Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

4 հունիսի 2019 թվականի N 198-Լ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 336-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգը և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով ներկայացվող փաստաթղթերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 336-Լ հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.

1) Հրամանը լրացնել 2.1-ին կետով` հետևյալ բովանդակությամբ.

i

«2.1. Հաստատել զեկույցի կազմման համար դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ ներկայացված տեղեկանքում ներառված` քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին մասի 1-4-րդ կետերով և 1.2 մասի 1-9-րդ կետերով նախատեսված տեղեկատվության գնահատման չափորոշիչները` համաձայն N 3 հավելվածի:»:,

2) Հրամանը լրացնել N 3 հավելվածով` համաձայն հավելվածի,

i

3) Հրամանի N 1 հավելվածը լրացնել 6.1-ին, 6.2-րդ, 6.3-րդ և 6.4-րդ կետերով` հետևյալ բովանդակությամբ.

«6.1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցի կազմման համար դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ ներկայացված տեղեկանքում ներառված տեղեկատվությունը գնահատվում է համաձայն N 3 հավելվածով ներկայացված գնահատման չափորոշիչների:

6.2. Չափորոշիչները գնահատվում են Օ-ից մինչև 5 միավորով և դրանց գումարման արդյունքում ստացված առավելագույն միավորը կազմում է 43 միավոր:

6.3. Զեկույցը դրական է գնահատվում չափորոշիչների գումարման միջոցով 28 և ավելի միավոր կազմելու դեպքում:

6.4. Չափորոշիչների գումարման արդյունքը 28 միավորից պակաս կազմելու դեպքում զեկույցը գնահատվում է բացասական»,

i

4) Հրամանի N 2 հավելվածով հաստատված Ձև 6-ի եզրափակիչ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ և 77-րդ հոդվածներով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներով և ՀՀ արդարադատության նախարարի 12.07.2018 թվականի թիվ 336-Լ հրամանով, հաշվի առնելով, որ չափորոշիչների գնահատման ու գումարման արդյունքը կազմում է ______ միավոր`

 

ԳՏՆՈՒՄ ԵՄ`

 

Դատապարտյալ _________________________________________________________-ի վերաբերյալ զեկույցը դրական է (բացասական է):»:

 

ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թվականի հունիսի 4-ի

N 198-Լ հրամանի

 

«Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2018 թվականի հուլիսի 12-ի

N 336-Լ հրամանի

 

ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ԶԵԿՈՒՅՑԻ ԿԱԶՄՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՎ ՎԱՐՔԱԳԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՆԿԱՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՆՔՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

._________________________________________________________________________.

