Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ Ե ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

12 հուլիսի 2018 թվականի N 336-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 14-րդ և «Պրոբացիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 8-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով ներկայացվող փաստաթղթերի օրինակելի ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

2.1. Հաստատել զեկույցի կազմման համար դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ ներկայացված տեղեկանքում ներառված` քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին մասի 1-4-րդ կետերով և 1.2 մասի 1-9-րդ կետերով նախատեսված տեղեկատվության գնահատման չափորոշիչները` համաձայն N 3 հավելվածի:

(2.1-ին կետը լրաց. 04.06.2019 թիվ 198-Լ հրաման)

3. Սահմանել, որ`

1) մինչև «Մալբրի» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդնումը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների միջև փաստաթղթաշրջանառությունը վարվում է թղթային եղանակով.

2) մինչև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը տրամադրում է պատիժը կատարող հիմնարկի կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բժշկական սպասարկման բաժինը.

3) սույն հրամանի N 1 հավելվածի III բաժնի դրույթները տարածվում են դատվածությունը հանելու վերաբերյալ խորհրդատվական զեկույցների կազմման վրա այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են:

1. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2018 թվականի հուլիսի 12-ի

N 336-Լ հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների կողմից պատիժը կրելուց պայմանական ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների (այսուհետ նաև` զեկույց) կազմման կանոնները և առանձնահատկությունները:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունները զեկույցները կազմում են սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված պաշտոնական ծանուցումներն ստանալու դեպքում:

3. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով դատապարտյալի գրավոր դիմումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն այդ մասին «Մալբրի» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով պաշտոնապես ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը (այսուհետ նաև` Պրոբացիայի ծառայություն):

4. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու նպատակով դատապարտյալի գրավոր դիմումն ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմն այդ մասին «Մալբրի» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով պաշտոնապես ծանուցում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության (այսուհետ նաև` Քրեակատարողական ծառայություն) կենտրոնական մարմնին` կցելով դատապարտյալի գրավոր դիմումի, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննարկման համար դիմում ներկայացնելու կարգի վերաբերյալ ծանուցման պատճենները, դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ տեղեկանքը, զեկույցի նախագիծը և դատապարտյալի կողմից ներկայացված փաստաթղթերը (առկայության դեպքում):

5. Դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ տեղեկանքը ներկայացնում են պատիժը կատարող հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման և սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինները: Դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ տեղեկանքում ներառվող` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնում են.

1) Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին մասի և 1.2-րդ մասի 4-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերով նախատեսված տեղեկությունները` պատիժը կատարող հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը.

2) Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված տեղեկությունները` պատիժը կատարող հիմնարկի կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինը.

3) Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված տեղեկությունները` պատիժը կատարող հիմնարկի օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինները.

4) Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.2-րդ մասի 11-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը` «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումը: Դատապարտյալի առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակի մասին տվյալները ներկայացվում են դատապարտյալի համաձայնությամբ: Դատապարտյալի համաձայնության բացակայության դեպքում առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակի մասին տվյալներ չեն ներկայացվում:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

6. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կողմից ներկայացվող` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով զեկույցը կազմում է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը (այսուհետ` ՍՀԻԱ բաժին):

6.1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցի կազմման համար դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ ներկայացված տեղեկանքում ներառված տեղեկատվությունը գնահատվում է համաձայն N 3 հավելվածով ներկայացված գնահատման չափորոշիչների:

(6.1-ին կետը լրաց. 04.06.2019 թիվ 198-Լ հրաման)

6.2. Չափորոշիչները գնահատվում են Օ-ից մինչև 5 միավորով և դրանց գումարման արդյունքում ստացված առավելագույն միավորը կազմում է 43 միավոր:

(6.2-րդ կետը լրաց. 04.06.2019 թիվ 198-Լ հրաման)

6.3. Զեկույցը դրական է գնահատվում չափորոշիչների գումարման միջոցով 28 և ավելի միավոր կազմելու դեպքում:

(6.3-րդ կետը լրաց. 04.06.2019 թիվ 198-Լ հրաման)

6.4. Չափորոշիչների գումարման արդյունքը 28 միավորից պակաս կազմելու դեպքում զեկույցը գնահատվում է բացասական»,

(6.4-րդ կետը լրաց. 04.06.2019 թիվ 198-Լ հրաման)

7. ՍՀԻԱ բաժինը զեկույցը կազմելիս հաշվի է առնում պատիժը կատարող հիմնարկի կողմից տրամադրված` սույն կարգի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ, անվտանգության ապահովման և կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժինների` ըստ պահանջի ներկայացված գրավոր դիրքորոշումները:

8. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմինը զեկույցը կազմում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո` 80 օրվա ընթացքում, և ներկայացնում պատիժը կատարող համապատասխան հիմնարկ:

9. Պատիժը կատարող համապատասխան հիմնարկը սույն կարգի N 2 հավելվածով նախատեսված փաստաթղթերը կամ դրանց պատճենները կցում է դատապարտյալի անձնական գործին:

 

III. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԵԿՈՒՅՑԻ ԿԱԶՄՈՒՄԸ

 

10. «Պրոբացիայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Պրոբացիայի ծառայության կողմից ներկայացվող զեկույցը կազմում է պատժի կրման վայրի Պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը (այսուհետ` տարածքային մարմին):

11. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո պրոբացիայի ծառայողն անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում կապ է հաստատում պատիժը կատարող համապատասխան հիմնարկի հետ` այցելությունները նախապես համաձայնեցնելու նպատակով, ինչպես նաև կազմում է անձնական գործ և լրացնում հաշվառման քարտ:

12. Զեկույցը կազմելու նպատակով տարածքային մարմինը հարցում է ուղարկում դատապարտյալի մշտական բնակության վայրի Պրոբացիայի ծառայության տարածքային մարմին: Դատապարտյալի մշտական բնակության վայրի Պրոբացիայի ծառայության տարածքային մարմինը ձեռք է բերում հարցման մեջ նշված անհրաժեշտ տեղեկատվությունը և հարցումն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում արդյունքներն ուղարկում հարցումն իրականացրած տարածքային մարմին:

13. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված անձնական գործը կազմվում է դատապարտյալի վերաբերյալ տվյալների շտեմարանում առկա տեղեկությունների, պատիժը կատարող համապատասխան հիմնարկում գտնվող անձնական գործի, դատապարտյալի, նրա ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների հետ հանդիպումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, հիմնարկներից և այլ կազմակերպություններից, Պրոբացիայի ծառայության տարածքային այլ մարմիններից ստացված տեղեկությունների, ինչպես նաև պատիժը կատարող համապատասխան հիմնարկի ծառայողների և այլ անձանց ներկայացրած տվյալների հիման վրա:

14. Զեկույցի կազմման և դատապարտյալի անձնական գործի ուսումնասիրման նպատակով պրոբացիայի ծառայողն առնվազն մեկ անգամ այցելում է պատիժը կատարող համապատասխան հիմնարկ, զրուցում դատապարտյալի հետ, դատապարտյալի անձնական գործի ուսումնասիրման հիման վրա կազմում քաղվածք, անհրաժեշտության դեպքում` կատարում պատճեններ:

15. Սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքում պատիժը կատարող համապատասխան հիմնարկի վարչակազմը պարտավոր է, նախապես համաձայնեցված ժամանակացույցին համապատասխան, ապահովել պրոբացիայի ծառայողի մուտքն ու ելքը պատիժը կատարող համապատասխան հիմնարկ, պրոբացիայի ծառայողի և դատապարտյալի մեկուսի հանդիպումը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պրոբացիայի ծառայողին անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների տրամադրումը:

16. Պրոբացիայի ծառայողը դատապարտյալի հետ անձնական շփման և նախօրոք մշակված հարցաշարի օգնությամբ բացահայտում է կրկնահանցագործության թաքնված մոտիվները և հակվածության աստիճանը, դրան խոչընդոտող հանգամանքները, հնարավորինս հստակ պատկերացում կազմում դատապարտյալի անձի, նրա վարքագծի և սոցիալական խոցելիության վերաբերյալ, ինչպես նաև գնահատում է նրա` հասարակություն վերաինտեգրվելու հնարավորությունը:

17. Իրականացված ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա պրոբացիայի ծառայողը տարածքային մարմնի պետի համաձայնությամբ կազմում է զեկույց և սույն կետով նախատեսված ժամկետը լրանալուց 10 աշխատանքային օր առաջ ուղարկում Պրոբացիայի ծառայության պետին հաստատման: Զեկույցը կազմվում է սույն կարգի 3-րդ կետով նախատեսված պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո` 80 օրվա ընթացքում, և Պրոբացիայի ծառայության պետի կողմից ներկայացվում պատիժը կատարող համապատասխան հիմնարկ:

18. Զեկույցում կատարվում են նշումներ հետևյալ հանգամանքների վերաբերյալ`

1) դատապարտյալի կողմից պրոբացիայի ծառայողի հետ համագործակցելու կամ համագործակցությունից հրաժարվելու փաստի մասին.

