Սեղմել Esc փակելու համար:
ՄԱԿ-Ի «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱԿ-Ի «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎ ...

07.07.2021 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.08.2019  -ից մինչեւ   07.07.2021  -ը:
 

(ուժը կորցրել է 06.07.2021 թիվ 719-Ա որոշում)

i

041.0955.021012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2012 թվականի N 955-Ա

 

ՄԱԿ-Ի «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1594-Ն որոշման հավելվածով ամրագրված որոշ միջոցառումների կատարումն ապահովելու նպատակով և հաշվի առնելով կլիմայի փոփոխության հիմնախնդրի ու նրա լուծմանը նպատակաուղղված ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի բազմաճյուղային բնույթը, կլիմայի փոփոխության դեմ պայքարում ձևավորվող նորարարական մոտեցումներն ու մեխանիզմները և դրանցում Հայաստանի Հանրապետության արդյունավետ մասնակցության համար միջպետական ու միջազգային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը, տարածաշրջանային համագործակցության հեռանկարայնությունը, համայնքային, քաղաքացիական հասարակության ու գիտական համայնքի ակտիվ մասնակցության ու կադրերի պատրաստման կարևորությունը և դրա համար միջգերատեսչական արդյունավետ համագործակցության և համակարգման անհրաժեշտությունը`

1. Ստեղծել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ, հաստատել միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմը և աշխատակարգը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Խորհրդի նախագահին` խորհրդի գործունեության մասնագիտական և փորձագիտական աշխատանքներն ապահովելու նպատակով 6-ամսյա ժամկետում ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ ու հաստատել դրա կազմը և աշխատակարգը, ինչպես նաև աշխատանքային խմբի միջպետական ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության, տարածաշրջանային, համայնքային և միջհամայնքային համագործակցության, աշխատանքային խմբում գիտական համայնքի և քաղաքացիական հասարակության մասնակցության կարգը:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` որոշման 1-ին կետով հաստատված ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին տեղեկացնել խորհրդում իրենց ներկայացուցիչների նշանակման մասին:

(3-րդ կետը փոփ. 29.08.2019 թիվ 1216-Ա որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ

 

Հավելված N 1

i

ՀՀ վարչապետի

2012 թվականի հոկտեմբերի 2-ի

N 955-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՄԱԿ-Ի «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար (խորհրդի նախագահ)

 

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ

(խորհրդի նախագահի տեղակալ)

 

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն

 

(5-րդ պարբերությունն ուժը կորցրել է 29.08.2019 թիվ 1216-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն

 

(7-րդ պարբերությունն ուժը կորցրել է 29.08.2019 թիվ 1216-Ա որոշում)

 

(8-րդ պարբերությունն ուժը կորցրել է 29.08.2019 թիվ 1216-Ա որոշում)

 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 

Քաղաքաշինության կոմիտե

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի

նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության

նախարարություն

 

Անշարժ գույքի կադաստրի կոմիտե

 

Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

 

Վիճակագրական կոմիտե (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող

հանձնաժողով (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիա

(համաձայնությամբ)

 

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային

համակարգող (համաձայնությամբ)

 

(1-ին հավելվածը փոփ. 29.08.2019 թիվ 1216-Ա որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2012 թվականի հոկտեմբերի 2-ի

N 955-Ա որոշման

 

ԱՇԽԱՏԱԿԱՐԳ

 

ՄԱԿ-Ի «ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդը (այսուհետ` խորհուրդ) ստեղծվում է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայից (այսուհետ` կոնվենցիա) բխող` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների ու դրույթների կատարման հետ կապված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ու միջոցառումների համակարգման նպատակով:

 

II. ԽՈՐՀՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

2. Խորհրդի խնդիրներն են`

1) կոնվենցիայից բխող` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման համակարգումը.

2) կոնվենցիայի ազգային համակարգողի հաշվետվությունների պարբերաբար քննարկումը.

3) կոնվենցիայի պարտավորությունների ու դրույթների կատարման միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը և խորհրդատվություն տրամադրելը.

4) կոնվենցիայից բխող` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների ու դրույթների կատարման գործընթացի գնահատումը.

5) կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման առնչությամբ պատասխանատու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ առաջարկություններ ներկայացնելը:

 

III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

i

3. Խորհրդի նախագահը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարն է:

(3-րդ կետը փոփ. 29.08.2019 թիվ 1216-Ա որոշում)

4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ: Անհրաժեշտության դեպքում, խորհրդի նախագահի նախաձեռնությամբ, կարող է գումարվել արտահերթ նիստ: Խորհրդի անդամն արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ առաջարկությամբ կարող է դիմել խորհրդի նախագահին:

5. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Քվորումի բացակայության դեպքում մեկ շաբաթվա ընթացքում գումարվում է նոր նիստ:

6. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

7. Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

8. Խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` խորհրդի նախագահի տեղակալը:

9. Խորհրդի նիստերին կարող են հրավիրվել պետական մարմինների` խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցերին առնչվող մասնագետները, միջգերատեսչական աշխատանքային խմբի փորձագետները, ինչպես նաև գիտական, կրթական, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 

IV. ՆԻՍՏԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Խորհրդի նիստերն անցկացվում են խորհրդի կողմից հաստատված օրակարգով: Խորհրդի նախագահը որոշում է խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը:

11. Խորհրդի օրակարգում նշվում են`

1) խորհրդի նիստի անցկացման վայրը, օրը և ժամը.

2) քննարկման ենթակա հարցերը.

3) քննարկվող յուրաքանչյուր հարցը զեկուցողի անունը, ազգանունը:

12. Խորհրդի նիստի օրակարգի նախագծի և քննարկվելիք հարցերին վերաբերող մյուս անհրաժեշտ փաստաթղթերը խորհրդի անդամներին են փոխանցվում նիստի անցկացումից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:

13. Խորհրդի նիստի օրակարգի հարցեր կարող են ներկայացվել խորհրդի անդամների, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:

i

14. Խորհրդի գործունեության կազմակերպչական-տեխնիկական աշխատանքներն ապահովում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը, իսկ մասնագիտական և փորձագիտական աշխատանքները` միջգերատեսչական աշխատանքային խումբը:

(14-րդ կետը փոփ. 29.08.2019 թիվ 1216-Ա որոշում)

 

V. ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

15. Խորհրդի նիստերի արձանագրումն ապահովում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը:

(15-րդ կետը փոփ. 29.08.2019 թիվ 1216-Ա որոշում)

16. Նիստի արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի անցկացման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող, հրավիրված անձանց, միջգերատեսչական աշխատանքային խմբի և կազմակերպությունների ներկայացուցիչների անունները.

4) քննարկվող հարցերի, զեկուցումների և ելույթների հիմնական դրույթները.

5) քվեարկության արդյունքները և խորհրդի անդամի հատուկ կարծիքը (դրա առկայության դեպքում), որը կցվում է արձանագրությանը.

6) ընդունված որոշումները, դրանց տարածման և հրապարակման ձևերը:

17. Նիստի արձանագրությանն անհրաժեշտության դեպքում կցվում են քննարկված հարցերին վերաբերող նյութեր, այդ թվում` իրավական և այլ փաստաթղթերի նախագծեր (հայեցակարգեր, ռազմավարություններ, հաշվետվություններ և այլն), գրավոր զեկույցների և ելույթների տեքստեր, առաջարկություններ, կարծիքներ:

18. Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրվում է խորհրդի նախագահի կողմից` նիստի ավարտին հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում:

i

19. Խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունում:

(19-րդ կետը փոփ. 29.08.2019 թիվ 1216-Ա որոշում)

 

VI. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Խորհրդի նախագահը`

1) նախագահում է խորհրդի նիստերը.

2) հաստատում է խորհրդի նիստի օրակարգը և ստորագրում խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) լսում է խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին հաշվետվությունները և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ.

4) որոշում է խորհրդի նիստերին հրավիրվող անձանց կազմը.

5) իրականացնում է սույն աշխատակարգով սահմանված այլ լիազորություններ:

21. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի նախագահի պարտականությունները կատարում է խորհրդի նախագահի տեղակալը:

22. Խորհրդի անդամն իրավունք ունի`

1) ներկայացնելու հարցեր` խորհրդի օրակարգում ընդգրկելու համար.

2) խորհրդի նիստերի ընթացքում քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնելու բանավոր կամ գրավոր կարծիք:

23. Խորհրդի անդամը պարտավոր է`

1) մասնակցել նիստերին.

2) մասնակցել քվեարկությանը` որոշումների ընդունման համար.

3) խորհրդի նախագահի հանձնարարությամբ (առաջարկությամբ)` հանդես գալ որպես հարցը նախապատրաստող և զեկուցող.

4) խորհրդում քննարկված հարցերի վերաբերյալ իրազեկել իր կողմից ներկայացվող գերատեսչությանը, ինչպես նաև ներկայացնել իրենց գերատեսչության կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:

 

VII. ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ՔՆՆԱՐԿՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

i

24. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը խորհրդի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները նիստից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է խորհրդի բոլոր անդամներին:

(24-րդ կետը փոփ. 29.08.2019 թիվ 1216-Ա որոշում)

i

25. Խորհրդի կողմից ընդունված որոշումները տեղադրվում են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության ինտերնետային կայքում:

(25-րդ կետը փոփ. 29.08.2019 թիվ 1216-Ա որոշում)

 

գյ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
02.10.2012
N 955-Ա
Որոշում