|               գնահատման վավերապայմաններ                        | միավոր |

|________________________________________________________________|________|

|1. Պատժի կրման  |1.1 Խրախուսվել է 2 և  ավելի անգամ              |5 միավոր|

|ընթացքում       |_______________________________________________|________|

|խրախուսանքի     |1.2 Խրախուսվել է 1 անգամ                       |3 միավոր|

|առկայությունը   |_______________________________________________|________|

|                |1.3 Չի խրախուսվել                              |0 միավոր|

|________________|_______________________________________________|________|

|2. Պատժի կրման  |2.1 Պատժի կրման ամբողջ ընթացքում չի ենթարկվել  |4 միավոր|

|ընթացքում       |տույժի                                         |        |

|կարգապահական    |_______________________________________________|________|

|տույժի          |2.2 Դատապարտվել է ոչ մեծ ծանրության            |2 միավոր|

|առկայությունը   |հանցագործության համար և  տույժը մարվելուց կամ  |        |

|                |հանվելուց հետո առնվազն վեց ամիս չի ենթարկվել   |        |

|                |նոր կարգապահական տույժի, կամ                   |        |

|                |2.3 դատապարտվել է միջին ծանրության             |        |

|                |հանցագործության համար և  տույժը մարվելուց կամ  |        |

|                |հանվելուց հետո առնվազն մեկ տարի չի ենթարկվել   |        |

|                |նոր կարգապահական տույժի, կամ                   |        |

|                |2.4 դատապարտվել է ծանր հանցագործության համար   |        |

|                |և  տույժը մարվելուց կամ հանվելուց հետո առնվազն |        |

|                |երկու տարի չի ենթարկվել նոր կարգապահական       |        |

|                |տույժի, կամ                                    |        |

|                |2.5 դատապարտվել է առանձնապես ծանր              |        |

|                |հանցագործության համար և  տույժը մարվելուց կամ  |        |

|                |հանվելուց հետո առնվազն երեք տարի չի ենթարկվել  |        |

|                |նոր կարգապահական տույժի:                       |        |

|                |_______________________________________________|________|

|                |2.6 Դատապարտվել է ոչ մեծ ծանրության            |1 միավոր|

|                |հանցագործության համար և  վերջին մեկ տարվա      |        |

|                |ընթացքում ենթարկվել է կարգապահական տույժի, կամ |        |

|                |2.7 դատապարտվել է միջին ծանրության             |        |

|                |հանցագործության համար և  վերջին մեկուկես տարվա |        |

|                |ընթացքում ենթարկվել է կարգապահական տույժի, կամ |        |

|                |2.8 Դատապարտվել է ծանր հանցագործության համար   |        |

|                |վերջին երկուսուկես տարվա ընթացքում ենթարկվել է |        |

|                |կարգապահական տույժի, կամ                       |        |

|                |2.9 Դատապարտվել է առանձնապես ծանր              |        |

|                |հանցագործության համար վերջին երեքուկես տարվա   |        |

|                |ընթացքում ենթարկվել է կարգապահական տույժի:     |        |

|                |_______________________________________________|________|

|                |2.10 Ունի գործող տույժ                         |0 միավոր|

|________________|_______________________________________________|________|

|3. Պատժի կրման  |3.1 պատժի կրման ընթացքում ստացել է             |3 միավոր|

|ընթացքում       |աշխատանքային-մասնագիտական, կրթական             |        |

|կրթական         |որակավորում, դիպլոմ                            |        |

|ծրագրերին,      |_______________________________________________|________|

|մարզական կամ    |3.2 Մասնակցել է կրթական ծրագրերին, մարզական կամ|2 միավոր|

|մշակութային     |մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների|        |