2) տեղեկատվության ստացման աղբյուր.

3) տեղեկատվության ստացման անհասանելի աղբյուր:

19. Զեկույցի եզրակացության մեջ նշվում է, թե դատապարտյալի վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրվելու գործընթացի արդյունավետության նպատակով փորձաշրջանի ընթացքում դատարանի կողմից ինչպիսի պարտականություններ են առաջարկվում դնել դատապարտյալի վրա:

20. Դատարանի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու (եթե պատժի չկրած մասը փոխարինվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակով) մասին որոշում կայացվելու դեպքում, դատապարտյալի նկատմամբ իրականացվում են Պրոբացիայի ծառայության ներքին կանոնակարգով նախատեսված միջոցառումները` շարունակելով կազմված անձնական գործի վարումը, իսկ մերժվելու դեպքում` անձնական գործն արխիվացվում է:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2018 թվականի հուլիսի 12-ի

N 336-Լ հրամանի

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ, ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

(Ձև 1)

 

ՀՀ ԱՆ «________________________» ՔԿՀ ՊԵՏ,

(հիմնարկի անվանումը)

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ _____________________

(նշել կոչումը)

___________________________________________

                                                 (Ա.Ա.Հ.)

                               ՀՀ ԱՆ «_________________» ՔԿՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ

                                    (հիմնարկի անվանումը)

                               _________________________________________ԻՑ

                                                (Ա.Ա.Հ.)

                                

                                 ԴԻՄՈՒՄ

 

(պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն

ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկման

ներկայացնելու վերաբերյալ)

 

Խնդրում եմ օրենքով սահմանված կարգով քննարկել իմ` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը:

 

Դիմողի ստորագրությունը` ____________________________

 

«_____»_________________201___թ.

 

(Ձև 2)

 

ՀՀ ԱՆ «_________________» ՔԿՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ,

(հիմնարկի անվանումը)

________________________________________ ԻՆ

(Ա.Ա.Հ.)

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

(պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն

ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննարկման համար դիմում

ներկայացնելու կարգի վերաբերյալ)

 

Սույն թվականի_________________________-ին լրանում է Ձեր` պատիժը կրելուց

(տարի, ամիս, օր) պայմանական վաղաժամկետ ազատելու (կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու)` օրենքով սահմանված ժամկետը: Նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ (եթե կրկին քննարկման դեպքն է, ապա` 40 օր առաջ) Դուք իրավունք ունեք պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննարկման համար գրավոր դիմում ներկայացնելու պատիժը կատարող հիմնարկի վարչակազմին: Դիմումով Դուք կարող եք հիմնավորել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու (պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու) համար դիմելու պատճառները: Հարկ է նշել, որ Ձեր` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու (կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու) հարցը ենթակա է քննարկման բացառապես Ձեր դիմումի առկայության դեպքում:

 

ՀՀ ԱՆ «______________» ՔԿՀ________________,

(հիմնարկի անվանումը)  (նշել պաշտոնը)

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ _____________________

(նշել կոչումը)

___________________________________________

                                         (ստորագրություն, Ա.Ա.Հ)

 

Ծանոթացա _________________________________________:

(դատապարտյալի ստորագրությունը)

 

«_____»_________________201___թ.

 

(Ձև 3)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ՊԱՐՈՆ _________________________

(Ա.Ա.Հ.)

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

(պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն

ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննարկման համար

ներկայացված դիմումների և զեկույցների կազմման վերաբերյալ)

 

Հարգելի՛ պարոն_____________________,

(ազգանունը)

Սույն թվականի_______________________________-ին լրանում է ՀՀ ԱՆ «_____________» ՔԿՀ դատապարտյալ` (ներ) __________________________________ի

(Ա.Ա.Հ.)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու (կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու)` օրենքով սահմանված ժամկետը:

Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույցը:

 

ՀՀ ԱՆ «________________________» ՔԿՀ ՊԵՏ,

(հիմնարկի անվանումը)

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ _____________________

(նշել կոչումը)

_________________________________________

                                         (ստորագրություն, Ա.Ա.Հ)

 

(Ձև 4)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ____________________________

(կոչումը)

ՊԱՐՈՆ______________________________________

(Ա.Ա.Հ.)

