդրոտեխնիկական օբյեկտների նախագծային փաստաթղթերի` հիդրոտեխնիկական կառույցներ և համակարգեր, հիդրոմելիորացիա, էներգետիկայի օբյեկտների նախագծային փաստաթղթերի` էլեկտրաէներգետիկական համակարգեր, ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր, կապի օբյեկտների նախագծային փաստաթղթերի` հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր, ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ բնագավառներում:

2. Սահմանել, որ սույն որոշմամբ տրամադրված թույլտվությունը գործում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր. Ծրագիր 4»-ի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ՍՊԸ և «Ջ. Պ. ԻՆՋԵՆԻԵՐԻԱ ՍՌԼ» ՍՊԸ համատեղ ձեռնարկության միջև կնքված նախագծման և հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրերի գործողության ողջ ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. օգոստոսի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.08.2019
N 1093-Ա
Որոշում