|միջոցառումներին |ինքնագործ միավորումներին                       |        |

|կամ             |_______________________________________________|________|

|դատապարտյալների |3.3 Ցանկացել է մասնակցել, սակայն               |1 միավոր|

|ինքնագործ       |քրեակատարողական հիմնարկը նշված միջոցառումների  |        |

|միավորումներին  |կազմակերպման հնարավորություն չի ապահովել       |        |

|մասնակցելը      |_______________________________________________|________|

|                |3.4 Չի մասնակցել                               |0 միավոր|

|________________|_______________________________________________|________|

|4. Պատժի կրման  |4.1 Աշխատել է                                  |3 միավոր|

|ընթացքում       |_______________________________________________|________|

|առնվազն երեք    |4.2 Ցանկացել է աշխատել, սակայն հնարավորություն |1 միավոր|

|տարի աշխատելը   |չի եղել աշխատելու, այդ թվում հիվանդության,     |        |

|                |հաշմանդամության կամ տարիքի պատճառով            |        |

|                |_______________________________________________|________|

|                |4.3 Չի աշխատել                                 |0 միավոր|

|________________|_______________________________________________|________|

|5. Տարիքը       |5.1 Մինչև  28 տարեկան                          |0 միավոր|

|հանցագործություն|_______________________________________________|________|

|կատարելու պահին |5.2 28-ից մինչև  55 տարեկան                    |1 միավոր|

|                |_______________________________________________|________|

|                |5.3 55-ից բարձր                                |2 միավոր|

|________________|_______________________________________________|________|

|6. Դատապարտյալի |6.1 Մինչև  28                                  |0 միավոր|

|տարիքը ներկա    |_______________________________________________|________|

|պահին           |6.2 28-ից մինչև  55 տարեկան                    |1 միավոր|

|                |_______________________________________________|________|

|                |6.3 55 տարեկանից բարձր                         |2 միավոր|

|________________|_______________________________________________|________|

|7. Հանցագործու- |7.1 անզգուշությամբ կատարված ոչ մեծ ծանրության  |2 միավոր|

|թյան բնույթը և  |_______________________________________________|________|

|հանրային վտանգա-|7.2 անզգուշությամբ կատարված միջին ծանրության   |1 միավոր|

|վորությունը     |_______________________________________________|________|

|                |7.3 դիտավորությամբ կատարված ոչ մեծ, միջին, ծանր|0 միավոր|

|                |կամ առանձնապես ծանր                            |        |

|________________|_______________________________________________|________|

|8. Ռեցիդիվի     |8.1 Առկա չէ                                    |2 միավոր|

|առկայությունը   |_______________________________________________|________|

|                |8.2 Առկա է                                     |0 միավոր|

|________________|_______________________________________________|________|

|9. Իր կատարած   |9.1 Ընդունում և  զղջում է                      |3 միավոր|

|հանցանքի        |_______________________________________________|________|

|նկատմամբ ունեցած|9.2 Չի ընդունում կամ չի զղջում                 |0 միավոր|

|վերաբերմունքը   |                                               |        |

|________________|_______________________________________________|________|

|10. Հանցագործու-|10.1 Հատուցել կամ հարթել է                     |4 միավոր|

|թյամբ պատճառած  |_______________________________________________|________|

|վնասը հատուցած  |10.2 Հատուցել է 50 և  ավելի տոկոսը և           |3 միավոր|

|կամ այլ կերպ    |պարտավորվել է հատուցել մնացածը                 |        |

|հարթած լինելը   |_______________________________________________|________|

|կամ պատճառած    |10.3 Դատական ակտով նման պարտավորություն չունի  |2 միավոր|

|վնասը հատուցելու|կամ հատուցել է առնվազն 30 տոկոսը և  պարտավորվել|        |

|կամ այլ կերպ    |է հատուցել մնացածը                             |        |

|հարթելու        |_______________________________________________|________|

|վերաբերյալ      |10.4 Հատուցել է առնվազն 20 տոկոսը և            |1 միավոր|

|գրավոր          |պարտավորվել է հատուցել մնացածը                 |        |

|պարտավորություն |_______________________________________________|________|

|ստանձնելը       |10.5 Չի հատուցել առնվազն 20 տոկոսը կամ չի      |0 միավոր|

|                |հատուցել կամ հարթել, անկախ պարտավորություն     |        |

|                |ստանձնելու նպատակից                            |        |

|________________|_______________________________________________|________|

|11. Վերաբերմուն-|11.1 Չի ընդունում քրեական ենթամշակույթը        |5 միավոր|

|քը քրեական      |                                               |        |

|ենթամշակույթի   |_______________________________________________|________|

|նկատմամբ        |11.2 Հարում է քրեական ենթամշակույթին           |0 միավոր|

|________________|_______________________________________________|________|

|12. Որոշակի     |12.1 Չունի հակում կամ կախվածություն            |2 միավոր|

|հակումները,     |_______________________________________________|________|

|հնարավոր կախվա- |12.2 Ունի հակում կամ կախվածություն 0 միավոր    |0 միավոր|

|ծությունները    |                                               |        |

|________________|_______________________________________________|________|

|13. Մասնակցու-  |13.1 Մասնակցել է                               |3 միավոր|

|թյունը վերասո-  |_______________________________________________|________|

|ցիալականացման,  |13.2 Ցանկացել է մասնակցել, սակայն հնարավոր     |2 միավոր|

|այդ թվում`      |պայմաններ չեն ստեղծվել                         |        |

|անձնական        |_______________________________________________|________|

|զարգացման       |13.2 Չի մասնակցել                              |0 միավոր|

|միջոցառումներին |                                               |        |

|________________|_______________________________________________|________|

|14. Ընտանիքի կամ|14.1 Պահպանում է կապը, կամ ցանկանում է         |3 միավոր|

|արտաքին աշխարհի |պահպանել, սակայն դրա հնարավորությունը չի       |        |

|հետ կապը կամ    |ունեցել                                        |        |

|խնամքի տակ      |_______________________________________________|________|

|գտնվող անձանց   |14.2 Չի պահպանում կապը                         |0 միավոր|

|առկայությունը   |                                               |        |

._________________________________________________________________________.

 

 

pin
Արդարադատության նախարարություն
04.06.2019
N 198-Լ
Հրաման