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

(պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն

ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննարկման համար

ներկայացված դիմումների և զեկույցների կազմման վերաբերյալ)

 

Հարգելի՛ պարոն _____________________,

(ազգանունը)

Սույն թվականի_______________________________-ին լրանում է ՀՀ ԱՆ «_____________» ՔԿՀ դատապարտյալ` (ներ)_______________________________ի

(Ա.Ա.Հ.)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու (կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու)` օրենքով սահմանված ժամկետը:

Ելնելով վերոգրյալից` խնդրում եմ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 1.1-ին և 1.2-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույցը:

Կից` դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական նկարագրի վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև _________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

          (առկայության դեպքում նշել անհրաժեշտ այլ փաստաթղթերը)

Առդիր` «_____» թերթ:

 

ՀՀ ԱՆ «________________________» ՔԿՀ ՊԵՏ,

(հիմնարկի անվանումը)

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ _____________________

(նշել կոչումը)

___________________________________________

                                        (ստորագրություն, Ա.Ա.Հ)

 

(Ձև 5)

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

ՀՀ ԱՆ «_________________ «ՔԿՀ-ի պետ

______________________________________

                                                «___ «__________20____ թ.

                                                            

                                ՏԵՂԵԿԱՆՔ

 

(դատապարտյալի անձնական գործի և վարքագծի փաստական

նկարագրի վերաբերյալ)

 

ՄԱՍ 1

 

Դատապարտյալի անունը, հայրանունը, ազգանունը

___________________________________________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը_______________________________________

Ծննդյան վայրը______________________________________________________

Ազգությունը, քաղաքացիությունը______________________________________

Հաշվառման, բնակության վայրը մինչև դատապարտվելը

___________________________________________________________________

Կրթությունը, աշխատանքը մինչև դատապարտվելը

___________________________________________________________________

Դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին _________________________________________________________________

Նախկին դատվածություն (ներ) (նշել դատապարտման օրը, ամիս, տարեթիվը, քր. օր-ի հոդվածը (ները), պատժատեսակը, պատժաչափը, ազատման օրը, ամիսը, տարեթիվը, հիմքը)

___________________________________________________________________

___________________________________________________________________

Ներկա գործով դատապարտվել է (նշել օրը, ամիսը, տարեթիվը, դատարանը, քր. օր-ի հոդվածը (ները))

___________________________________________________________________

___________________________________________________________________

Պատժաչափը__________________________________________________________

Լրացուցիչ պատժի առկայությունը, տեսակը

___________________________________________________________________

Տեղեկություններ պատժատեսակի, պատժաչափի փոփոխման վերաբերյալ

___________________________________________________________________

Պատժի սկիզբը___________________ Պատժի վերջը________________________

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու (1/4, 1/3, 1/2, 2/3, 3/4) օրը, ամիսը, տարեթիվը____________________________________

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելը (նշել օրը, ամիսը, տարեթիվը, որոշումը կայացրած մարմինը)

___________________________________________________________________

___________________________________________________________________

Ուղղիչ հիմնարկի տեսակը_____________________________________________

Դատապարտյալի շարժը (նշել, թե դատապարտյալը երբ, որ քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել և պատճառը)

___________________________________________________________________

___________________________________________________________________

Հանցագործության բնույթը և հանրային վտանգավորության աստիճանը

___________________________________________________________________

Ռեցիդիվի առկայությունը

___________________________________________________________________

Դատապարտյալի ֆինանսական պարտավորությունները (նշել տեսակը (քաղ. հայց, դատ. ծախս), չափը, ընթացքը)

___________________________________________________________________

___________________________________________________________________

                 (Ձև 5-ի առաջին մասը լրացվում է ՔԿՀ ԿԱԴՀ բաժնի կողմից)

                                  

                                                          ՄԱՍ 2

 

Պատժի կրման ընթացքում ստացված խրախուսանքները, կարգապահական տույժերը (նշել տույժի, խրախուսանքի օրը, ամիսը, տարեթիվը, տեսակը, պատճառը)

___________________________________________________________________

___________________________________________________________________

Պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն

___________________________________________________________________

___________________________________________________________________

Պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով

___________________________________________________________________

___________________________________________________________________

Իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը

___________________________________________________________________

Վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ

___________________________________________________________________

___________________________________________________________________

Մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին

___________________________________________________________________

Ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը

___________________________________________________________________

Սոցիալական միջավայրը

___________________________________________________________________

___________________________________________________________________

Առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը

___________________________________________________________________

Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ

___________________________________________________________________

Դատապարտյալի որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները և նախասիրությունները (եթե առկա է նշել տեսակը)

___________________________________________________________________

Այլ նշումներ

___________________________________________________________________

               (Ձև 5-ի երկրորդ մասը լրացվում է ՔԿՀ ՍՀԻԱ բաժնի կողմից)

                               

«ԿԱԶՄԵՑԻՆ`» ՀՀ ԱՆ «______________» ՔԿՀ ԿԱԴՀ բաժնի______________________________________

(աշխատակցի պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

___________________________________________________________________________

ՀՀ ԱՆ «__________________» ՔԿՀ ՍՀԻԱ բաժնի__________________________________

(աշխատակցի պաշտոնը, ստորագրությունը, անունը, ազգանունը)

___________________________________________________________________________

 

(Ձև 6)

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

______________________________________

                                            (ստորագրություն, Ա.Ա.Հ.)

