Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 սեպտեմբերի 2019 թվականի N 1206-Ա

 

i

ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 13-րդ, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան, Առնո Բաբաջանյան 42/3 հասցեում գտնվող` 11776218 դրամ կադաստրային արժեքով ու 3,417244 հեկտար ընդհանուր մակերեսով (իրավունքի գրանցման 2009 թվականի սեպտեմբերի 13-ի N 2675925 վկայական) հողամասը (այսուհետ` հողամաս) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե):

2. Կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կատարել սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքի հանձնման-ընդունման աշխատանքները` հիմք ընդունելով սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում արտացոլված տվյալները:

3. Կոմիտեին ամրացված, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Բաբաջանյան 42/3 հասցեում գտնվող` 3,417244 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված հողամասի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2019 թ. սեպտեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.09.2019
N 1206-Ա
Որոշում