Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0972.060918

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 օգոստոսի 2018 թվականի N 972-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ժդ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմը` համաձայն N 2 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 30-ի

N 972-Լ որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որը քննարկում և «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում համապատասխան առաջարկություններ:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՌԱՀ կազմակերպությունների և ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարմանը մասնակցող այլ կազմակերպությունների հետ համագործակցելով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հետևյալ առաջարկությունները`

ա. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական քաղաքականության իրագործման, ՌԱՀ-ի զարգացման և գործունեության վերաբերյալ,

բ. ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների գործունեության վերաբերյալ,

գ. ռազմական կարիքների համար պետական պատվերների հաստատման և փոփոխման վերաբերյալ,

դ. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին աջակցման պայմանների և կարգի վերաբերյալ` ըստ ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների զարգացման ծրագրերի,

ե. ռազմական կարիքների համար պետական պատվերի գնի որոշման կարգի սահմանման վերաբերյալ.

2) ապահովել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով նախատեսված խնդիրների իրականացումը:

5. Հանձնաժողովն իր խնդիրներին համապատասխան իրականացնում է ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդից ստացված առաջարկությունների հիման վրա լսումներ ու վերլուծական քննարկումներ, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ:

6. Հանձնաժողովն իր հիմնական խնդիրներն իրականացնելու նպատակով`

1) ՌԱՀ-ի կազմակերպություններից և ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարմանը մասնակցող այլ կազմակերպություններից կարող է սահմանված կարգով հայցել և ստանալ համապատասխան նյութեր և տեղեկատվություն.

2) իր աշխատանքներում, անհրաժեշտության դեպքում, ներգրավում է մասնագետների և փորձագետների.

3) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական մարմինների հետ.

4) իր իրավասության սահմաններում համագործակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից, հանձնաժողովի քարտուղարից և հանձնաժողովի անդամներից:

8. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի ձևով, որոնք հրավիրվում են առնվազն վեց ամիսը մեկ անգամ: Գործառնական լուծում պահանջող հարցերի վերաբերյալ կարող են հրավիրվել արտահերթ նիստեր` հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:

9. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգի համաձայն:

10. Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների կողմից ընտրված պատվիրակները (այսուհետ պատվիրակ)` խորհրդակցական ձայնի իրավունքով և հանդես գալ առաջարկություններով:

Անհրաժեշտության դեպքում, հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել նաև ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների այլ մասնակիցներ:

11. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:

12. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

13. Հանձնաժողովի անդամները նիստերին մասնակցում են անձամբ:

14. Հանձնաժողովի նիստերը վարում և որոշումներն ու նիստերի արձանագրություններն ստորագրում է հանձնաժողովի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում կամ հանձնարարությամբ` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

15. Հանձնաժողովի քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեն:

(15-րդ կետը փոփ. 22.08.2019 թիվ 1085-Լ որոշում)

16. Հանձնաժողովի նախագահը համակարգում և ապահովում է հանձնաժողովի բնականոն աշխատանքը:

17. Հանձնաժողովի նախագահի տեղակալը հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում համակարգում և ապահովում է հանձնաժողովի բնականոն աշխատանքը:

18. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

2) ապահովում է ներկայացված առաջարկությունների ընդգրկումը նիստերի օրակարգում.

3) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման վերաբերյալ.

4) համակարգում է հանձնաժողովի քարտուղարության աշխատանքները.

5) վարում է հանձնաժողովի գործավարությունը:

19. Հանձնաժողովի որոշումները, հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվելուց հետո, սահմանված կարգով` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

20. Հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքին հետևում է հանձնաժողովի քարտուղարությունը և հանձնաժողովին ներկայացնում համապատասխան տեղեկատվություն:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2018 թվականի օգոստոսի 30-ի

N 972-Լ որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Գիտության կոմիտեի նախագահ

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)

 

(2-րդ հավելվածը փոփ. 22.08.2019 թիվ 1085-Լ որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.08.2018
N 972-Լ
Որոշում