                                   «_______ «_____________________20___ թ.

                               

                                 ԶԵԿՈՒՅՑ

 

(ՀՀ ԱՆ «________________» ՔԿՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ

 

_________________________________________________________________________-ի

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)

 

«_____»________________201___թ. Ք. ԵՐԵՎԱՆ

Հայաստանի Հանրապետության Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ՍՀԻԱ բաժնի

___________________________________________________________________________

__________________________________________________________________________ս

ուսումնասիրելով`

___________________________________________________________________________

Դատապարտյալ (անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը __________________________________________

Ծննդյան վայրը _________________________________________________________

Ազգությունը, քաղաքացիությունը _________________________________________

Հաշվառման, բնակության վայրը մինչև դատապարտվելը _______________________

___________________________________________________________________________

Կրթությունը, աշխատանքը մինչև դատապարտվելը ____________________________ վերաբերյալ նյութերը`

 

ՊԱՐԶԵՑԻ

 

Դատապարտյալ`_______________________________________________________ը

Նախկին դատվածություն (ներ) (նշել դատապարտման օրը, ամիս, տարեթիվը, քր. օր-ի հոդվածը (ները), պատժատեսակը, պատժաչափը, ազատման օրը, ամիսը, տարեթիվը, հիմքը)_____________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

Ներկա գործով դատապարտվել է (նշել օրը, ամիսը, տարեթիվը, դատարանը, քր. օր-ի հոդվածը (ները)) ___________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

Պատժաչափը _________________________________________________________________ Լրացուցիչ պատժի առկայությունը, տեսակը _____________________________________

___________________________________________________________________________

Տեղեկություններ պատժատեսակի, պատժաչափի փոփոխման վերաբերյալ ________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

Պատժի սկիզբը _______________________ Պատժի վերջը __________________________ Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու (1/4, 1/3, 1/2, 2/3, 3/4) օրը, ամիսը, տարեթիվը ____________________________________________ Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելը (նշել օրը, ամիսը, տարեթիվը, որոշումը կայացրած մարմինը) ______________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

Ուղղիչ հիմնարկի տեսակը ____________________________________________________ Դատապարտյալի շարժը (նշել, թե դատապարտյալը երբ, որ քրեակատարողական հիմնարկ է տեղափոխվել և պատճառը)_____________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

Դատապարտյալի ֆինանսական պարտավորությունները (նշել տեսակը (քաղ. հայց, դատ. ծախս), չափը, ընթացքը) _____________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

Պատժի կրման ընթացքում ստացված խրախուսանքները, կարգապահական տույժերը (նշել տույժի, խրախուսանքի օրը, ամիսը, տարեթիվը, տեսակը, պատճառը)

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

Մասնակցել է (չի մասնակցել) կրթական ծրագրերին, մարզական, մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին:

Պատժի կրման ընթացքում առնվազն ______________ ամիս աշխատել է և չի ունեցել առողջական խնդիրներ (չի աշխատել, քանի որ ունեցել է առողջական խնդիրներ):

Դատապարտյալը ներկայումս __________ տարեկան է, իսկ հանցագործություն կատարելու պահին եղել է ______ տարեկան:

Կատարված հանցագործությունը ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի դասվում է միջին ծանրության (ծանր կամ առանձնապես ծանր ...) հանցագործությունների շարքին:

___________________________________________________________________________

(նշել տվյալներ հանցագործության վտանգավորության աստիճանի կամ ռեցիդիվի մասին)

Իր կատարած հանցանքը ընդունում է (չի ընդունում, ընդունում է մասնակի) ունի դրական (բացասական) վերաբերմունք:

Դատապարտյալի կողմից հատուցվել, այլ կերպ հարթվել է (չի հատուցվել կամ հարթվել) հանցագործությամբ պատճառված վնասը (դատապարտյալը պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն է ստանձնել կամ նման պարտավորություն չի ստանձնել):

Քրեական ենթամշակույթի վերաբերյալ ունի դրական (բացասական) վերաբերմունք:

Ունի (չունի) հանցածին (այլ հակումների տեսակներ) հակումներ, (նշել նաև հնարավոր կախվածությունները կամ նախասիրությունները):

Մասնակցում է (չի մասնակցում) վերասոցիալականացման, այդ թվում անձնական զարգացման ծրագրերին:

Խնամքի տակ ունի թվով_________(նշել անձանց քանակը) անչափահաս (չափահաս անձ), ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապ է պահպանում (չի պահպանում):

Ունի առողջական խնդիրներ (եթե ունի հոգեկան առողջական խնդիրներ, ապա նշել դրանք),____________________________________________________________________ «_____»__________20___թ.-ից գտնվում է հարկադիր բուժման մեջ (նշել հարկադիր բուժման արդյունքը, եթե կա այդպիսին):

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ և 77-րդ հոդվածներով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներով և ՀՀ արդարադատության նախարարի 12.07.2018 թվականի թիվ 336-Լ հրամանով, հաշվի առնելով, որ չափորոշիչների գնահատման ու գումարման արդյունքը կազմում է ______ միավոր`

 

ԳՏՆՈՒՄ ԵՄ`

 

Դատապարտյալ _________________________________________________________-ի վերաբերյալ զեկույցը դրական է (բացասական է):

 

«ԿԱԶՄԵՑ`» ՀՀ ԱՆ «__________________» ՔԿՀ ՍՀԻԱ բաժնի__________________________________

(աշխատակցի պաշտոնը, ստորագրությունը,

անունը, ազգանունը)

___________________________________________________________________________

 

(6-րդ ձևը փոփ. 04.06.2019 թիվ 198-Լ հրաման)

 

(Ձև 7)

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

______________________________________

                                            (ստորագրություն, Ա.Ա.Հ.)

                                   «_______ «_____________________20___ թ.

                                 

                                 ԶԵԿՈՒՅՑ

 

(ՀՀ ԱՆ «________________» ՔԿՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ

 

________________________________________________________________________ -ի

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)

 

«_____»________________201___թ. Ք. ԵՐԵՎԱՆ

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության ________________________________________ բաժնի

___________________________________________________________________________

__________________________________________________________________________ս

ուսումնասիրելով` Դատապարտյալ (անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________________________

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ______________________________________________ Ծննդյան վայրը _____________________________________________________________ Ազգությունը, քաղաքացիությունը _____________________________________________ Հաշվառման, բնակության վայրը մինչև դատապարտվելը ___________________________

___________________________________________________________________________

Կրթությունը, աշխատանքը մինչև դատապարտվելը ________________________________

___________________________________________________________________________

վերաբերյալ նյութերը`

 

ՊԱՐԶԵՑԻ

 

Դատապարտյալի` պատժի կրման ընթացքում դրսևորած վարքագծի պատկերը հետևյալն է. 1) Պատժի կրման ընթացքում խրախուսանքի առկայությունը. _______________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

2) Պատժի կրման ընթացքում կարգապահական տույժի առկայությունը. _______________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

3) Պատժի կրման ընթացքում կրթական ծրագրերին, մարզական կամ մշակութային միջոցառումներին կամ դատապարտյալների ինքնագործ միավորումներին մասնակցելը, եթե առկա է եղել նման հնարավորություն. _____________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

4) Պատժի կրման ընթացքում առնվազն երեք ամիս աշխատելը, եթե առկա է եղել աշխատելու հնարավորություն, կամ եթե չաշխատելը պայմանավորված չի եղել դատապարտյալի առողջական խնդիրներով. ________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

5) Դատապարտյալի վարքագիծը գնահատող այլ հանգամանքներ. ______________________

___________________________________________________________________________

__________________________________________________________________________: Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող հանգամանքների վերաբերյալ պատկերը հետևյալն է. 1) Դատապարտյալի տարիքը, դատապարտյալի տարիքը հանցագործություն կատարելու պահին. ____________________________________________________________________

___________________________________________________________________________

__________________________________________________________________________: 2) Հանցագործության բնույթը և հանրային վտանգավորությունը. _________________

___________________________________________________________________________

__________________________________________________________________________: 3) Ռեցիդիվի առկայությունը. ________________________________________________

___________________________________________________________________________

__________________________________________________________________________: 4) Իր կատարած հանցանքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը. ____________________

___________________________________________________________________________

__________________________________________________________________________: 5) Հանցագործությամբ պատճառած վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը կամ պատճառած վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու վերաբերյալ գրավոր պարտավորություն ստանձնելը. ________________________________________________

