ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
5 սեպտեմբերի 2019 թվականի N 1186-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 461-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 15-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի ֆինանսավորման մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու միջոցառումների մասին» N 461-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
i
1) որոշման 1-ին կետում, 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում, 4-րդ կետում, N 1 հավելվածի վերնագրում և 1-ին կետում, N 1 հավելվածի 13-րդ կետով նախատեսված ուղեցույցի վերնագրում, N 2 հավելվածի վերնագրում «գյուղատնտեսության» բառը փոխարինել «էկոնոմիկայի» բառով.
2) որոշման 4-րդ կետից հանել «և անհատական կազմը» բառերը.
i
3) որոշման N 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«5. Հիմնարկի անվանումն է`
1) հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ.
2) ռուսերեն լրիվ` Գօսուդարստվեննօե ուչրեժդենիե «Բյուրօ պօ ռեալիզացիի պրօգրամմ էկօնօմիչեսկօգօ ռազվիտիա սելսկիխ տերրիտօրիյ» Մինիստերստվա էկօնօմիկի Ռեսպուբլիկի Արմենիա.
3) անգլերեն լրիվ` State Agency «Rural Areas Economic Development Programs Implementation Unit» of Ministry of Economy of the Republic of Armenia.
4) հայերեն կրճատ` ՀՀ ԷՆ «ԳՏՏԶ ԾԻԳ» ՊՀ.
5) ռուսերեն կրճատ` ԳՈՒ «ԲՐՊԷՐՍՏ» Մ Է ՌԱ.
6) անգլերեն կրճատ` SA «RAEDPIU» of ME of RA:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. սեպտեմբերի 13
Երևան