Սեղմել Esc փակելու համար:
ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ՀԱՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱ ...

 

 

041.0322.060510

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մայիսի 2010 թվականի N 322-Ն

 

ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը` հանրապետական գործադիր մարմիններում բնապահպանական և (կամ) բնապահպանական բաղադրիչներ ունեցող ներդրումային ու այլ նպատակային ծրագրեր քննարկելու և դրանց ազգային գերակայությունները գնահատելու, ինչպես նաև դրանք Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին ներկայացնելու նպատակով`

1. Ստեղծել Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողով:

2. Հաստատել`

1) Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի կազմը` համաձայն N 1 հավելվածի.

2) Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2010 թվականի մայիսի 6-ի

N 322-Ն որոշման

 

ԿԱԶՄ

ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար

(հանձնաժողովի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

(հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ

 

(5-րդ պարբերությունն ուժը կորցրել է 28.08.2019 թիվ 1204-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ

 

(7-րդ պարբերությունն ուժը կորցրել է 28.08.2019 թիվ 1204-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական

ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն

 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակի ներկայացուցիչ

(համաձայնությամբ)

 

ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի ազգային

համակարգող

 

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային

համակարգող

 

«Օզոնային շերտի պահպանության մասին» կոնվենցիայի ազգային համակարգող

 

ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող

 

«Կայուն օրգանական աղտոտիչների մասին» կոնվենցիայի ազգային համակարգող

 

«Հանուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ

(համաձայնությամբ)

 

«Շրջակա միջավայրի իրավական պահպանություն» հասարակական կենտրոնի նախագահ

(համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի

«Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

(համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի

«Բուսաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության

միջազգային համագործակցության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

(1-ին հավելվածը փոփ. 08.06.10 թիվ 413-Ն, 09.08.11 թիվ 747-Ն, 24.07.14 թիվ 685-Ն, 14.10.15 թիվ 949-Ն, 28.08.2019 թիվ 1204-Ն որոշումներ)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2010 թվականի մայիսի 6-ի

N 322-Ն որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ ԳԼՈԲԱԼ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն աշխատակարգով սահմանվում են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամին (այսուհետ` ԳԷՀ) ներկայացվող ծրագրային առաջարկների քննարկման և ընդունման ընթացակարգերը:

2. Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի հետ համագործակցության հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իր գործունեությունն իրականացնում է ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն աշխատակարգով:

3. Հանձնաժողովի գործունեության հիմնական նպատակը ԳԷՀ-ին ներկայացվող ծրագրային առաջարկների բացահայտման և գնահատման աշխատանքների արդյունավետ կազմակերպումն ու համակարգումն է:

 

II. ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

1) բացահայտել ԳԷՀ -ին ներկայացվող բնապահպանական և (կամ) բնապահպանական բաղադրիչներ ունեցող ներդրումային ու այլ նպատակային ծրագրեր.

2) խորհրդակցելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ գնահատել Հայաստանի կողմից ԳԷՀ-ին ներկայացվող ծրագրային առաջարկները` ելնելով ազգային գերակայություններից: Ազգային գերակայությունների սահմանման համար հիմք են նշված ռազմավարական փաստաթղթերը`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր,

բ. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն,

գ. Կայուն զարգացման ծրագիր,

դ. շրջակա միջավայրի պահպանության գծով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կամ հավանության արժանացած ռազմավարական ծրագրեր:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ: Հանձնաժողովի նիստերը հրավիրում է հանձնաժողովի նախագահը:

6. Անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրվել արտահերթ նիստ` հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ:

7. Հանձնաժողովի նիստերի քարտուղարության աշխատանքների իրականացումն ապահովում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչությունը (այսուհետ` վարչություն):

(7-րդ կետը փոփ. 09.08.11 թիվ 747-Ն, 14.10.15 թիվ 949-Ն, 28.08.2019 թիվ 1204-Ն որոշումներ)

8. Հանձնաժողովի նիստերին մասնակցելու նպատակով հրավիրվում են օրակարգում ընդգրկված և քննարկվող ծրագրային առաջարկներ ներկայացրած Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների ղեկավարներ կամ նրանց տեղակալները: Հանձնաժողովի նիստերին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել իրականացվող ԳԷՀ-ի ծրագրերի ղեկավարները, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Համաշխարհային բանկի խորհրդատուները, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և շահագրգիռ պետական կառավարման մարմինների ներկայացուցիչները:

(8-րդ կետը փոփ. 28.08.2019 թիվ 1204-Ն որոշում)

9. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նիստը վարում է նրա կողմից լիազորված հանձնաժողովի անդամը:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

10. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգով:

11. Հանձնաժողովի նիստի օրակարգում նշվում են`

1) քննարկման ենթակա հարցերը (ներկայացված ԳԷՀ-ի ծրագրային առաջարկներ կամ դրանց ներկայացման հետ կապված հարցեր).

2) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը.

3) նիստի անցկացման օրը, վայրը և ժամը:

12. Նիստի օրակարգում ընդգրկված հարցերին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը և օրակարգի նախագիծը նիստի անդամներին փոխանցվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 3 օր առաջ: Նշված փաստաթղթերը կարող են ուղարկվել նաև էլեկտրոնային փոստի միջոցով:

 

V. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԸ, ՔՆՆԱՐԿՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

13. Հանձնաժողովը թափանցիկ և անկողմնակալ քննարկումների արդյունքում ընտրում և ըստ առաջնահերթությունների դասակարգում է ԳԷՀ-ի ծրագրային առաջարկները, ընդունում է որոշումներ ԳԷՀ-ի ծրագրերի նախապատրաստման (մշակման) և ներկայացման ընթացքում ծագած հարցերի կարգավորման վերաբերյալ:

14. Նշված նպատակի իրականացման համար հանձնաժողովը`

1) ուսումնասիրում, բացահայտում և գնահատում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների կողմից ներկայացված ԳԷՀ-ի ծրագրային առաջարկներին վերաբերող փաստաթղթերը` ստուգելով դրանց համապատասխանությունը ծրագրային առաջարկների մշակմանը և ձևաչափերին ներկայացվող ԳԷՀ-ի կողմից սահմանված պահանջներին.

2) հավանություն է տալիս ընտրված ԳԷՀ-ին ներկայացվող ծրագրային առաջարկներին` ընդունելով որոշում դրանք ԳԷՀ-ի քարտուղարություն ներկայացնելու վերաբերյալ:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

16. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերը ներկայացնում է համապատասխան նախարարության կամ պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը:

17. Համապատասխան նախարարության կամ պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը հանձնաժողովի նիստերի ժամանակ հիմնավորում է ներկայացված ծրագրային առաջարկությունների անհրաժեշտությունը և տվյալ պահին իրականացնելու առաջնահերթությունը:

 

VI. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

 

18. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Հանձնաժողովի նիստերն արձանագրում է վարչությունը, իսկ արձանագրությունն ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

19. Նիստի արձանագրությունն ընդգրկում է`

1) նիստի անցկացման օրը, վայրը և ժամը.

2) նիստի օրակարգը.

3) նիստի մասնակիցների ցանկը.

4) նիստում քննարկված հարցերի, ելույթների հիմնական դրույթները.

5) ընդունված որոշումները:

20. Նիստի արձանագրությանը կցվում են քննարկված հարցերին վերաբերող փաստաթղթերը: Հանձնաժողովի կողմից քննարկված հարցերի մասին տեղեկությունները, այդ թվում` հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, հանձնաժողովի անդամներին են տրամադրվում էլեկտրոնային փոստի միջոցով, ընդունված որոշումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ինտերնետային կայքում:

(20-րդ կետը փոփ. 28.08.2019 թիվ 1204-Ն որոշում)

21. Նիստերի արձանագրությունները պահվում են վարչությունում` փաստաթղթերի արխիվացման կարգին համապատասխան:

 

VII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

 

22. Հանձնաժողովի նախագահ, ի պաշտոնե, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարն է:

(22-րդ կետը փոփ. 28.08.2019 թիվ 1204-Ն որոշում)

23. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում և վարում է նիստը.

2) մասնակցում է որոշումների ընդունման գործընթացին.

3) առանձին հարցերի քննարկման նպատակով հրավիրում է մասնագետների, փորձագետների և այլ անձանց.

4) իրականացնում է սույն աշխատակարգով նախատեսված այլ լիազորություններ:

 

VIII. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

24. Հանձնաժողովի անդամները`

1) լսում են հրավիրված անձանց հիմնավորումները, բարձրացված հարցերի կամ ծագած խնդիրների վերաբերյալ ներկայացումները.

2) հանձնաժողովում անցկացված քննարկումների հիման վրա քվեարկությունների միջոցով մասնակցում են համապատասխան որոշումների ընդունմանը.

3) առաջարկություններ են ներկայացնում առանձին հարցերի քննարկման նպատակով մասնագետների, փորձագետների և այլ անձանց հրավիրելու վերաբերյալ:

25. Հրավիրված անձինք`

1) ներկայացնում են նիստի օրակարգում ընդգրկված, համապատասխան նախարարության կամ պետական կառավարման այլ մարմնի կողմից ներկայացված ԳԷՀ-ի ծրագրային առաջարկները, հիմնավորում դրանց համապատասխանությունը ԳԷՀ-ի նպատակներին և Հայաստանի ռազմավարական փաստաթղթերին, այդ ծրագրերի իրականացման առաջնայնությունը.

2) պատասխանում են հանձնաժողովի անդամների հարցերին:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.05.2010
N 322-Ն
Որոշում