___________________________________________________________________________

__________________________________________________________________________: 6) Նրա վերաբերմունքը քրեական ենթամշակույթի նկատմամբ. ______________________

___________________________________________________________________________

__________________________________________________________________________: 7) Որոշակի հակումները, հնարավոր կախվածությունները, նախասիրությունները. ____

___________________________________________________________________________

__________________________________________________________________________: 8) Մասնակցությունը վերասոցիալականացման, այդ թվում` անձնական զարգացման միջոցառումներին. __________________________________________________________

___________________________________________________________________________

__________________________________________________________________________: 9) Ընտանիքի կամ արտաքին աշխարհի հետ կապը կամ խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը. ____________________________________________________________

___________________________________________________________________________

__________________________________________________________________________: 10) Սոցիալական միջավայրը. _________________________________________________

___________________________________________________________________________

__________________________________________________________________________: 11) Առողջական, այդ թվում` հոգեկան առողջության վիճակը, հարկադիր բուժման մեջ գտնվելը և հարկադիր բուժման արդյունքը. ____________________________________

___________________________________________________________________________

__________________________________________________________________________: 12) Դատապարտյալի կողմից նոր հանցագործություն կատարելու հավանականությունը գնահատող այլ հանգամանքներ. ________________________________________________

___________________________________________________________________________

__________________________________________________________________________:

 

Նշումներ

 

Դատապարտյալի կողմից պրոբացիայի ծառայողի հետ համագործակցելը կամ համագործակցությունից հրաժարվելը

. Դատապարտյալն ակտիվորեն համագործակցել է պրոբացիայի ծառայողի հետ

. Դատապարտյալը հրաժարվել է պրոբացիայի ծառայողի հետ համագործակցելուց

. Այլ _________________________________________________________________

 

Տեղեկատվության ստացման աղբյուրը

. Դատապարտյալ

. Դատապարտյալի ընտանիքի անդամներ, ծնողներ և (կամ) օրինական ներկայացուցիչներ

. Դատապարտյալի` պատիժը կատարող հիմնարկի կողմից վարվող անձնական գործ

. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմ

. Քրեական արդարադատության մարմիններ

. Սոցիալական ապահովության համակարգի մարմիններ

. Ներկա և նախկին աշխատանքի և (կամ) ուսման վայր

. Համայնքի ներկայացուցիչներ

. Այլ ________________________________________________________________:

 

Տեղեկատվության ստացման անհասանելի աղբյուր

. _____________________________________________________________________

. ____________________________________________________________________:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով` ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ, 77-րդ հոդվածներով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներով.

 

ԳՏՆՈՒՄ ԵՄ`

 

Դատապարտյալ __________________________________________________________ը

(Ա.Ա.Հ) պատժի կրման ընթացքում դրսևորել է` դրական (բացասական) վարքագիծ և դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը` ցածր (բարձր) է, ուստի վերջինիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացնելը, (պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը) նպատակահարմար Է (նպատակահարմար չէ): Նպատակահարմարության դեպքում նշել այն պարտականությունները, որոնք կարող են դրվել դատապարտյալի վրա:

 

«ԿԱԶՄԵՑ`» ՀՀ ԱՆ ____________________________ բաժնի___________________________________

(աշխատակցի պաշտոնը, ստորագրությունը,

անունը, ազգանունը)

___________________________________________________________________________

                              

«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ`» ՀՀ ԱՆ __________________________ բաժնի պետ_________________________________

(ստորագրությունը, անունը, ազգանունը)

___________________________________________________________________________

 

(Ձև 8)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ_______________

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ (ՏԻԿԻՆ)

_____________________________________ԻՆ

 

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

(ՀՀ ԱՆ «________________» ՔԿՀ դատապարտյալ

 

________________________________________________________________________ ին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը քննարկելու վերաբերյալ)

 

Հարգելի՛ դատարան,

Միջնորդում եմ քննարկել դատապարտյալ`

___________________________________________________________________________

________________________________________________________________________ ին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու (պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու) հարցը:

Կից ներկայացնում եմ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու վերաբերյալ ՀՀ ԱՆ «____________________» ՔԿՀ պետի «___»______________201__թ. թիվ_____ որոշումը, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների զեկույցները, դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը և դատապարտյալի կողմից ներկայացված նյութերը _______________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

(առկայության դեպքում նշել դատապարտյալի կողմից ներկայացված նյութերը)

 

Առդիր` «» թերթից:

 

ՀՀ ԱՆ «________________________» ՔԿՀ ՊԵՏ,

(հիմնարկի անվանումը)

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ _____________________

(նշել կոչումը)

_________________________________________

                                         (ստորագրություն, Ա.Ա.Հ)

 

(Ձև 9)

 

ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ_____

 

(ՀՀ ԱՆ «________________» ՔԿՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ _________________________________________________________________________ԻՆ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՑ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՄ ՊԱՏԺԻ ՉԿՐԱԾ ՄԱՍՆ ԱՎԵԼԻ ՄԵՂՄ ՊԱՏԺԱՏԵՍԱԿՈՎ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԴԱՏԱՐԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ (ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ) ՄԱՍԻՆ)

 

    «_____»________________201___թ.                       Ք. ԵՐԵՎԱՆ

 

Ես` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «___________________» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության _________________________________________________________________________ս

(կոչումը, Ա.Ա.Հ.)

ուսումնասիրելով` դատապարտյալ`_______________________________________________________________

___________________________________________________________________________

              (դատապարտյալի անունը, հայրանունը, ազգանունը)

 

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը ______________________________________________ վերաբերյալ ՀՀ քրեակատարողական ծառայության և ՀՀ պրոբացիայի ծառայության զեկույցները և նյութերը`

 

ՊԱՐԶԵՑԻ

 

Դատապարտյալի վերաբերյալ Քրեակատարողական ծառայության զեկույցը դրական է (բացասական է), իսկ Պրոբացիայի ծառայության զեկույցը` բացասական (դրական):

Դատապարտյալը տվել է (չի տվել) իր համաձայնությունը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցով դատարան միջնորդություն ներկայացնելու համար (լրացվում է, եթե զեկույցներից մեկը բացասական է):

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ, 77-րդ հոդվածներով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ և 116-րդ հոդվածներով`

 

ՈՐՈՇԵՑԻ

 

Դատապարտյալ _________________________________________________________ի`

(Ա.Ա.Հ) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը ներկայացնել (չներկայացնել) դատարան:

 

ՀՀ ԱՆ «________________________» ՔԿՀ ՊԵՏ,

(հիմնարկի անվանումը)

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ _____________________

(նշել կոչումը)

__________________________________________

                                         (ստորագրություն, Ա.Ա.Հ)

               

Ծանոթացա և ստացա որոշումը ___________________________________________:

(դատապարտյալի ստորագրություն)

«_____»_________________201___թ.:

 

(Ձև 10)

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

 

(պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու (պատժի չկրած մասն

ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու) հարցը դատարան

ներկայացնելու վերաբերյալ)

 

Ես` ՀՀ ԱՆ «____________________» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ _________________________________________________________________________ս, տալիս եմ (չեմ տալիս) իմ համաձայնությունը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու (պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու) հարցով դատարան միջնորդություն ներկայացնելու համար:

 

Դատապարտյալ` _______________________________________

(ստորագրություն)

«_____»_________________201___թ.

 

(Ձև 11)

 

ՀՀ ԱՆ «_________________» ՔԿՀ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ

(հիմնարկի անվանումը)

_______________________________________ԻՆ (Ա.Ա.Հ.)

 

ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

(պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը կրկին քննարկելու կարգի, ինչպես նաև պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու իրավունքի վերաբերյալ)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ, 12-րդ և 13-րդ մասերով, 116-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով` տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱՆ «__________________» ՔԿՀ պետի «_____»____________201___ թվականի թիվ___ որոշումը Ձեր կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով` որոշումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո` երեք ամիս անց, եթե դատապարտյալի կողմից նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացվի դիմում, բացառությամբ նշված օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամիս անց, եթե դատապարտյալի կողմից նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացվի դիմում, բացառությամբ նշված օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Ցմահ ազատազրկման դատապարտված անձի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցը դատարան ներկայացնելու համաձայնություն չտալու դեպքում դատապարտյալի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո` մեկուկես տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացրել է դիմում: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացվելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

Դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը մերժելու մասին որոշում կայացվելու դեպքում ցմահ ազատազրկման դատապարտված դատապարտյալի` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեք տարի անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացրել է դիմում: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացվելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում:

 

ՀՀ ԱՆ «_______________» ՔԿՀ_______________,

                                   (հիմնարկի անվանումը)    (նշել պաշտոնը)

                                     ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ _____________________

                                                         (նշել կոչումը)

                                  ________________________________________

                                            (ստորագրություն, Ա.Ա.Հ)

 

Ծանոթացա և ստացա որոշումը ______________________________________________:

(դատապարտյալի ստորագրություն)

«_____»______________

 

----------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասուն

 

 

pin
Արդարադատության նախարարություն
12.07.2018
N 336-Լ
Հրաման